ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Կոտայքի մարզի տարածքում օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:***Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա: Աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից:Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին. իրկանացվում է հերթապահություն:***Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:Օգոստոսի 21-ին, ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել է ժամը 18:15-ին. սահմանվել է հերթապահություն:
07:50 - 23 օգոստոսի, 2019
Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ

Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ

Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ: Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 115 հա խոտածածկույթ և 25 հա անտառածածկ տարածք (գիհի, կաղնու ծառեր և թփուտներ):Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն:
11:23 - 22 օգոստոսի, 2019
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ

Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ

Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի զբոսայգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:58-ին, մարվել՝ 00:45-ին:Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ:
05:44 - 22 օգոստոսի, 2019
Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ

Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում էր մոտ 150 հա խոտածածկույթ: Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 75 տեղի բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվել է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
05:17 - 21 օգոստոսի, 2019
Առայժմ վերջը չի երեւում. Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում խոշոր հրդեհից

Առայժմ վերջը չի երեւում. Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում խոշոր հրդեհից

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում:Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նրա խոսքով, սառնարանի պատերը հաստ են, պատերի մեջ նյութեր են դրված, որոնք տակից այրվում են ու կրակը չի երեւում: «Շատ ջուր է լցվել, բայց առայժմ վերջը չի երեւում: Նախ փորձում ենք տանիքից անցքեր բացել, ջուր լցնել: Հետո կփորձեն այդ ծակերից հրշեջներ մտնեն, տեսնեն պատերն ինչ վիճակում է, հրդեհ է, թե ծուխ է»,-ասաց նա:  
11:31 - 20 օգոստոսի, 2019
Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է տուժած փրկարարներին և ստուգել վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը․ԱԻՆ

Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է տուժած փրկարարներին և ստուգել վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը․ԱԻՆ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրել, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները: ԱԻ նախարարը հանձնարարեց աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին: Տեղեկացրել ենք, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը և վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելեց բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրեց կատարվածը: Նախարարը սերտապնդեց Ահարոնին, ասաց, որ նա Աստծո նախախնամությամբ է փրկվել, ուրեմն նրա կյանքում այսուհետ ամեն ինչ լավ է լինելու: Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպեց Սիմոնի հարազատներին և հուսադրեց, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ: Նա տեղեկացրեց, որ խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստացել է հավաստիացում, որ հիվանդի վիճակը բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում Սիմոնին ուղղաթիռով կտեղափոխեն Երևան՝ հետագա մասնագիտական բուժման:   ԱԻՆ  
08:39 - 30 հուլիսի, 2019