Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ 27 երկրների ղեկավարները, Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այդ մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Միշելը: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի «լայնածավալ հետևանքների և այդ ագրեսիայի համար բարձր գնի»: 2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի հետ: Դրանից հետո քանի անգամ դրանք ընդլայնվել և երկարացվել են։ Առանց վիզայի ռեժիմի և համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, արգելվել է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցներ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։
10:47 - 17 դեկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Այսօր Ստրասբուրգում հանդիպում եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքները կոպիտ խախտող արարքներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրհդեհում են արոտավայրեր և այլն: Հատուկ անդրադարձել եմ Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ ալընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողների նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները: Շեշտել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից:   Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի, որի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Բացատրել եմ, որ դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:   Հանդիպման ընթացքում առանձին նշել եմ, որ խնդիր է, որ միջազգային կառույցները չեն այցելում Արցախ (Լեռնային Ղարաբաղ). ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձևերին: Մանրամասն անդրադարձել եմ հայ գերիների ազատ արձակմանը, Հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում: ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալություն եմ հայտնել պատերազմի սկզբում ու դրանից հետո զինված հարձակումները դադարեցնելու հայտարարությունների և կոչերի, իր անձնական ջանքերի համար: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում: Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարևորել է Պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան: Ինքս կարևորել եմ այս պրակտիկան ու նաև նշել, որ դա անում ենք նաև ՀԿ-ների հետ համատեղ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարին եմ փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցներս»,- գրել է Թաթոյանը:
21:10 - 09 դեկտեմբերի, 2021
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին: ԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։ ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձել է նաև նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին, առանձնակի կարևորելով գործընթացի թափանցիկությունը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք կաջակցեն նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոտտիրը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵԽ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ընդգծելով համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը։ Ծրագրերի բաժնի ղեկավարը շեշտել է համագործակցությունը խորացնելու ԵԽ պատրաստակամության մասին, որի մասին  վկայում է նաև այն փաստը, որ COVID 19-ի սահմանափակումների պարագայում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է այս կարևոր առաքելությունը Հայաստան։ Հանդիպման ընթացքում ԵԽ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը առանձնացրել է  ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» , «Գուրգեն Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի»  գործերով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը, և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ ընտանիքում  բռնության դեմ պայքարի ոլորտում։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են  հայտնել նախարարին համագործակցության համար, և այն առավել խորացնելու պատրաստակամություն ցուցաբերել։  
17:18 - 07 դեկտեմբերի, 2021
Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

tert.am: ԵՄ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման և կանխման հարցում: Դա ներառում է վստահության ամրապնդումն ու աջակցումը համապարփակ ու կայուն կարգավորմանն, այդ թվում՝ հետհակամարտային վերականգնմանն ուղղված միջոցառումների հարցում: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովում:«Միայն քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բերել կայուն կարգավորման: Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել: Դրանք նոր ջանքեր են պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
11:10 - 01 դեկտեմբերի, 2021
Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։  Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցրերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցեր։   «Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական վերականգնումը և տրանսպորտային կապերի բացումը Հարավային Կովկասում։ Հենց այս հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:04 - 24 նոյեմբերի, 2021
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին: «Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված էր  հայտարարության մեջ։ Նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: 
17:02 - 20 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպելու դեկտեմբերի 15-ին Բրյուսելում

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպելու դեկտեմբերի 15-ին Բրյուսելում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրությունում։ «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, որպեսզի քննարկեն տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար, որին աջակցում է ԵՄ-ն»,- նշվում է հաղորդագրությունում: Առաջնորդների հետ հեռախոսային զրույցների արդյունքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, ինչը հիմք կծառայի սահմանային միջադեպերից խուսափելու համար։ 
23:28 - 19 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|

Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ եվրախորհրդարանի երեք տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽ գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։ «Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Զինված ուժերը հարձակման են ենթարկել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանը։ Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար։ Հայաստանի արևելյան և հարավային շրջանների բնակչության անվտանգության, խաղաղ, բնականոն կյանքին և մարդու իրավունքներին ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է նամակում։ Նրանք կոչ են արել ԵՄ արտաքին գործերի ծառայությանը օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը։  
22:14 - 19 նոյեմբերի, 2021
ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը |armenpress.am|

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:  «Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն: Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում և պետք է խստորեն հետևել  դրան»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ: Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման: «Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:  
13:09 - 17 նոյեմբերի, 2021
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մարդու իրավունքների անհապաղ պաշտպանությանն ուղղված առաջարկներով |tert.am|

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մարդու իրավունքների անհապաղ պաշտպանությանն ուղղված առաջարկներով |tert.am|

tert.am: 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախյան պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել՝ անդրադառնալով հակամարտության՝ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հետևանքներին և ներկայացնելով 8 առաջարկ մարդու իրավունքների անհապաղ պաշտպանության համար:«Հանձնակատարը նկատում է, որ հակամարտությունից տուժած շրջանների հասանելիությունը շարունակում է սահմանափակ լինել մարդասիրական աջակցություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների հարցով մշտադիտարկում իրականացնող առաքելությունների համար, և որ խոչընդոտներ են ի հայտ գալիս նման առաքելությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:Հանձնակատարի կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի որպես առաջնահերթ խնդիր: Վերջինս կոչ է անում բոլոր իրավասու իշխանություններին միավորվել և արդյունավետ ու ճկուն միջոցներ ընդունել՝ մարդասիրական և մարդու իրավունքների հարցով զբաղվողների հասանելիությունն ապահովելու համար:«2020 թվականի թշնամանքի բռնկումը ստիպել է հակամարտության գոտում կամ մոտակայքում բնակվող տասնյակ հազարավոր մարդկանց հեռանալ իրենց բնակության վայրից, չհաշված նրանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականներին: Բոլոր նրանց, ովքեր տեղահանվել են հակամարտության պատճառով և հիմա ապրում են Հայաստանում կամ Ադրբեջանում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարկադրել վերադառնալ իրենց նախկին բնակության վայր»,- հայտարարել է հանձնակատարը: Նա ընդգծում է, որ վերադարձը պետք է կամավոր լինի:Հանձնակատարը տեղյակ է նաև, որ տարածաշրջանում բարձր է աղտոտվածության մակարդակը ականների և պատերազմից մնացած պայթյունավտանգ առարկաների պատճառով և ափսոսանք է հայտնում, որ ռազմական գործողությունների դադարից հետո բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, սպանվել կամ վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով: Նա կոչ է անում կողմերին համագործակցել և անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում անել՝ նպաստելու ականազերծման գործընթացին: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերցնել ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում կամ սահմանափակում է սովորական զենքի որոշ տեսակների օգտագործումը, որոնք կարող են չափազանց ծանր հետևանքներ ունենալ: Հանձնակատարն այնուհետև անդրադառնում է գերության մեջ գտնվողների հարցին, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ գերիներին՝ նկատելով, որ խնդիրը վիճահարույց է և սրում է արդեն իսկ լարված հարաբերությունները երկու երկրի միջև: Հետևաբար, վճռորոշ է վստահանալ, որ գերության մեջ գտնվող բոլոր անձանց երաշխավորված պաշտպանություն է հատկացվում միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների մասին օրենքի համաձայն, ինչպես նաև կազմակերպել նրանց ազատ արձակումն ու վերադարձը:«Շատ ընտանիքներ դեռևս տանում են հակամարտության հետևանքները, հատկապես նրանք, ովքեր ընտանիքի անդամ են կորցրել և որոնց հարազատները անհետ կորած են համարվում: Ուստի, առաջնային կարևորություն ունի անհետ կորած անձանց ընտանիքների իրավական և գործնական կարիքների հարցն ուշադրության կենտրոնում պահելը»,- նշել է հանձնակատարը: Այս առումով վերջինս կարևորել է երկու կողմի ներգրավվածությունն ընդհանուր տվյալների բազա ստեղծելու հարցում:Նշվում է, որ հանձնակատարը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտման մասին հաղորդումներ է ստացել հակամարտության երկու կողմից՝ ինչպես հասարակական կազմակերպություններից, այնպես էլ տուժած անձանցից և նրանց ընտանիքներից:
16:50 - 08 նոյեմբերի, 2021
ԵԽ ղեկավարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին |armenpress.am|

ԵԽ ղեկավարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը. տեղեկատվության ավելի լավ փոխանակում, համավարակների ավելի լավ հայտնաբերում և համապատասխան որոշումների հայթայթման ավելի լավ շրջանակներ»,- ասել է Միշելը: Եվրախորհրդի ղեկավարը անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեմային: Նա ընդգծել է, որ G20-ի երկրները բարոյական պարտավորություն, ինչպես նաև հավաքական տնտեսական հետաքրքրություն ունեն ողջ աշխարհով պատվաստանյութերի տարածման հարցում: Շառլ Միշելը կարևորել է նաև պատվաստանյութերի արտադրության սկսումն Աֆրիկայում, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ բախվող երկրներին աջակցության տրամադրումը:
16:32 - 30 հոկտեմբերի, 2021
Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին. վարչապետն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին. վարչապետն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Ողջունելով ԵԽ պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ոլորտում մեր կարևոր գործընկերներից է 2000 թվականից ու գործնականում ուղեկցում է մեզ մեր բոլոր բարեփոխումների ճանապարհին: Կարծում եմ, որ մենք այս դժվար ժամանակաշրջանում, հատկապես ժողովրդավարության առումով ունենք կոնկրետ ձեռքբերումներ, և հատկապես այստեղ դա արժե ընդգծել: Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության առաջին օրերից մինչև 2018 թվականը անընդհատ արձանագրվել են անհաղթահարելի թվացող պրոբլեմներ՝ ընտրությունների որակի, պաշտոնական արդյունքների վստահելիության վերաբերյալ, բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այդ պրոբլեմը հաղթահարված է: Ուզում եմ նաև ընդգծել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընտրությունները կիրառվել են որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործիք, մինչդեռ նախկինում միշտ ընտրություններն ավելի շատ ներքաղաքական ճգնաժամի և հակասության ու հակադրության պատճառ են եղել: Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին, շարունակելու ենք այդ ուղեգիծը և ուրախ ենք, որ այդ ճանապարհին կարող ենք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա»: Մարթեն Էհնբերգը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Նա նշել է, որ պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել հայաստանյան գործընկերների հետ և մտքերի փոխանակության ընթացքում արձանագրել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման համար: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը, ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների խնդրանքով, մանրամասներ է ներկայացրել ՀՀ ժողովրդավարական օրակարգի վերաբերյալ՝ խոսելով հակակոռուպցիոն, ընտրական, խոսքի ազատության, դատական, քրեակատարողական, ինչպես նաև այլ ոլորտների բարեփոխումների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ընթացիկ արդյունքները ցույց են տալիս, որ Կառավարության նախաձեռնած ռեֆորմների արդյունքում հաջողվել է նշված ուղղություններով ստեղծել վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ: Այս գործընթացը շարունակվում է: «Հանդիպմանը վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Դրանք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կրթական բարեփոխման կարևորությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության խթանմանը, խորհրդարանական կառավարման համակարգի լավարկմանը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ հանգամանալից անդրադարձի համար և նշել, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին վկայող աշխատանքները կներկայացվեն 2022թ. հունվարին նախատեսվող ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի քննարկմանը:  
20:42 - 19 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵԽ կողմից տրամադրվող աջակցության հիմնարար դերը: Այս համատեքստում կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:«Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:
20:10 - 18 հոկտեմբերի, 2021