Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

factor.am: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են Ուկրաինային պատերազմ հայտարարելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը նա անվանել է «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում»։ Մոսկվայի որոշումը «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է», փետրվարի 24-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ոչինչ չի կարող դա արդարացնել»,- հավելել է Շոլցը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը։ Գերմանիան առաջիկա ժամերին կհամակարգի իր հետագա գործողությունները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և G7 երկրների շրջանակում, հավելել է կանցլերը։ «Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և սև օր՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Մինչդեռ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Մոսկվայի պահվածքն անվանել է «անամոթ»: «Եվրոպայում ցամաքային պատերազմ է, որի մասին մենք կարծում էինք, որ կարելի է կարդալ միայն պատմության գրքերում»,- ասել է նա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ամեն ինչ անում է՝ դիվանագիտական ուղիով Ռուսաստանում այս ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու համար, ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Մոսկվան չի արձագանքել բանակցությունների առաջարկներին։
16:55 - 24 փետրվարի, 2022
Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify; font-family: 'ghea grapalat', ghea_grapalatregular, Tahoma, 'Arian AMU', 'Arial Unicode', Sylfaen, sans-serif; font-size: 15px; background-color: #ffffff;">Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում Է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս: «Մենք համակարգում ենք մեր պատասխան գործողությունները հարեւանների եւ միջազգային գործընկերների, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ G7-ի հետ, որոնց ղեկավարները շուտով կհանդիպեն»,- ասված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ Եվրամիության եւ G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:54 - 24 փետրվարի, 2022
Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները |azatutyun.am|

Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները: «Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», - մասնավորապես, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
16:37 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել

Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել

Ուկրաինայի զինված ուժերը Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնատար նավ են հրթիռակոծել։ Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ռուսական սահմանապահ ծառայության վարչությունից: «2022 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11-ին, Ազովի ծովի տարածքում ռուսական քաղաքացիական բեռնատար «SGV-FLOT» և «SERAPHIM SAROVSKIY» նավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի: Կրակը վարվել է Մարիուպոլի կողմից», - հայտնել են գերատեսչությունից։ Հրթիռակոծության հետևանքով «SGV-FLOT» նավթատարը վնասվել է, տախտակամածին հրդեհ է բռնկվել, թիմի անդամներից մեկը ծանր վնասվածք է ստացել։  Հրդեհը հաջողվել է մարել, երկու նավերն էլ շարունակում են երթևեկությունը։ Վիրավոր նավաստուն տարհանման և օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել են Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ պահակային մոտորանավակներ։
16:24 - 24 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է կուտակում իր արևելյան սահմաններում |aravot.am|

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է կուտակում իր արևելյան սահմաններում |aravot.am|

aravot.am: ՆԱՏՕ-ն հայտարարություն է հրապարակել, որի համաձայն՝ դաշինքը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ: «Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք աշխարհաքաղաքական հետևանքներ կունենան: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար: Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ամրապնդում ենք նավատորմը: Մենք բարձրացրել են մեր ուժերի պատրաստականությունը՝ արձագանքելու ցանկացած անկանխատեսելի հանգամանքի»,- ասվում է հայտարարության մեջ: ՆԱՏՕ-ում նաև դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ հայտարարելով, որ Ուկրաինայում սկսված գործողությունները խաթարում են միջազգային իրավունքը: «Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին և նրա լեգիտիմ նախագահին, խորհրդարանը և կառավարությունը, որոնք ընտրվել են ժողովրդավարական ճանապարհով: Մենք միշտ կաջակցենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ:
16:16 - 24 փետրվարի, 2022
Ռազմական գործողություններն անընդունելի են. Էրդողանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին |news.am|

Ռազմական գործողություններն անընդունելի են. Էրդողանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ռուս–ուկրաինական համակարտությանը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները աընդունելի են։ «Մենք այդ գործողությունները տեսնում ենք որպես միջազգային իրավունքի խախտում, տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ուղղված հարված։ Ուկրաինայում ապրող մեր քաղաքացիների, թաթար եղբայրների եւ բոլոր բնակիչների կյանքի անվտանգության համար մեր ձեռքից եկածը կանենք։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր  տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարին։ Դա մի քիչ առաջ պարոն Զելենսկիի հետ հեռախոսազրույցում էլ շեշտեցի։ Մենք կրկնում ենք մեր կոչը, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խնդիրները պետք է լուծվեն Մինսկի  համաձայնագրի շրջանակներում։ Դա էլ պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում եմ իրեն ասել»,–հայտարարել է Էրդողանը։
16:09 - 24 փետրվարի, 2022
Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին․ Պեսկով

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին․ Պեսկով

Կրեմլում բացասաբար են վերաբերվում արեւմտյան պատժամիջոցներին՝ ընդդեմ Պուտինի եւ նախարարների կաբինետի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է։ Այս մասին հայտնում է «Риа новости»-ն։  Ավելի վաղ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել էր, որ պետք է Պուտինի եւ նրա կառավարության դեմ սանկցիաներ ուղղվեն՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով։«Բացասաբար», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերում Նիդերլանդների վարչապետի՝ Պուտինի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկին։ «Եկեք վերլուծենք դեպքերը եւ հաշվարկենք հետագա քայլերը՝ խնդիրների ի հայտ գալուն պես», - հավելել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ կհաջորդի՞ արդյոք ՌԴ-ի պատասխան արձագանքը։
16:01 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժողովրդին հղած տեսաուղերձով հայտնել է, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։ Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել։ Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», - ասել է Զելենսկին։
15:52 - 24 փետրվարի, 2022
Կիևում պայթյուններ են հնչում, Խարկովում ծանր մարտեր են, հրթիռակոծվում է Բրովարին |factor.am|

Կիևում պայթյուններ են հնչում, Խարկովում ծանր մարտեր են, հրթիռակոծվում է Բրովարին |factor.am|

factor.am: Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում, զինվորականները հետ են մղել տանկային հարձակումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է նաև, որ Խարկովի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում։ Հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ է կրում։ Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Բրովարիի ռազմական օբյեկտին։ Այս մասին էլ Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն։ «Երկու թևավոր հրթիռներով հարված է հասցվել Բրովարիի մեր ռազմական օբյեկտին: Տեղեկություն Գլխավոր շտաբից»,- գրել է նա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունը ճշտվում է։ Մինչ այդ, ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ կրկին պայթյուններ են լսվում Կիևի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, դրանք հնչում են Տրոյեշինայում։ Պայթյուն է գրանցվել նաև Կիևի կենտրոնում՝ Պոդիլում։
15:50 - 24 փետրվարի, 2022
Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից։ «Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով»,- նշված է հաղորդագրության մեջ՝ հավելելումով, որ սահմանապահներն ուկրաինացի զինվորականների հետ միասին մարտեր են մղել։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
15:45 - 24 փետրվարի, 2022
Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ ագրեսիան․ ՀՀ-ում ԵՄ դեսպան |aravot.am|

Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ ագրեսիան․ ՀՀ-ում ԵՄ դեսպան |aravot.am|

aravot.am: «Եվրոպական միության բոլոր կառույցները միասնական են։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մեր հայտարարությունները շատ հստակ են եւ դատապարտում են Ուկրաինայի հանդեպ ագրեսիան»,-ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նրա խոսքով․ «Եվրոպական պառլամենտը միասնական է աշխատում՝ ձեռք ձեռքի տված։ Մեր խորհրդակցությունների ժամանակ դա ընդգծվել է»։ Նկատառմանն ի պատասխան, որ Եվրոպան կարծես թե մենակ է թողել Ուկրաինային եւ միայն խոսքերով է սատարում, դեսպանն ընդգծեց․ «Կարդացեք մեր հայտարարությունները եւ կտեսնեք Եվրամիության հստակ դիրքորոշումը․․․մենք հավատում ենք, որ դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի հասնել․․․սա ահավոր է աշխարհի եւ Ուկրաինայի համար»։
15:43 - 24 փետրվարի, 2022