ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին

 |armenpress.am|

Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի նոր կառավարությունն այլևս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD)։ Այս մասին Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի՝  նոյեմբերի 8-ին Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Հենց այդ այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը վավերացնելու հարցը։ «Այս կազմակերպությունները սերտ շփումներ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, որը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։ Մեզ համար կարևոր է, որ երկիմաստ շփումներ չլինեն։ Շվեդիայի համար կարևոր է հեռավորություն պահպանել այդ կազմակերպություններից։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ»,- ասել է Բիլստրյոմը։ YPG-ն համարվում է Սիրիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ դաշնակիցը։ Նախկինում Շվեդիան ևս աջակցում էր YPG-ին և PYD-ին, որոնց Թուրքիան ահաբեկչական է որակում։ Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դիմում էին ներկայացրել, սակայն այս գործընթացը արգելակել էր Թուրքիան՝ պահանջելով, որ այդ երկրները քրդական կազմակերպություններն ահաբեկչական համարեն, հանձնեն ահաբեկչության կամ Թուրքիայի 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող անձանց։
14:42 - 05 նոյեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա

 |factor.am|

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա |factor.am|

factor.am: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստին։ «Լավ նորությունն այն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, որն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարելավելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է ԵՄ-ի ջանքերն այս ուղղությամբ` ներառյալ այս բանակցությունների անցկացումը և ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը»,- գրել է Կոլոմինան։ Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
10:55 - 04 նոյեմբերի, 2022
Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակից պատգամավորներին ներկայացրել է ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակից պատգամավորներին ներկայացրել է ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այս շաբաթ Հելսինկիում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Ներկայացված պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։ Պատգամավորներին նաև վստահեցրել եմ այն հաստատակամության մեջ, որն ունի Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման շուրջ։ Բուն սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։ Ելույթով հանդես եկան Ֆինլանդիայի նախագահն ու ԱԺ նախագահը, իսկ Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարի տեղակալը Հելսինկիում տեղակայված զորամասում ներկայացրեց Ֆինլանդիայի պաշտպանական կոնցեպտի մասին զեկույց, հենց զորամասում ծանոթացանք ֆիննական բանակում ծառայության մանրամասներին»,- գրել է նա:
13:06 - 22 հոկտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված Ադրբեջանի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ ռազմագերիների, նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում կին զինծառայողների նկատմամբ։ Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։ Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։
12:19 - 14 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ

ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ

Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Ամերիկայի դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ: «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
14:35 - 03 հոկտեմբերի, 2022
Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

hetq.am: Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։  Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բռնազավթված բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:12 - 02 հոկտեմբերի, 2022
Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինան չի կարող մտնել ՆԱՏՕ-ի կազմ պատերազմի ընթացքում

Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինան չի կարող մտնել ՆԱՏՕ-ի կազմ պատերազմի ընթացքում

Ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, ասել է, որ Եվրոպայում ցանկացած ժողովրդավարություն կարող է դիմել դաշինքին միանալու համար, սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ պատերազմի ընթացքում։  Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն արդեն իսկ կարող է ընդլայնվել մինչև տարեվերջ․ Շվեդիան և Ֆինլանդիան դիմել էին մայիսին։ «Անդամակցության մասին որոշումն, իհարկե, պետք է ընդունվի բոլոր 30 դաշնակիցների կողմից, և մենք այդ որոշումները ընդունում ենք կոնսենսուսով։ Մեր ուշադրության կենտրոնում այժմ անհապաղ աջակցություն ցուցաբերելն է՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի դաժան ներխուժումից»,- նշել է նա՝ հավելելով, որ Պուտինի նպատակն է հետ պահել Ուկրաինային աջակցություն տրամադրելուց․ «Բայց նրան դա չի հաջողվի»։Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։
10:40 - 01 հոկտեմբերի, 2022