Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և դրանց սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին |armtimes.com|

Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և դրանց սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Մենք արգելում ենք բոլոր ինքնաթիռների, պահեստամասերի և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին: Դա կհանգեցնի Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածի և երկրի հաղորդակցության հնարավորությունների դեգրադացմանը: Ռուսաստանի ներկայիս առևտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է Եվրամիությունում, ԱՄՆ-ում և Կանադայում, հետևաբար, օդային հաղորդակցությունը լրջորեն կախված է այդ վաճառքից»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ եվրոպական նոր էներգետիկ պատժամիջոցները «անհնարին են դարձնում» ռուսական նավթավերամշակման գործարանների արդիականացումը։ Բացի այդ, սահմանափակումները կկենտրոնանան «հիմնական տեխնոլոգիաների» հասանելիության սահմանափակման վրա, ինչպիսիք են կիսահաղորդիչները և նորագույն ծրագրային ապահովումը: Ավելի վաղ ԵՄ երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք կազդեն ֆինանսական կազմակերպությունների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ձեռնարկությունների գործունեության, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների շրջանառության և վիզային քաղաքականության վրա։
10:13 - 25 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա այսօր մամուլի համար փակ ձևաչափով |armenpress.am|

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա այսօր մամուլի համար փակ ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։ «9:00 (Երեւանի ժամանակով 18:00): Նախագահ (Բայդենը) հանդիպում Է ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով արտակարգ գագաթնաժողովում՝ Ուկրաինայի եւ դրա շուրջն անվտանգության բնագավառում իրադրության քննարկման համար»,- ասված է փաստաթղթում: Բանակցությունները տեղի կունենան մամուլի համար փակ ձեւաչափով: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը պատմել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը փետրվարի 25-ի գագաթնաժողովում կքննարկի իր գործունեության հետագա ամրապնդման բոլոր հարցերը: Բացի դրանից, հանդիպմանը կհրավիրվեն Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ չեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:02 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ

Ուկրաինայի ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներկայացրել է Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ. «Հակառակորդը ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մերձակայքում գտնվող ստորաբաժանումներին։ Հակառակորդի ուղղաթիռների զգալի ակտիվություն է նկատվել Վելիկովոյի և Տիրասպոլի վերևի հատվածում։ Ուկրաինայի ԶՈՒ օդադեսանտային գրոհայինները կռվում են Դայմեր և Իվանկիվ բնակավայրերի տարածքներում, որտեղ հակառակորդի մեծ թվով զրահամեքենաներ են առաջ եկել, և կանգնեցրել են թշնամու ճնշող ուժերը Տտերիվ գետի սահմանին։ Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է»։ Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ մարտավարական մեկ այլ խումբ պահպանում է «Գոստոմել» օդանավակայանը, որտեղ երեկ շարժվել են ռուսական զորքերը։ Իսկ օդային ուժերը պաշտպանում են մայրաքաղաք Կիևի երկինքը։ Գլխավոր լուսանկարը՝ unian.net-ի
09:39 - 25 փետրվարի, 2022
Դոնեցկի Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել․քաղաքապետ

Դոնեցկի Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել․քաղաքապետ

Ուկրաինայի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս վեց մարդ վիրավորվել է, վնասվել են 45 ենթակառուցվածքային օբյեկտներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ «Այսպիսով, մեր ազատագրման առաջին օրն է անցել։ Ցավոք, մեր բնակիչներից երկուսը զոհվել են, վեցը վիրավորվել»,- գրել է քաղաքապետը: Նրա խոսքով, Գորլովկայում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից տուժել են 45 բնակարանային և ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 26 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք, 9 էլեկտրահաղորդման գիծ, ​​գազատարի 4 խողովակ։ Պրիխոդկոյի խոսքով՝ օրվա ընթացքում Ուկրաինայի ուժայինները քաոսային հարձակումներ են իրականացրել Գորլովկայի տարածքում՝ օգտագործելով ականանետեր, թնդանոթներ և հրթիռային հրետանի։ 
02:00 - 25 փետրվարի, 2022
Ռուսաստանի տարբեր քաղաքներից բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ

Ռուսաստանի տարբեր քաղաքներից բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ

ժամը 23:30-ի դրությամբ՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեմ իրականացվող ցույցերի արդյունքում Ռուսաստանում բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ։ Այս մասին հայտնում է ovd.news-ը՝ հավելելով, որ մարդիկ ձերբակալվել են շուրջ 53 քաղաքներից։ Հաղորդվում է, որ միայն Մոսկվայում ձերբակալվել են 948 քաղաքացիներ։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
00:37 - 25 փետրվարի, 2022
Նոր պատժամիջոցներ ռուսական չորս բանկերի, «կոռումպացված միլիարդատերերի» նկատմամբ․ Բայդենը ուղերձով է հանդես եկել

Նոր պատժամիջոցներ ռուսական չորս բանկերի, «կոռումպացված միլիարդատերերի» նկատմամբ․ Բայդենը ուղերձով է հանդես եկել

Հինգշաբթի նախագահ Ջո Բայդենը հրապարակել է նոր, խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որոնք կոչված են պատժելու երկրին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար։ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատել է իր ագրեսիայի համար, սակայն ընդունելով, որ  ձեռնարկված նոր միջոցներից ժամանակ կպահանջվի Պուտինի վարքագիծը փոխելու համար: «Պուտինն ագրեսորն է։ Պուտինն ընտրեց այս պատերազմը։ Եվ այժմ նա և իր երկիրը պատասխանատվություն են կրելու հետևանքների համար»,- ասել Է Բայդենը՝ շարադրելով միջոցառումների համալիր, որոնք «շատ թանկ կարժենան ռուսական տնտեսության համար»։ Նոր պատժամիջոցները ներառում են տեխնոլոգիաների արտահանման արգելք, ինչը Բայդենի մոտեցման կենտրոնական տարրն է, որը, նրա խոսքով, լրջորեն կսահմանափակի Ռուսաստանի՝ ռազմական և օդատիեզերական ոլորտը զարգացնելու ունակությունը: Նա նաև պատժամիջոցներ է կիրառել ռուսական չորս բանկերի, «կոռումպացված միլիարդատերերի» և Կրեմլին մոտ գտնվող նրանց ընտանիքների նկատմամբ: Նա հայտարարել Է ՆԱՏՕ-ի արևելյան թևում ցամաքային և ռազմաօդային նոր ուժերի տեղակայման մասին, թեև հաստատել է, որ ամերիկյան զորքերը ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայում հակամարտությանը։ «Մեր ուժերը չեն մասնակցում և չեն մասնակցելու հակամարտությանը»,- ասել է նա: «Մեր զորքերը Եվրոպա են գնում ոչ թե Ուկրաինայում պատերազմելու, այլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»։ Իր ելույթում Բայդենը Ռուսաստանի ներխուժումը հարևան երկիր բեկումնային պահ է անվանել, որը կարող է գլխիվայր շրջել համաշխարհային կարգը: «Պուտինի գործողությունները ներկայացնում են մեր աշխարհի ապագայի չարագուշակ տեսլականը, որտեղ ազգերը ուժով են վերցնում իրենց ուզածը», - ասել է նա: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի գործողությունները «տնտեսապես և ռազմավարական առումով շատ թանկ կարժենան Ռուսաստանի համար»։
00:01 - 25 փետրվարի, 2022
Չեռնոբիլի ատոմակայանը չի տուժել ներխուժումից

Չեռնոբիլի ատոմակայանը չի տուժել ներխուժումից

Ուկրաինան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ծանուցել է, որ «անհայտ զինված ուժերը» վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը․ կայանը չի տուժել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։  Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ճեպազրույցի ժամանակ հաստատել էր, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի շենքը։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։  
23:34 - 24 փետրվարի, 2022
Ջոնսոնը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Ջոնսոնը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելելով «Աէրոֆլոտի» թռիչքները Մեծ Բրիտանիա: Ընկերությունը շաբաթական մի քանի չվերթ էր իրականացնում Մոսկվա - Լոնդոն երթուղով։ Ընկերությանը կարող են նաև արգելել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայով թռիչքները։ Ջոնսոնը նաև պարզաբանել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայում ՎՏԲ բանկի ակտիվների ամբողջական սառեցման մասին է: Ռուսական բանկերը, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, ամբողջությամբ անջատվելու են Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգից, նրանց հասանելի չեն լինելու ֆունտ ստերլինգով գործարքները: Մեծ Բրիտանիան նաև արգելել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Նման միջոցները սովորաբար կիրառվում են երկրի երկարաժամկետ զարգացումը զսպելու համար։ Ջոնսոնը նաև հայտարարել է Ռուսաստանի և ռուսական ընկերությունների համար Մեծ Բրիտանիայում ֆինանսավորում ստանալու արգելքի մասին: Դա կարող է հանգեցնել նրան, որ ռուսական ընկերություններն այլևս չեն կարողանա իրենց թղթերը տեղադրել Լոնդոնի բորսայում, որը նրանց մոտ չափազանց տարածված էր։ Բացի այդ, Ջոնսոնը խոստացել է հետաքննել այն, թե ինչպես են հարուստ ռուսաստանցիները ձեռք բերել իրենց ունեցվածքը. «Օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենալու», - հայտարարել է նա:
22:56 - 24 փետրվարի, 2022
ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամները ժամանակավորապես կտարհանվեն Ուկրաինայից․ Հելգա Շմիդ

ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամները ժամանակավորապես կտարհանվեն Ուկրաինայից․ Հելգա Շմիդ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտնել է, որ որոշում է կայացրել հնարավորինս շուտ ժամանակավորապես տարհանել Ուկրաինայից ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։ «Կապված Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների և անվտանգության վատթարացող իրավիճակի հետ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համաձայնությամբ որոշել եմ որքան հնարավոր է շուտ Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել միջազգային առաքելության բոլոր անդամներին»,- հայտնել է Շմիդը։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
22:53 - 24 փետրվարի, 2022
Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ

Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, իրանական կողմի նախաձեռնությամբ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումների մասին։ Ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշման համատեքստում՝ միջազգային իրավունքին և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերով ստանձնած պարտավորություններին մասին։Իր հերթին Իրանի նախագահը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
22:39 - 24 փետրվարի, 2022
Չեռնոբիլի ատոմակայանի շենքը անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ

Չեռնոբիլի ատոմակայանի շենքը անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի շենքը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Զինվորականները ուրբաթ առավոտյան մտել են Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտի։ Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները տարհանել են բնակիչներին։ Ներքին գործերի նախարար Անտոն Գերաշչենկոն սոցցանցերում գրել էր, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ուժերը, որոնք պաշտպանում էին միջուկային թափոնները, դիմադրություն են ցույց տվել։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։  
22:38 - 24 փետրվարի, 2022