ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ․ Արսեն Թորոսյան

Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի: Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն: Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»:
12:38 - 26 փետրվարի, 2020
Կորոնավիրուսի ռիսկի առումով գնահատվել են հիվանդանոցների կարողությունները. տրվել են ցուցումներ |armenpress.am|

Կորոնավիրուսի ռիսկի առումով գնահատվել են հիվանդանոցների կարողությունները. տրվել են ցուցումներ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ առողջապահությունը գնահատել է, թե բժշկական կազմակերպությունների  ինչ կարողություններ ունեն, որքանով են պատրաստ  կորոնավիրուսի հնարավոր ներթափանցմանը. բուժհիմնարկներին տրվել են ցուցումներ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «ԱՀԿ-ից կողմից տրված մեթոդական ուղեցույցներ են մշակվել, թարգմանվել, տեղայնացվել և տրվել բոլոր ԲԿ-ներին: Մենք նաև գնահատել ենք  բժշկական կազմակերպությունների կարողությունները, թե ինչքանով են պատրաստ, ինչ հագեցվածություն ունեն: Կարողությունները ամբողջովին գնահատված են, և համապատասխան բացերը լրացնելու համար նախարարությունից կա ցուցում: Զբաղվում ենք այդ գործընթացն իրականացնելով»,-ասաց Վանյանը: Նա պարզաբանեց՝ գնահատումն իրականացրել են այն համատեքստում, որ եթե լինի բռնկում, մեծաթիվ հիվանդներ, ինչ գործողություններ պետք է արվեն: Գնահատվել են, թե որքան համազգեստներ, դիմակներ ունեն և այլն:  «Եթե տեսնում ենք, որ բավարար չէ, լրացնում ենք կարողությունները: Այնպիսի վիճակ չէ, որ խնդիր ունենք: Եթե դեպքեր ունենանք, մենք պատրաստ ենք: Խոսքը բռնկման, համաճարակի մասին է, մենք նայում ենք, որ նաև ամենավտանգավոր դեպքերի զարգացման ժամանակ պատրաստ լինենք հիվանդներին ընդունելու»,-ասաց նա: Անդրադառնալով դեղատներում պաշտպանիչ դիմակների նկատելի պակասին, որոշ դեպքում դրանց արհեստականորեն բարձրացված գներին՝ Վանյանը  նկատեց՝ դեղատներում դիմակների պակասը վերաբերում է մի շարք երկրների: Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից: Այս խնդիրը հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է: Նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, մոտ 160 հազար հատ ձեռք է բերվել: Եվ հիմա գործընթացներ են տարվում  լրացուցիչ դիմակների քանակ ձեռք բերելու համար: Սակայն դրանք բուժհիմնարկների, այլ ոչ թե մարդկանց սպառման համար են: Վանյանը շեշտեց՝ ընդունում է, որ դիմակների բացակայությունը խնդիր է, հիմա քննարկում են այդ հարցը, փորձում են լուծումը գտնել: Բուժհիմնարկները պատրաստ են, եթե դեպք լինի, կտրվեն դիմակներ՝ այդ թվում կոնտակտավորներին:
19:54 - 24 փետրվարի, 2020
Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ |tert.am|

Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ժամի 15:00-ի դրությամբ 78,811 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77,042:«Չինաստանի առողջապահական պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն էլ՝ ժամը 15:00-ի դրությամբ կա 77,262 դեպք, նախորդ օրվա համեմատ՝ դեպքերն աճել են 416-ով՝ 0,5 տոկոս: Կասկածելի դեպքերի թիվը 3434 է: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը 24,898 է՝ 32,3 տոկոս: Աշխարհում գրանցվել է 2596 մահ՝ 3,3 տոկոս, որը նախորդ օրվանից աճել է 151 դեպքով: Աշխարհում գրանցված է 79,436 հաստատված դեպք, դեպքերի աճը մեկ օրում 617 է կամ 0,8 տոկոս: Չինաստանից դուրս աշխարհի 30 երկրում գրանցվել է 2174 դեպք»,- ներկայացրեց Վանյանը:Նա ուշադրություն հրավիրեց Չինաստանում դեպքերի տոկոսային փոփոխությանը՝ եթե հունվարի և փետրվարի սկզբին կար օրական մոտ 25.6, 21,6, 19,6 տոկոսով աճ, ապա այսօր արձանագրվում է 0,5, 0,4 տոկոսով աճ: «Այսինքն՝ կա հստակ կայունացում, ինչը դրական է, որը չենք կարող ասել մյուս երկրների վերաբերյալ: Մի քանի երկրում, օրինակ՝ Իտալիայում, Ճապոնիայում, Իրանում, միանգամից եղավ աճ»,- նշեց նա: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
17:36 - 24 փետրվարի, 2020
Առողջապահության նախարարությունը գործընթաց է տանում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար. Արտավազդ Վանյան |aysor.am|

Առողջապահության նախարարությունը գործընթաց է տանում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար. Արտավազդ Վանյան |aysor.am|

aysor.am: v class="html-content"> ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։ «Եթե չեմ սխալվում, մոտ 160 հազար հատ նորից ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար», - ասաց նա։ Վանյանը նշեց՝ դեղատներում դիմակների պակասը ոչ միայն Հայստանում է, այլև մի շարք երկրներում։ «Այսօր ՏՄՊՊՀ-ն էլ է հայտարարություն արել ու դիմել տնտեսվարողներին, որ պետք չէ գները բարձրացնել, այս խնդիրը քննարկվում է հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից», - ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։
16:45 - 24 փետրվարի, 2020
Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին.Արսեն Թորոսյան

Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին.Արսեն Թորոսյան

Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան։ Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ՝ բռնկումների դեմ պայքարի գործողությունների միջազգային սինխրոնացման համար, որովհետև իզոլացված գործողությունները չեն կարող արդյունավետ լինել։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային մեխանիզմները ժամանակակից աշխարհում հենց այդպիսի սինխրոն գործողություններ են ենթադրում։ Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի և արհեստական լարմանը և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի։ Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։ Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»։
09:20 - 23 փետրվարի, 2020
Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

tert.am: Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքում մի քանի օրից կմեկնարկեն շինարարական աշխատանքները, ծննդատան փակման հարցը վերջնականապես լուծվել է: Այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:«Մենք էլ ձեռնամուխ ենք եղել ծննդատան հիմնանորոգման և լիովին վերազինմանը: Հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը, այդ թվում՝ բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով»,- մանրամասնեց մարզպետը: Նա տեղեկացրեց, որ այս տարվա պետպատվերի գումարը դարձյալ փոխանցվել է ծննդատանը, և այն բնականոն աշխատում է: «Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն: «Տնօրենի ԺՊ-ի փոփոխությունը պայմանավորված է ավելի էֆեկտիվ կառավարելու, ճգնաժամային կառավարման գործիքակազմով առաջնորդվելու և կարճ ժամկետում առավելագույն արդյունք ապահովելու նպատակով է արվել»,- պարզաբանեց Պետրոսյանը՝ ընդգծելով, թե տնօրենի նախորդ ԺՊ-ն այս ունակությունները չուներ: «Ինքն էլ հասկացավ, որ չի կարող հաղթահարել այն խնդիրները, որոնք մեր կողմից դրվեցին իր առջև»,- հավելեց մարզպետը՝ տեղեկացնելով նաև, որ շուտով տնօրենի հաստիքի մրցույթ է հայտարարվելու:
11:59 - 22 փետրվարի, 2020
Խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից․ Արսեն Թորոսյանը՝ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու մասին

Խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից․ Արսեն Թորոսյանը՝ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու մասին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում: Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով: Նաև խնդրում եմ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել մեր հետևյալ խորհուրդներին. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազալու և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»։
16:21 - 21 փետրվարի, 2020
Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների առումով դրական շարժընթաց է դիտվում դպրոցներում

Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների առումով դրական շարժընթաց է դիտվում դպրոցներում

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են:    Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91.7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:  Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում` շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝  Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝  209 երեխա:   Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`    հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:
19:13 - 20 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Բաեկ Սուկհիի հետ: Կողմերը քննարկել են համատեղ զարգացման ծրագրեր իրականացնելու հեռանկարները և հնարավորությունները:  Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ծրագրի համար, որի շրջաանակներում Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրաձայնային սարքավորումներ և հանձնելու մարզային բժշկական կենտրոններին: Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահն առաջարկել է հայ մասնագետներին մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին` մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար, ինչը ողջունվել է Արսեն Թորոսյանի կողմից: Հանդիպմանը քննարկվել է նաև ապագայում ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
13:07 - 19 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահ Յոնգ-Իկ Կիմին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որի շնորհիվ էլ կազմակերպվել է հայկական պատվիրակության այցը Կորեա: Յոնգ-Իկ Կիմը խոսել է նման փոխանակման ծրագրերի և միջոցառումների կարևորության մասին, հաշվի առնելով այն, որ Կորեայի առողջապահական ապահովագրական համակարգը ձևավորվելով 1977 թվականին` մեծ հաջողություններ է գրանցել և օրինակելի է աշխարհի շատ երկրների համար: Նա նշել է, որ կորեական կողմն ուրախ է կիսվելու իրենց փորձով այլ երկրների քաղաքական գործիչների, պատգամավորների և ոլորտի ներկայացուցիչների հետ: Նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և փորձի փոխանակման համար: «Այն երկրների համար, որոնք նոր են սկսում նման բարեփոխումների ճանապարհով գնալ` Կորեայի փորձը շատ կարևոր և օգտակար է», - ասել է նա և հավելել, որ Հայաստանը ևս ընտրել է այդ ճանապարհը և գտնվում է հանրային առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման սկզբնական փուլում: Կողմերը կարևորել են նաև փորձագետների փոխանակությունը երկրների միջև և պայմանավորվածություն ձեռք բերել ապագա համագործակցության համար: Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար Ադաննա Ճուկվուման ընդգծել է երկրների միջև երկխոսության ստեղծման կարևորությունն արդեն կայացած համակարգերի մասով և ավելացրել, որ Համաշխարհային բանկը նույնպես շարունակելու է աջակցել Հայաստանին` բարեփոխումների մասով: Հանդիպման վերջում նախարար Արսեն Թորոսյանը կորեացի փորձագետներին հրավիրել է այցելել Հայաստան` ուսումնասիրելու վերջին տարիներին իրականացված աշխատանքները:
12:00 - 18 փետրվարի, 2020
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի.ՀՀ ԱՆ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի.ՀՀ ԱՆ

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ շարունակելով գրիպի և սուր շնչառական վարակների օրական մշտադիտարկումը` պետք է նշել, որ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում: «Սուր շնչառական վարակներով պոլիկլինիական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ: Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով և հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում, չնայած այն հանգամանքին, երբ Երևան քաղաքի մանկական հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Համաճարակաբանական վերլուծությունների տվյալները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներն են, ովքեր, որպես ռիսկի խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ: Կրկին հիշեցնենք, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռևս չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առկա իրավիճակին, ապա այսօրվա դրությամբ նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հիվանդացությւնը կազմում է 7,1%: Վերջինս բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկված «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ, իսկ նրանց տվյալները տրամադրվում են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ անհրաժեշտ խորհրդատվություն և բուժում ապահովելու համար:  Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու համար «համաճարակային ֆիլտրի» աշխատանքները կրելու են շարունական բնույթ: Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր  հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»:
18:25 - 17 փետրվարի, 2020
Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար

Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների (այսուհետ՝ ծխախոտ) ☑️ գովազդի,☑️ դրա իրացման մեջ մինչեւ 18 տարեկան անձանց ներգրավելու,☑️վաճառասրահներում դրանք ցուցադրելու,☑️հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելուարգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները (հոդված 47.15.): Ո՞ր դեպքերում ԱԱՏՄ-ն որքա՞ն տուգանք կկիրառի։ ❌ Եթե գովազդվում է ծխախոտը։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։ ❌ Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը ներկայացվում է այլ ապրանքների/աշխատանքների/ծառայությունների գովազդում՝ խոսքի, ձայնի կամ պատկերի միջոցով։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։ ❌ Եթե ծխախոտը հիշատակվում կամ ներառվում է այլ ապրանքի/աշխատանքի/ ծառայության գովազդում։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։ ❌ Եթե ծխախոտը տեղադրվում կամ ցուցադրվում է դրա իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։ Տուգանք նախատեսված է նաեւ ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։ Օրենքի այս դրույթն ուժի մեջ է մտնում 2021-ի հունվարի 1-ից։ ❌Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը պատկերվում է ՀՀ-ում արտադրված, երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում՝ ֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումներ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։ ❌ Եթե հեռարձակողը ծխախոտի օգտագործման վնասակարության մասին օրենքով սահմանված կարգով և եղանակով չի հաղորդում դրանք պարունակող տեսաձայնային ստեղծագործություններ (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) հեռարձակելիս։Տուգանքը՝ 150-200 հազար դրամ: ❌Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ (Հոդված 173.1.): Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով: 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված այս օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնում։ Հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։ ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակներում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ »
13:04 - 17 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն Կորեայում է

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն Կորեայում է

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակություննաշխատանքային այցով գնտվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը: Այցի շրջանակներում պատվիրակությունըկծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլմանրամասներին: Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները: Նախարարի օրակարգում նախատեսված են մի շարք հանդիպումներ` այդ թվում Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։
10:55 - 17 փետրվարի, 2020
Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ: Վերջին տասնամյակներին մեր բժիշկների և բուժքույրերի կատարած անձնվեր աշխատանքի շնորհիվ` ներկայումս քաղցկեղով հիվանդ երեխաների 70-75%-ն առողջանում են: Ախտորոշման և բուժման  ծանր ճանապարհն այս երեխաներն անցկացնում են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդության կենտրոնում: Եվ այդ ճանապարհը նրանք անցնում են հերոսաբար: 2019 թվականին առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 14 անվանում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար: Այս տարի նախատեսվում է 25 անվանում ուռուցքաբանական դեղեր ձեռք բերել, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին: Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցում են նաև «Սիթի օֆ սմայլ» (City of Smile Charitable Foundation), «Օգնեմ», «Առողջության կամուրջ», «Մենք ենք», «ֆոնդ 100», «Խաղաղության քաղաք» բարեգործական հիմնադրամները, «Հայաստանի մանկական ասոցիացիա»,  «Կամրջակ», «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունները:
12:49 - 15 փետրվարի, 2020