Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ արած հայտարարությանը։  «Աշխատանքներ տարվում են, և եթե հայտնի չէ, ես կարող եմ կրկնել, որ եղել են իրավիճակներ, երբ կողմերը միմյանց մեղադրել են և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ կայունացնելու իրավիճակը և դա նրանց հաջողվել է։ Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
15:08 - 22 դեկտեմբերի, 2022
Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարով։  «Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը առաջացել է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ ՌԴ ՊՆ-ն և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։ Մենք հույս ունենք՝ տրանսպորտային կապերը կվերականգնվեն հնարավորինս շուտ»,- ասել է Զախարովան։  Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը, որը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն։ Խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը անընդունելի է»։ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախմբի գործառույթներին․ «ԱԳՆ-ն ստիպված է մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին անհիմն, սադրիչ մեղադրանքները․ դրանք անընդունելի են և անարդյունավետ՝ անկախ նրանից, թե որտեղից են գալիս։ Ռուսական խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կատարում է իր գործառույթները՝ հանդիսանալով տարածաշրջանում անվտանգության երաշխավոր»,- ասել է Զախարովան։  Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:  
13:32 - 15 դեկտեմբերի, 2022
Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա

 |armenpress.am|

Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու Արևմուտքը կարող է Ռուսաստանի հետ համատեղ երկխոսություն վարել Վրաստանի շուրջ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Ժնևյան քննարկումների շրջանակներում, մինչդեռ հրաժարվում է համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Լինելով Մինսկի խմբի համանախագահներ՝ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից՝ «թաղելով» խումբը որպես միջազգային հարթակ: Ի՞նչ կարող եմ սրան ավելացնել: Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի, իսկ Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը», - ասել է Զախարովան։Զախարովան անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը: «Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցով զբաղվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ  համատեղ Լաչինի միջանցքով երթևեկությունը հնարավոր է եղել վերականգնել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ:
17:16 - 08 դեկտեմբերի, 2022
Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա

 |armenpress.am|

Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով: Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը: «Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք  հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում: «Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն: Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով», - հավելել է Զախարովան: 
15:55 - 08 դեկտեմբերի, 2022
Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ. Զախարովա
 |1lurer.am|

Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դեսպանների հետ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ՌԴ գլխավոր դիվանագետը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության արդյունքները, կմատնանշի Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղությունները: «Նախարարը դեսպաններին կտեղեկացնի նաև մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին»,- հավելել է դիվանագետը։
13:55 - 08 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

 |armenpress.am|

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դուրս է ՀԱՊԿ-ի իրավասությունից, Զախարովան նշել է, որ «Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում և հետո»: «Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից», - հայտարարել է Զախարովան: Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: 
17:26 - 24 նոյեմբերի, 2022
Երևանի և Բաքվի հետ շփումների ժամանակ քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա
 |armenpress.am|

Երևանի և Բաքվի հետ շփումների ժամանակ քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված մյուս հարցերը բավական բարդ բնույթ են կրում: Հետևաբար, Մոսկվան նպատակահարմար չի համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումների ժամանակ քննարկվում է, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հարցը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի և եռակողմ պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև իրավիճակի սրումից խուսափելու կարևորությունը: «Մենք, իհարկե, կարևոր ենք համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման: Ռուսաստանը պահպանում է կանոնավոր շփումները երկու կողմերի հետ ինչպես քաղաքական մակարդակում, այդ թվում՝ երկրի ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով: Եվ, անշուշտ, մենք կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման համար», - նշել է դիվանագետը:
17:23 - 24 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա |armenpress.am|

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շարունակելու է Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման: Այս մասին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: «Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության 2 տարին: Տվյալ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել», - ասել է Զախարովան: Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը: «2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է դիվանագետը: Զախարովան նաև շեշտել է, որ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: «Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Զախարովան հավելել է, որ սերտ համակարգում է տեղի ունենում հայկական և ադրբեջանական կողմերի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով: ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման:
18:44 - 09 նոյեմբերի, 2022
Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը |armenpress.am|

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը: Ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Մարիա Զախարովան պատասխանել է. «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը շարունակվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»:
17:57 - 02 նոյեմբերի, 2022
ՌԴ-ն դիմել է Հայաստանին Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով պարզաբանումների համար

ՌԴ-ն դիմել է Հայաստանին Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով պարզաբանումների համար

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Հայաստանին՝ Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանումների համար: Մենք տեսել ենք նման հաղորդումներ, պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ արդյոք դա ճիշտ է և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։  Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել էր դրան և հայտնել, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։   
15:53 - 27 հոկտեմբերի, 2022
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքը փորձում է Անդրկովկաս տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները» |aravot.am|

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքը փորձում է Անդրկովկաս տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները» |aravot.am|

aravot.am: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքի մեկնաբանելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող զարգացումները: Հայտարարության մեջ ասվում է. «Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալից միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Տեսնում ենք՝ ինչ աննախադեպ ճնշման է դրսից ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտումներում քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»։ Զախարովան համոզմունք է հայտնել նաև, որ Մոսկվայի և Երևանի միջև վեճ գցելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա․ «Մենք տրամադրված ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները»։ «Արևմուտքի անպարկեշտ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ամենևին փոխզիջումային և հավասարակշռված լուծումների մշակումը չէ, այլ ինքնագովազդը և Ռուսաստանը Անդրկովկասից դուրս մղելը։ Մեր եռակողմ զարգացումները յուրացվում և աղավաղվում են: Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Զուգահեռաբար շրջանառվում են անհիմն մեղադրանքներ, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ կանգնեցրեց պատերազմը 2020թ. նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում:  Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերմանը, ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- նշված է հայտարարության մեջ։ Առավել մանրամասն՝ aravot.am-ում
12:19 - 25 հոկտեմբերի, 2022
Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը քննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա
 |civilnet.am|

Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը քննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Առաջիկայում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այժմ մշակվում է մոտ ժամանակներում ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարները տեսաժողովում կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների արդյունքները։ Եվ պետք է քննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը»,- ասաց է նա։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշեց, որ նիստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդի ՀԱՊԿ քարտուղարությունը։ Ճշտող հարցին, թե ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանեց․ «Նրանք (ՀԱՊԿ անդամ երկրները – խմբ․) պետք է որոշեն և համաձայնեցնեն այդ հարցը։ Դա հավաքական անվտանգության մասին պայմանագիր է և որոշումները կայացվում են հավաքական ձևով»։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։  
16:09 - 20 հոկտեմբերի, 2022
Մոսկվան տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու ԵՄ ջանքերը |1lurer.am|

Մոսկվան տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու ԵՄ ջանքերը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունը դեռևս պաշտոնապես որոշում չի կայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հումանիտար առաքելություն տեղակայելու վերաբերյալ: «Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվան պարբերական շփումներ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Դիվանագետի խոսքով՝ այդ առումով կօգտագործվի նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների առաջիկա նիստի հնարավորությունը:
18:15 - 11 հոկտեմբերի, 2022
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը». Զախարովա |tert.am|

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը». Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։ «Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի՝ Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը կատարվածի մեջ մեղադրել է Ուկրաինային՝ նշելով, որ կամուրջը վնասել են «ուկրաինացի վանդալները»։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որը հանգեցրել է հրդեհի։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ։
13:55 - 08 հոկտեմբերի, 2022