Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վրա ՌԴ հարձակմանը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ասել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա դասվել է վերջին 80 տարվա ընթացքում Եվրոպայի ամենածանր ժամերի շարքին․ «Սրանք Եվրոպայի համար ամենածանր ժամերից են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո», - լրագրողների հետ զրույցում նշել է նա: Բորելը խոստացել է հրատապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև աջակցել մարդկանց, այդ թվում՝ ԵՄ անձնակազմի տարհանմանը։ Խոսելով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ նա ասել է, որ 27 անդամներից բաղկացած դաշինքի պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ լինելու են պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, որը երբևէ իրականացվել է: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար, ինչով պայմանավորված՝ ԵՄ-ն նրան պատասխանատվության կենթարկի․ «Այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները՝ արգելափակելով նրանց հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և արդիականացման կարողությունները։ Դրանից բացի, կսառեցնենք ԵՄ-ում ռուսական ակտիվները և կդադարեցնենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա»,- նշել է Լեյենը։    
14:11 - 24 փետրվարի, 2022
Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է, որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է belta.by-ը։ Խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է այն հարցին, որ Բելառուսում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ռուսական զորքերի մի խումբ է մնացել․ «Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ ես առաջարկեցի Պուտինին Ռուսաստանի Զինված Ուժերի որոշ մասը թողնել Բելառուսի հարավում։ Ինչո՞ւ։ Ես չեմ ամաչում այդ մասին խոսելուց․ մենք պատրաստ չէինք տվյալ իրավիճակում ծածկել հարավային ուղղությունը, քանի որ ուկրաինական ստորաբաժանումները (ռազմական, ոչ թե սահմանապահ), մոտեցել էին սահմանին և սկսել այնտեղ մանևրել։ Մենք դա տեսնում էինք, բայց այնտեղ երբեք զորքեր չենք ունեցել։ Այս պատճառով էլ ես առաջարկեցի [ռուսական զորքերի] որևէ ոչ մեծ մաս թողնել այնտեղ՝ հարավային սահմաններում, մինչև մեր ԶՈՒ-ն կփոխարինի նրանց»։ Ըստ Լուկաշենկոյի՝ Պուտինը համաձայնել է ու ասել, որ այդպես ուկրաինացիները միգուցե հասկանան, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղության մասին որոշում կայացնել։ «Ահա թե ինչի մասին ենք մենք խոսել (Լուկաշենկոն և Պուտինը- խմբ․), և ոչ թե մենք պատրաստվում էինք Ուկրաինայի դեմ պատերազմի»,- նշել է Բելառուսի նախագահը։
13:32 - 24 փետրվարի, 2022
Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Երկու ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել: Զելենսկին Բայդենին խնդրել է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ եւ աջակցել Ուկրաինայի ժողովրդին: Բայդենը Զելենսկու հետ զրույցի ժամանակ «դատապարտել է ռուսաստանցի զինվորականների այդ չհրահրված եւ չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա» եւ հայտնել այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն անում է, որպեսզի այդ գործողությունները դատապարտի ողջ համաշխարհային հանրակցությունը: ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ հանդիպում է պլանավորում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ եւ այդ հանդիպման արդյունքներով խիստ պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ: Նա նաեւ խոստացել է՝ օգնել եւ աջակցել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին: Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Բայդենն արդեն դատապարտել է այդ որոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:10 - 24 փետրվարի, 2022
Ռուսաստանի հարավում օդանավակայանները դադարեցնում են աշխատանքը

Ռուսաստանի հարավում օդանավակայանները դադարեցնում են աշխատանքը

Ռոսավիացիայից հայտնել են, որ դադարեցվել է Ռուսաստանի հարավում 11 օդանավակայանների աշխատանքը, ինչպես նաև Սիմֆերոպոլի օդանավակայանի աշխատանքը: Ռոսավիացիան թվարկել է այն քաղաքները, որտեղ օդանավակայանները չեն աշխատում։  Գերատեսչության տվյալներով հարավային օդային տարածքը ճանաչվել է «քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար վտանգավոր»։ Խոսքը հետևյալ օդանավակայանների մասին է՝ • Ռոստով (Պլատով),• Կրասնոդար (Պաշկովսկի),• Անապա (Վիտյազևո)• Գելենջիկ• Էլիստա• Ստավրոպոլ• Բելգորոդ• Բրյանսկ• Օրյոլ• Կուրսկ• Վորոնեժ• Սիմֆերոպոլ Ռոսավիացիան հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս մոտակա չվերթների ուղևորներին և դիմավորողներին ժամանել նշված օդանավակայաններ: Ռուսաստանի հարավի օդանավակայաններից թռիչքների սահմանափակումները կգործեն մինչև մարտի 2-ը՝ ժամը 3:45-ը, հայտնել են գերատեսչությունից: «Սահմանվել է օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմ՝ կապված քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության բարձր սպառնալիքի հետ, որը պայմանավորված է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կիրառմամբ», – ասված է փետրվարի 24-ի առավոտյան ավիաընկերություններին ուղարկված ծանուցման մեջ:
12:40 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա կազմել

Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա կազմել

Այսօր Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ստեղծել հակապուտինյան կոալիցիա՝ մեր պետության վրա լայնամասշտաբ հարձակում սկսելու համար: Այս մասին նա հայտնել է թվիթերում։ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և ԵՄ-ի ղեկավարներին ուղղված ուղերձում Ուկրաինայի նախագահը կոչ է արել անհապաղ կանգնեցնել Պուտինին: «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, պատերազմը Ուկրաինայի և աշխարհի դեմ։ Ստեղծում ենք հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ պատժամիջոցներ, Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն: Օդային տարածքի փակում: Աշխարհը պետք է խաղաղության պարտադրի Ռուսաստանին», - գրել է Զելենսկին։ ՈՒՆԻԱՆ-ի (Ուկրաինական անկախ լրատվական գործակալության) հաղորդմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժում է սկսել Ուկրաինա, մի շարք քաղաքներում պայթյուններ են հնչել: Ինչի հետևանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին և հայտարարել ռազմական դրություն մտցնելու մասին։  Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր էր ստորագրել այսպես կոչված «ԼԺՀ»- ի և «ԴԺՀ»- ի անկախության մասին: ՌԴ-ն նաև որոշել է իր «խաղաղապահներին» մտցնել փսեվդոհանրապետություններ։ Ռուսական կողմի նման որոշումների մասին հայտնի է դարձել փետրվարի 21-ին։ Փետրվարի 23-ին՝ ուշ երեկոյան, տեղեկություն է ստացվեց, որ «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»- ի առաջնորդներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանին խնդրել են «հանրապետություններին» ռազմական օգնություն ցուցաբերել:
12:17 - 24 փետրվարի, 2022
Մարիուպոլ քաղաքում ռմբակոծության ձայներ են լսվում, խուճապ է, հայերի մի մասը տարհանվում է |news.am|

Մարիուպոլ քաղաքում ռմբակոծության ձայներ են լսվում, խուճապ է, հայերի մի մասը տարհանվում է |news.am|

news.am: Ես հենց հիմա գտնվում եմ Մարիուպոլ քաղաքում, ռմբակոծության ձայներ են լսվում,  ավելի շատ խուճապ է, բայց որ խոսում են քաղաք մտնելու մասին, դեռ նման տեղեկություն չունենք։ Այս մասին ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավար Վահագն Մաթեւոսյանը։ «Մենք այս ամենը կանխատեսելով նախօրոք պատրաստվել էինք, մեր հայրենակիցներից  ով ուզել՝ էվակուացվել է, իսկ ով որոշել է մնալ իրենց տներում, մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ հոգեբանական լարված վիճակ է։ Այն մարդիկ, որոնք մեքենա չունեն, բայց ուզում են տարհանվել, մենք ունենք մեքենաներ, որոնք պատրաստ են նրանց տարհանել, բայց կարող եմ ասել, որ այս պահին 50%-ից ավելին չեն ուզում լքել իրենց տները»,– պատմեց Վահագն Մաթեւոսյանը։ Իսկ թե որքան հայ է տեղահանվել, նրա խոսքով՝ դեռ հստակ թվեր չկան։  «Հայերի հիմնական մասը գնացել է Դնեպրոպետրովսկ, մենք պայմանավորվածություն ունենք, որ տարհանվածները հավաքվում են հայկական եկեղեցու մոտ, որտեղ նրանց դիմավորում են հայ համայնքի ներկայացուցիչները, առաջին անհրաժեշտության օգնություն ցույց տալիս, որից հետո էլ ամեն մեկը գնում է իր բարեկամի, ծանոթի տուն»,– ասաց  Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավարը եւ հավելեց, որ իրենք մշտական կապի մեջ են Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ։
11:58 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինան օգնություն է խնդրել ռազմավարական դաշնակից Թուրքիայից |armenpress.am|

Ուկրաինան օգնություն է խնդրել ռազմավարական դաշնակից Թուրքիայից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում: Այս մասին դեսպանությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է գրառման մեջ: Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին:
11:34 - 24 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։ «Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։ «Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետեւանքները։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին», ասվում է հայտարարության մեջ։
11:33 - 24 փետրվարի, 2022