Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մեծ Բրիտանիայում ավարտվել է վարչապետի ընտրության քվեարկությունը
 |hetq.am|

Մեծ Բրիտանիայում ավարտվել է վարչապետի ընտրության քվեարկությունը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների վերջին փուլի քվեարկությունն ավարտվել է նախօրեին՝ սեպտեմբերի 2-ին, որի արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին։ Հաղթողին, որը կդառնա Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը և, հետևաբար, նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, ընտրել են կուսակցության բոլոր անդամները, որոնց թիվն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 200 000 մարդ։ Ինչպես ի սկզբանե նախատեսված էր, քվեարկությունն ավարտվել է տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին), չնայած այն բանին, որ դրա մեկնարկը հետաձգվել էր։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կառավարական կապերի բրիտանական կենտրոնը (GCHQ), որը պատասխանատու է կառավարության և զինված ուժերի տեղեկատվական պաշտպանության համար, զգուշացրել էր, որ ընտրության արդյունքների վրա կարող են ազդել հաքերները։   Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի հետ խորհրդակցություններից հետո որոշվել է ուժեղացնել քվեարկության գործընթացի նկատմամբ անվտանգության միջոցները, որից հետո ուշացումով սկսվեց ընտրողներին քվեաթերթիկների ուղարկումը։ Ավելի վաղ, The Telegraph թերթը գրել էր, որ պահպանվել է երկու տարբերակով՝ փոստային և առցանց քվեարկության հնարավորությունը, սակայն նոր համակարգով Պահպանողական կուսակցության յուրաքանչյուր անդամի եզակի կոդը կապաակտիվացվի այն բանից հետո, երբ նա քվեարկի։ Դա նշանակում է, որ կայացված որոշման փոփոխություն չի կարող լինել։  Այսպիսով, կուսակցությունն ստիպված եղավ չեղարկել նախնական պլանները, որոնք թույլ կտային դրա անդամներին փոխել իրենց կատարած քվեն ընտրական գործընթացի ժամանակ։  Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Պատճառն այն է, որ խորհրդարանի պատասխանատու պաշտոններից մեկում Ջոնսոնը նշանակել էր մի քաղաքական գործչի, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնը այդ պատգամավորին նշանակել է բարձր պաշտոնի՝ իմանալով, որ նա նախկինում ևս մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ, ինչը փաստացի հաստատվել էր։  Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ տեղյակ չի եղել այդ մասին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջոնսոնին անձամբ զեկուցել էին պատահարի մասին։ Վարչապետն ստիպված էր ներողություն խնդրել, իսկ դրանից հետո հրաժարական տվեց ավելի քան 50 նախարար։
12:34 - 03 սեպտեմբերի, 2022
Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ
 |tert.am|

Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրին հնարավոր է հասնել, եթե Իրանին երաշխիքներ տրվեն, որ իր տնտեսական օգուտները հաշվի կառնվեն ԳՀՀԾ շրջանակում, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։«Մենք մեր տեսակետները Եվրամիության ներկայացուցչի միջոցով փոխանցել ենք մյուս կողմերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, և սպասում ենք պատասխանի: Մենք պետք է համոզվենք, որ մեր բոլոր կարմիր գծերը հաշվի են առնվել, և մենք կարող ենք լիարժեք տնտեսական օգուտներ քաղել մեր առջև դրված համաձայնագրից: Եթե հասնենք այս կետին, ապա կարող են քննարկվել այլ փուլեր», - ասել է Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը:Միացյալ Նահանգները 2015 թվականի համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականին և վերականգնել  է այն հակաիրանական պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին համաձայնագրով։ Իրանը և համաձայնագրի մնացած կողմերն անցած տարվանից բանակցություններ են վարում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ ուսումնասիրելու գործարքի վերականգնման և պատժամիջոցների վերացման ներուժը: Այս ամսվա սկզբին Եվրամիությունը, որը գործում է որպես բանակցությունների համակարգող, հանդես է եկել գործարքի վերանայված տարբերակով, որը պարունակում է մի շարք զիջումներ հօգուտ Իսլամական Հանրապետության:
13:46 - 19 օգոստոսի, 2022
ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին

 |armenpress.am|

ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության տարածքով ՌԴ-ից ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների տեղափոխման եւ ԵՄ դրանց մատակարարման արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվանից՝ օգոստոսի 10-ից: ՌԴ-ից ածխի ներմուծման արգելքն օգոստոսի 10-ից կսահմանի նաեւ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանից ԵՄ ածխի մատակարարման էմբարգոն սահմանվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում: «Պատժամիջոցների փաթեթը ներառում է ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների ձեռքբերման, ԵՄ ներմուծման կամ փոխանցման արգելք, եթե դրանք տեղի են ունենում Ռուսաստանից կամ արտահանվում են այնտեղից՝ սկսած 2022 թվականի օգոստոսից»,- նշվում է ԵՄ-ի փաստաթղթում: ԵՄ-ի մամուլի տեղեկագրի համաձայն, միության երկրներ ածխի ներմուծման ամենամյա ծավալը կազմում է 8 միլիարդ եվրո (ՌԴ-ից մատակարարումները կազմում են այդ գումարի մոտավորապես կեսը): Ռուսաստանում ածխի արդյունահանումն այս տարվա վեց ամսվա ընթացքում մոտավորապես համապատասխանում է անցյալ տարվա մակարդակին, ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հուլիսի կեսերին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը: Ավելի վաղ էներգետիկայի նախարարությունը հաղորդել էր, որ, բացասական կանխատեսմանը համապատասխան, որը նախանշված էր, հաշվի առնելով Ռուսաստանից ածխի ներմուծման ԵՄ-ի լիակատար էմբարգոյի ուժի մեջ մտնելը, ՌԴ-ում ածխի արդյունահանումը 2022 թվականի արդյունքներով կարող է 2021 թվականի արդյունքների համեմատությամբ կրճատվել 17 տոկոսով՝ հասնելով 365,1 մլն տոննայի: Արտահանումը կարող է նվազել 30 տոկոսով՝ մինչեւ 156 միլիոն տոննա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
14:12 - 10 օգոստոսի, 2022
Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը

 |armenpress.am|

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան շենքի վրա հարձակման կապակցությամբ։ Ջեյհուն Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։ Հիշեցնենք, որ Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ օգոստոսի 4-ին հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ' հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։
13:51 - 05 օգոստոսի, 2022
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական կազմակերպության կողմից հարձակման է ենթարկվել

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական կազմակերպության կողմից հարձակման է ենթարկվել

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 4-ին կրոնական արմատական խմբավորման անդամներ հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Այս մասին երեկ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի ուշ հաստատել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ միևնույն ժամանակ դատապարտելով տեղի ունեցածը: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հարձակվողները շենքի պատշգամբում կախել են կրոնական դրոշներ և բղավել արմատական ​​կրոնական կարգախոսներ։ Տեղի ոստիկանների միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից և բերման են ենթարկվել։ Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշել է նաև, որ դիվանագիտական խողովակներով Մեծ Բրիտանիայի իշխանություններին նախազգուշացվել է ապահովել ադրբեջանցի դիվանագետների և շինությունների անվտանգությունը`միջազգային պարտավորությունների համապատասխան: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա կազմակերպությունը: 
09:12 - 05 օգոստոսի, 2022
Ջոնսոնը ակնկալում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
 |1lurer.am|

Ջոնսոնը ակնկալում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջորդ տարի կարող է պայքարել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, գրում է The Telegraph թերթը՝ վկայակոչելով Թագավորության խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամներին։ Ըստ լրատվամիջոցի՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Ջոնսոնը հայտնվել է Արևմուտքի հակառուսական քաղաքական և տնտեսական արշավի «կենտրոնում»։ Բացի այդ, Brexit-ի նախկին նախարար Դեյվիդ Ջոնսի խոսքով՝ հենց Բորիս Ջոնսոնն է ազդել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման վրա։ Հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ Կիևը քաղաքական աջակցություն կցուցաբերի Ջոնսոնին, եթե նա առաջադրվի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Միևնույն ժամանակ, բրիտանացի այլ քաղաքական գործիչներ զգուշացրել են, որ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում թորիների նախկին առաջնորդի թեկնածությունը վիճարկվելու է ոչ միայն նրա կասկածելի հեղինակության պատճառով՝ Ջոնսոնը ներգրավված է բազմաթիվ սկանդալներում, այլև քաղաքական դրդապատճառներով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները նշանակվում են միաձայն որոշմամբ։ Ցանկացած երկիր կարող է վետո կիրառել, և բրիտանացիները խիստ կասկածում են, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջադրի Բորիս Ջոնսոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում է The Telegraph-ը:
11:34 - 27 հուլիսի, 2022
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում

 |armenpress.am|

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում: Այս մասին տեղեկանում ենք Եվրատեսիլի պաշտոնական կայքից: 2022 թվականին մրցույթում հաղթող երկիրը՝ Ուկրաինան, ավտոմատ կերպով կմասնակցի եզրափակչին: Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել 2022-ին մրցույթի հաղթող երկրում՝ Ուկրաինայում: Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրել է մի շարք տարբերակներ հաղթող երկրի հեռարձակողի հետ: Միացյալ Թագավորությունը 2022-ին մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է, որ BBC-ն կստանձնի հյուրընկալության պարտականությունները 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթում: Ուկրաինայի հանրային հեռարձակման ազգային ընկերության կառավարման խորհրդի  ղեկավար Միկոլա Չեռնոտիցկին շնորհակալություն է հայտնել BBC-ի գործընկերներին՝ համերաշխություն ցուցաբերելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ միասին կկարողանան ավելացնել ուկրաինական ոգին այս իրադարձությանը: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը տեղի չի ունենա Ուկրաինայում, բայց տեղի կունենա՝ ի աջակցություն Ուկրաինայի»,-նշել է նա: «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել էր Ուկրաինան, որը ներկայացրել էր  Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն էր,  երրորդ տեղում՝ Իսպանիան:
16:23 - 25 հուլիսի, 2022
Բրիտանական ընդդիմությունը չի կարողացել անվստահության քվե հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը
 |hetq.am|

Բրիտանական ընդդիմությունը չի կարողացել անվստահության քվե հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը |hetq.am|

hetq.am: Բրիտանական խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը հրաժարվել է աջակցել դեռևս գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը անվստահություն հայտնելու քվեին։ The Guardian-ի փոխանցմամբ՝ նախագծին դեմ է քվեարկել 349 պատգամավոր, կողմ՝ 238-ը։  Հունիսին բրիտանական խորհրդարանում կայացել էր անձամբ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու քվեարկություն։ Այն ևս ձախողվել էր, սակայն հուլիսի սկզբին Բորիս Ջոնսոնի կառավարությունից հեռացել էր մոտ 50 մարդ, և վարչապետն ստիպված էր հրաժարական տալ։ Վերջինս շարունակում է կատարել Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պարտականությունները, քանի դեռ նրա կուսակիցները չեն ընտրի նոր առաջնորդին։ Դա պետք է կայանա սեպտեմբերի սկզբին։  Ինչպես գրում է Reuters գործակալությունը, Ջոնսոնի կառավարությանն անսվտահություն հայտնելու նախաձեռնությունը պատկանում էր հենց կառավարությանը։ Դա արձագանքն էր Լեյբորիստական կուսակցության և ընդդիմադիր մյուս ուժերի փորձերին հասնելու Ջոնսոնի և նրա կառավարության հրաժարականին՝ չսպասելով խորհրդարանական նոր ընտրություններին։   The Independent-ը գրում է, որ քվեարկությունը տապալվել էր, քանի որ Պահպանողական կուսակցությունը, որը Համայնքների պալատում կազմում է մեծամասնությունը, հետաքրքրված չի հիմա համընդհանուր ընտրությունների անցկացմամբ, մասնավորապես, կուսակցությունում առաջնորդի բացակայության պատճառով։
11:54 - 19 հուլիսի, 2022
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր

Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերը 2022 թ․ հուլիսի 6-8-ն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ ուսումնասիրելու ՄԹ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի արդյունքները, հանդիպելու տեղական իշխանությունների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանամերձ մարզերին ՄԹ-ի կողմից տրամադրվող աջակցությունը և այն խնդիրներն և մարտահրավերները, որոնց լուծմանը Միացյալ Թագավորությունը կարող է օժանդակել։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից։ Ջոն Գալագերն այցելել է Գորիս, Կապան, Մեղրի, Վայք և Եղեգնաձոր քաղաքներ ու հարակից գյուղական համայնքներ, հանդիպել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաև՝ բրիտանական կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսական դիմակայունությանն ու վերականգնմանը։ Վայքում դեսպան Գալագերը հանդիպել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցների հետ, ովքեր մասնակցել են քոլեջի կողմից տրամադրվող առցանց մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներին: Այս նախաձեռնությանն աջակցել է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը (CSSF): Դեսպանը ներկա է գտնվել նաև տեղի երիտասարդների համար իրականացված ստեղծագործական և բիզնես հմտությունների զարգացման դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսին։ Դեսպան Գալագերը նաև հանդիպել է վճարովի աշխատանքային պրակտիկայի մասնակիցների հետ։ Այս նախաձեռնության նպատակն էր վերապատրաստել գործազուրկ անձանց, ներառյալ՝ երիտասարդ կանանց, տեղահանվածներին, վետերաններին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը նպաստել է տարածաշրջանի խոցելի խմբերի աշխատունակության բարձրացմանը: Իր հարավային շրջայցի երկրորդ օրը դեսպան Գալագերն այցելել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»՝ հանդիպելու այն ծնողների և դեռահասների հետ, ովքեր զարգացրել են իրենց հասակակիցներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները: Նա նաև այցելել է Քարահունջի բարեկարգված ամբուլատորիա։ Շրջայցի վերջին օրը դեսպանն այցելել է Մեղրիի սահմանային անցակետ՝ հանդիպելու մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկելու ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի արդյունքները: Ծրագիրն աջակցել է սահմանը հատող ապրանքների մաքսազերծման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացմանն ու համակարգերի արդիականացմանը։ Իր եռօրյա այցի ընթացքում դեսպան Գալագերը նաև հնարավորություն է ունեցել ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացված  աշխատանքները՝ Վայքի մանկապարտեզում և Խոտի միջնակարգ դպրոցում տարհանման վարժանքների ցուցադրման, ինչպես նաև «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով: Իր հարավային շրջայցի մասին դեսպանն իր թվիթերյան միկրոբլոգում գոհունակություն է հայտնել տարածաշրջանային այցից և Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորող կարևոր ծրագրերից, որոնցից, իր խոսքով՝  կշահի հայ ժողովուրդը: «Ես անպայման կվերադառնամ այստեղ», - նշել է նա։
16:21 - 13 հուլիսի, 2022
Հայտնի են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները
 |factor.am|

Հայտնի են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից բրիտանացի ութ պատգամավորներ են կմասնակցեն Բորիս Ջոնսոնի իրավահաջորդի ընտրության գործընթացին, գրում է VOA-ն։ Ութ թեկնածուներից յուրաքանչյուրը երեքշաբթիից ոչ ուշ պետք է հավաքեր պահպանողական կուսակցության առնվազն 20 անդամի աջակցությունը։ Քվեարկությունների շարքը, որի ընթացքում թեկնածուների թիվը պետք է կրճատվի՝ հասնելով երկուսի, կսկսվի այսօր։ Օրենսդիրները ցանկանում են մինչև հուլիսի 21-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը թեկնածուների թիվը կրճատել երկուսի: Երկու մասնակիցներն այնուհետև կանցկացնեն համազգային քարոզարշավ, որից հետո կուսակցության անդամները կքվեարկեն հաղթողին որոշելու համար: Նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, երբ Համայնքների պալատը վերադառնա աշխատանքի։
16:07 - 13 հուլիսի, 2022
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում
 |hetq.am|

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն իր թեկնածությունն է առաջադրել իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին Թրասը հայտարարել է The Daily Telegraph-ի իր սյունակում։ «Մենք տանը բախվում ենք խոշոր խնդիրների՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մենք բախվում ենք արտասահմանում առկա խոշոր մարտահրավերների. ագրեսիվ Ռուսաստանից մինչև ավելի հաստատակամ Չինաստան։ Մենք երկու տարուց էլ քիչ ժամանակ ունենք, որպեսզի պատրաստվենք հաջորդ ընտրություններին։ Դա դժվար պայքար կլինի, բայց մենք կարող ենք հաղթել՝ անկյան վերևում դնելով բրիտանական ժողովրդի բարօրությունը։ Ես առաջադրվում եմ, որովհետև կարող եմ լինել առաջնորդ և ընդունել բարդ որոշումներ»,- գրել է Թրասը։  Վարչապետի պաշտոնում նա առաջին հերթին խոստացել է նվազեցնել հարկային բեռը, չեղարկել սոցիալական ապահովագրության արժեքի բարձրացումը և նվազեցնել տոկոսադրույքները բիզնեսի համար։ Իր սյունակում նա հիշեցրել է, որ, լինելով արտաքին գործերի նախարար, օգնել է Մեծ Բրիտանիային «գլխավորել Ուկրաինայում պուտինյան պատերազմին միջազգային արձագանքը և առաջարկել պատժամիջոցների կոշտ փաթեթ, որոնք իրական ցավ են պատճառել Պուտինին ու Կրեմլին»։ Deutsche Welle-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել է 11 մարդ։ Sky-ն էլ գրում է, որ Թրասը պահպանողականների առաջնորդներից մեկն է։ Նա մյուս նախարարներից ամենաերկարն է աշխատել նախարարների կաբինետում և տարբեր պաշտոններ զբաղեցրել Դևիդ Քեմերոնի, Թերեզա Մեյի և Բորիս Ջոնսոնի կառավարություններում։ Ակնկալվում է, որ քվեարկության ձևաչափը և դրա ժամկետները կուսակցությունը կորոշի հաջորդ շաբաթ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրաժարականի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա հեռանալը կապված էր մի շարք սկանդալների և նախարարների հրաժարականների հետ։ Ելույթի ժամանակ Ջոնսոնը նշել էր, որ տխուր է «աշխարհի լավագույն աշխատանքը» լքելու համար, ընդգծել իր կառավարության ձեռքբերումները, ինչպես նաև՝ շնորհակալություն հայտնել համախոհներին աջակցության համար։
16:16 - 11 հուլիսի, 2022
 Դեսպան Ներսեսյանը միջազգային համաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

Դեսպան Ներսեսյանը միջազգային համաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

Հուլիսի 5-6-ը Լոնդոնում անցկացվել է կրոնի և հավատքի ազատության միջազգային նախարարական համաժողովը։ Այդ մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: Համաժողովում Հայաստանը ներկայացնում էր ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։   Իր ելույթում դեսպան Ներսեսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, ներառյալ՝ հավատքի և կրոնի ազատությանը։ Դեսպանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բարդ կացությանը, կարևորել է տարածաշրջանում քրիստոնեության պատմական ներկայության պաշտպանության և վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի հետևողական ջանքերը այդ հազարամյա ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ։Դեսպան Ներսեսյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը՝ որպես կրոնական անհանդուրժողականության և ատելության վառ դրսևորումներ: Դեսպանն ուշադրություն է հրավիրել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ և դրանից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի թիրախավորմանն ու պղծմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկական հոգևոր հուշարձանների ավերմանը՝ ընդգծելով նաև Նախիջևանի հայկական ժառանգության լիակատար ոչնչացման փաստերը։ Դեսպան Ներսեսյանը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (7/12/2021) վճռի իրականացման անտեսման վրա, որով Ադրբեջանին հանձնարարվում էր կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները։ Իր եզրափակիչ խոսքում դեսպան Ներսեսյանն ընդգծել է մարդու իրավունքների և ազատությունների գործող միջազգային մեխանիզմները և վերանայելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների շահերը և պահպանելու միջազգային հանրության համընդհանուր արժեքները: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:29 - 08 հուլիսի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետն իշխանությունը կորցնելու շեմին է. 3 օրում հրաժարական է տվել կառավարության 53 անդամ. Sky News |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետն իշխանությունը կորցնելու շեմին է. 3 օրում հրաժարական է տվել կառավարության 53 անդամ. Sky News |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունից երեքշաբթի օրվանից առ այսօր հեռացել է արդեն 53 նախարար, քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է Sky News-ը` ընդգծելով, որ Ջոնսոնը, թեև երեկոյան հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ իշխանությունը կորցնելու շեմին է:Նշենք, որ հրաժարականների զանգվածային ալիքի հիմքը դրել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, որոնք հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Հրաժարականները պայմանավորված են նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի նշանակման հետ կապված սկանդալի հետ:Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած վիճակում ծեծկռտուք էր կազմակերպել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև իմացել է նրա տխրահռչակ անցյալի մասին։
12:32 - 07 հուլիսի, 2022