Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով |1lurer.am|

Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրումը: Նրա խոսքով դա խոր մտահոգության առիթ է, սակայն Կիևի հետ բանակցություններ դեռևս չեն նախատեսվում: «Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ սահմանագծի անմիջական մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի գերկենտրոնացումը հնարավոր սադրանքների հետ մեկտեղ կարող է սարսափելի վտանգ ներկայացնել։ Ահա այժմ տեսնում ենք այդ սարսափելի սադրանքները, տեսնում ենք ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներից հաղորդագրություններն այն մասին, որ շփման գծում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, որ առաջին հարվածները հասցնում է հենց Ուկրաինան։ Դա տագնապալի տեղեկատվություն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը նաև հավելել է, որ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է։
22:37 - 17 փետրվարի, 2022
Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու կոչը. Դմիտրի Պեսկով
 |1lurer.am|

Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու կոչը. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ դիմում է ստացել, և այն նախագահի ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին այսօր հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով փաստաթղթին արձագանքելու հեռանկարներին՝ Պեսկովը նշել է, որ «այդ հարցով հստակ կանոնակարգ գոյություն չունի»։ «Նախագահն ստացել է դիմումը և այն ի գիտություն է ընդունել»,- հայտարարել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ «ճանաչումն առնչություն չունի մինսկյան պայմանավորվածությունների հետ»։ Վլադիմիր Պուտինը նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում ասել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության օբյեկտիվ ցանկությունն է, սակայն դեռ հնարավորություններ կան իրականացնելու Մինսկի համաձայնագրերը:
19:37 - 16 փետրվարի, 2022
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է բանակցել»՝ հավելելով, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունների միայն մի մասն է։ «Առաջին հերթին նախագահ Պուտինը միշտ բանակցություններ և դիվանագիտություն է պահանջել։ Նա է նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները։ Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել»,- երկուշաբթի CNN-ին հայտնել է Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինին հայտնել էր, որ տեսնում է Արևմուտքի հետ դիվանագիտական երկխոսության «հնարավորություն»՝ կապված Ռուսաստանի անվտանգության հետ կապված խնդիրների հետ՝ հավելելով, որ խորհուրդ է տալիս շարունակել այդ ջանքերը:
12:45 - 15 փետրվարի, 2022
Կրեմլը հաստատել է «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը |armenpress.am|

Կրեմլը հաստատել է «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ փետրվարի 10-ին կկայանա «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը. Ռուսաստանի համար բանակցությունների դրական արդյունքները կապված են միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ։ «Քաղաքական խորհրդականները շարունակում են իրենց զրույցը: Այո՛, նման հանդիպում կկայանա։ Հեռանկարները կարող են լինել միայն ընդհանուր: Եվ դրական հեռանկարները կարող են կապված լինել բացառապես Մինսկի միջոցառումների համալիրի իրագործման հետ»,- ընդգծել է Պեսկովը: «Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:29 - 09 փետրվարի, 2022
Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Զրույցը կայացել Է Մոսկվա Ֆրանսիայի պետության ղեկավարի այցի նախօրյակին: «Ղեկավարները քննարկել են գործադրվող դիվանագիտական ջանքերը եւ դիմադարձման ջանքներն ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի շարունակվող կուտակման, ինչպես նաեւ հավաստել են Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Նրանք պայմանավորվել են, որ իրենց անձնախմբերը կպահապանեն կապը եւ կշարունակեն կոնսուլտացիաները մեր դաշինկիցների եւ գործընկերների, այդ թվում Ուկրաինայի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը: Սա արդեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների երկրորդ հեռախոսազույցն Է շաբաթվա ընթացքում, նախորդը կայացել Էր փետրվարի 2-ին: Փետրվարի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի իր ֆրանսիացի պաշտոնակցին: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ղեկավարները, որոնք երեք անգամ հեռախոսով զրուցել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, մտադիր են արծարարծել շատ թեմաներ: Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը պլանավորում Է այցելել Ուկրաինա: Ինչպես իր հերթին տեղեկացրել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբիել Ատալը, Մակրոնի այցերը Մոսկվա եւ Կիեւ կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացման՝ Փարիզի ջանքերի շարունակությունը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում եւ հիշեցերել Է, որ ռուսական զորքերի բոլոր տեղաշարժերը տեղի են ունենում իր սեփական տարածքում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:14 - 07 փետրվարի, 2022
Պուտինի այցը Թուրքիա կախված կլինի համաճարակային իրավիճակից |azatutyun.am|

Պուտինի այցը Թուրքիա կախված կլինի համաճարակային իրավիճակից |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հրավերից և կայցելի Թուրքիա, երբ թույլ կտա համաճարակային իրավիճակն ու ժամանակացույցը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Վերջին մի քանի օրերին այս թեման բազմիցս է բարձրացվել նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև շփումներում», - հավելել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Էրդողանի հրավերը։ «Նրանք պայմանավորվել են, որ հենց համաճարակային իրադրությունը և ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Ռեջեփ Էրդողանը մի քանի անգամ առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև՝ լարվածությունը թուլացնելու հարցում, ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներին հրավիրելով Թուրքիա։ «Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», - ժամեր առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
14:48 - 27 հունվարի, 2022
Կրեմլում անհանգստացած են ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման պատճառով |armenpress.am|

Կրեմլում անհանգստացած են ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանն ստանալուց հետո. դրա հետ մեկտեղ Կրեմլում անհանգստությամբ են հետեում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը: Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեսկովին հարցրել են այն մասին, թե բանակցությունների ընթացքի վրա ազդում Է արդյոք այն փաստը, որ ԱՄՆ-ը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստության վիճակի Է բերել Եվրոպա տեղափոխման համար: «Բանակցությունների ընթացքի վրա չի ազդում, բանակցությունները, ըստ Էության, ներկա փուլում ավարտվել են: Այն բանից առաջ, երբ ըմբռնում լինի, թե ինչպես եւ երբ մենք կշարունակենք, հարկավոր Է ստանալ հենց այն հռչակավոր տեքստը: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա այս շաբաթ»,-նշել Է նա: «Իսկ այն, ինչը տեղի Է ունենում թե՛ տեղեկատվական առումով, թե՛ դե-ֆակտո ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման առումով, մենք ձեզ հետ հենց երեկ այդ մասին շատ ենք խոսել, այստեղ ոչինչ չի փոխվում: Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում ԱՄՆ-ի այս գործողություններին»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:55 - 25 հունվարի, 2022
Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների շահերն ու անվտանգությունը՝ լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը: Կրեմլի մամուլի քարտողւարի խոսքով՝ ցավոք, Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»։ «Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների՝ մեզ ուղղված հայտարարությունները, որոնք բացարձակ ոչ բարեկամական են: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- եզրափակել է Պեսկովը։ Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին առանձին պատասխաններ է սպասում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Միաժամանակ Պեսկովը չի մանրամասնել, թե արդյոք Մոսկվան մտադի՞ր է հրապարակել Արևմուտքի գրավոր պատասխանները: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած բանակցություններից հետո ասել էր, որ ճիշտ կլինի հրապարակել Վաշինգտոնի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին, և ինքը դա կառաջարկի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Միաժամանակ, ըստ The Washington Post-ի, ԱՄՆ ներկայացուցիչները իրենց ռուսաստանցի գործընկերներին խնդրել են չհրապարակել Վաշինգտոնի գրավոր պատասխանը:  
17:51 - 24 հունվարի, 2022
ՌԴ դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման․ Պեսկով

ՌԴ դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք ներառում են նաև ՌԴ ղեկավարության անդամների նկատմամբ սահմանափակումներ, կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նման պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև հարաբերությունների խզմանը, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից»,- ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նման քայլը «մեծ սխալ» կլինի։ Այս առնչությամբ Պեսկովը դիմել է պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին՝ հարց ուղղելով՝ կարո՞ղ են նրանք «հիշել իրավիճակի գոնե մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը»։
21:44 - 16 հունվարի, 2022
Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: «Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:
17:24 - 07 հունվարի, 2022
Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով
 |tert.am|

Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Նախագահ Էրդողանը, դուք գիտեք, բավականին ջերմ հարաբերություններ, կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ: Դրանք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նույնիսկ ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքի եթերում։Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է», շատ կարևոր խոշոր նախագծերի գործընկերն է, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում վիզավի։«Մենք փոխգործակցում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխգործակցություն է, երբեմն շատ դժվար: Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- ասել է Պեսկովը։
22:34 - 17 դեկտեմբերի, 2021
Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են եւս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Նրանք պայմանավորվել են, որ եթե ներկայացուցիչներին հաջողվի արդյունավետ կերպով շփվել, ապա այդ ժամանակ հարկավոր կլինի եւս մեկ անգամ արդյունավետորեն զրուցել: Սակայն, հավանաբար, դա կլինի հեռավար շփում»,-Պեսկովն ասել Է «Հինգերորդ ալիքի» հետ զրուցելիս:Պուտինը եւ Բայդենը նախօրյակին բանակցություններ են անցկացրել տեսակապով: Բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել՝ օպերատիվ կերպով շփումներ ձեռնարկել զգայուն հարցերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:46 - 08 դեկտեմբերի, 2021