Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը

Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը

The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ իմ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը: Այն ժամանակ ես միայն մոտավոր կարող էի կանխատեսել այդ ագրեսիայի ծավալը և նրանց զինված ուժերի վարքագծի անմարդկայնությունը: Իսկ այժմ կարող եմ ասել, որ իրականությունը, որին բախվում են իմ հայրենակիցները տեղում, ավելի քան տագնապալի է և վտանգում է բորբոքել լարվածության հետագա աճ ու ստեղծել անվտանգային խնդիրներ տարածաշրջանում և նույնիսկ անդին: Սեպտեմբերի 27-ին սանձազերծած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ամիսներ և նույնիսկ տարիներ առաջ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես օգտագործել է շատ կոշտ, ռազմատենչ հռետորաբանություն և կառավարության ամենաբարձր մակարդակներում բացահայտորեն հայտարարում էր իր մտադրությունների մասին՝ լուծել հակամարտությունը լայնածավալ պատերազմով: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո 1994-ի զինադադարի հաստատումից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն արդեն ավելի քան 25 տարի դիմագրավում են Ադրբեջանի նմանատիպ փորձերը: Այդ ժամանակվանից մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը և հռետորաբանությունն այդպես էլ չփոխվեցին: Լեռնային Ղարաբաղը կամ, ինչպես մենք ենք Հայաստանում անվանում, Արցախը մշտապես բնակեցվել է եղել մեծամասամբ հայերով և երբեք կամովին մաս չի կազմել անկախ Ադրբեջանի: 1921-ին Իոսիֆ Ստալինի օրոք Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ռուսաստանի կողմից որպես նվեր տրվել է Խորհրդային Ադրբեջանին, որն էլ իր հերթին ոչ թե անկախ պետություն էր, այլ մաս էր կազմում Խորհրդային Միության: Տասնամյակներ շարունակվող խտրականությունից հետո՝ 1987 և 1988 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերը սկսեցին բարձրաձայնել Հայաստանին վերամիավորվելու իրենց ցանկության մասին՝ անցկացնելով խաղաղ ցույցեր և ստորագրելով դիմում-պահանջներ: Միևնույն ժամանակ Խորհրդային Ադրբեջանում սկիզբ դրվեցին հայերի նկատմամբ էթնիկ դրդապատճառներով հետապնդումների, և Ադրբեջանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ջարդեր և էթնիկ զտումների գործողություններ: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց անկախությունը հռչակեցին ավելի շուտ, քան Ադրբեջանը: Ըստ էության, Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախացումը տեղի ունեցավ որպես առանձին մի գործընթաց, որը չէր ներառում Լեռնային Ղարաբաղը: Չնայած այս և այլ փաստերի, որոնք միջազգային իրավունքի համատեքստում ի դերև են հանում Ադրբեջանի պահանջները, Բաքվի իշխանությունը շուրջ 30 տարի ձգտում է ռազմական միջոցներով ճնշել Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի Հանրապետության) հայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը: Ադրբեջանը վարում է հողերի բռնի զավթման, դրանք տեղացի բնակիչներից և նրանց ժառանգությունից մաքրելու, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքներն արհամարհելու քաղաքականություն: Երեսուն տարի խաղաղ լուծման ցանկացած փորձ մերժելուց հետո և այժմ Թուրքիայից ռազմական և քաղաքական աջակցություն ստացած Ադրբեջանը կրկին հարձակվում է Հայաստանի նվիրական հայրենիքի վրա: Ադրբեջանի դիրքորոշումը ինչ-որ իմաստով շարունակությունն է այն քաղաքականության, որին բախվել են հայերն այն ժամանակվանից ի վեր, երբ մոտ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունը փորձեց իրականացնել հայերի ցեղասպանություն: Այդ ժամանակ շուրջ 1,5 միլիոն էթնիկ հայեր զոհվեցին կամ աքսորվեցին և հետապնդվեցին: Այսօր Ադրբեջանի կողմից գործում են ոչ միայն թուրք գեներալներ, սպաներ և ռազմական փորձագետներ, այլև ներգրավված են թուրքական F-16 կործանիչները ու տխրահռչակ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը: Ամեն օր այս մահացու մեքենաները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի տարածքը: Մահացու և նույնիսկ արգելված այնպիսի զենքեր, ինչպիսիք են կասետային զինատեսակները, ավելի քան երեք շաբաթ է, որ ահռելի ծավալով օգտագործվում են հայ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների, բնակելի տների և նույնիսկ մանկապարտեզների դեմ: Եթե սրան ավելացնեք նաև սիրիացի վարձկանների, ջիհադիստների և արմատական մոլեռանդների ներգրավումը, ովքեր այժմ հայկական հողի վրա սպանում են իմ ժողովրդին, ամբողջական պատկերը պարզ կդառնա: Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես «Jabhat Al Nusra», «Firqat Hamza» և «Sultan Murad Division» վարձկաններն ակտիվորեն ներգրավված են պատերազմում: Ըստ էության, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գործ ունեն միջազգային ահաբեկչության հետ: Հետևաբար, Հայաստանում մենք շատ մտահոգված և տագնապած ենք գետնի վրա տեղի ունեցող այս զարգացումներով: Մենք նաև մտահոգ ենք միջազգային հանրության տարտամ դիրքավորման մասով, որը պետք է անմիջապես արձագանքեր: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրն իր զենքերով, վարձկաններով ու ցինիզմով դուրս գա մեր տարածաշրջանից: Այն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հարգելու հոկտեմբերի 10-ի և 17-ի հրադադարները: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իմ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմը սպառնում է Կովկասում ստեղծել մեկ այլ Սիրիա, որը կարող է ավելի մեծ բռնկում առաջացնել ողջ տարածաշրջանում ու դրանից դուրս: Թուրքիան չի երկմտում Ադրբեջան արտահանել իսլամիստ զինյալներին և այլ ահաբեկիչներին, սակայն ինչպես միշտ փորձում է արդարացնել իր այդ քայլերը: Արդարացումներից մեկն այն է, որ ադրբեջանցիներն իրենց էթնիկ ազգակիցներն են: Մինչդեռ իրականությունն այն է, որ նման մտածելակերպը չի կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում, քանի որ եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա Թուրքիայի էթնիկ ազգակցությունը ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, հյուսիսային Չինաստան և այլուր: Այսինքն ստացվում է, որ Անկարան պատրաստվում է միջամտե՞լ ցանկացած խնդրի դեպքում, որին իր էթնիկ եղբայրները կարող են առերեսվել այդ երկրներում: Եթե պատասխանն է՝ այո՛, ապա պետք չէ զարմանալ, որ ժամանակակից Թուրքիան խնդրահարույց հարաբերություններ ունի ամեն ուղղությամբ՝ 360 աստիճանով: Այն խնդիրներ է ունեցել Եգիպտոսի հետ: Ներկայում ներգրավված է Լիբիայում: Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն միևնույն ժամանակ հատում է Իրաքի հետ սահմանը, խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան փորձում է իր ներկայությունն ապահովել Լիբանանում և Ծոցի երկրներում: Այն լուրջ խնդիրներ ունի նաև Միջերկրական ծովի արևելյան ափերին: Եվ հիմա էլ արդեն Կովկասում է: Այս ամենն ուղղակի անընդունելի է: Քաղաքակիրթ ազգերի առաջնորդները, անկախ կրոնական կամ էթնիկ ինքնությունից, պետք է գործեն աներկբա և կանգնեցնեն ագրեսորներին և օգնեն հաստատել երկարատև խաղաղություն: Մենք կարիք ունենք խաղաղության, ինչին հնարավոր է հասնել միայն բանակցությունների և երկխոսելու միջոցով: Սակայն հենց սա է, որ ադրբեջանական կողմը մերժում է ամեն անգամ այնպիսի պատճառաբանություններով, որոնք սարսափելի են մեզ բոլորիս համար: Նրանք պնդում են, որ օրինական իրավունք ունեն կիրառելու ուժ՝ բիրտ ռազմական ուժ, ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի: Պետք է հասկանանք, որ այս և ես կասեի՝ ցանկացած հակամարտություն չի կարող ունենալ ռազմական կարգավորում: Հայերը մշտապես հավատացած են եղել, որ խնդրին լուծում պետք է տրվի խաղաղ բանակցությունների միջոցով և այնպես, որ իրավիճակն է՛լ ավելի չի բարդանա: Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելուց, որպեսզի թույլ տանք բանակցությունները տեղի ունենան և հասնենք խաղաղ կարգավորման: Սակայն Թուրքիան և Ադրբեջանը թվում է, այլ կերպ են տեսնում խնդրի լուծումը, նրանք առաջ են տանում միայն ռազմական, ագրեսիվ և, իմ համոզմամբ, ցեղասպան օրակարգ: Մահմեդական և արաբ առաջնորդներին ուղղված իմ կոչը նպատակ ունի խնդրելու, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ազդեցությունն ու միջազգային հարթակներում բարձր հեղինակությունը՝ անմիջապես կանգնեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: Միասին մենք կարող ենք կանգնեցնել այս ագրեսիան, քանի որ մենք խաղաղության կողմնակիցներ ենք, ովքեր մերժում են պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունը:
16:49 - 26 հոկտեմբերի, 2020
Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում |mediamax.am|

Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում |mediamax.am|

mediamax.am: style="text-align: justify;">Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները Ադրբեջանի դեմ «արտաքին ագրեսիայի դեպքում»: Ըստ ՌԻԱ Նովոստի-ի, Իլհամ Ալիեւը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ «ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են, թե որտեղից Ադրբեջանին թուրքական F-16-ները»: «Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ տեսեք՝ օդո՞ւմ, թե՞ գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ»,- ասել է Ալիեւը: Նրա խոսքով ՝ կործանիչները օգնություն են Թուրքիայի կողմից: «Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- ները»,- ասել է Ալիեւը:
14:18 - 26 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի․ Արծրուն Հովհաննիսյան

«Ես նշել եմ՝ պատերազմը ինչ աստիճանի է, ինչ խնդիր են դրել Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի հետ համատեղ: Դուք րոպեներ առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը խոսքով՝ այս մարտական գործողություններում հաղթել նշանակում է մեր անվտանգությունն ապահովել, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալ։ «Վերջին շրջանում եղան հետաքրքիր հայտարարություններ, որոնցից ամենակարևորը, թերևս, Էրդողանի հայտարարությունն էր` կապված իր եղբայր Ալիևի հայտարարությունների և իր նկատմամբ եղած ճնշումների հետ: Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա, իբր, պատրաստ է դադարեցնել կրակը: Ամեն անգամ այս խուսափողական, պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները, հետևաբար, շարունակվում է մեր լինելիության և մեր գոյապայքարի պատերազմը»,- եզրափակեց իր խոսքը Հովհաննիսյանը։
22:37 - 25 հոկտեմբերի, 2020
Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին |ermenihaber.am|

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում հայտարարել է, որ Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան: Ելույթի սկսզբում Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է անդրադառնում իրեն, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել ուղեղի ստուգում անցնել: «Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետևում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդամ ես (դիմում է Մակրոնին֊խմբ․): Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք: Չեք կարող կառուցել, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։
22:02 - 24 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան դատապարտել և անընդունելի է համարել թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները, որտեղ վերջինս կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը, հայտնում է Al Arabiya-ն։ Ֆրանսիայի նախագահականի պաշտոնյաներից մեկը AFP-ին հայտնել է, որ Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Վերջինս կհանդիպի Մակրոնին` քննարկելու իրավիճակը: Ուրբաթ օրը Ֆրանսիայի կառավարություն է կանչվել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը` բացատրություն տալու այն բանի համար, որ Էրդողանը Մակրոնին կոչել է «հոգեկան հիվանդ», փոխանցում է Associated Press-ը։ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Մակրոնին մահմեդականների հանդեպ նրա վարած քաղաքականության պատճառով` ասելով, որ Մակրոնը կարիք ունի իր «հոգեկանը բուժելու»։
21:51 - 24 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ: Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:   Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ: Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում: Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:
18:11 - 24 հոկտեմբերի, 2020
Արցախցի կանայք Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են Արցախի անկախության ճանաչումը |armenpress.am|

Արցախցի կանայք Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են Արցախի անկախության ճանաչումը |armenpress.am|

armenpress.am: Արցախցի կանայք, որոնք Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմի պատճառով ստիպված լքել են իրենց տներն ու ժամանակավորապես հաստատվել Երևանում, Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են աշխարհի երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը: Այս մասին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը: «Մեր պահանջն այն է, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ տարբերակը դա է, կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն այդ պետությունների դեմ, և աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Այսօր մեզ համար կարևոր է ամեն մեկի ձայնը: Այս ճանաչումն այսօր ոչ միայն մեզ է պետք, այսօր այդ ճանաչումն աշխարհին է պետք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, որոնք Արցախի անկախության պահանջով ցույցեր են անցկացնում արտերկրում, այն քաղաքներին, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, վստահ եմ, որ ծավալվելու է անկախության ճանաչման այդ շարժումը»,- նշեց Սարգսյանը: Նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանը հավելեց, որ իրենք միջազգային կառույցներից և աշխարհի երկրներից մարդասիրական օգնություն չեն ակնկալում: «Մենք ոչ մի մարդասիրական օգնություն չենք ուզում: Ցանկանում ենք, որպեսզի միջազգային կառույցներն ու պետությունները կանգնեն մեր կողքին` բոլոր իրավական ճանապարհներով»,- ասաց Լիանա Ադամյանը:
18:07 - 24 հոկտեմբերի, 2020
Red Balloon Challenge․ Թուրքիայի ագրեսիան տարածաշրջանային խնդիր է․ փուչիկն ուռել ու իսկական պատուհաս է դարձել

Red Balloon Challenge․ Թուրքիայի ագրեսիան տարածաշրջանային խնդիր է․ փուչիկն ուռել ու իսկական պատուհաս է դարձել

Արցախա-ադրբեջանական պատերազմի 21-րդ օրը  համացանցում սկսվեց, հետագայում մեծ թափ առավ Red Balloon Challenge նախաձեռնությունը․ վերցնում ենք կարմիր փուչիկ, պայթեցնում այն, տեսանկարահանում եւ տեղադրում սոցիալական ցանցերում՝ #redballoonchallenge հեշթեգով։ Red balloon-ը լի է Թուրքիայի ագրեսիայով ու բռնությամբ, այն պայթեցնելով՝ աշխարհին կոչ է արվում դադարեցնել Թուրքիայի ահաբեկչական գործունեությունը, բռնությունները ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Մարտահրավերի նախաձեռնողներից Մերի Բաբոյանն Infocom-ի հետ զրույցում ասաց, որ գաղափարը ամբողջ աշխարհի ուշադրությունը պատերազմի վրա հրավիրելն ու աշխարհի աջակցությունը ստանալն է։ Իսկ թե ինչու է ընտրվել հենց կարմիր փուչիկը, մեր զրուցակիցն ասաց, որ այն խորհրդանշում է Թուրքիան․ «Ամբողջ աշխարհն արդեն ընդունել է, որ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, ոչ միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ է, այլեւ Թուրքիայի»,- շեշտեց նախաձեռնության համահեղինակը՝ հավելելով, որ սա տարածաշրջանային խնդիր է, եւ փուչիկն ուռել ու իսկական պատուհաս է դարձել։ Մարտահրավերն ի սկզբանե նպատակ է ունեցել ոչ միայն լոկալ, այլեւ միջազգային տարածում ունենալ․ «Քանի որ թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ արտասահմանը, տարածման շնորհիվ 500 մասնակիցների մեջ կան մարդիկ նաեւ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից»։ Ու թեեւ հիմա ֆեյսբուքյան եւ ինստագրամյան տիրույթներում մարտահրավերն առավել ակտիվ է տարածվում, քան թվիթերում, սակայն Բաբոյանը շեշտեց, որ համաշխարհային առավել լայն տարածման եւ միջազգային հանրությանը ներգրավելու համար այդ հարթակը եւս կթիրախավորվի։  Սեդա Առաքելյան
13:00 - 24 հոկտեմբերի, 2020