Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար, նաեւ ապահովելու պատվիրակությունների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նշենք, որ ավելի վաղ Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել էր․ «Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել ՌԴ նախագահին. Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկանց մահերը»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ։ Այնուհետև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ՊՆ, ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
17:16 - 25 փետրվարի, 2022
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները։ «Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Հենց սկզբից ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին օգնելն է, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացմամբ և դենացիֆիկացիայի։ Իսկ դա չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է․ «Մենք բանակցությունների պատրաստ ենք։ Ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարձագանքեն մեր նախագահի՝ դիմադրությունը դադարեցնելու և զենքերը վայր դնելու կոչին։ Ոչ մեկը չի պատրաստվում հարձակվել նրանց վրա, ոչ մեկը չի պատրաստվում նրանք ճնշել։ Թող վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ ուկրաինացիներին եկեք բոլորս միասին հնարավորություն տանք ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը»։
17:02 - 25 փետրվարի, 2022
Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը: «Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական էլեմենտն է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից: Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:38 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է․ Նարիշկին

Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է․ Նարիշկին

Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է, այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։  «Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին փրկելու ռազմական հատուկ գործողությունը անվտանգության ոլորտում Արեւմուտքի կողմից մեր երկրի օբյեկտիվ հետաքրքրությունների երկարատեւ եւ համատարած անտեսման հետեւանքն է»,- ասել է նա։ Նարիշկինը հավելել է, թե Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը կարճ ժամանակում խաղաղություն կհաստատի Ուկրաինայում եւ կկանխի ավելի լայն հակամարտությունը Եվրոպայում։ «Արեւմտյան ղեկավաների հետ անպտուղ բանակցությունների ընթացքում ռուսական ղեկավարությունը համոզվել է, որ ԵԱՀԿ փաստաթղթում ներառված սկզբունքները՝ բոլոր անդամ երկրների համար անվտանգության երաշխիքների մասին, դատարկ խոսքեր են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների համար։ ՌԴ-ն պարտավոր է ինքնուրույն պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին»,- ասել է նա։  Ծառայության ղեկավարը նշել է, որ Արեւմուտքում սիրում են հեգնելլ ռուսների համբերությունը, «եւ դա ճիշտ է, բայց եւ այն անսահման չէ»։ «Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինան Վաշինգտոնի ձեռքին դառնա մեր գլխին կախված դաշույն։ Դրա միակ ճանապարհն այսօր ապառազմականացումն ու դենացիֆիկացիան են, եւ ուկրաինական պետության չեզոք կարգավիճակը»,- ասել է Նարիշկինը։
16:28 - 25 փետրվարի, 2022