ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին

 |armenpress.am|

Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

armenpress.am: Երևանի Աբովյան 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման հետևանքով ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում: «2020թ.-ին  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի վարչական շենքից ք.Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2  շենք»,- ասված է հիմնավորման մեջ:
21:38 - 05 օգոստոսի, 2020
Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորություններն ամբողջովին ընդլայնել: Ըստ առաջարկի` ընդլայնվելու է հայտարարատու անձանց շրջանակը, ընդհուպ մինչև ավագանու անդամներ, պաշտոնատար անձի փաստացի տիրապետած գույքի մասին ինֆորմացիա ստանալու համար ԿԿՀ-ն իրավասություն է ստանալու դիմել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ողջունում է ներկայացված փաթեթը, կարծում է, որ այն կարող է իրավական առումով ճիշտ լուծում լինել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, սակայն հավելում` փաստացի երկար ժամանակ է հարկավոր, որ իրավական համակարգն էլ վերափոխվի: Օպերատիվ-հետախուզական մարմինների աշխատակիցների մի հատվածի կապը նախկին համակարգի հետ ակնհայտ է, հետևաբար կա նաև կաշկանդվածություն: «Միակ խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական մարմինը նոր գործողություն կատարելու խնդիր չտեսնի, այսինքն գործողություն, որն իրենից ենթադրում է ներքին, արտաքին դիտում: Հանկարծ չլինի այնպես, որ հանրային ծառայողի գույքին առնչվող ինֆորմացիա ճշտելու համար օպերատիվ մարմինը ներքին դիտում անի կամ օգտվի այն գործիքակազմից, որը նախատեսված է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով: Հստակ պետք է տարանջատվի` ինֆորմացիա, որը առկա է, և որը նոր գործողություններով պետք է ձեռք բերվի»,- ասում է Մարտիրոսյանը: Պաշտոնատար անձի փաստացի տնօրինվող գույքի մասին ինֆորմացիան հայտարարագրելու պարտադիր պահանջը, ըստ փորձագետի, հիմնավորված է, քանի որ պրակտիկայում շատ են նման դեպքերը, երբ պաշտոնյան իր գույքը այլ անձի անվամբ է հաշվառում: Մարտիրոսյանն օրինակ է բերում, երբ պաշտոնյան 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենա է վարում, ու ասում` հորեղբորս տղայինն է: Պաշտոնատար անձի` լիազորությունները դադարեցվելուց հետո իրավիճակային հայտարարագիր լրացնելու պահանջը շատ երկրներում է առկա: ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետն այն կարծիքին է, որ անձը եթե ցանկանում է դառնալ հանրային ծառայող, պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո որոշակի հաշվետվություններ ներկայացնելու: Ասում է` քիչ չեն դեպքերը, երբ անձը պաշտոնավարելուց մեկ տարի անց սկսում է ակնհայտ շռայլ կյանք վարել, հետևաբար այդ կտրուկ հարստանալն էլ պետք է դիտարկել օպերատիվ տեղեկատվության գործիքակազմի մեջ: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:26 - 05 օգոստոսի, 2020
Թույլատրվել է լողավազանների գործունեությունը, սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար

Թույլատրվել է լողավազանների գործունեությունը, սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար

Թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ ԱՆ 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։ Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։ Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:
20:55 - 03 օգոստոսի, 2020
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները: Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կառավարության օժանդակությունը և շնորհակալություն հայտնել ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար՝ ընդգծելով, որ այս պայմաններում մթերումը կիրականացվի անհրաժեշտ ծավալներով: Վարչապետ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու և կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվեսիֆիկացման հետ կապված խնդիրներին: Այս ուղղություններով ևս վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
20:45 - 03 օգոստոսի, 2020
Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2019 թվականի միջոցառումների կատարողականը: Խորհրդակցության սկզբում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային ստվերի գնահատման և կրճատման, ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման, հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման, հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգի կատարելագործման, միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ըստ կատարված աշխատանքների արդյունքների՝ 2019թ․ հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ԱԱՀ-ի փոխատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված, ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով և հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով վերադարձված գումարները 2019թ. կազմել է 171,1 մլրդ դրամ: 2018-ի սկզբին հարկ վճարողների նկատմամբ եղել է 275.7 մլրդ դրամ պարտք, որից անցումային գերավճարի գծով՝ 132.7 մլրդ դրամ և դեբետային գերավճարի գծով՝ 143 մլրդ դրամ: Տնտեսավարողների նկատմամբ պետության ունեցած պարտքերի վերադարձման լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարտքը նվազել է մոտ 200 մլրդ դրամով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 76,6 մլրդ դրամ: Հարկային և մաքսային ընթացակարգերի բարելավման մասով՝ պետական սահմանի անցման կետերում մշակվել և ներդրվել են մաքսային հսկողության իրականացման ռիսկի պրոֆիլներ, ինչի արդյունքում սահմանին նվազել են հերթերը և սահմանահատման վրա ծախսվող ժամանակը: Մշակվել և ներդրվել է ռիսկերի կառավարման «խելացի համակարգ», որը հնարավորություն է տալիս ՀՀ սահմանով տեղափոխվող բեռների նկատմամբ մաքսային հսկողության ավելի ճկուն և արդյունավետ իրականացում։ Մասնավորապես` 2019թ. 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում, արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92.0%-ով: Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։ Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու ՎԵԲ-ծառայություններ: Ստվերի կրճատման ցուցիչներ են նաև ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը և գրանցված աշխատողների թվի էական աճը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, և 186 մլն կամ 74%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2017-ին: Այդպիսով՝ 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն, իսկ 2017 թվականի համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առևտրաշրջանառություն: ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ Մասնավորապես՝ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր, քրեական գործի հարուցումը մերժվել է 276 որոշումներով: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Էդվարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի նույն տարվա վերջին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:Ամփոփելով, վարչապետը կարևորել է ՊԵԿ-ից կողմից ստվերի կրճատման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի, սահմանային անցակետերում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական ու հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ճգնաժամային տարվան՝ կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով սահմանել է բարձր նշաձող և ՊԵԿ-ը պետք է անի ամեն ինչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով: Վարչապետը կարևորել է նաև Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման վերաբերյալ կառավարության որոշումը, արտահանման և ներմուծման աշխատանքների՝ Գյումրի ուղղորդումը և հանձնարարել կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն:
16:34 - 03 օգոստոսի, 2020
Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

armtimes.com: Համավարակի ու դրա հետեւանքով փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված հայաստանցիներին Կառավարությունը մեկ այլ ուղի էր առաջարկել՝ ընդգրկվել տեղի շինարարական աշխատանքներում։ Հենց այդ նպատակով էլ ՀՀ բոլոր մարզպետարաններին հրահանգվել էր հաշվառել առկա աշխատուժը, այն, թե որքան մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ մարզերին խոստացել են 100 նոր նախագիծ ներկայացնել կապիտալ շինարարության ոլորտում: Նախատեսվում էր, որ կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն այդքան կրթական-մշակութային ու առողջապահական հաստատություններ: Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ գործընթացը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, եւ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան: Հարցումներ ենք արել մարզպետարաններ՝ հասկանալու, թե հաշվառե՞լ են արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց, եւ քանի՞սն են նրանք: Վերը նշված 100 ծրագրից բացի, որոնց մեկնարկին, ամեն դեպքում, պետք է նախորդեր որոշակի ժամանակ պահանջող նախապատրաստական աշխատանք, մարզերում իրականացվում են նաեւ տարբեր սուբվենցիոն ծրագրեր: Երկրից դուրս գալու հնարավորությունից զրկված մարդկանց մի փոքր մասը ներգրավվել է այդ ծրագրերում: Շիրակի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման ուղղությամբ: Կազմվել է տվյալների բազա, ստեղծվել օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։ Շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող եւ մեկնել չկարողացող շուրջ 2 հազար 700 քաղաքացի է գրանցվել հարթակում։ Հավաքված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել ու ներկայացրել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաեւ 11 տարբեր շինարարական ընկերությունների։ Շիրակի մարզում ներկայացված եւ հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական է: «Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր եւ մինչեւ 130 հիմնական աշխատատեղ»,- նկատում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միաժամանակ նաեւ հայտնում՝ հանդիպում է կազմակերպվել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր։ Վայոց ձորի մարզպետարանի լրատվականից էլ հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների հավաքագրման նպատակով մարզպետարանի կայքում հղումով տեղադրված (2020 թվականի մայիսի 7-ից) հայտարարությանը էլեկտրոնային եղանակով ոչ ոք չի արձագանքել: Արտագնա աշխատանքի չմեկնած անձանցից թղթային տարբերակով են ստացել դիմումներ: Ընդամենը 49 դիմում՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով: «Դիմումատուներին ուղղորդել ենք մարզի զբաղվածության տարածքային կենտրոններ՝ ծանոթանալու առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաեւ տեղեկացրել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի մասին»,- հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից, նաեւ նշում, որ ներկայումս մարզում կապիտալ շինարարության ոլորտում ընթանում են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որտեղ ներգրավվել են մարզպետարանի ուղղորդած՝ վերոնշյալ անձանցից երկուսը: Իսկ ահա Լոռու մարզից այս տարի առնվազն 1496 քաղաքացի չի կարողացել գնալ արտագնա աշխատանքի: Մարզպետարանի տրանսպորի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արտերկիր չմեկնած անձանցից մոտ 150 հոգին արդեն աշխատում է իրենց մարզում, բայց քանի որ հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը նոր է եղել, սա վերջնական թիվ համարել չի կարելի: Մարզում այլ անձանց էլ տարբեր շինկազմակերպություններ աշխատանք են առաջարկել: «Կապիտալ շինարարություն է իրականացվում, մոտ 11 միլիարդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանք է սկսվել, ճանապարհի հիմնանորոգում եւ այլն»,- ասաց Ղարսայանը: Նրա խոսքով՝ շեշտը դրվել է կապիտալ շինարարության վրա, իսկ դա իրականացնող կազմակերպություններն արդեն իրենց աշխատողներն ունեն. «Շատ դեպքերում նույնիսկ այլ շրջաններից ֆիքսված աշխատողներ ունեն, նեղ մասնագիտացված եւ այլն: Նրանք հիմանականում օգտվում են իրենց բազայից, ունեն մեծ բազա: Այդ կազմակերպություններն էլ ամբողջական ծավալով դեռ չեն աշխատում: Երբ ծավալները մեծանան, աշխատողների թիվն էլ շեշտակի կավելանա: Մեր մարզի ազգաբնակչությունն էլ կներգրավվի, բայց շատ քիչ քանակությամբ»: Լոռու մարզում 2020 թվականին 98 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, ընդհանուր գումարը 4 միլիարդ 700 միլիոն դրամ է կազմում: Ծրագրերից 68-ն արդեն ընթացքի մեջ է: Նախագծերի քննարկման փուլն արդեն հաղթահարվել է, մի մասի մրցույթները՝ արդեն կայացել, իսկ աշխատանքների մեկնարկը տրված է:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:02 - 03 օգոստոսի, 2020
Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

hetq.am: Վարչապետի աշխատակազմը և մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հարցին, թե արդյոք այս ամիս ևս երկարաձգվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը, թե այլ նախագիծ է ներկայացվելու, ինչպես պնդում էր վարչապետը: Հիշեցնենք, որ պարետատան ճեպազրույցների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ արտակարգ դրության ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, սակայն մինչ այդ պետք է վերոնշյալ օրենքում այնպիսի փոփոխություններ լինեն, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին քննարկումներն ընթանում են, և չի կարող հստակ ժամկետ ասել, թե նախագծերի փաթեթը երբ հանրային քննարկման կներկայացվեն:    Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:12 - 03 օգոստոսի, 2020
Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայկական գյուղը․ Ռոբերտ Ղուկասյան |lragir.am|

Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայկական գյուղը․ Ռոբերտ Ղուկասյան |lragir.am|

lragir.am: Մեր զուցակիցն է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։   - Պարո՛ն Ղուկասյան, մեկ տարի է՝ զբաղված եք համայնքների զարգացմանը խոչընդոտող խնդիրները վերհանելու գործով։ Ի՞նչ եք արձանագրել այս ընթացքում,  ի՞նչ գործոններ են խոչընդոտում համայնքների զարգացմանը։ - Առաջինային խնդիրը գյուղական բնակավայրերի ռազմավարության բացակայությունն է։ Պետական մակարդակով չկա ռազմավարական մոտեցում,  թե ինչպես ենք զարգացնելու մեր գյուղական բնակավայրերը։ Մենք ունենք մոտեցում մարզի, համայնքի վերաբերյալ, բայց առանձին, թե ինչպես պետք է զարգանան հայկական գյուղերը, ռազմավարական մոտեցում չենք ունեցել։ Եվ այդ աշխատանքով եմ ես հիմնականում զբաղվել։ Մենք արդեն ավարտում ենք ժամանակակից հայկական գյուղի ռազմավարության մշակումը, որը, եթե համավարակը չլիներ, մոտ երկու ամիս առաջ կդրվեր հանրային քննարկման։ Բայց շատ շուտով այն կդրվի քննարկման, որով մենք փորձում ենք վեր հանել խնդիրները։ Իսկ խնդիրները բազմազան են։ Կան բազմաթիվ համակարգային խնդիրներ, կան խնդիրներ, որոնք կապված են հենց այդ գոտու հետ։ Բայց առաջնային ու հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրը մեր համայնքների խմելու ջրի խնդիրն է։ Խոսքը վերաբերում է 24 ժամ խմելու ջուր ապահովելուն։ Այն մարդու հիմնարար իրավունքներից մեկն է և պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր հայի ընտանիքում՝ անկախ նրանից, թե ինքը որտեղ է գտնվում։ Եվ դրանով պետք է պայմանավորված լինի մարդու սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Իսկ ընդհանուր առմամբ մենք չունենք գոտիավորված, թե որ տարածաշրջանի գյուղական բնակավայրերը հիմնականում որ ուղղությամբ պետք է զարգանան։ Խոսքը վերաբերում է և՛ ճարտարապեական լուծումներին, և՛ սոցիալական ու տնտեսական։ Մեր ռազմավարությամբ մենք վեր են հանել այդ բոլոր խնդիրները և փորձել ենք ըստ ոլորտների տալ դրանց լուծումները՝ թե՛ կրթական ու առողջապահական ոլորտներում, թե՛ սոցիալ-տնտեսական և այլն։ Այսինքն՝ աշխատանքն իրականում մեծ ծավալներ է ընդգրկում։ Շատ հաճախ մարդկանց թվում է, թե գյուղը փոքր է, ռազմավարություն մշակելը պետք է հեշտ լինի, բայց իրականում դա մոտավորապես նույն ռազմավարությունն է, որն ունի պետությունը։ - Ռազմավարության հիմնական գաղափարը ո՞րն է, ի՞նչ ենք ակնկալում ունենալ դրա արդյունքում։ - Նպատակն է, որ մենք ունենանք ժամանակակից հայկական գյուղեր և ռազմավարական, և հայեցակարգայի առումով։ Այսօր մեր գյուղերի մեծ մասն առաջնորդվում են միջնադարյան մոդելով, երբ կարգավորված չեն ընտանի կենդանիների անցուդարձը, գյուղի ճարտարապետական տեսքը, ոչինչ կարգավորված չէ։ Ուղղակի կա խնդիր, օնլայն վիճակով այն լուծվում, է, իսկ հայեցակարգային մոտեցում ընդհանրապես չի եղել։ Հենց դա է մեր հայկական գյուղերի հիմնական խնդիրը։ Իսկ խորքային առումով մենք պետք է ամբողջական փոփոխության ենթարկենք «գյուղ» և «գյուղացի» բառերը, որպեսզի գյուղացի լինելը որևէ կերպ չդիտարկվի աղքատություն կամ խղճահարություն առաջացնող։ Մենք մի քանի հայեցակարգ ենք մշակել, ըստ այդմ՝ մեր ավանդական գյուղերը պետք է նույնությամբ մնան, որովհետև միշտ չէ, որ պետք է քանդել հինը, որ ստանալ նորը։ Երկրորդը, դրանք ԽՍՀՄ ժամանակ ինչ-որ գործարանի, արտադրամասի շուրջ ստեղծված գյուղերն են, որոնք ոչ ճարտարապետական, ոչ համայնքի տեսանկյունից գյուղեր չեն։ Եվ երրորդը, դրանք նոր գյուղերն են։ Այդ երրորդը պետք է մտցնել հնարավորինս արագ, որովհետև մենք էլ պետք է մեր խոսքն ու հետքը թողնենք պատմության մեջ։ Մենք պետք է նաև ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայկական գյուղը, ինչպիսի՞ն ենք մենք պատկերացնում հայկական գյուղը։ Սա ամենակարևորն է, որի վրա շեշտադրում ենք անում։ Եվ դրա մի փոքր մասը կփորձենք ցուցադրել Տավուշի մարզի Այգեպար գյուղի թաղամասերից մեկում։ Այսինքն՝ մենք ստեղծելու ենք ժամանակակից հայկական գյուղի փողոց։ Գյուղում ապրելը դա չի նշանակում, որ դու չես ունենալու այն միջավայրը, որը թույլ կտա, որ օրինակ, երիտասարդ մայրը երեխաների ձեռքից բռնած ուղղակի քայլի և հաճույք ստանա։ - Իսկ այս ընթացքում ի՞նչ բացահայտեցիք, ինչո՞ւ է գյուղերի զարգացումը մղվել հետին պլան։ - Ինձ թվում է պատաճառը մեկն է եղել՝ բնակչության թիվը։ Մինչև այսօր հիմնական շեշտադրումը եղել է բնակչության թվի վրա, որտեղ շատ բնակիչ, այնտեղ հնարավորինս շատ աշխատանք է կատարվել, որովհետև այդ բնակչության թիվը նաև ընտրություններում ձայն ապահովելու համար է օգտագորածվել։ Ամբողջ տրամաբանությունը եղել է դա։ Եվ դա բերել է շատ բացասական հետևանքների։ Արհամարհված լինելն ուղղակի բերել է բնակավայրերից մարդկանց արտագաղթի, և ինչքան արտագաղթել են, այնքան խնդիրը խորացել է։ Մենք հիմա ունենք բազմաթիվ գյուղեր, որոնց վերականգնումը բարդ կլինի, բայց նաև այդ աշխատանքներն առաջնահերթ իրականացնելու ենք։ Եվ սա լավ հնարավորություն է մեզ համար, որ ապացուցենք, որ գյուղերը նույնքան կարևոր են, որքան քաղաքները։   Շարունակությունը՝ lragir.am-ում։
09:20 - 03 օգոստոսի, 2020
«Վառելիքի շուկայում արհեստականորեն մոնոպոլ դիրք էր ստեղծվել, Ղազախստանի հետ համաձայնագիրը մրցակցություն կստեղծի» |armtimes.com|

«Վառելիքի շուկայում արհեստականորեն մոնոպոլ դիրք էր ստեղծվել, Ղազախստանի հետ համաձայնագիրը մրցակցություն կստեղծի» |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի վառելիքի շուկայում տասնամյակներ շարունակ ձեւավորված մենաշնորհը կարծես թե վերանում է։ Ռուսաստանից բացի, հնարավորություն է ընձեռվել նաեւ արտոնյալ պայմաններով նավթամթերք ներկրել Ղազախստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանի վառելիքի շուկայի ընկերություններն այլընտրանք կունենան։ ՀՀ Կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը ավելի բարելավված պայմաններով ներկրել ՀՀ, ինչն էլ Հայաստանի վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն կստեղծի եւ կազդի բենզինի շուկայի վրա։ Թեմայի վերաբերյալ հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ։ - Պարո՛ն Վարդանյան, շաբաթներ առաջ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-Ղազախստան նավթամթերքի մատակարարման համաձայնագրի ստորագրմանը։ Ի՞նչ համաձայնագիր է դա եւ ի՞նչ է տալու Հայաստանին։ - Համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ, միջպետական պայմանագրերի ընթացակարգով ընթանում է։ Դեռեւս ֆինանսների նախարարությունում եւ արդարադատության նախարարությունում ուսումնասիրվում եւ վերլուծվում է, եթե հարցեր չլինեն, դրանից հետո հեշտացված ընթացակարգով նախագահը կստորագրի։ Եթե կլինեն ավելի խոր հարցեր, կգնա Սահմանադրական դատարան եւ Ազգային ժողովի վավերացման։ Ի՞նչ է համաձայնագիրը. նավթամթերք արտադրող եւ արտահանող երկրներն ունեն արտահանման մաքսատուրք։ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, Ռուսաստանից ներմուծման պարագայում չունի արտահանման մաքսատուրք, ինչն արդեն իսկ ռուսական նավթամթերքի համար մեր շուկայում ստեղծել էր լավ վիճակ, այսինքն՝ եթե արտահանման մաքսատուրք չկա, Ռուսաստանից նավթամթերք ներմուծելու ինքնարժեքն ավելի ցածր էր ստացվում։ Մենք նախօրոք համաձայնեցնում էինք, որ, օրինակ, 100 հազար տոննա բենզին պետք է բերենք, եթե դրանից ավելի ենք բերում Ռուսաստանից, ուրեմն մաքսատուրք կա, եթե մինչեւ այդքան ենք բերում, մաքսատուրք չկա։ Հիմա նույն պրոցեսը մենք արդեն Ղազախստանի հետ ենք անում, ինչը հնարավորություն կտա նաեւ ղազախական արտադրողներին եւ այլոց Հայաստան նավթամթերք ներմուծել։ Ռուսական վաճառողը գիտի, որ իրենց արտադրանքը Հայաստան ամենաէժանն է հասնում, քանի որ ազատված են արտահանման մաքսատուրքից, եւ որոշակի առումով կարելի է ասել, որ դա նրանց մոնոպոլ էր դարձնում։ Օրինակ՝ 15 կամ 20 տոկոս մաքսատուրքի չափով ռուսական արտադրողն ավելի էժան էր արտահանում։ Մի բան էլ ասեմ. ռուսական արտադրողները Հայաստանում մի ընկերության հետ էին աշխատում։ Մյուս ընկերությունները, որ ուզում էին Ռուսաստանից նավթամթերք բերել, նրանց չէին վաճառում, ասում էին՝ սահմանված չափով վաճառել ենք այդ ընկերությանը, եւ արհեստականորեն մոնոպոլ դիրք էր ստեղծվում։ Այժմ հնարավորություն կլինի նաեւ 2-րդ երկրից ներմուծում կատարել, եւ կարծում եմ՝ մրցակցություն կլինի։ Հիմա, եթե մենք ունենանք նմանատիպ պայմանագրեր այլ երկրների հետ եւս, դա շատ լավ կլինի։ - Որակական առումով ինչպիսի՞ն է ղազախական նավթամթերքը ռուսականի համեմատ։ - Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ եթե նույնիսկ զիջի էլ կամ առավել լինի, շուկան կկարգավորի դա։ - Գնային էական տարբերություն կա՞ ռուսական եւ ղազախական բենզինի միջեւ։ - Նավթամթերքները հիմնական բորսայական արժեքներ ունեն, չեմ կարծում, որ այստեղ գնային մեծ տարբերություններ կարող են լինել։ Գնային առումով կարող է տարբերություն տալ այն առումով, որ ռուսական արտադրողը չի օգտվի առիթից եւ վաճառի մեկ ընկերության, այսինքն՝ այլ տեղից էլ կարող ենք արդեն գնել։ Հիմա պատկերացրեք՝ դուք ուզում եք նավթամթերք ներմուծել, մեկի հետ տարիներ շարունակ աշխատում եք Ռուսաստանում, ես գնում եմ, չեմ կարողանում, կամ ինձ այլ գնով են առաջարկում, կամ Ռուսաստանը այդ մի ընկերությանն ավելի թանկ է վաճառում, քան կվաճառեր, եթե իրենք մրցակից ունենային դրսում։ - Ե՞րբ այս համաձայնագիրը վերջնական կվավերացվի, եւ նավթամթերք ներմուծողները կկարողանան վառելիք ներմուծել Ղազախստանից։ - Չեմ կարծում՝ երկար տեւի։ Կարծում եմ՝ վատագույն սցենարի դեպքում, եթե գնա Ազգային ժողովի վավերացմանը, առավելագույնը 3 ամիս կտեւի։ - Ղազախստանից նավթամթերք մատակարարելու վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն Հայաստանի վառելիքի շուկայի խաղացողները, այդ հարցով դիմե՞լ են նախարարություն։ - Ընդհանրապես նախարարություն դիմել են, ասել են՝ եթե պետությունը կարողանա օժանդակել, որ իրենք կարողանան առանց մաքսատուրքի այլ երկրներից նավթամթերք ներկրել, դա կօգնի մրցակցությանը եւ շուկայի ավելի բարենպաստ վիճակին։ Այդպիսի դիմումները բազմաթիվ են եղել: Նախարարությունը ուսումնասիրեց դրանք ու առաջին քայլը սկսեց Ղազախստանից։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:53 - 31 հուլիսի, 2020
Սնանկ ճանաչված կառուցապատողների պատճառով բնակարանային խնդիրներ ունեցողների հարցին լուծում է տրվում |armenpress.am|

Սնանկ ճանաչված կառուցապատողների պատճառով բնակարանային խնդիրներ ունեցողների հարցին լուծում է տրվում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն: «Հաշվի է առնվում այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղաքացիների կողմից համարվում է ոչ իրատեսական»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին:
15:33 - 30 հուլիսի, 2020
«Ալեքս ֆաբրիկա», «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները արտոնություններ են ստացել |hetq.am|

«Ալեքս ֆաբրիկա», «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները արտոնություններ են ստացել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ըստ կառավարության աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 300 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 116 աշխատատեղ, կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ` 115,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները: Մասնավորապես, «Շարոսոլար» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար, կառուցելու է արևային կայան։ Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շնորհած էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա՝ մինչև 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28 մլն դրամ:
15:06 - 30 հուլիսի, 2020
Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

tert.am: Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով: Հարցը  ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այն զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է եղել: «Որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր»,-ասաց նա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ երբ այս հարցերում նաև դնում են պարտավորություններ՝ ներդրում իրականացնելու, աշխատատեղ ստեղծելու, ապա խորհուրդ է տալիս գույքը չպահել որպես գրավ: «Դա պոտենցիալ գնորդների շրջանակը նեղացնում է, որովհետև, ըստ էության, բանկերի մասնակցությունը գործընթացին խոչընդոտում է»,-ասաց նա:Վարչապետը ևս համաձայնեց, որ դա անտրամաբանական է: Կառավարութան աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ: «Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, և դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, և այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, և խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
13:40 - 30 հուլիսի, 2020
Կառավարության որոշմամբ՝ մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի |tert.am|

Կառավարության որոշմամբ՝ մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի |tert.am|

tert.am: Այսօր կառավարության որոշմամբ բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում: Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմում էր շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում շուրջ 50-ն արդեն ձեռք են բերել նաև բնակարաններ: Կառավարության այս որոշմամբ ՝1991 թվականից առ 2019թ. ներառյալ ամբողջ ժամանակահատվածում ՀՀ մանկատներում խնամված, ինչ-ինչ պատճառներով որոշման պահանջներին ֆորմալ չբավարարող տվյալներ ունեցող, բայց իրենց իրավիճակով ԲԳՎ-ի կարիք ունեցող անձանց բնակարանի խնդիրը կլուծվի։ Որոշման նախագծով առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մանկատան սաների առաջ իրենց ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։
13:20 - 30 հուլիսի, 2020