ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները․ ՄԻՊ

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱՄՆ-ում կայացած հանդիպումների մասին․ «ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները: Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք նաև հիմնված են Արցախի իմ գործընկերոջ զեկույցների վրա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ: Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ. Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ. Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ. Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ. տարբեր այլ հանդիպումներ»:
11:22 - 24 նոյեմբերի, 2021
Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|

tert.am: Լատվիայում մեկնարկել են «Ձմեռային վահան 2021» ամենամյա միջազգային զորավարժությունները, հայտնում է Լատվիայի ազգային զինված ուժերի մամուլի ծառայությունը, գրում է Russia Today-ը։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Լիտվայի զինվորականները, ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խումբը, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունների մասին։ Զախարովան նշել էր, որ «օրերս Էստոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի և ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժությունների մասին»։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:28 - 22 նոյեմբերի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:47 - 22 նոյեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հաջողություն: Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ: Հուսով եմ, որ առաջիկայում նոր հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև: Մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության մեջ և գործընկերային կապերում, անկասկած, մեծ են Ձեր անձնական դերն ու ներդրումը թե՛ որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, թե՛ որպես ԱՄՆ 47-րդ փոխնախագահ և երկարամյա սենատոր։Ուրախ եմ, որ առկա է երկկողմ շահագրգռվածություն տարբեր ոլորտներում միջպետական երկխոսությունը և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Համայն հայությունը և անձամբ ես բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ձեր և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է: Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբնույթ համագործակցությունը կարող է նոր բովանդակություն ստանալ։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցու­թյունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:
12:10 - 21 նոյեմբերի, 2021
Զախարովան խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում դրական տեղաշարժի մասին |1lurer.am|

Զախարովան խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում դրական տեղաշարժի մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում շատ դժվարություններ կան, բայց բանակցային գործընթացը շարունակվում է, և կան դրական տեղաշարժեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում, ի թիվս այլ հարցերի, դեռևս առկա է վիզաների խնդիրը: «Սակայն բանակցություններն ընթանում են, այդ թվում՝ նաև ռազմավարական կայունության շուրջ։ Եվ սա նույնպես շատ կարևոր օրինակ է»,- ասել է Զախարովան: Նա երկու երկրների ձեռքբերումներից է համարել հանցավոր նպատակներով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ ռուս-ամերիկյան բանաձևի նախագիծը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Զախարովայի կարծիքով՝ ռուս-ամերիկյան համատեղ նախագծի իրականացումը մի քանի ամիս առաջ անհնար կթվար:
19:54 - 20 նոյեմբերի, 2021
Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը վերականգնված չԷ. Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար |armenpress.am|

Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը վերականգնված չԷ. Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը, որը խախտվել Է ֆրանսիական սուզանավերի կառուցման պարտավորագրից Ավստրալիայի հարաժարման շուրջը ծագած սկանդալի պատճառով, առայժմ վերականգնված չԷ: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը նոյեմբերի 19-ին Le Monde թերթում հրապարակված հարցազրույցում: «Այժմ մենք գտնվում ենք ԱՄՆ-ի հետ վստահության վերականգնման գործընթացում, բայց մենք տակավին մինչեւ վերջ չենք դա արել»,- ասել Է Լը Դրիանը: «Ձեռնարկվել են կարեւոր գործողություններ, ինչի մասին են վկայել Հռոմում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններն ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ, իսկ այնուհետեւ Ֆրանսիայի ղեկավարի հանդիպումը (ԱՄՆ-ի) փոխնախագահ Քամալա Հարիսի հետ Փարիզում»,-ընդգել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:04 - 19 նոյեմբերի, 2021
Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:    «Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ «ժամերի ճշգրտման» և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը: Պեսկովի խոսքով, թե շփումները երբ կլինեն, հստակ պատկերացում չունեն: «Պետք է սպասել: Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչ Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:    
21:21 - 18 նոյեմբերի, 2021
Միացյալ Թագավորությունը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |1lurer.am|

Միացյալ Թագավորությունը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավարին։ Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության Twitter-ի գրառման մեջ: «Միացյալ Թագավորությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, ապաէսկալացնել լարվածությունը՝ ի շահ քաղաքացիական բնակչության և աջակցել տարածաշրջանային կայունությանը»,- ասված է գրառման մեջ։ ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպան Նիլ Բուշը շեշտել է, որ անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական կիրառումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առաջնահերթ վերադարձնել բոլոր գերիներին, տրամադրել ականապատման քարտեզները և ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները:   
20:05 - 18 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։         Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրական դրսևորումների վերացմանը, գնահատված կարիքին համարժեք՝ հասցեական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։  Այս համատեքստում կարևորվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունումն ու դրա կիրառումն ապահովող մեխանիզմների ուղղությամբ աշխատանքները։ Կարևորելով Միացյալ Նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրումը։ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում մեր հիմնական աշխատանքներն ընթանում են երեք ուղղություններով՝ իրավական դաշտի բարելավում, հանրային իրազեկում և վերապատրաստումների, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում՝ թիրախային խմբերի շրջանում։ Կարևորում ենք նաև օրենսդրական բարեփոխումների, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական աջակցության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումը»,- նշել է նախարարը։   Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ․   «Մենք կարևորում ենք նաև ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարման, երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարում արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը։ Լիահույս ենք, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա և կնպաստի երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարին»։ 
17:52 - 18 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները հերթական ագրեսիա են ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
23:17 - 17 նոյեմբերի, 2021
Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը ՄԱԿ-ի աջակցությամբ համաձայնագիր է ստորագրել Ժնևի դեղերի արտոնագրային կառույցի հետ՝ թողարկելու COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը: Երեքշաբթի օրը տարածված հայտարարությունում պարզաբանվում է, որ այս դեղամիջոցի արտադրության համար լիցենզիայի տրամադրումը թույլ կտա այն թողարկել 95 երկրներում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մինչև 53 տոկոսը։ Ռուսաստանը Pfizer-ին թույլ է տվել կլինիկական փորձարկումներ անցկացնել 90 կամավորների վրա, ասվում է Դեղերի պետական ռեգիստրում: «Մենք կարծում ենք, որ սկզբնական շրջանում այս դեղը պետք է օգտագործվի միայն ռիսկային խմբի համար: Նպատակը հոսպիտալացումից և հիվանդության ծանր ընթացքից խուսափելն է: Հետևաբար, դեղը պետք է ընդունվի առաջին ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո», - ասել է արտոնագրային կառույցի ներկայացուցիչ Հերվե Վերհուսելը:
11:37 - 17 նոյեմբերի, 2021