ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Գործուղումներն այսուհետև կիրականացվեն խիստ հսկողության ներքո. ԱԻ նախարար

Գործուղումներն այսուհետև կիրականացվեն խիստ հսկողության ներքո. ԱԻ նախարար

Հունիսի 14-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարն անդրադարձավ մի շարք խնդիրների և տվեց հանձնարարականներ: Առաջին հարցը, որի վրա ուշադրություն հրավիրեց Ֆ. Ցոլակյանը, վերաբերում էր հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակին: Նախարարը նշեց, որ հունիսի վիճակագրությամբ 13-14 անգամ աճել է հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ, և հանձնարարեց ուժեղացված ու օպերատիվ ռեժիմով հսկողության տակ պահել իրավիճակը: Հաջորդ հարցը վերաբերում էր ԱԻՆ ՓԾ տարածքային կառույցների կողմից մարզերում գրանցված կարկուտի մասին ոչ պատշաճ զեկուցմանը: Գերատեսչության ղեկավարը մարզային ստորաբաժանումների ղեկավարներին խստագույնս հանձնարարեց մշտապես կապ պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների, այլ շահառու կառույցների հետ և պարբերաբար զեկուցել, թե որ համայնքներն են տուժում կարկուտից: Նախարարն անդրադարձավ նաև գործուղումների խնդրին՝ նշելով, որ դրանք երբեմն բավական ուռճաչված են և անտեղի, ու շեշտեց, որ այսուհետև դրանք կիրականացվեն խիստ հսկողության ներքո: ՄՓՎ-ի պետերին Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց ուսումնասիրել և մինչև հուլիս զեկուցել մարզում առկա ոլորտին առնչվող խախտումների և ապօրինությունների վերաբերյալ: Նախորդ շաբաթ Գեղարքունիք կատարած այցի շրջանակներում նախարարը հանձնարարել էր ուժեղացված ռեժիմ սահմանել Սևանա լճի հանգստյան գոտիների լողափերում՝ կապված զբոսաշրջիկների՝ սպասվող մեծ հոսքի հետ: Նախարարը նշեց, որ Սևանա լիճը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակում է ընդգրկվել, ուստի` սպասվում է զբոսաշրջիկների մեծ ներհոսք, և անհրաժեշտ է ուժեղացված ծառայությամբ ապահովել մարդկանց անվտանգությունը: Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարեց դրսևորել առավելագույն կարգապահություն, քանզի փրկարարությունն անկարգապահություն չի հանդուրժում:
14:21 - 14 հունիսի, 2019
Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը հունիսի 14-ին ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, մայոր Աննալեյս Հանթերին: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրան ուղեկցում էր ՊՎՆԳ հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար մայոր Սայլաս Գասեթը: Հանդիպման նպատակն էր քննարկել «Կենսաբանական վտանգի նվազեցման» ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ շարունակելու ամերիկյան կողմի հետ ծրագրի իրականացումը: ՓԾ տնօրենը կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:Աննալեյս Հանթերը նշեց, որ ծրագրի շրջանակներում ԱՄՆ կողմը պատրաստակամ է ներդրումներ անել` Հայաստանի կարողությունները զարգացնելու համար: Նա հույս հայտնեց, որ մայոր Սայլաս Գասեթի ղեկավարման ընթացքում գրանցված ձեռքբերումները էլ ավելի կամրապնդվեն, և ծրագրի ծրջանակներում նոր դրական արդյունքներ կարձանագրվեն:Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը նմանատիպ ծրագրեր իրականացրել է հետխորհրդային մի շարք երկրենրում: Ծրագրի շրջանակներում 2015 թ. Հայաստանին հատկացվել է «Տոյոտա» մակնիշի օպերատիվ մեքենա, որը կահավորված է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիներին արձագանքելու ու կենսաբանական նմուշառման համար: Ծրագրի շնորհիվ Հայաստանի մասնագետները վերապատրաստվել են բարձրակարգ մասագետների կողմից, մասնակցել են միջազգային գիտաժողովների և դասընթացների` հնարավորություն ունենալով ծանոթանալու ոլորտի միջազգային նորագույն ձեռքբերումներին:
13:51 - 14 հունիսի, 2019
Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքով, ծանոթացել շենք-շինության պայմաններին, վարչության անձնակազմին, նրանց աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին ու կարիքներին: Մարզի ընդհանուր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ֆ. Ցոլակյանն առաջարկել է քննարկել մարզային վարչության շենքում այլ շահագրգիռ կառույցներին աշխատանքային տարածք հատկացնելու հարցը: Բացի այդ, նախարարը հանձնարարեց բարեկարգել վարչության շրջակա տարածքը և կանաչապատ գոտին: Հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին Բնապահպանության փոխնախարար Ի. Ղափլանյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանը, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ՄՓՎ-ի աշխատակիցներ և այլք:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի ավազանի հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելուն ու նոր հենակետերի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր: Խնդրի կարևորությունն այն է, որ այս տարի անցկացվելիք համահայկական խաղերի առնչությամբ մարզը կընդունի շուրջ 4000 մարզիկներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:«Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանն ասել է, որ մասնավոր սեփականություն հանդիսացող լողափերում փրկարարական ջոկատներ չկան, և անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի հետ համագործակցության միջոցով մասնագետներ պատրաստել ջրափրկարարական աշխատանքների համար: Ֆ. Ցոլակյանը նշել է, որ այս հանդիպման առանցքային նպատակն է հստակեցնել բոլոր շահառու կողմերի գործառույթները: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես են իրականացվում Գավառի, Մարտունու և Շորժայի հարակից լողափերի փրկարարական աշխատանքները: Նա ընդգծել է, որ հնարավոր ամեն եղանակով պետք է լուծվի այս գոտիներում հենակետերի ստեղծման հարցը՝ կլինի դա նոր հաստիքների համալրման, թե գործուղումների միջոցով: Նախարարը հանձնարարել է կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը, բացի այդ, մեծ ուշադրություն դարձնել առաջին բուժօգնության տրամադրման հնարավորություններին:«Շատ կարևոր է գործին խղճով մոտենալը: Սրտանց և մարդկային պետք է կատարել փրկարարի աշխատանքը: Մենք միայն կրակ մարող չենք: Բնակչության պաշտպանությունը պետք է իրականացվի բոլոր առումներով ու համընդգրկուն»,- ասել է նախարարը:Նա հանձնարարել է նաև բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ հանգստյան գոտիներում պետք է լինեն տեղեկատու վահանակներ ու ցուցանակներ:Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է 10 օրվա ընթացքում ներկայացնել ջրափրկարարական աշխատանքների բարելավման առաջարկների փաթեթ՝ բոլոր շահառու կողմերի հստակ դերաբաշխումով:
11:45 - 08 հունիսի, 2019
Օպերային թատրոնում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է եղել

Օպերային թատրոնում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է եղել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 13:03-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին:Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:
11:36 - 19 մայիսի, 2019