Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել․ ՏԱՍՍ
 |panarmenian.net|

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել․ ՏԱՍՍ |panarmenian.net|

panarmenian.net: Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարդ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։ Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք երկարացնում ենք կարանտինն ապրիլի 3-ից մինչև ապրիլի 24-ը»,- ասել է վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա հավելել է, որ ապրիլի 24-ից հետո էլ կարանտինը կարող է երկարացվել։ Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ արտակարգ դրությունը չի ենթադրում տնից դուրս գալու արգելք, բայց իշխանությունները կարող են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։ Ըստ Ուկրաինայի ԱՆ կից հանրային առողջության կենտրոնի՝ երկրում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակման 113 դեպք կա, 4 մարդ մահացել է։
18:36 - 25 մարտի, 2020
Ի գիտություն Կիևից Հայաստան վերադարձողների. Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհուրդը

Ի գիտություն Կիևից Հայաստան վերադարձողների. Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհուրդը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում լրացուցիչ տեղեկություններ են տրվել մարտի 25-ին SkyUp ընկերության չվերթով Հայաստան վերադարձողների համար: «Մարտի 25-ին Հայաստան վերադարձող SkyUp ուկրաինական ընկերության այն ուղևորները, ովքեր Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են իրենց Կիև հասցնել անձնական տրանսպորտով»։ Գրառման մեջ ասվում է, որ անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարը, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված։
19:06 - 20 մարտի, 2020
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Երևանի ուղղությամբ թռիչքների դադարեցման  հարցը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Երևանի ուղղությամբ թռիչքների դադարեցման հարցը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի´ հայրենակիցներՍտորև ներկայացնում ենք քաղվածք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից․«2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.- Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,- Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք։»************Վերը բերված տեղեկատվությունը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել և ձեր ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։ Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե ոչ, քանի որ նախագահ Վ․Զելենսկին իր 13․03․2020թ․ երեկոյան ելույթում նշել է, թե «երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները», իսկ «Ուկրաինական ավիաուղիներ»-ն առայժմ չեն կարող պատասխանել այդ հարցին։
17:17 - 14 մարտի, 2020
Ուկրաինայի կառավարությունը երեքշաբաթյա կարանտին Է սահմանել երկրում կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|

Ուկրաինայի կառավարությունը երեքշաբաթյա կարանտին Է սահմանել երկրում կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին Է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում Է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է «Եվրոպական համերաշխությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորյա Սյումարը: «Կարանտին են սահմանել: Վաղվանից՝ երեք շաբաթով, մինչեւ ապրիլի 3-ը»,-գրել Է նա Facebook-ում, հավելելով, որ որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի կողմից: Սյումարը ճշտել Է, որ կարանտինը ենթադրում Է «ուսումնական հաստատությունների փակում, ավելի քան 200 մարդու մասնակցությամբ զանգվածային հավաքների արգելում, որոնք վերաբերում են մարզական ու մշակութային միջոցառումներին «…», առանձին երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում»: Նա հավելել Է, որ զանգվածային հավաքների արգելքը չի վերաբերում «պետական կարեւորության» միջոցառումներին, ինչպես նաեւ ճշտել Է, որ Ուկրաինան կդադարեցնի ավիահաղորդակցությունն այն երկրների հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը՝ չնշելով դրանք: Նախարարների կաբինետի որոշումը նաեւ ենթադրում Է սահմանների հսկիչ-անցակետերի մեծ մասի փակում: «219-ից կմնան 49-ը»,- նշել Է պատգամավորը: Այսպիսով, կառավարության որոշումը չի ենթադրում պետության սահմանի փակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:46 - 11 մարտի, 2020
Կիևը միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ |azatutyun.am|

Կիևը միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևը Դոնբասի հակամարտության կարգավորման միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ՝ հնարավոր փոխանակման նպատակով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում: Ուկրաինայի այժմ նախկին արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն անցած շաբաթներին հայտարարել էր, որ մինչև ապրիլ պետք է տեղի ունենա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերջին փուլը: Անցյալ տարվա դեկտեմբերին Փարիզում երկարատև դադարից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքի հակամարտության հարցով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին: Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են Դոնբասում շփման գծից ետ քաշել զորքը, շարունակել ռազմագերիների ու պատանդների փոխանակումը և Մինսկի համաձայնությունների իրականացման ճանապարհային քարտեզ կազմել: Այդ պայմանավորվածություններից որևէ մեկն առայժմ ամբողջությամբ չի իրականացվել։
14:20 - 06 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

azatutyun.am: Նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դանդաղում է և տեղափոխվում արևմուտք՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Վարակի ակտիվ օջախներ են գործում Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում: Իրանը երեկ հաղորդեց հաստատված 2 հազար 336 դեպքի և 77 զոհի մասին: Վարակված են Իրանի 23 խորհրդարանականներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ազատ են արձակում տասնյակ հազարավոր բանտարկյալների՝ փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը: Իտալիայում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 79-ի: Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, հաղորդվում է 5 հազար 328 դեպքի մասին: Ուկրաինան և Մարոկոն երեկ հայտնեցին վարակի առաջին դեպքերի մասին: Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իսպանիայում: Ամբողջ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 3 հազար 203 մարդ մահացել է: Չինաստանին բաժին է ընկնում նրանց 95 տոկոսը: Վարակվածներից մոտ 51 հազարն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, տվյալ պահին վարակակիրների թիվն աշխարհում 39 հազար է, որից 27,5 հազարը՝ միայն Չինաստանում։ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 100 մարդ վարակված է առնվազն 15 նահանգում: Մահացության դեպքերը գրանցվել են Սիեթլում և Վաշինգտոնում: Միացյալ Նահնագների Դաշնային պահուստային համակարգն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` կորոնավիրուսի բռնկման ռիսկերի ֆոնին տնտեսությունը խթանելու համար: Հայաստանում այս պահի դրությամբ կա վարակի հաստատված միայն մեկ դեպք՝ վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։
10:17 - 04 մարտի, 2020
Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը |azatutyun.am|

Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն: «Երեկ ասել էի, որ ունենք չորս պացիենտ կորոնավիրուսի կասկածով, այսօր նրանցից մեկի դեպքում դա հաստատվել է»,- հայտնել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկը: Նրա փոխանցմամբ, խոսքը Չերնովցի ավանի բնակիչներից մեկի մասին է, ով մեքենայով Ուկրաինա է ժամանել Ռումինիայից, որտեղ Իտալիայից օդանավով է հասել: «Տղամարդը հոսպիտալացվել է: Նրա հետ շփումներ ունեցողների թիվը մեծ չէ, հիմա բոլորն ինքնամեկուսացման պայմաններում են», - ասել է Լյաշկոն: Նա հայտնել է, որ Ուկրաինան Ռումինիայի հետ տեղեկություններ է փոխանակում, ինչը թույլ կտա պարզել այդ օդանավով ժամանած բոլոր ուղևորների ինքնությունը և համապատասխան բժշկական ստուգումներ անցկացնել:
15:37 - 03 մարտի, 2020
Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը |armenpress.am|

Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք, նկատելով Ցեղասպանության առնչվող մեկ այլ նախագծի կարգավիճակի փոփոխությունը, շտապել են եզրակացնել, թե Ռադան հրաժարվել է քննարկել վերոնշյալ նախագիծը: «Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովի կողմից հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (գրանցումը՝ 11/05/2019), նույն կարգավիճակում է և սպասում է հանձնաժողովի քննարկմանը»,-տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը: Ինչ վերաբերում է Դարիա Վոլոդինայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագծին, որը շրջանառության մեջ էր դրվել 2020-ի փետրվարի 14-ին, հետ է վերցվել: AnalitikaUA.net-ը իրավասու աղբյուրներից տեղեկացել է, որ միայն հեղինակն ինքը կարող էր հետ վերցնել նախագիծը, այսինքն ՝ նախագիծը քննարկման համար չի մերժվել: Լրատվամիջոցը դիմել է նախագծի հեղինակ Դարիա Վոլոդինայի մամուլի ծառայություն՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, այս պահին սպասում է արձագանքի: Վերջին 10 տարվա ընթացքում չորս օրենսդրական նախաձեռնություն է գրանցվել Ուկրաինայի խորհրդարանում: 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
19:31 - 21 փետրվարի, 2020
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ |armenpress.am|

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020): Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն իր մեկնաբանության մեջ պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հետեւողական հավատարմության մասին: Սա վերջին 10 տարվա ընթացքում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019): 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
18:49 - 18 փետրվարի, 2020
Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից |armenpress.am|

Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից |armenpress.am|

armenpress.am: Փոխհատուցումների շուրջ բանակցություններն այն հինգ երկրների անունից, որոնց քաղաքացիներն Իրանում զոհվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-ի ավիաաղետի հետեւանքով, վարելու Է Ուկրաինան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել Է Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն՝ ելույթ ունենալով աղետի զոհերի հուշահամալիրի բացման արարողությանը: Փետրվարի 17-ին լրանում Է 40 օրը PS 752 չվերթի ուղեւորների եւ անձնակազմի զոհվելու պահից: «Ուկրաինան փոխհատուցումների չափի շուրջ բանակցությունները կվարի բոլոր հինգ երկրների անունից: Եվ այն, ինչի շուրջ կպայմանավորվի Ուկրաինան, վճարվելու Է բոլոր երկրների քաղաքացիներին, ներառյալ, ի դեպ, Իրանը: Դա եղել Է մեր սկզբունքային դիրքորոշումը»,-լրագրողներին ասել Է Պրիստայկոն. հեռարձակումն իրականացրել Է «Նաշ» հեռուստաալիքը: Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակի զբոսապուրակը բացել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում: Ապագա զբոսապուրակի եւ հուշահամալիրի վայրում տեղադրել են հուշաքար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:08 - 17 փետրվարի, 2020