ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Կազան՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների նիստին |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Կազան՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կմեկնի Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպմանը ներկա կլինեն նաև կազմակերպության դիտորդ երկրների՝ Կուբայի, Մոլդովայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, հրավիրված հյուրեր: Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը տեղի կունենա այսօր, ընդլայնված կազմով նիստը` ուրբաթ օրը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները: Ակնկալվում է, որ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մաքսա-սակագնային համակարգված մոտեցումների մշակմանը` կապված որոշակի տեսակի գյուղատնտեսական ապրանքների արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական շուկայի պաշտպանության և բուսասանիտարական վերահսկողության միջոցառումների հետ: Միջկառավարական խորհրդի այս նիստը 27-րդն է 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկից ի վեր, իսկ այս տարի՝ երկրորդը՝ նախորդը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Ալմաթիում:
12:05 - 29 ապրիլի, 2021
Երկարացվել է կորոնավիրուսի դեմ կիրառվող մի շարք ապրանքների` առանց մաքսատուրքի ներմուծման ժամկետը |hetq.am|

Երկարացվել է կորոնավիրուսի դեմ կիրառվող մի շարք ապրանքների` առանց մաքսատուրքի ներմուծման ժամկետը |hetq.am|

hetq.am: class="p1">Երկարացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման համար կիրառվող մի շարք ապրանքների՝ առանց մաքսատուրք ԵԱՏՄ տարածք ներկրվելու ժամկետը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել այդ արտոնյալ սակագինը պահպանել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Այդ որոշմամբ՝ բժշկական որոշ ապրանքներ ազատվում են ներմուծման մաքսատուրքերի վճարումից` համաձայն Մաքսային միության հանձնաժողովի՝ 2009 թ. նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.32 կետի։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2021թ. մայիսի 2-ից և տարածվելու է 2021թ ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է բժշկական և ախտահանիչ միջոցների, դեղորայքի, ռեսպիրատորների, պաշտպանիչ ակնոցների, ռետինե ձեռնոցների և այլ բժշկական ապրանքների ու սարքավորումների արտադրության համար կիրառվող բաղադրիչներին և նյութերին, ինչպես նաև՝ հիվանդների տեղափոխման համար նախատեսված բոքսերին և պատգարակներին։ «Ներկայումս համաճարակային իրավիճակն աշխարհում կայուն չէ, այդ պատճառով Միության անդամ երկրները պետք է պատրաստ լինեն COVID-19-ի հետագահնարավոր տարածմանն ու իրավիճակի զարգացման տարբեր տարբերակներին համարժեք արձագանքմանը` հաշվի առնելով, որ համընդհանուր մոտեցում չկա»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
22:44 - 26 ապրիլի, 2021
Մենք չենք կարող Ադրբեջանի հետ տնտեսական նույն միության մեջ գտնվել. Բաբաջանյան |1lurer.am|

Մենք չենք կարող Ադրբեջանի հետ տնտեսական նույն միության մեջ գտնվել. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Ռուսական լրատվամիջոցներում վերջերս լուրեր տարածվեցին, որ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության հնարավորությունն է քննարկվում ՌԴ իշխանությունների կողմից, և Ռուսաստանի իշխանություններին այս պահին թվում է, որ կկարողանան Հայաստանին համոզել գերիների վերադարձի դիմաց համաձայնելու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նրա խոսքով՝ մեր երկիրը, ինչպես նախկինում, այսօր առավել ևս չպետք է գերիների վերադարձի խնդիրը որևէ կերպ պայմանավորի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցությամբ: «Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել, քանի դեռ հակամարտության վերաբերյալ մենք չունենք վերջնական դիրքորոշում և չունենք խաղաղության պայմանագիր այդ երկրի հետ: Կարծում եմ՝ սա պետք է լինի մեր արտաքին քաղաքական վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: Գիտենք նաև, որ Բաքվում Լուկաշենկո-Ալիև ձևաչափով քննարկումներում ևս շոշափվել է այս թեման: Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է այս հարցով և նշել, որ Երևանը շուտով կունենա պատասխան հարցի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ հարցը բավական հասունացել է, և ստեղծված տարածաշրջանային նոր իրողությունները ՌԴ-ի համար Ադրբեջանի անդամակցության առաջնահերթություն են սահմանել: Կարևոր է, որ կարողանանք մեր շահը առաջ մղել և պաշտպանել արժանիորեն»,- ասաց Բաբաջանյանը:
20:26 - 16 ապրիլի, 2021
Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին |armenpress.am|

Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններին: Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոտ ժամանակներս այդ հարցով կհայտնեն դիրքորոշումը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի մասնակցության հարցով վետո դրվի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ իհարկե հնարավոր է, սակայն դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնեն: «Դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, որն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու համար գերիների վերադարձի հարցը նախապայման չի՞ դրել Հայաստանը, այդ առիթը կօգտագործվի՞՝ նա հարցով պատասխանեց՝ ո՞ւմ առջև: Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և ինքը հուսով է, որ լուծումներ կլինեն. «Եթե սա դուք համարում եք ևս մեկ առիթ, նշանակում է, որ այդ առիթը կօգտագործվի»: Հստակեցնող հարցին, թե կառավարությունը համարու՞մ է սա ևս մեկ առիթ՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը բարձրացնելու համար՝ նա ասաց. «Դա իհարկե ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որ այդ հարցը քննարկենք ու բարձրացնենք»:
16:01 - 16 ապրիլի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին: «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՏՄ-ի և իր անդամ պետությունների՝ մի կողմից և Սերբիայի՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասաց Սիմոնյանը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովման համար: Համաձայնագրի հիմնական խնդիրներն են ապահովել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ստեղծելու համար և այլն: Հայաստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները արտոնյալ մաքսատուրքերով, սակագնային առավելություններով մուտք կունենան դեպի սերբական շուկա: ԵԱՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար:
11:16 - 12 ապրիլի, 2021
Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Իննոպրոմ․ մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ապրիլի 5-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության տեմպը բարձրացնելու խնդիրը: Նիստի օրակարգի առանցքային հարցը ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացումն էր: «Այս ոլորտում մեր երկրների ձեռնարկությունների ներուժը շատ մեծ է, և այն պետք է ամբողջությամբ իրացվի: Ռուսական կողմից նախաձեռնություն կար` Միության շրջանակներում ստեղծել համատեղ հանձնաժողով` օտարերկրյա և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման փոխարինման հարցով: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրները կարողանան զարգացնել ինչպես արտադրական, այնպես էլ օդային փոխադրումների ոլորտը: Նման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջարկներն արդեն ուղարկվել են Ռուսաստանի կառավարություն», - նշել է ԵՏՀ  արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։ Նա նաև տեղեկացրել է ԵՏՀ հարթակում գործող արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի ներքո ավիացիոն արդյունաբերության  ոլորտում ճյուղային փորձագիտական խումբ ստեղծելու մասին: Ներկայումս Միության երկրները պատրաստում են իրենց առաջարկները՝ Հանձնաժողով ներկայացնելու համար: Մասնավորապես, այս տարվա փետրվարին ԵԱՏՄ շրջանակում ավիացիոն արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված իր նախաձեռնություններն է ներկայացրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Այժմ կողմերն աշխատում են այդ առաջարկների վրա: «Այս աշխատանքի հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. մեզ համար սկզբունքորեն կարևոր է զարգացնել մեր իրավասությունները, ստեղծել աշխատատեղեր և ընդլայնել արտադրությունը: Ուստի ներմուծման արտոնությունները, մեր կարծիքով, պետք է տրամադրվեն բացառապես այն ապրանքների համար, որոնց պակասը կա Միությունում», - շեշտել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ գլոբալիզացիայի ներկայիս ժամանակաշրջանում աճում է պետությունների փոխկապակցվածության աստիճանը կենսագործունեության բոլոր ոլորտներում, և այս համատեքստում տարածաշրջանային միությունների դերակատարումը գնալով նույնպես մեծանում է․ «Այսօր մենք կարող ենք քննարկել մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանն ուղղված հետագա քայլերը։ Արդյունաբերական քաղաքականության խորհուրդը արդյունավետ հարթակ է մեր համատեղ աշխատանքի միջանկյալ արդյունքների ամփոփման համար և մեր արդյունաբերական քաղաքականության համակարգման գործում կարևոր նախաձեռնությունների հիմք է հանդիսանում։ Մեզ սպասում է ծավալուն համատեղ աշխատանք փոխգործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես` կոոպերացիոն համագործակցության ընդլայնման, դեպի երրորդ երկրներ մեր ապրանքների առաջմղման, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի խոչընդոտների ու սահմանափակումների հաղթահարման, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորումների թվայնացման ուղղությամբ։ Գիտատեխնիկական առաջընթացն ավելի ու ավելի է կանխորոշում արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման աստիճանն ու արագությունը: Այն ընդգրկում է նորարարության գործընթացի բոլոր օղակները։ Արտադրական ծախսերի մակարդակի վրա գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը մեծացնելու միտումը ավելի ու ավելի արդիական է դառնում մեր երկրների համար: Այս առումով մենք դրական ենք գնահատում արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների համար ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ կանխատեսվող պահանջարկի և առաջարկի հաշվարկման մեթոդաբանության մշակումը, որի հիման վրա հնարավորություն կունենանք պարզելու գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքների անհրաժեշտությունը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանը հասնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ մեր համատեղ փաստաթուղթը` «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025թ»․ ԵԱՏՄ անդամ երկրներին հնարավորություն կընձեռի որակապես նոր փոխգործակցություն ծավալել` համաշխարհային շուկայում արդյունավետ մտավոր և մրցակցային արդյունաբերություն կառուցելու համար», - ասել է Վահան Քերոբյանը: Նիստի մասնակիցները քննարկել են «Ներդրումային նախագծեր» թվային հարթակի ստեղծումը, որն անհրաժեշտ է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի խորացման համար, ինչպես նաև պայմանավորվել են մշակել միջնաժամկետ ծրագրային փաստաթուղթ ` ռազմավարական կարևոր դեղորայքով ԵԱՏՄ երկրների ապահովման մակարդակը բարձրացնելու համար և հանձնարարել են  Հանձնաժողովին `այս հարցի քննարկումը կազմակերպել Միության պետությունների ղեկավարների մակարդակով: Կողմերը միակարծիք էին, որ COVID-19 համավարակի շրջանում նշված խնդրի  կատարումը առանձնահատուկ նշանակություն ունի: Նիստի ընթացքում հավանության է արժանացել «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը» նոր ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Այն կօգնի հաղթահարել այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսիք են աճող մրցակցությունը և տեխնոլոգիական հետամնացությունը: Բացի այդ, կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնակցությամբ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր գործիքները: ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն համագործակցում են համակարգված հիմունքներով: Նախագծային պորտֆելն ընդլայնելու համար ֆինանսավորման նվազագույն շեմն իջեցվել է 30 մլն ԱՄՆ դոլարից մինչև 10 մլն ԱՄՆ դոլար, մշակվել է տոկոսադրույքների իջեցման հարցը, ինչն արտացոլված է ԵԱԶԲ-ի՝ 2018- 2022 թվականների ռազմավարության մեջ: ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է  ԵԱՏՄ միջպետական ծրագրերի ֆինանսավորման հեռանկարների մասին: «Մեր երկրներն ավանդաբար կապված են հազարավոր արտադրական շղթաներով և ընդհանուր ենթակառուցվածքներով, որոնք կազմում են եվրասիական տնտեսական ինտեգրման հիմքը: Համագործակցության այս ներուժի պահպանումը, զարգացումը և ընդլայնումը բանկի գործունեության առանցքային խնդիրներից մեկն է: Աշխատանքի այս մասով մենք պատրաստ ենք սերտ համագործակցության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի հետ: Նման փոխգործակցության խոստումնալից ձև կարող է հանդիսանալ ԵԱՏՄ միջպետական ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը, որոնք համապատասխանում են բանկի առաքելությանը », - ասել է Նիկոլայ Պոդգուզովը: Նա նաև նշել է, որ որոշ դեպքերում  ԵԱԶԲ-ն կարող է աջակցել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրականացմանը` ընկերությունների բաժնետիրական կապիտալում անմիջական մասնակցության միջոցով, նախաձեռնողների հետ լիովին կիսելով նախագծի ռիսկերը:
10:40 - 07 ապրիլի, 2021
Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են տաքացվող ծխախոտը ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում   |tert.am|

Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են տաքացվող ծխախոտը ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում |tert.am|

tert.am: Ղազախստանի իշխանություններն առաջարկել են տաքացվող ծխախոտի կատեգորիան ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում և մեծացնել գրությունների և նկարների չափսերը, որոնք նախազգուշացնում են ծխելու վնասակարության մասին: Նման առաջարկներով հանդես է եկել նաև ՌԴ առողջապահության նախարարությունը:  Տեխնիկական կանոնակարգը, որն ընդունվել է 2014 թվականին, պարտադիր պայմաններ է սահմանում ծխախոտային ապրանքների արտադրության համար, որոնք տարածվում են միության անդամ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) վրա: ՌԴ Առողջապահութան նախարարության ծրագրի պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի օրենսդրության համաձայն` տաքացվող ծխախոտը դասակարգվում է որպես ծխախոտային արտադրանք` առանց մասնավորեցնելու, թե արդյոք խոսքը արտադրության կամ առևտրի կարգավորման մասին է, թե ոչ: Նախարարությունից կարծում են, որ տաքացվող ծխախոտը ծխախոտային հումք է պարունակում և սպառման ձևով նման է ծխախոտային արտադրանքներին, այդ իսկ պատճառով կարգավորման տեխնիկական կանոնակարգի առարկա է հանդիսանում:
17:58 - 05 ապրիլի, 2021
ԵԱՏՄ-ում մշակում են աշխատանքային միգրանտներին ուղղված նոր նախագիծ. մանրամասնում է Տիգրան Սարգսյանը |armenpress.am|

ԵԱՏՄ-ում մշակում են աշխատանքային միգրանտներին ուղղված նոր նախագիծ. մանրամասնում է Տիգրան Սարգսյանը |armenpress.am|

armenpress.am:  Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ն աշխատում է նոր թվային նախագծերի վրա: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում մի թվային մի նախագծի շուրջ, որն ուղղված է ԵԱՏՄ տարածքում աշխատանքային միգրանտներին: «Республика Армения»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը: «Մենք հիմա զուգահեռ աշխատում ենք Ռուսաստանի կառավարությունից մեր գործընկերների հետ երկրորդ նախագծի շուրջ, որը կոչվում է «Աշխատանքը ԵԱՏՄ-ում»: Դրա իմաստն այն է, որ հեշտացվի աշխատանքային միգրանտների կյանքը և տրամադրվեն նրանց թվային լուծումներ հեռավար կարգով: Դա մի կողմից թույլ կտա քաղաքացիներին, որոնք աշխատում են ԵԱՏՄ-ի այլ տարածքում, օգտվել բոլոր անհրաժեշտ պետական ծառայություններից, որոնք տրամադրվում են աշխատանքի ընդունման պարագայում, մյուս կողմից հնարավորություն է տալիս համապատասխան պետական մարմիններին կատարել պատշաճ հաշվառում և քաղաքացիների գրանցում: Միաժամանակ դա կարող է նպաստել հուսալի համակարգի ստեղծմանը՝ ուղղված անօրինական գործողություններին, օպերացիաներին հակազդելուն, ինչը ցավոք առկա է միության տարածքում»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Այդ նախագիծը կիրականացվի թվային հարթակի միջոցով և կունենա հավելվածի տեսք: Ավելին, կլինի ծառայությունների մի ամբողջ հավաքածու, որը կտրամադրվի աշխատանքային միգրանտներին: Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանի համար դա շատ արդիական է, հաշվի առնելով, որ մեծ թվով աշխատանքային միգրանտներ ամեն տարի հատում են սահմանը, աշխատանք են գտնում Ռուսաստանում, ստանում են աշխատավարձ, գրանցվում են, այնտեղ ապրում են, տեղավորում են իրենց երեխաներին և այլն: «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի օգնությամբ նրանք կարող են այդ բոլոր գործընթացները կառավարել Հայաստանից: «Օրինակ, գտնել համապատասխան աշխատանք, պայմանավորվել աշխատավարձի հարցի շուրջ, ստանալ դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով և այլն: Ինչ վերաբերում է Միության երկրների համապատասխան մարմինների գործակցությանը, ապա քանի որ ԵԱԶԲ-ն միջազգային կազմակերպություն է, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, մեզ մոտ, միանշանակ, իրականցվում է ուղիղ աշխատանք բոլոր բաժնետերերի հետ, որոնք որոշումներ են կայացնում մեր բանկի խորհրդի մակարդակով: Եվ մեր բոլոր ծրագրերը, նախագծերը, մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է մեր բաժնետերերի համար: Թվային նախաձեռնությունների հիմնադրամն ունի աշխատանքի պլան այս տարվա համար, որտեղ նկարագրվում են այն բոլոր միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Բնականաբար, մեր բոլոր բաժնետերերը (իսկ դրանք պետական կառույցներն են) տեղյակ են մեր աշխատանքներից: Եվ մենք մեր հերթին փորձում ենք լինել մաքսիմալ թափանցիկ»,-նշել է նա: Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ պատրաստում են թվային անձնագրեր ԵԱԶԲ-ի բոլոր մասնակից երկրների համար, այդ թվում թվային անձնագիր Հայաստանի համար: Այս փաստաթղթի իմաստն այն է, որ նկարագրվում է ԵԱՏՄ անդամ երկրներում առկա իրավիճակը, թե որքանով են առաջադեմ այս կամ այն բիզնես գործընթացների թվայնացման գործում, ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվել, ինչպես է կառավարվում թվային վերափոխումը երկրներում և այլն: Նման անձնագրերի մշակումը թույլ կտա քննարկումների միջոցով վերհանել այս կամ այն խնդրահարույց տեղերը և առավելությունները, որոնք առկա են երկրներում: «Պետք է մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված լինի միության երկրներին օժանդակելուն ՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում»,-հավելել է նա:
13:19 - 31 մարտի, 2021
Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ
 |armtimes.com|

Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ |armtimes.com|

armtimes.com: Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների և աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները ևս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։ Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաև աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները։ Ժամանակավոր կացության կարգավիճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել և աշխատել 180-ը գերազանցող ժամանակահատվածով։ Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ևս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն։ Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների և միջազգային պայմանագրով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու և մերժելու իրավասությունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին։ Բացի այդ, ընդլայնվելու է և որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը։ Ընդ որում, որոշ դեպքերում օտարերկրացիները կարող են աշխատել նաև միայն մուտքի վիզայի հիման վրա, օրինակ՝ մինչև 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկական անձնակազմը, կատարողները և այլն։
13:36 - 25 մարտի, 2021
Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Այսօր կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը: «Oրակարգում ընդգրկվել էր նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 76 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում։ Էկոնոմիկայի նախարարությունն հաջորդ շաբաթ արդեն կպատվիրի մանրազննին հետազոտություն, որպեսզի ավելի կոնկրետ բացահայտի, թե որ ոլորտներում և որ արտադրողներով մենք կկարողանանք բարելավել մեր դիրքերը»,- գրել է նախարարը։
22:17 - 05 մարտի, 2021