Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Հայաստանը շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար. Ալեն Սիմոնյան

Հայաստանը շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար. Ալեն Սիմոնյան

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են: Նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Պատասխանելով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու վերաբերյալ փորձագետների հարցերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել արևմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: Լեհ գործընկերները նշել են, որ հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է, սակայն դրանից ավելի բարդ է իրավիճակն առանց լուծման թողնելը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի և շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաև այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն: Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ խոսնակը հավաստիացրել է, որ մեր երկրում իսկապես հավատում են, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները խաղաղ գոյակցության երաշխիքներ են: Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամը միջազգային իրադարձությունների վերաբերյալ իր իրականացրած վերլուծությունները ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններին և մասնավոր հատվածին՝ ուղենշելով նաև դրանց զարգացման միտումները և առաջարկվող լուծումները: 2014 թվականից ի վեր հիմնադրամը կազմակերպում է Վարշավայի անվտանգության ամենամյա համաժողովը, որը կառավարությունների, միջազգային կառույցների, վերլուծական կենտրոնների, ինչպես նաև քաղաքական և պաշտպանական ոլորտի փորձագետների միջև տրանսատլանտյան անվտանգության ընդհանուր մարտահրավերների քննարկման հարթակ է դարձել: Հիմնադրամի ղեկավարության կողմից առաջարկվել է անվտանգային հարցերով միջազգային քննարկումներ կազմակերպել նաև Հայաստանի և եվրոպական այլ երկրների միջև:
20:37 - 03 հուլիսի, 2023
Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը բազմիցս զրուցել ենք. ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է Արցախի ԱԺ պատգամավորին

Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը բազմիցս զրուցել ենք. ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է Արցախի ԱԺ պատգամավորին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարությանն առ այն, որ Ալեն Սիմոնյանն իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ չի կապվել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ՝ նշելով, որ շրջափակումից հետո ինքը և Թովմասյանը մեկ անգամ չէ, որ շփվել են, բազմիցս զրուցել։ ՀՀ ԱԺ նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին: Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»:
15:54 - 02 հուլիսի, 2023
Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. ԱԺ նախագահ

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Ի պատասխան դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժևորում է մեր  երկրի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:   Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը եւ  խորհրդարանների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը և բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը: «Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում:
18:28 - 26 հունիսի, 2023
Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. ՀՀ ԱԺ նախագահն՝ Իրանի դեսպանի հետ հանդիպմանը

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. ՀՀ ԱԺ նախագահն՝ Իրանի դեսպանի հետ հանդիպմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Ի պատասխան դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժեւորում է մեր  երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջեւ հաստատված բարեկամական սերտ կապերը եւ  խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը եւ բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը: «Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված հարուստ օրակարգի շրջանակում:
14:27 - 26 հունիսի, 2023
Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. ԱԺ նախագահ
 |1lurer.am|

Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. ԱԺ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական գործողություններ ծավալել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով մենք պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ը և Ադրբեջանի Հանրապետությունը կնքեն պայմանագիր երկարատև, վստահելի, միջազգային հեղինակավոր որևիցե երկրի, կառույցի, ֆորմատի ներքո՝ որպես երաշխավոր և ապահովեն ԼՂ-ում բնակվող հայ ժողովրդի իրավունքների և ազատությունների իրականացումը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին, ապա Ալեն Սիմոնյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հարցի հետ կապված ձևակերպումն այլ ձև է ներկայացնում՝ ասում է, որ ՀՀ-ի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի: «Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ, փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»:
14:24 - 26 հունիսի, 2023
Լինում են դեպքեր, որ հենց Արցախի ներկայացուցիչներն են բանակցում Ադրբեջանի հետ. Սիմոնյան
 |1lurer.am|

Լինում են դեպքեր, որ հենց Արցախի ներկայացուցիչներն են բանակցում Ադրբեջանի հետ. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մշտապես, կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով, ՀՀ ղեկավարը և ԼՂ ղեկավարն իրար հետ շփման մեջ են. ՀՀ ղեկավարն ամբողջ պրոցեսի ընթացքում տեղյակ է պահում պարոն Հարությունյանին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այն հարցերը, որոնք վերաբերում են ԼՂ-ին, և որոշումը կարող է անդրադարձ ունենալ ԼՂ-ի վրա, այդ որոշումները թողնվում են ԼՂ ընտրված իշխանություններին, այլ ոչ թե ՀՀ իշխանություններին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը բոլոր հարցերի մասին է: «Պետք է գնալ բանակցությունների՝ սկսած Լաչինի միջանցքի հետ կապված որոշումներից. չէ՞ որ պրոցես է տեղի ունենում, այնպես չէ, որ որևիցե բան տեղի չի ունենում. պետք է խոսել, պետք չէ խոսել, պետք է հանդիպել. ասեմ ավելին. լինում են դեպքեր, որ տեղում հենց Արցախի ներկայացուցիչներն են բանակցում և բանակցել Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ բոլոր խնդրահարույց հարցերում»,- ասաց Սիմոնյանը:
13:44 - 26 հունիսի, 2023
Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. Սիմոնյան
 |1lurer.am|

Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այս հարցում Երևանն օգտագործում է բոլոր միջազգային լծակները: Անդրադառնալով հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն է խաղաղության համաձայնագիրը, և արդյոք այնտեղ ներառված դրույթները կիրագործվե՞ն, Սիմոնյանը շեշտել է, որ դրա համար միջազգային երաշխավոր և երաշխիքներ են անհրաժեշտ: «Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, և՛ առաջարկները, և՛ քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, և այդ փոփոխությունները մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, ես լիահույս եմ, որ էս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որով մերժել էր խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի պահանջը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այդ հայտարարությունը, կարծում եմ, հենց իրենց՝ ադրբեջանական կողմին է վնաս տալիս, որովհետև նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ էր դարձել, չեն լուծում. դա իրականությունից փախնել է, դա հարցի լուծում չի լինի, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն: Վստահ եմ՝ ինչ-որ փուլի իրենք դրան կգան, նույնիսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլ հետքայլերի համար է. իմ տպավորությունը և իմ կարծիքն է»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Բաքուն համաձայնելո՞ւ է միջազգային մեխանիզմի ստեղծմանը, թե՞ ոչ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեր համար հայության իրավունքների մասով կարևորագույն հարց է, այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել. այն, ինչ մենք հայտարարել ենք, հետամուտ ենք լինելու այդ հայտարարություններին»,- նշեց նա: Ալեն Սիմոնյանը դժվարացավ ասել՝ մեխանիզմները կներառվե՞ն խաղաղության պայմանագրի մեջ, թե՞ առանձին փաստաթուղթ կդառնան: «Խաղաղության պայմանագրի մեջ, չգիտեմ՝ այդ մասը կներառվի՞, թե՞ դա առանձին փաստաթուղթ կլինի, որովհետև խոսել ենք դրա մասին, կոնկրետ երաշխիքներ են պետք, որովհետև մենք ունենք, օրինակ՝ նոյեմբերի 9-ի պարագայում, որ պայմանները չեն պահպանվում, և երաշխիք որպես այդպիսին հանդիսացող երկիրը գործողություններ չի անում կամ չի կարողանում անել: Ես հիմա վստահ չեմ, որ մենք խաղաղության պայմանագրում դա պետք է ամրագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որտեղ երաշխավոր կհանդիսանա որևէ երկիր կամ մի քանի երկրներ, ուստի ուզում եմ ասել՝ եթե այդ հարցը չքննարկվեց, եթե չներառվեց, եթե հարցի լուծում չեղավ, նշանակում է, որ առնվազն բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություն կարող է համարվել»,- ասաց Սիմոնյանը:
13:31 - 26 հունիսի, 2023
«Պետք է մշտապես պատրաստ լինենք». Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե ինչ է անելու Հայաստանը, եթե Ադրբեջանը դիմի հարձակման |armtimes.com|

«Պետք է մշտապես պատրաստ լինենք». Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե ինչ է անելու Հայաստանը, եթե Ադրբեջանը դիմի հարձակման |armtimes.com|

armtimes.com:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով եթե ադրբեջանական կողմը պատրաստվում է հարձակման, ՀՀ-ն էլ պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե անընդհատ ՀՀ սահմաններին կրակոցներ արձակելով՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի։ «Անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, պետք է մշտապես պատրաստ լինենք, որ կարող է ամեն րոպե հարձակում լինել։ Մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում և բանակին ուղղված բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ ենք առաջ տանում։ Մշտապես եղել են դրանք, կրակոցներ հետպատերազմական 90-ականներից հետո միշտ են եղել։ Բանակցություններից ի՞նչ առաջընթաց սպասել. կարող եմ ասել, որ, այո՛, կարող ենք, որովհետև բանակցությունները բավականին ինտեսիվ են ընթանում, և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Ես լիահույս եմ ու այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- ասաց նա։ Հարցին՝ այս պայմաններում, երբ Ադրբեջանը ռազմաշունչ հայտարարություններ է անում, խաղաղության հասնել հնարավո՞ր է, թե՞ ոչ, ԱԺ խոսնակն ընդգծեց․ «Նո՞ր պետք է հասկանանք, թե ինչ տպավորություն է ստեղծվում հարևան երկրի ղեկավարի խոսքով։ Մեկ ասում է՝ միջանցք, հետո ասում է, որ «ես ասում եմ՝ միջանցք, ես ամեն ինչին եմ ասում միջանցք»։ Դժվար է իրեն մեկնաբանել։ Կասեք՝ այլընտրանքը որն է խաղաղության, ինչ առաջարկ ունեք դուք, մեր ընդդիմությունը կամ որևիցե այլ կողմ։ Ի՞նչ ճանապարհով պետք է գնանք։ Մենք էլ պատրաստվում ենք պաշտպանվելու, եթե ադրբեջանական կողմն էլ պատրաստվում է հարձակման։ Մենք խաղաղության ենք պատրաստվում։ Այդ տրամաբանության մեջ պետք է գործենք»։ Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար երաշխիքներ են հարկավոր․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ կետերը մեծ մասամբ չեն գործում, դրա մասին խոսում են բոլորը՝ թե՛ ՌԴ-ն, թե՛ Եվրամիությունը։ Պետք է այնպիսի մեխանիզմ ու երաշխավոր ունենանք, որ այդ մտավախությունը նվազագույնի հասցվի»։
13:04 - 26 հունիսի, 2023
«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց դարձյալ լարված իրավիճակի պատճառով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին, մասնավորապես՝ 30 տարում քիչ քանակությամբ զենք գնելու, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելու, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ընդդիմադիրների չմասնակցելու մասով։ Նրա ելույթին արձագանքեց Ալեն Սիմոնյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց։ «Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես․․․ Դու ինչ ես անում ստեղ, գնա, տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով հավանաբար Սեյրան Օհանյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը և դուրս եկավ դահլիճից։ Իրադրությունը փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, սակայն լեզվակռիվ սկսվեց այդ պահին ելույթը սկսող Հայկ Կոնջորյանի և Սեյրան Օհանյանի միջև։ Վերջինս տեղից արձագանքում էր, իսկ Կոնջորյանն ասում․ «Պարոն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի դու-ով խոսել․․․ Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։  Այս հայտարարությունից հետո դահլիճից աղմուկ էր լսվում, իսկ Կոնջորյանը կոչ էր անում լուռ մնալու։
13:00 - 26 հունիսի, 2023
«Եթե հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է»․ Սիմոնյանն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը |aysor.am|

«Եթե հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է»․ Սիմոնյանն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը |aysor.am|

aysor.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե  Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է, վնասում է ադրբեջանական կողմին։ «Նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ է դարձել, չեն լուծում, դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ՝ ինչ-որ փուլում իրենք դրան կգան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Սիմոնյանը կարծում է, թե սա բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու համար է արվում։ Նա պնդեց՝ հայկական կողմի համար ԼՂ հայության իրավունքների հարցը կարևորագույն հարց է ու այն չի կարող մոռացության մատնվել։ «Դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ, մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»,- նշեց նա։ Սիմոնյանն ընդգծեց՝ եթե այս հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է։
12:25 - 26 հունիսի, 2023
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և բացասական եզրակացություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Փոխնախարարն առաջարկել է դեմ քվեարկել և ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսդրական փաթեթը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Պատգամավորները դեմ են քվեարկել նախագծերի փաթեթին, ապա կողմ՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, բայց չքննարկված հարցերը կքննարկվեն արտահերթ նստաշրջանում: ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը:
22:49 - 15 հունիսի, 2023
«Ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության թեկնածուին
 |aravot.am|

«Ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության թեկնածուին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանին․ «Ուզում եմ հասկանալ ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ, եւ դա չեք թաքցնում։ Ակնհայտ է, որ դուք վիրավորական արտահայտություններ եք արել Հայաստանի ժողովրդի մի մասի նկատմամբ։ Ձեզ ներկայացնող անձնավորությունն ասում է, որ իրեն մեկ է, թե ոնց կքվեարկեն։ Ձեր հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը միայն վերջում է հայտնվում դահլիճում, եւ ակնհայտ է, որ իրենց մեկ է։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել։ Ակնհայտ է, որ ոչ ես, ոչ մի գործընկերները ձեր ելույթից հետո ձեզ համար չենք քվեարկելու։ Եթեր գալու իմաստը ո՞րն էր»։ Անահիտ Սարգսյանն արձագանքեց․ «Ինձ համար այդքան էլ ակնհայտ չէ, որ ոչ մեկն ինձ չի ընտրելու ձեր կուսակցությունից։ Հնարավոր է՝ դուք չեք ընտրելու։ Ես կարծում եմ, որ այդ մարմնում աշխատելու իմ ֆունկցիան ես լավ կիրականացնեմ։ Եվ ես կարծում եմ, որ պետական գործիչը պետք է առաջնորդվի պետության շահերով։ Եթե ես չեմ ընտրվում հանձնաժողովի անդամ, ես չեմ կորցնում ոչինչ, ես փաստաբան եմ, ունեմ իմ աշխատանքը։ Բայց մեծամտություն թող չհնչի, կկորցնի պետությունը, որովհետեւ իմ նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում եւ պետությանն օգուտ չի տա»։ 
13:52 - 14 հունիսի, 2023
Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ ռուսական կողմը Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում․ Ալեն Սիմոնյան
 |news.am|

Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ ռուսական կողմը Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում․ Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ակնհայտ է, որ ռուսական կողմն ունի պարտավորություններ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, օրինակ՝ Լաչինի միջանցքի անխափան անցանելիությունը ապահովելու, որը չի կատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նույնիսկ Ռուսաստանն արդեն չի կարողանում դա հերքել, այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը: Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա։ Բնականաբար ո՛չ։ Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն։ Այո՛, կան։ Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում։ Այ՛ո, ես այդպես եմ համարում: Կարելի է ավելի շատ լծակներ կիրառել որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։  
14:05 - 13 հունիսի, 2023
Իմ ընկալմամբ վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին «ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով»․ Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

Իմ ընկալմամբ վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին «ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով»․ Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

azatutyun.am: Հունվարի 12-ի վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով, «Ազատության» հարցին ի պատասխան, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իմ ընկալմամբ, երբ համադրում եմ փաստերը, իսկ ադրբեջանական կողմը, առատաձեռն է, չակերտավոր իմաստով, հայտարարությունների և ագրեսիվ պահվածքով, ես ենթադրում եմ, որ Թուրքիայի նորընտիր նախագահը ժամանել է Բաքու, պատճառը հետաձգման, ըստ իս, դա է», - ասաց Սիմոնյանը։ Ճշտող հարցին, թե հակասությունները չէին կարող լինել հետաձգման պատճառ, ԱԺ նախագահը պատասխանեց՝ հակասությունները չէին կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, պրոցեսը շարունակվում է և ոչ միայն մեկ հարթակի մակարդակով։ «Նման տենդենց ես չեմ տեսնում», - ասաց ԱԺ խոսնակը։ Իսկ թե երբ կշարունակվեն վաշինգտոնյան բանակցությունները, Ալեն Սիմոնյանը չհստակեցրեց․ - «Ենթադրում եմ՝ մոտ ապագայում»։ Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:
13:59 - 13 հունիսի, 2023