Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մի շարք հասցեներում գազ չի լինելու

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մի շարք հասցեներում գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 18.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Նիգավան, Չքնաղ, Ծիլքար, Կանիաշիր, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Լեռնապար, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Շողակն, Ծաղկաշեն, Ալագյազ, Մադունց գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: «Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 19.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
09:04 - 20 հոկտեմբերի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում, Տավուշի և Արագածոտնի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում, Տավուշի և Արագածոտնի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին՝ ժամը 09.00-ից 19.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի փողոցի թիվ 3,5,7,9, Ազատության պողոտայի թիվ 16, 20, Հր.Ներսիսյան փողոցի թիվ 1, 2, 4, 6, 6ա, 8, 10, 14/1, Ահարոնյան փողոցի թիվ 2/1, 2/2, Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 և Վ.Վահյան փողոցի առանձնատների գազասպառողների, ժամը 09.00-ից 18.00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների և 17-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
09:30 - 16 հոկտեմբերի, 2020
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ից, մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, Գողթ, Գեղարդ, Գառնի գյուղերի, Գառնիի Բանավան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մուլտի Լեոն», «Սեգազ» և «Սեր Գրիգ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Գուրգեն Դավթյան» և «Մուլտի գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ից, մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Նորիկի փողոցից մինչև Հաղթանակ 2-րդ փողոցով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի, Տերյան, Աթարբեկյան, Թումանյան, Անդրանիկի փողոցների, հարակից նրբանցքների և Արտիմետ, Արագած, Ծաղկալանջ, Դողս, Աղավնատուն, Ծաղկունք, Հովտամեջ, Այգեշատ, Շահումյան, Դաշտ, Ամբերդ գյուղերի գազամատակարարումը:
10:10 - 15 հոկտեմբերի, 2020
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Զորյան, Նժդեհի, Սպանդարյան, Տերյան փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Տարոն-1» թաղամասի, «Տավրոս» թաղամասի 11-ից 22-րդ փողոցները ներառյալ և Բաղրամյան փողոցի գազասպառողների ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Շիրակի մարզի Անուշավան գյուղի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավային», «Ջրառատավան», «Միկրոշրջան», «Վանատուր նոր» թաղամասերի և Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի գազամատակարարումը: Ինչպես  տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
12:18 - 13 հոկտեմբերի, 2020
Երևանում և Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում սպասվում են գազամատակարարման պլանային ընդհատումներ

Երևանում և Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում սպասվում են գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալ.Մանուկյան, Չարենցի, Այգեստան, Սայաթ-Նովայի, Շ.Տալյան, Վրացյան, Եր.Քոչարի, Վարդանանց, Զավարյան, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
12:38 - 30 սեպտեմբերի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը՝ 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հ/Ա Բ-3 թաղամասի Ռաֆֆու փողոցի թիվ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35, Միքայելյան փողոցի թիվ 70, 72, 74, 76, 78, 80, 82, Անդրանիկի փողոցի թիվ 73, 75, 77, 79, 81, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի գազասպառողների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 2.4/1 հյուրանոցային համալիր», «Վաղարշ և որդիներ», «Լեռնատուր», «ԵՊՀ ՈւԱԲ», «Հոթել Ալվա» ՍՊԸ-ների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 21.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Փարպի, Բյուրական, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Արտաշավան, Ոսկեհատ, Ագարակ, Ղազարավան, Բազմաղբյուր, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, «Անտառտնտեսություն» թաղամասի, Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Արգել, Քանաքեռավան, Զորավան, Նոր Երզնկա, Արագյուղ, Պռոշյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Պռոբիզնես», «Ջրաբեր Գազ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ռ.Մելքոնյան և ընկերներ», «Սատիմար», «Լեոն Կարլո» ՍՊԸ-ների և «Կ.Պողոսյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը:Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գազասպառողների, ինչպես նաև «Վիլլա Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
12:41 - 22 սեպտեմբերի, 2020