Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Միջազգային իրավունքում չկա օրինակ, որով ներպետական վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար․ Արծվիկ Մինասյան

Միջազգային իրավունքում չկա օրինակ, որով ներպետական վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի փոխնագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ Ազգային ժողովի ելույթի ընթացքում անդրադարձավ «Վարչատարածքային բաժանման» մասին օրենքին, որն այսօր քննարկման առարկա էր դարձել խորհրդարանում։ «Երբ իքս պատգամավորը քվեարկում է իքս նախագծին, որում գրված է իքս բանը, ի՞նչ է դա նշանակում, որ ամենայն հավանականությամբ իքս պատգամավորը համաձայն է իքս պնդման հետ, կամ իքս բանի հետ, որը գրված է իքս նախագծում։ Հիմա մեր հարգելի գործընկերներից շատերը կամ մեր հարգելի գործընկերների ներկայացրած քաղաքական ուժը ժամանակին քվեարկել է։ Օրինակ, ՀՅԴ խմբակցության պատգամավորները քվեարկել են մի նախագծի, որում սևով սպիտակին գրված է՝ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է» Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմադիրների ասածներն ու արածները իրար չեն համապատասխանում․ «Տրամաբանական չի, որ նույն քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդմանը կողմ, որը ասում է, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջանն է, հետո գալիս, ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր։ Այս գործելաոճը ձեզ մոտ անցնում է կարմիր թելով, որովհետև նույն «սերիայից» է հետևյալ երկու պնդումները։ Օրինակ ինչու՞ պատերազմը չկանգեցվեց շուտ, պետք էր համաձայնել պայմաններին և պատերազմը կանգնեցնել, հետո գրեթե նույն մարդը կարող է հինգ րոպեով դուրս գա ու ասի՝ Քարվաճառը առանց կրակոցի հանձնեցինք»։ Ռուբինյանն ասսաց՝ ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է վարչատարածքային բաժանման օրենքով, պնդումը այլ է․ «Այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդման կողմը, իսկ այդ պնդումը արդեն մի քանի անգամ բոլորս ասեցինք՝ ինչ էր»։ Ռուբինյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ռուբինյանը, զբաղեցնելով իր տեղը, Մինասյանին ասաց․ «Դե հակադարձեք, պարոն Մինասյան»։ «Նախ արձանագրենք, որ այդ ժամանակ ես եղել եմ պատգամավոր, այո, ես էլ եմ կողմ քվեարկել, առանձին դրվագներում, ինչպես կողմ է քվեարկել հետագայում նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր»,-արձագանքելով՝ ասաց Արծվիկ Մինասյանը։ Ըստ պատգամավորի՝ միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, երբ ներպետական վարչատարածքային օրենքը հիմք դառնա արտաքին սահմանների համար․ «Ավելին ասեմ՝ վարչատարածքային բաժանման մասին նույնիսկ այսօրվա գործող օրենքով ձևակերպված է՝ Գորիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում, նկարագիր՝ պետական սահմանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչու՞ այս ամբիոնից դուք չեք բարձրաձայնում, որ ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մեկ և դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանն է։ Եթե այդ օրենքն եք վկայակոչում, այս նորմը վկայակոչեք։ Ինչու՞ եք ուզում անպայման ինչ-որ բան նախկինների վրա բարդել, չի եղել այդպիսի բան, այդպիսի թեմա չի եղել»։ Ռուբինյանը, ավելի ուշ արձագանքելով Արծվիկ Մինասյանին ասաց, որ փորձել է ճշտել, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի լրացումները, որոնց մասին ընթանում է քննարկումը, երբ են ընդունվել․ «Դրանք ընդունվել են 2009 թվականին, ես չեմ հասկանում՝ ինչպես կարող էր այն ժամանակ պատգամավոր չեղած Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կողմ քվեարկել այդ լրացումներին»։
12:39 - 05 հոկտեմբերի, 2021
Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, լողավազաններից. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ |armenpress.am|

Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, լողավազաններից. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: «Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն»,-ասաց փոխնախարարը: Նա հավելեց, որ սոցփաթեթը մեկ կարևոր նպատակ ունի՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել: Սարգսյանը վստահեցրեց, որ օրենքի փոփոխությունը չի բերելու որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց սոցփաթեթի շահառու դարձնելուն: Այսինքն՝ ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ: Այս նախագծով բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի ավելանում: Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը: Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա, երբ երկիրը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, հրատապ ռեժիմով որոշվեց բերել այդ հարցը: Փոխնախարարը արձագանքեց. «Այն քաղաքացիները, որոնց հետ շփվել  և քննարկել ենք այս նախագծի փոփոխությունները, մեզ պարբերաբար դիմել են: Այս խնդիրը լուծելը որևէ ձևով չի խանգարում այլ առաջնահերթությունների լուծմանը»: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 55 կողմ, 24 ձեռնպահ ձայներ:
12:38 - 05 հոկտեմբերի, 2021
Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքները։ Խորհրդարանում քննարկվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության, «Ֆինանսական համահարթեցման մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, եւ այլ հարցեր։ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման թեմային չառնչվող մի հարց տվեց նախագծի զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին․ հարցը վերաբերում էր վերջին շրջանում հաճախ հիշատակված՝ «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ընդունված այդ օրենքի համաձայն են հստակեցվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ Մինասյանը, մասնավորապես, դիմելով Վաչե Տերտերյանին, հարցրեց․ «Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք պատասխանատու այդ դիրքում։ Դուք լսել եք այն մեղադրանքները, թե իբր այդ օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ․ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ էդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»։ Տերտերյանն ի պատասխան նախ նշեց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք խոսել են վարչատարածքային փոփոխությունների մասին, այլ աշխատել են բոլոր այն կառավարությունների ժամանակ, որոնք վարչատարածքային բաժանման, եւ, ընդհանրապես, տեղական ինքնակառավարման հիմնադրման ժամանակից են․ «Ես էս ոլորտում ակտիվ աշխատել եմ 1996 թվականից։ Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք էդպիսի բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ էդպիսի բան չկա, ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»,- եզրափակեց Տերտերյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս օրենքի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակմանը, ասաց, թե՝ նրանք չեն ժխտում, որ այդ օրենքն ընդունել են, կողմ ենք քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է․ «Չեն ժխտում, որ էդ օրենքը նախ եկել է պրոֆիլային հանձնաժողով, որտեղ նստած՝ առաջարկ չեն ներկայացրել, որ եկեք էդ Ադրբեջանը չգրենք, գրենք՝ Հայաստանի սահմանն ավարտվում է։ Չեն ժխտում, ասում են՝ դրանով Հայաստանի պետական սահմանը չի որոշվում։ Է, չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ, ավելի լավ չէ՞ր լինի։ Կարծում եք՝ ՀՀ քաղաքացիներին կարելի է էդպես մոլորեցնե՞լ»,- ասաց Ալեքսանյանը։ Այս ելույթին արձագանքելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ Վաչե Տերտերյանն իր պատասխանով գտնվեց մասնագիտական գործունեության բարեխղճության մակարդակում․ «Հուսով եմ՝ պարոն Տերտերյանի համար քաղաքական հետեւանքներ չեն լինի»։ Ապա, անդրադառնալով Ալեքսանյանի ելույթին, Վարդեւանյանն ասաց․ «Եթե գրված լիներ Շվեյցարիա, ցավոք, ոչինչ էլ չէր փոխվի, որովհետեւ եթե էդ բանաձեւն աշխատեր, առաջարկում եմ հենց հիմա բերենք օրենքի նախագիծ, հասնենք մինչեւ Ստամբուլ»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում նկատեց․ «Անցնող մեկ տարին, հողատվության ընթացքը Սյունիքում, նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն հայտարարությանը, մեր զորքերը հետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կմ-ով, թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, սյունեցի մեր հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցուն։ Այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդարացնում էին 2010-ի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Պարոն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով Վաչե Տերտերյանին։
11:53 - 05 հոկտեմբերի, 2021
Ընդդիմությունը շարունակում է Սյունիքի հարցով նիստ պահանջել և հրավիրել մի շարք պաշտոնատար անձանց |hetq.am|

Ընդդիմությունը շարունակում է Սյունիքի հարցով նիստ պահանջել և հրավիրել մի շարք պաշտոնատար անձանց |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ընդդիմությունը շարունակում է պահանջել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարցով քննարկում իրականացվի և հրավիրվեն ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին խմբակցությունների ներկայացուցիչները հայտնեցին հերթական նիստի մեկնարկին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ չնայած Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամները նախորդ օրը նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ, սակայն այն չկայացավ: Պատգամավորի խոսքով` նշված ժամին հանձնաժողովի իշխանական պատգամավորները չներկայացան: «Դեռ ավելին` նշված ժամից կես ժամ հետո հանձնաժողովի նախագահի կողմից ստացանք գրություն, որն արհեստականորեն, չհիմնավորված խոչընդոտում էր նման արտահերթ նիստ գումարելու հարցը»,-ասաց նա: Մանուկյանը պնդեց` ԱԺ նախագահությունից պահանջում են կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները և թույլ չտալ անօրինականություններ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց`առանց օրակարգ առաջարկելու արտահերթ նիստի առաջարկ է արվել: «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնել՝ պնդելով, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ ճիշտ մեկանաբանություններ է արել: Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ թեմայով զրուցել է ԱԺ նախագահի հետ՝ նշելով, որ գործուղումից վերադառնալուց հետո կարող են Ալեն Սիմոնյանի հետ այդ հարցը քննարկել: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
11:33 - 05 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը: «Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբեւեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը:  ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին ԴԺ Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման եւ արդյունքների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության կարեւորությունը: Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տեւական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջեւ զրույց է ընթացել տարածաշրջանում եւ Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ անձնապես Վալենտինա Մատվիենկոյին նշված խնդիրների լուծման հարցում կանոնավոր աջակցության համար: Երկուստեք արձանագրվել է, որ կուտակված է լուրջ ներուժ երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաեւ՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը: Խորհրդարանական ձեւաչափում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքի
11:24 - 05 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
09:58 - 04 հոկտեմբերի, 2021
ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան

ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան

Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:Թանգարանում է պահվում Կարեն Դեմիրճյանին վերաբերող 8000 ցուցանմուշ, որոնք ի մի են բերվել թանգարանի ստեղծման եւ գործունեության 20 տարվա ընթացքում: Թանգարանի ֆոնդում է նաեւ Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը:Ալեն Սիմոնյանին հետաքրքրել է հատկապես Կարեն Դեմիրճյանի աշխատանքային հուշասրահը, որտեղ ցուցադրված է Կարեն Դեմիրճյանի՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում աշխատած տարիների աշխատասենյակից դրվագ, որի կահույքը այժմյան խորհրդարանի վարչական շենքից բերվել էր թանգարան:ԱԺ նախագահը գրառում է թողել հուշամատյանում ու առանձնազրույց է ունեցել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:Հանդիպման ավարտին տիկին Ռիման Ալեն Սիմոնյանին նվիրել է Կարեն Դեմիրճյանին նվիրված գրքեր՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
17:46 - 28 սեպտեմբերի, 2021
Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հյուրընկալել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում  ճանաչողական այցով Հայաստանում գտնվող մի խումբ սփյուռքահայ երիտասարդների: Ողջունելով հյուրերին՝ Սիսակ Գաբրիելյանը խոսել է Հայաստան-Սփյուռք կապի եւ ակտիվ համագործակցության կարեւորության մասին: Հարց ու պատասխանի ձեւաչափում պատգամավորն անդրադարձել է հայրենադարձությանը վերաբերող օրենքի անհրաժեշտությանը: Պատգամավորի խոսքով՝ նախագիծն արդեն հաջորդ տարի կդրվի շրջանառության մեջ: Երիտասարդներն առաջարկել են ներգաղթը դարձնել մասնագիտական՝ ըստ անհրաժեշտ ոլորտների: Անդրադարձ է կատարվել Սփյուռքի դպրոցներում հայոց լեզվի դասավանդման անհրաժեշտությանը, նշվել է, որ այնտեղ ունեն մասնագետների կարիք: Առաջարկվել է ուսուցիչների թափուր աշխատատեղերի հարցը լուծել պետական մակարդակով: Սփյուռքահայերը բարձրացրել են ՀՀ խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հարցը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստացել է բարձրացված հարցերին անդրադառնալ վերոնշյալ օրենքի նախագծի քննարկման շրջանակներում եւ լուծումներ տալ դրանց:
16:52 - 28 սեպտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։ Շուրջ 8 էջում շարադրված հիմնավորումներում նշված են այն գործոններն ու փաստարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախագահի կողմից՝ ՍԴ դիմելու համար: Նշենք, որ ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող մյուս սուբյեկտների՝ ՀՀ նախագահը լիազորված է նախնական սահմանադրական վերահսկողությամբ՝ այն է՝ մինչև ԱԺ կողմից ընդունված օրենքի ստորագրումը այն ՍԴ-ում վիճարկել, որը թույլ է տալիս կանխել առերևույթ հակասահմանադրական օրենքի ներմուծումը ՀՀ իրավական համակարգ՝ դրանից բխող բազմաթիվ բացասական դրսևորումներով»:
15:20 - 28 սեպտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|

Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց. դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է: Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»,-նշեց նա: Նրա խոսքով՝ ԱԺ-ում առկա իրավական խնդիրներից մեկը, որի համար ևս դիմել են ՍԴ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Պատգամավորն ընդգծեց՝ Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ ևս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, քանի որ կալանավորված էին: Հաջորդ խնդիրն էլ, ըստ Վարդևանյանի, վերաբերում է ԱԺ նիստերը վարելու կառուցակարգերին: Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին նկատողություն են տալիս, զրկում ելույթի հնարավորությունից, իշխանականներին՝ ոչ: Վարդևանյանն ընդգծեց՝ նիստը վարողի լիազորությունները պետք է լինեն հստակ, որոշակի, և այդ հարցով նույնպես դիմել են ՍԴ: Շարունակությունը՝ tert.am կայքում
14:30 - 25 սեպտեմբերի, 2021
ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները՝ նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում՝ Երևանը: Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է համայնքների խոշորացումը, հաշվի են առնվել թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, և որոշվել է շարունակել սկսած գործընթացը: «Առավոտյան ձեզ ներկայացրած նախագծի մեջ առաջարկել ենք 2 փոփոխություն, լրացում: Դրանցից մեկը վերաբերում է Արմավիրի մարզում խոշորացված փնջերից մեկում, համայնքի կենտրոնը տեղափոխել Ջրառատից Գայ բնակավայր»,-ասաց Սանոսյանը: Նա նշեց, որ համայնքում շատերի կողմից էր բարձրացվել հարցը: «Երկրորդ փոփոխությունը կապված էր տարբեր քաղաքացիների, համայնքների կողմից մեզ ուղարկված գրությունների շրջանի հետ: Նախագծում առաջարկել էինք Եղվարդ կենտրոնում Նաիրիի շրջան ունենալ: Եկանք այն եզրակացության, որ կունենանք առանձին Եղվարդ  խոշորացված համայնք  և Նոր Հաճն խոշորացված համայնք»,- ասաց Սանոսյանը:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ կողմ է քվեարկել 63 պատգամավոր: «Դեմ և ձեռնպահ չունենք, որոշումն ընդունվել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
18:11 - 24 սեպտեմբերի, 2021
Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

tert.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ: Նիստին ներկա էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կողմ քվեարկեց 59 պատգամավոր: Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, և մինչև հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ պետք է տեղի ունենա կոմիտեի առաջին հաստիքների համալրումը: Վահագն Հովակիմյանը նշեց, որ բնականոն ընթացքով կոմիտեի հաստիքների համալրման համար պահանջվելու էր մոտ 5 ամիս, իսկ այս մեկ ամսվա ընթացքում, եթե նախագիծն ամբողջությամբ չընդունվի, ընդամենը 10 քննիչներ կլինեն:
14:15 - 24 սեպտեմբերի, 2021