Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև հուլիս ամիսը ներառյալ
 |armenpress.am|

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև հուլիս ամիսը ներառյալ |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:  Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թ. սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել և վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը: Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են՝ առաջարկվում է միջոցառման շրջանակում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել: Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 6.6 մլն դրամ՝ հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
14:26 - 02 մարտի, 2023
Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան
 |news.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան |news.am|

news.am: Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ընդունել է որոշում: 2022 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 973672.6 հազար դրամ գումար, որը տրամադրվելու է Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով: Կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը հաստատվել է դեռևս 2014թ–ին։ Դրանից հետո համայնքների ցանկը մի քանի անգամ վերանայվել է, այդ թվում` 2020թ–ի պատերազմից հետո, երբսահմանամերձ համայնքների թիվն ավելացավ։ Այսօր սահմանամերձ բնակավայրերի թիվը 82 է։ Նշենք, որ 2021թ–ին նույն ծրագրով փոխհատուցում են ստացել 81 համայնքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 տարի առաջ կազմել է 1 մլրդ 155 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ շահառու համայնքների թիվը 1-ով ավելացել է, գումարը` 181 մլն–ով նվազել։ Լուսանկարը՝ Հետքի/Տավուշի մարզ
13:58 - 23 փետրվարի, 2023
Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում մարտի 26-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ԿԸՀ փոխանցմամբ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն:
20:46 - 19 փետրվարի, 2023
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք և Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք և Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) այցելել են Սյունիք։ Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին, հայտնում են մարզպետարանից։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», - ասել է Կիմմո Կիլյունենը։ ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։
13:24 - 19 փետրվարի, 2023
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։   Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։   Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։   «Պարոն Բելամինը առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։ Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։   Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամինը սրանով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է․ «Ու սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»», - նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։   Մարզպետը նաև հարցազրույց է տվել պատգամավորին ուղեկցող ֆրանսիական լրատվամիջոցներին։  
18:45 - 11 փետրվարի, 2023
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը
 |factor.am|

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ դեռևս չի ստացել Վերաքննիչ դատարանի դատական ակտը, ուստի մանրամասներին կանդրադառնա դրան ծանոթանալուց հետո։ Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին, թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանն առանց պաշտպան չի ցանկանում ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու կալանավորել նրան։ Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը՝ սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ Դատախազությունը համաձայն չէ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջվում է բեկանել Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել ու որպես պատիժ նշանակել հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով։ Գլխավոր դատախազի բողոքը, փաստորեն, մերժվել է։
13:34 - 07 փետրվարի, 2023
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի, Արարատի ու Վայոց ձորի մարզերում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի, Արարատի ու Վայոց ձորի մարզերում

Երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ․ այն զգացվել է նաև Հայաստանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Սույն թվականի հունվարի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:41-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ Փրկարար ծառայությունից հայտնում են նաև, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 3-4 բալ, Վայոց ձորի մարզում 3 բալ, Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ։ 
19:22 - 29 հունվարի, 2023
Սյունիքում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չի նկատվում. մարզպետը՝ սահմանամերձ բնակավայրերի մասին |armenpress.am|

Սյունիքում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չի նկատվում. մարզպետը՝ սահմանամերձ բնակավայրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի սահմանամերձ հատվածներում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չկա, այս պահի դրությամբ լարվածություն չի նկատվում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով սահմանամերձ շրջանների իրավիճակի վերաբերյալ հարցին: «Տևական ժամանակ է՝ որևէ փոփոխություն չկա: Ինձ հայտնի չեն նույնիսկ պատահական, ոչ թիրախավորված կրակոցի փաստեր: Իրավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել արդեն բավականին ժամանակ»,-ասաց Ղուկասյանը: Մարզպետի խոսքով՝ նույնիսկ Ներքին Հանդում, որը հաճախակի է թիրախավորվել ադրբեջանական կողմից, որևէ փոփոխություն չկա: «Մարդիկ, վերադարձած, այդտեղ ապրում են, իրենք մեր՝ կառավարության ուշադրության կենտրոնում են»,-վստահեցրեց մարզպետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ որևէ լարվածություն չի նկատվում:
19:04 - 26 հունվարի, 2023
ԵՄ-ն հրավիրել է անդամ երկրներին, գործընկերներին՝ ուժերը միավորելով առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը
 |armenpress.am|

ԵՄ-ն հրավիրել է անդամ երկրներին, գործընկերներին՝ ուժերը միավորելով առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից՝ մանրամասներ ներկայացնելով «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մասին, որի պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարի 18-ին: «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համակարգված գործողություններ ձեռնարկելով՝  համապատասխան Հայաստանի կառավարության մարզերի զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային շրջաններում դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի  առաջնահերթություններին: Իսկ թե ինչո՞ւ է ծրագրի իրականացման համար ընտրվել Սյունիքի մարզը, ինչու՞ են ԵՄ-ն, անդամ երկրները կարևորում այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահը նաև տարածքային հավակնություններ ունի՝ ԵՄ պատվիրակությունից պատասխանել են, որ դեռ երկու տարի առաջ հետպատերազմյան համատեքստում Եվրամիությունը քննարկում էր Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու առավել կարիք ունեցող շրջաններին, պատերազմի հետևանքներից մեծ չափով տուժածներին։ «Սյունիքի մեծաքանակ կարիքները մեր ուշադրությանն արժանացան, և կառավարության և մարզային իշխանությունների հետ քննարկումներն ի վերջո ներկայացվեցին ԵՄ-Հայաստան երկկողմ ծրագրում, որը ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենիշային նախաձեռնություն է: Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին մեր աջակցության ազդեցությունը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում»,-նշել են ԵՄ պատվիրակությունից: «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»  մասնավորապես նպատակ ունի նպաստելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» իրականացմամբ ԵՄ-ն ակնկալում է հետևյալ արդյունքները՝ միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում՝ մասնավորապես ստարտափերի, ՄՓՄՁ-ների և սոցիալական ձեռնարկությունների կարողությունների բարելավում, բիզնեսին աջակցող ոչ ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացում և այլն: Նախաձեռնության իրականացմամբ ակնկալվում են նաև հետևյալ արդյունքները՝ երիտասարդների և խոցելի խմբերի աշխատունակության և գործարար հմտությունների բարձրացում, կրթության ոլորտում՝ Սյունիքում ֆորմալ և արտադպրոցական կրթության հասանելիության բարելավում, երիտասարդների մասնագիտական հմտությունների բարելավում, սոցիալական ծառայությունների ոլորտում՝ խոցելի խմբերի համար համայնքային սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում և այլն:  «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ընթացքում կնքվել է դրամաշնորհային երկու պայմանագիր: «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, և իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է  Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։  «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ «Նախաձեռնության նպատակն է նպաստել Սյունիքի դիմակայունությանը` աջակցելով Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»,-նշում են ԵՄ-ից:
11:27 - 23 հունվարի, 2023
Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը Սյունիքում մասնակցել են ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողովի

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը Սյունիքում մասնակցել են ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողովի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 20-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Սյունիքում նախարարի ու դեսպանի առաջին կանգառը Նորավանն էր, որտեղ դիտարկել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները։ Ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են և աշխատանքները բավական լավ տեմպերով առաջ են գնում։«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։ Հաջորդ կանգառը Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածն էր, որտեղ նույնպես դիտարկվել է շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է, որ Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների հիմնական մասն արդեն ասֆալտապատված են և ճանապարհը անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար և այն վարորդները, ովքեր տեղյակ են այդ մասին արդեն իսկ սկսել են այդ հատվածով երթևեկել։ «Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ն ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է։ Նոր կառուցվող ճանապարհները հանրապետական նշանակության կարգավիճակ կունենան»,- ասել է նախարարը։ Շրջայցից հետո Սիսիան քաղաքում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։Համաժողովի բացման խոսքում նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում, ցանկանում է խթանել նաև իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու դրանց համար անցկացվող մրցույթներին: «Մեր այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան այդ շինարարական աշխատանքներին: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,-ասել է նախարարը։ Համաժողովի ժամանակ մասնակիցներին ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում ներդրումային հնարավորությունները։ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ ներկայացրել է ՀՀ գնումների համակարգը, ինչպես նաև իրանական ընկերութունների ներկայացուցիչներին է փոխանցել ՀՀ-ում օտարերկրյա ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ տեղեկտվություն։
16:05 - 21 հունվարի, 2023
ՀՀ-ում Իրանի դեսպանը վերահաստատում է՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է |armenpress.am|

ՀՀ-ում Իրանի դեսպանը վերահաստատում է՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատեց, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Սեսպանն այս մասին ընդգծեց Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Նշենք, որ այժմ դեսպանի մասնակցությամբ համաժողով է տեղի ունենում Սիսիանում։ Դեսպանը նախ ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: «Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,- ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Նա նաև նշեց, որ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար:  «Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում»,- ասաց դեսպանը: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը: «Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված»,- ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին՝ հավելելով, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար: Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար:
14:58 - 20 հունվարի, 2023
Սյունիքի զարգացման համար 5 տարում 51 մլն եվրո կհատկացվի

Սյունիքի զարգացման համար 5 տարում 51 մլն եվրո կհատկացվի

Հունվարի 18-ին հայտարարվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկի մասին։ Այն Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ «Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը։ Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետություններից՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան, ինչպես նաև Շվեյցարիան և Եվրոպական ներդրումային բանկը մեկտեղել են իրենց ջանքերը հանուն Սյունիքում փոխակերպող ազդեցության», - պաշտոնական արարողությանն իր խոսքում ընդգծել է դեսպան, ԵՄ հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։  ««Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համահունչ է ՀՀ Կառավարության սահմանած՝ Սյունիքի մարզի զարգացման, ինչպես նաև՝  ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի առաջնահերթություններին»,- ասված է միջոցառման մասին Սյունիքի մարզպետարանի տարածած հաորդագրության մեջ։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես նպաստելով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար: Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում:  Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին»,-միջոցառմանն իր ելույթում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մեկ միասնական եվրոպական ձայնով հանդես գալով՝ «Թիմ Եվրոպա» մոտեցումը գործընկերության և միաբանության վերաբերյալ հստակ ուղերձ է ուղարկում՝ աշխատելու միասին կառուցելու կանաչ, արդար, կայուն և ներառական հասարակություններ՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդկային զարգացման կարիքները։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունները, Եվրոպական միության նոր «Գլոբալ դարպաս» նախաձեռնության և Տնտեսական և ներդրումային պլանի հետ միասին ԵՄ երկարաժամկետ արձագանքն են հարափոխ աշխարհաքաղաքական իրողություններին, երբ նոր մարտահրավերների լուծումները պահանջում են ջանքերի մեկտեղում և համատեղ գործողություններ», - իր ելույթում ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընը։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ավարտին ստորագրվեցին նախաձեռնության շրջանակում իրականացվելիք երկու ծրագրերի պայմանագրեր։ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման համագործակցության կողմից ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։ 60 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023թ. հունվարին։ «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ 36 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023 թ․ փետրվարին։ «Շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնությանն աջակցող բոլոր երկրներին և կազմակերպություններին, որոնք նախորդ տարվա ընթացքում այցելել են Սյունիք և պատրաստակամություն հայտնել ներդրում կատարելու հանուն Սյունիքի մարզի զարգացման։ Հատկապես դժվարին ու մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում և այն բարդ  իրավիճակում, որում հայտնվել է Սյունիքը, նման միջազգային խոշորածավալ ծրագրերն ու ներդրումները լուրջ ազդակ են մեր մարզի բնակչության համար՝ ապագայի հանդեպ հույսի ու լավատեսության համար», - իր խոսքում նշել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Լուսանկարները՝ Սյունիքի մարզպետարանի էջից
15:29 - 19 հունվարի, 2023
Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղե խողովակներ

Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղե խողովակներ

Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  2019 թվականին Լ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և վերջինիս նախկին Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Վատնում՝ առանձնապես խոշոր չափերով) առաջադրվել է մեղադրանք: 2019 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: 2022 թվականի նոյեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Լ.Ա.-ի պաշտպանի միջնորդությունը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով: Հաշվի առնելով, որ համայնքին պատճառված 5 մլն 132 հազար 891 դրամը չի հատուցվել, Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Սյունիքի մարզպետի գրությունը, որով հայտնվել է, որ Սյունիքի մարզպետարանը հետևում է Սյունիքի մարզի նախկին Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին (Սիսիան բազմաբնակավայր համայնքին առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում գործուն միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ)։
14:57 - 09 հունվարի, 2023
Կառավարությունը մասամբ կփոխհատուցի Սյունիքի և Վայոց ձորի հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծախսերը |hetq.am|

Կառավարությունը մասամբ կփոխհատուցի Սյունիքի և Վայոց ձորի հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծախսերը |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է մասնակի փոխհատուցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծասխերը։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոցառումը հաստատելու կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ ներկայացված նախագծի՝ այն ընկերություններն ու անհատ ձեռներեցները, որոնք 2022թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ․ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում օգտվել են կամ կօգտվեն Սյունիքում և Վայոց ձորում գործող հյուրանոցներից, ապա կստանան փոխհատուցում՝ ծառայության գնի 60%-ի չափով, բայց ոչ ավել քան 3 միլիոն դրամը։ Ընդ որում՝ նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն առնվազն հինգ ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են տվյալ ընկերության կամ անհատ ձեռներեցի աշխատակիցները։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն հյուրանոցները պատրաստ են ընդունելու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:  Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի մոտ 45 միլիոն դրամ։ Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ այս գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները։ Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։  Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 
18:02 - 06 հունվարի, 2023