«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյանը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի մասին
 |news.am|

Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյանը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի մասին |news.am|

news.am: Այն իշխանությունը, որը նախորդ տարի Կառավարության որոշմամբ ՊՆ 71 ռազմական օբյեկտ հանել էր աճուրդի, փորձում էր քննարկում ծավալել հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ է իրականացվել սրանից տարիներ առաջ, երբ զորանոց հանդիսացող տարածքը, որը որեւէ չափանիշի չէր համապատասխանում, հանվել է վաճառքի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ԱԺ-ում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցին։  «Խորհրդարան բերված թեման ունի մեկ նպատակ՝ հանրությանը շեղել Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից, պետական կառավարման ձախողման հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստներից։ Իշխանությունն այսօրվա քաղաքական միջոցառման միջոցով նպատակ ունի իրականությունը խեղաթյուրել, հանրային, հասարակական օրակարգը փոփոխության ենթարկե, եւ իրադարձությունները ներկացնել սեփական մեկնաբանմամբ։ Իշխանությունը փորձ էր անում մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր։»,- ասաց Աբրահամյանը։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ թիրախավորվել է Սեյրան Օհանյանը, քանի որ խորհրդարանի խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է։ «2018 թվականից էլ ի վեր Գրիգորի եւ Յուրի Խաչատուրովներն իրենց քաղաքացիական դիրքորոշումներն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար, իշխանության համար թիրախ են։ Իրենք գիտակցել են, որ նման տեսակետների արտահայտումը կարող է այսպիսի իրավիճակ ստեղծել, սակայն դա նրանց տեսակն է, եւ կանգնած լինելով Զինված ուժերի ստեղծման ակունքներում՝ չէին կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։ Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանկած։ Հնչեցվում էին անուններ, նրանց բնութագրում էին քրեական արարքներ, որոնք դատարանի որոշմամբ հաստատված չեն։ Ես հիմք չեմ տեսնում այս իշխանությունների կողմից օբյեկտիվ քննության անցկացման մասով»,- նշեց պատգամավորը։  
13:51 - 07 փետրվարի, 2023
Դրանք չգործող զորամասեր են եղել․ Գեղամ Մանուկյանը՝ Օհանյանի կողմից զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման միջնորդագրի մասին |news.am|

Դրանք չգործող զորամասեր են եղել․ Գեղամ Մանուկյանը՝ Օհանյանի կողմից զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման միջնորդագրի մասին |news.am|

news.am: Հիմնական շեշտը դնում են նրա վրա, որ տեսեք՝ զորամասեր են վաճառվել, բայց դատախազը այսօր նշեց, որ դրանք չգործող զորամասեր են եղել, հետեւաբար տեղի չէ շեշտադրումը, որ Նախիջեւանի սահմանին զորամաս է վաճառվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցին, որով ԱԺ է եկել գլխավոր դատախազը: «Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր:  Հիմա ի՞նչ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են եւ նույնիսկ  դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար  դրվել է վաճառքի»,-ասաց պատգամավորը: Դիտարկմանը, որ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դրանք պետական շահի տեսանկյունից չեն օտարվել, Մանուկյանն ասաց. «Արշակունյաց պողոտաի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառվելը պետական շահի տեսանկյունի՞ց է, թե ոչ: Կրկնում եմ՝ խոսքը երկու չգործող փոքր զորամասի մասին է: Շատերը Արարատի ճանապարհին կտեսնեն, մինչեւ հիմա անխնամ մնացել են, որոնք իրենց ֆունկցիան վաղուց ավարտած են եղել: Դրանք համարենք պետական շահին վնա՞ս, թե ոչ: Սա պարզապես շոու է: Հիմա ես հրապարակեմ 71 անուն գույք ու ասեմ՝ Սուրեն Պապիկյանը վաճառե՞լ է: Քանի որ չգործող զորամաս է, ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում իր հաշվեկշռում պահել՝ հոսանք ծախսի, պահակ պահի»: Ինչ վեաբերում է նրան, որ շոիկայականից անհամեմատ ցածր գնով է վաճառվել, Գեղամ Մանուկյանն ասաց. «Չեմ ուզենա մանրանալ, ավելի լավ է կադաստրի մասնագետներին դիմել: նորից եմ վերահաստատում, Ազատ գյուղում տեղի նունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, եւ մի քանի օր հետո Արմեն Չարչյանի միջնորդությամբ: Երկու շաբաթ իրենք որեւէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակության ուշադրությունը շեղելու համար: Տարիներ կանցնի, Աննա Վարդապետյանի փոխարեն կլինի երեւի Վիշինսկայա ազգանունով դատախազը, եւ Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որը անարդար է: Դա Աստված, հետագայում Հայաստանում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը»: Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը չի գնա Սեյրան Օհանյանի կալանավորմանը. «Խելագարության սահման կա: Իշխանությունները խելագարության սահմանները շատ են անցել, բայց կարծում եմ՝ այս դեպքում չեն անցնի»:
13:26 - 07 փետրվարի, 2023
Ինձ զարմացնում է գլխավոր դատախազը, որը մեկ ասում է՝ իրավունք չունի մանրամասներ հայտնել, մեկ էլ՝ անձանց ցուցմունքներ է հրապարակում․ Ագնեսա Խամոյան
 |tert.am|

Ինձ զարմացնում է գլխավոր դատախազը, որը մեկ ասում է՝ իրավունք չունի մանրամասներ հայտնել, մեկ էլ՝ անձանց ցուցմունքներ է հրապարակում․ Ագնեսա Խամոյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում նիստին, որի օրակարգում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։ «Այն, թե ինչով է պայմանավորված այս «շրջիկ թատրոնին» մեր չմասնկացելը, կարծում եմ, Սեյրան Օհանյանը իր ուղերձում շատ հստակ ներկայացրել է։ Այսօրվա բարդագույն իրավիճակում, որ գտնվում է մեր երկիրը՝ չմասնակցել այս բեմականացմանը և թույլ չտալ իշխանություններին հերթական անգամ փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղել։ Մեր բացակայության պայմաններում այն շոուն, որ ցանկանում էին ստանալ, այդքան էլ հաջող չի ստացվում»,- ասաց Խամոյանը։ Պատգամավորը զարմանք հայտնեց, որ գլխավոր դատախազը այս գործով վկաների ցուցմունքներ է հրապարակել։ «Ինձ զարմացնում է դատախազի կողմից վկաների ցուցմունքներ հրապարակելը, մեկ ասում է՝ իրավունք չունի այլոց մասով մարամասներ ներկայացնել, մեկ ուղիղ մեջբերումներ է անում անձերի ցուցմունքներից, ինչի իրավունքը ակնհայտորեն չունի։ Իշխանական պատգամավորները այսօրվա ելույթներում շեշտեցին այն, որ Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել, այո և՛ ինքը, և՛ Արմեն Չարչյանը  իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետից և այս ներկայացումը այստեղ չէր լինի»,–ասաց Խամոյանը։ Նա նշեց, որ առանց ԱԺ նիստի էլ՝ իրավական գործընթաց արդեն իսկ կա, որևէ դրվագով ո՛չ Օհանյանը և ո՛չ էլ Չարչյանը չեն խուսափել  քննությունից։ «Որևէ մեկը չի կասկուծում, որ իրենք անելու են այն, ինչ իրենց վերևից հրահանգված է և զրկելու են անձեռնմելիությունից»,- ասաց Ագնեսա Խամոյանը։
12:06 - 07 փետրվարի, 2023
Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ

Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ

Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող միջնորդություն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Իսկ Ազգայի ժողովի այսօրվա նիստի օրակարգում են Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը։  Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է։ Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության
11:13 - 07 փետրվարի, 2023
Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է |civilnet.am|

Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովում փետրվարի 7-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերից առաջինը։ Այն վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։ Վարդապետյանն ասաց, որ այդ միջնորդությամբ Սեյրան Օհանյանին մեղսագրվում է երկու դրվագ։ «Սեյրան Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Արարատի մարզի 2,6 կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8,8 մլն արժեքով շինությունները՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը, անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին»,- նշեց դատախազը։ Նրա խոսքով՝ պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ՝ «այդկերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը»։ Նա նաև ասաց, որ Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար։ Ըստ դատախազի՝ այդկերպ օրինականացնելով նշված գումարի հանցավոր ծագումը։ Մեկ այլ դրվագով, ըստ գլխավոր դատախազի, Օհանյանը առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրված «Երասխ 2» տարածքը՝ 0,9 հեկտար մակերեսով ու դրա վրա առկա շինություններով։ Նրա ներկայացմամբ՝ այս տարածքը կրկին անհամեմատ էժան գնով վաճառվել է։ Դատախազը նաև հայտնեց, Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
10:46 - 07 փետրվարի, 2023
«Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում
 |news.am|

«Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում |news.am|

news.am: ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում է նաեւ «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ նախագիծը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով քննարկումներն անցակցել ԱԺ փակ նիստում։ Այս առաջարկությանն ընդունվեց 64 կողմ ձայնով։ Նախագծով առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք կողմ են այս առաջարկին։ 65 կողմ, 3 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։
10:30 - 07 փետրվարի, 2023
Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել․ Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել․ Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի տեքստային տարբերակը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ Այսօր մենք շատ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք: Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր թշնամիների գործողությունների, այլև Հայաստանի  իշխանությունների վարած ապազգային քաղաքականության պատճառով։ Քաղաքականություն, որ լկտիացնում է Ադրբեջանին, ուժեղացնում Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, կասկածներ առաջացնում բարեկամ Իրանում, կազմաքանդում հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Մենք անվտանգային ու գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ ենք։ Ալիևի հանցավոր որոշմամբ մոտ 2 ամիս շրջափակված է Արցախը, և դա Պրահայում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման հետևանքներից է: Ուշագրավն այն է, որ Արցախի շրջափակումից հետո Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ մեղադրանքների սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները և Գյումրիում ռուսական ռազմաբազան համարում սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Նրանք շարունակում են պառակտել մեր հանրությանը և ներքին թշնամանք տարածել։ Սիրելի՛ ժողովուրդ 44–օրյա պատերազմից և առաջ, և հետո Փաշինյանի թիրախում Հայկական բանակն է, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած հրամանատարներն ու քաղաքական գործիչները, Արցախն ամբողջությամբ։ Ցուցադրաբար խոսում էին կենցաղային բարեփոխումներից, միաժամանակ թուլացնում, կազմաքանդում բանակը։ Եվ դա էր պատճառը, որ պարտվեցինք պատերազմում, իսկ պատերազմից հետո Հայաստանից տարածքներ կորցրինք, մարդկային հսկայական կորուստներ ունեցանք, և մեր զոհված զինվորների մարմինները դեռևս թշնամու գրաված տարածքներում են։ Օրվա իշխանությունը բանակաշինությունը և բանակի վերականգնումը փոխարինել է իմիտացիաներով ու շոուներով, սակայն ոչ մի էական քայլ չի կատարել մեր սահմանների ամրապնդման, դիրքերի ամրացման, զինվորի կյանքը պաշտպանելու նպատակով։ Եվ եթե ինչ-որ բան էլ արվել է, ապա միայն մեր առանձին հրամանատարների, զինվորների ամենօրյա բարդ ծառայության շնորհիվ: Ասվածի խոսուն վկայությունն այն է, որ անգամ բյուջեով բանակի համար նախատեսված բազմամիլիարդ գումարներով չեն ապահովել համարժեք անվտանգություն։ Դա նշանակում է չգնված զենք, չիրականացված ինժեներական աշխատանքներ դիրքերում, անմխիթար կացարաններ, խոցելի զինվոր։ Վերջերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական դեպքը, որին զոհ դարձան մեր 15 զինծառայողները, ևս մեկ անգամ ցույց է տալիս օրվա իշխանության իրական վերաբերմունքը մեր զինվորների, բանակի, պետության նկատմամբ։ Իրենց հանցավոր քաղաքականությունը կոծկելու համար էլ որոշեցին դիմել փորձված մեթոդի և այլ մեղավորներ նշանակել: Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունների գնահատականները խլացնեն: Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Նիկոլ Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող  դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու  միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։ Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։ Հարց է առաջանում՝ ովքե՞ր են մեղադրողները: Դրածո դատախա՞զը թե որոշ ազգակործաննե՞ր պետք է ինձ մեղադրեն ու հարցեր տան։ Խորհրդարանում ուզում են թատրո՞ն կազմակերպել, թող կազմակերպեն, բայց դա կլինի մեկ գավառական դերասանի՝ քպ-ի թատրոն: Մենք չենք մասնակցի դրան: Կառավարությանը կցված դատախազությունը ոչ թե քրեական գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել, այլ անմեղության կանխավարկածի խախտումով՝ մեղադրական եզրակացություն, ինչն ապօրինություն է։ Ի դեպ, մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես  և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ  վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում։ Նախկինում պետության և բանակի գործընթացներն իրականացվել են մեր տնտեսական շահերի, բանակի օպտիմալացման, հնարավորությունների ավելացման նպատակով՝ երկրում գործող օրենքների, գնումների ընթացակարգերի պահանջների համաձայն՝ արդյունքում ունենալով մարտունակ բանակ և ամուր թիկունք: Երկու խոսք նաև Արմեն Չարչյանի դեմ կարված գործի մասին, որի հիմքում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան թեման է։ Սրանք ուզում են ցույց տալ, թե իբր մարդասեր են, ցավում են մարդու մահվան համար։ Պատկերացնու՞մ եք՝ «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ նիկոլ դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը։ Փաշինյանի վարած քաղաքականությունը հազարավոր մահեր է բերել, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ դարձել են անտուն, և սրանք դեռ ուզում են մարդասեր երևալ։ Մի կողմ դնենք Չարչյանի դեմ անհիմն մեղադրանքը և անդրադառնանք հարցի այլ կողմի։ Եթե իրոք նիկոլենք անհանգստացած են «Հաց բերողով» ու իրենց համար մարդու կյանքն արժեք է, ապա ինչո՞ւ են 120 հազար հայի անտեսել Արցախում։ Ինչո՞ւ հաց չեն հասցնում Արցախում կտրոններով սննդամթերք ստացող մեր քույրերին ու եղբայրներին։ Փաշինյանի համար կիրթ ու կառուցողական Ալիևի հանցագործության պատճառով Արցախում մարդիկ են մահանում, շրջափակման արդյունքում երեխաներ են մնացել առանց կրթության ու տաքության: Ինչո՞ւ չեն մտահոգվում, թող հաց տանեն նրանց։ Սա ինչ երեսպաշտություն է: Իրականում այս մարդկանց ո՛չ «Հաց բերողի» մահն է հետաքրքրում, ո՛չ իրենց կողմից հպարտ որակված քաղաքացին։ Նրանց հետաքրքրում են աթոռն ու իրենց կաշվի փրկությունը։ Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար, մանավանդ որ վախենալու պատճառ չունեմ: Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով  կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, և ոչ թե իշխանության առաջ։ Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն, ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները։ Այդ ամենը չի կարող մեզ համար ավելի ծանր լինել, քան տեսնել Հայկական հաղթանակած բանակը այս վիրավոր, կոտրված վիճակում, ազատագրված Արցախը՝ նորից շրջափակված, թշնամու օղակի մեջ, և ադրբեջանական զինված ստորաբաժանումների դրոշները՝ Հայաստանի սահմաններից ներս: Համոզված եմ, մեր ժողովրդին այլ հարցեր են հետաքրքրում, մեր երկիրն այլ օրակարգ ունի այսօր, և հենց այդ օրակարգից շեղելու համար այս պահին կեղծ հարցերը դարձնում են օրակարգային: Հայաստան խմբակցությունն առաջիկայում մասնակցելու է բանակում առկա իրական խնդիրներին վերաբերող մեր նախաձեռնած հրատապ քննարկմանը։ Թող այսօրվա պաշտպանության նախարարը գա ու պատասխանի շատ կոնկրետ հարցերի։ Թող ասեն, թե ինչու են իրենց իշխանական աթոռները պաշտպանելու համար ծախսեր անում ու ոստիկանապետություն կառուցում, իսկ զինվորների համար տարրական պայմաններ չեն ապահովում, որ նրանք կրակի բերանում չհայտնվեն։ Թող գան ու պատասխանեն, թե ինչու են, հակառակորդի շահերը բացահայտ սպասարկելով, փաստացի վերացնում բանակը: Թող պատասխանեն՝ ինչու են բանակն արագորեն վերականգնելու փոխարեն խաղաղություն մուրում թշնամուց ու խաբում մեր ժողովրդին՝ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին կեղծ խոստումներով։ Ինչքան շատ են մուրում, այնքան մարդ ու տարածք ենք կորցնում։ Կամ ինչու են պարգևավճարներ ստանում բացարձակապես ձախողած տարվա ՝ 2022 թ.-ին հանձնած դիրքերի, թե զոհերի համար: Ես պատրաստ եմ բանակի մասին բացատրական դասընթացներ կազմակերպել նրանց համար, բայց  գիտեմ՝ բանակը կազմաքանդողներին այլ բան է հետաքրքրում։ Ես ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ Բանակին, Արցախին ու  Հայաստանին: Բազմիցս ասել եմ, որ այսօր էլ պատրաստ եմ զենքը ձեռքիս կանգնել հանուն Հայրենիքի մարտնչող զինվորի կողքին ու կյանքս տալ: Սակայն ի՞նչ է ստացվում. սրանք եկել են ու իրենց արյունոտ ձեռքերով ուզում են դիպչել պատվիս: Թույլ չեմ տալու։ Եռաբլուրը մեր զավակների սառը շիրմաքարերով ծածկած իշխանությունն իրավունք չունի բանակի անուն տալ։ Այո՛, բանակում միշտ էլ եղել են թերություններ, մենք էլ ենք ասել այդ մասին, բայց հիմա մեզ մեղադրողներն ովքե՞ր են։ Սրանց ղեկավարած բանակն առանձնացավ 1991-ից հետո բոլոր նախագահների և պաշտպանության նախարարների ղեկավարած բանակներից: Սրանք մեր բանակի վրա պարտվածի խարան կպցրին:  Սրանք մեզանից գողացան բոլոր տոները, մեր հաղթանակները, սրանք պղծեցին մեր Եռատոնը։ Սրանք Ադրբեջանին հաղթանակի օր պարգևեցին, իսկ մեզ թողեցին միայն սգո օրեր։   Հարգելի՛ հայրենակիցներ Մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածները, Ալիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները, Հայաստանն ու Արցախն ուրացողները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության, օրինականության ջատագովներ։ Միջնորդությունը ջանասիրաբար ներկայացնող  դատախազը ինչու չի ներկայացնում հենց դատաիրավական համակարգի բացթողումները պատերազմի ժամանակ, երբ համապատասխան օղակները մատը մատին չէին տալիս մարտի դաշտում և թիկունքում կարգ ու կանոն հաստատելու համար: Եթե մեզ՝ ընդդիմադիր գործիչներիս, պատկերավոր ասած, դատ և քննադատություն է հասնում, ապա միայն այն բանի համար, որ դեռևս չենք կարողացել վռնդել այս ապազգային իշխանություններին, ինչը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Համոզված եմ, մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ազգային իշխանության ձևավորումն են, նոր որակի կառավարության կազմավորմամբ։ Ես համոզված եմ, որ միասնական ջանքերով դա մեզ հաջողվելու է։ Եվ կոչ եմ անում «Հայաստան», «Պատիվ ունեմ»  խմբակցությունների պատգամավորներին չմասնակցել իշխանության էժանագին ներկայացմանը: Թող անեն իրենց շոուն առանց մեզ։ Ես հաղթանակած բանակի գեներալ եմ։ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել»։
17:08 - 06 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ
 |armenpress.am|

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ |armenpress.am|

armenpress.am: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, փորձում է լուծել կոնկրետ ռազմական խնդիր:  Նահապետյանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներում: Նահապետյանը նշեց, որ Բերձորի միջանցքը փակելն Ադրբեջանի կողմից պատերազմը վարելու էլեմենտ է: Սովորաբար տարածքների շրջափակումն ունի ռազմական, ոչ թե քաղաքական նպատակ: «Նպատակ առաջին՝ եթե Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն, ապա Հայաստանից որևէ կերպ օգնություն չի կարող հասնել, էական չէ՝ իշխանությունը կանի, թե կամավորականները: Երկրորդ՝ Արցախի մեր հայրենակիցների ապրելու ռեսուրսը զրոյացնում են: Երրորդ՝ մարդկանց վրա էականորեն հոգեբանական ազդեցություն են գործում, որ պատերազմ կամ ռազմական գործողություն սկսելուց հետո հաղթանակը շատ արագ լինի: Բերձորի միջանցքի փակումը հումանիտար ու անվտանգային խնդիր չէ: Կոնկրետ ռազմական խնդիր է լուծում Ադրբեջանը»,-ասաց ռազմական փորձագետը:
16:56 - 03 փետրվարի, 2023
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք. Գուրգեն Արսենյանը` ընդդիմության կազմակերպած լսումներին |tert.am|

Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք. Գուրգեն Արսենյանը` ընդդիմության կազմակերպած լսումներին |tert.am|

tert.am: Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառնալիքներ եք ուղղում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, հարց․ ձեր ասած խոսքերին տե՞ր եք։ Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով մասնակցում է ընդդիմության կազմակերպած լսումներին։ «Այն, որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց նրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները։ Այսօր նստած հաթաթա եք տալիս հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ ունեք, ինչ որ բան մոռացեք եք իրականութունից, մոռացել եք, թե այդ հարաբերույթուններն ինչի բերեցին, ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ–ն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ․ պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար, առաջնայնությունները ճիշտ դրեք»,–ասաց իշխանական պատգամավորը։ ԱԺ նիստերի դահլիճից Արսենյանի հիշեցրին իր ընտանեական հարաբերությունների մասին, ինչին ի պատասխան Արսենյանն ասաց, որ դա իրենց չի առնչվում և ընդդիմության ասաց, որ նրանց դատավճիռը ժողովուրդն է տվել, իսկ իրենք քաղաքակիրթ իշխանություն են։ «Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք, ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը։ Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, դա մոռացեք, Հայաստանում իշխանության կարող եք գալ միայն այն դեպքում, երբ ՀՀ ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, դա միակ ձևն է»,–ասաց Արսենյանը։ Արսենյանի ելույթի ժամանակ դահլիճից անընդհատ արձագանքներ էին հնչում, իսկ նիստը վարող պատգամավոր Սեյրան Օհանյանը դահլիճին լռելու, իսկ Գուրգեն Արսենյանին ելույթն ամփոփելու կոչ էր անում, քանի որ, Օհանյանի խոսքով, Արսենյանը լսումների թեմայի վերաբերյալ չէ։ Արսենյանը, ի պատասխան Օհանյանին, ասաց, որ մինչ իրեն եղած ելույթները ևս Լաչինի միջանցքի մասին չէին, այլ իշխանության։ Արսենյանի՝ իր ելույթն ավարտելուց հետո հայտարարեց Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Ամեն ինչ ակնհայտ է։ Ակնհայտ է, թե ՀՀ-ն ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում, Արցախի Հանրապետությունը ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում․ տգետ կառավարման, դավաճանական տեսակետների և ոչ հեռանկարային քայլերի, որ իրականացրել են այսօրվա իշխանությունները, և թեման Լաչինին է վերաբերում, դուք էլ պարոն Արսենյան, իրականացրած աշխատանքի համար, հետագայում նաև ձեր իշխանությունը պատասխան է տալու»։ Օհանյանի խոսքից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։
14:06 - 03 փետրվարի, 2023
Հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ԼՂ-ն ճանաչելու հիմքերը. քաղաքագետն անդրադարձել է Պրահայի փաստաթղթի իրավական կողմերին
 |armenpress.am|

Հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ԼՂ-ն ճանաչելու հիմքերը. քաղաքագետն անդրադարձել է Պրահայի փաստաթղթի իրավական կողմերին |armenpress.am|

armenpress.am: Քաղաքագետ Սուրեն Զոլյանը պնդում է, որ Ալմա-Աթայի հռչակագրին հիմա հաճախ սխալ մեկնաբանություն է տրվում, դրանով Հայաստանը ԼՂ-ն չի ճանաչում Ադրբեջանի կազմում: Նա կարիք է տեսնում, որ Հայաստանը հայտարարության ձևով վավերացնի այն մեկնաբանությունը, որը եղել է հենց 1992 թվականին: Սուրեն Զոլյանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներում: Նա անդրադարձավ Պրահայի փաստաթղթի իրավական կողմերին: Զոլյանը նշեց՝ կա հիշատակում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ըստ նրա՝ պետք  չէ ընդունել այն մեկնաբանությունը, թե դա իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում:  Քաղաքագետը կարծում է, որ այնտեղ բերված են այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա ԼՂ-ն դուրս է եկել օրինական կարգով: Ադրբեջանը չի անցկացրել այն հանրաքվեն, որի արդյունքների հիման վրա ԼՂԻՄ-ի կարծիքը պետք է առանձին հաշվարկվեր: «Այսինքն՝ այդ փաստաթուղթը նախևառաջ կարող է հիմք հանդիսանալ և մեկնաբանվել այդպես, ինչպես եղել է 1992 թվականին: Միջազգային պայմանագրերի վերաբերյալ մեկնաբանության հատուկ օրենք կա, և այնտեղ նշվում է, որ մեկնաբանությունը համապատասխանում է ընդունման պահին: Այսինքն՝ մենք պետք է որպես հիմք ընդունենք 1991-1992 թ-ի մեկնաբանությունները»,-ասաց քաղաքագետը: Նա նշեց՝ այդ ժամանակ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չի ասել, որ դրանով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի կազմում: Հակառակը՝ Ադրբեջանի Մեջլիսը հետ է կանչել Մութալիբովի ստորագրությունը: 1993 թ-ին արդեն Հեյդար Ալիևը ստիպված է եղել նորից ստորագրել: «Ալմա-Աթայի պայմանագրում հստակ նշված են այն հիմքերը, որով պետք է Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվեր որպես ԱՊՀ-ի մաս: Մենք պետք է ընդունենք հենց այդ մեկնաբանությունը»,-ասաց Զոլյանը: Ըստ նրա՝ հայտարարության ձևով պետք է վավերացվի այն մեկնաբանությունը, որը տրվել է 1992 թվականին: «Դա որևէ կապ չուներ տարածքային ամբողջականության հետ: Տալով այս մեկնաբանությունը՝ մենք կարող ենք շրջել Պրահայի փաստաթուղթը, որն անընդհատ մեր դեմ է օգտագործվում: Մենք պետք է ասենք, որ հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ճանաչելու հիմքերը»,-եզրափակեց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 
13:48 - 03 փետրվարի, 2023
«Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս․ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը»․ Անդրանիկ Թևանյան |aravot.am|

«Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս․ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը»․ Անդրանիկ Թևանյան |aravot.am|

aravot.am: «Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Հայաստանի քաղաքական օրակարգում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը, եւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ-ն ունի հանձնառություն՝ Արցախի անվտանգության եւ այլ հարցերին տեր կանգնելու։ Այս կետերի շուրջ իշխանությունը մեր հետ համաձայն չէ»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանության հետ իրենց սկզբունքային տարաձայնությունն այն է, որ ՀՀ իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, ընդդիմությունը՝ ոչ․ «Իշխանությունը գտնում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց չպետք է լինի օրակարգում, մենք՝ ոչ։ ՀՀ իշխանությունը հրաժարվում է այն իրական հանձնառությունից, որը մեր օրենսդրության հիմքում է եւ պետության ստեղծման փիլիսոփայության հիմքում է։ Արցախյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։ Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ Լաչինի միջանցքի փակման եւ Արցախի շուրջ ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2018թ․-ի մայիսից․ «Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում հիշեք։ Նա ասաց, որ չի բանակցելու Ղարաբաղի հարցով, որովհետեւ չունի մանդատ, թող իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Հիմա էլ են նույն բանն ասում, թե ի՞նչ կապ ունեն Լաչինի միջանցքի բանակցությունների հետ։ Մայիսից այդ գործընթացը հանգեցրեց խնդիրների, բերեց պատերազմ, իսկ հիմա մի վիճակի, երբ ՀՀ-ն ոչ թե ձեռքերը լվանում է Ղարաբաղից, այլ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա, որովհետեւ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս՝ հիմնարար փոփոխություն մտցնելով բանակցային տրամաբանության մեջ, որովհետեւ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը։ Եթե Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, էլ ի՞նչ Լաչինի միջանցք։ ՀՀ իշխանությունը չի էլ հերքում, որ Ղարաբաղն ընդունում է որպես Ադրբեջանի մաս։ Իրենք դա նաեւ քարոզում են, խոստովանում են, որ չեն կարող ստորագրել մի հայտարարության տակ, ըստ որի՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանը եւս ասել է, որ ՀՀ-ն Պրահայում համաձայնել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինելուն, եւ հերքում չկա»։ Շարունակությունը՝ aravot.am-ում
13:01 - 03 փետրվարի, 2023
Վտանգավոր է իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է․ Մանուկյան
 |factor.am|

Վտանգավոր է իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է․ Մանուկյան |factor.am|

factor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ի կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։ Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ որպես շրջանառվող փաստաթուղթ հիմք է ընդունվել հայտարարության այն տեքստը, որը Լաչինի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ։ «Բայց ինչպես շատ հաճախ է պտահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց, իր տարբերակն առաջարկեց, որը, մեր գնահատմամբ, սարսափելի անատամ տարբերակ էր: Հիմա լսումների հիմքում դրվել է մեր այդ հայտարարության նախագիծը»,- նշեց պատգամավորը: Հարցին, թե իշխանությունից ինչ-որ մարդիկ հրավիրվա՞ծ են այդ լսումներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։ «Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց Մանուկյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:38 - 01 փետրվարի, 2023
«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումներ է հրավիրել
 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումներ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:  Լսումները կկայանան փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 8 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 55 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը վերականգնված է։ Արցախը շրջափակման մեջ է։
13:54 - 30 հունվարի, 2023