Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան ԱՄՆ նոր նախագահի վրա ճնշում կբանեցնի Գյուլենին արտահանձնելու համար |azatutyun.am|

Թուրքիան ԱՄՆ նոր նախագահի վրա ճնշում կբանեցնի Գյուլենին արտահանձնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ Անկարան ԱՄՆ նոր վարչակազմից կպահանջի արտահանձնել ընդդիմադիր հոգևոր առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին: Անկարայի համոզմամբ, հենց Գյուլենն է առաջնորդել 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու արշավը: «Թուրքիայի տեսակետից (ամերիկյան ընտրություններից հետո) ոչինչ չի փոխվել: Մեր երկրում տեղի է ունեցել հեղաշրջման փորձ, դրա կազմակերպիչը գտնվում է Ամերիկայում, բնականաբար, մենք պետք է պնդենք, որ նրան արտահանձնեն, մենք կշարունակենք ճնշում բանեցնել և ամերիկյան նոր իշխանության հետ մեր երկխոսության ընթացքում կպահանջենք Թուրքիա ուղարկել հեղաշրջման առաջնորդին»,- ասել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: 2016 թվականի հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել է մոտ 150 պետական ծառայող, այդ թվում` զինվորականներ: Մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը մշտապես հերքել է Թուրքիայում ընդդիմադիրների հետ համագործակցելու և նրանց գործողություններն ուղղորդելու Անկարայի մեղադրանքները:
17:21 - 08 նոյեմբերի, 2020
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը  |armenpress.am|

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը |armenpress.am|

armenpress.am:   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:   «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
00:07 - 08 նոյեմբերի, 2020
Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Սոցցանցերի հայաստանյան տիրույթում այսօրվա ընթացքում ակտիվորեն տարածվում է մի լուր, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Վրաստանի Բաթումը, Սիրիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի մի շարք քաղաքներ պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Այս տեղեկությունն իր էջում հրապարակել էր նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, սակայն ավելի ուշ հեռացրեց գրառումը՝ չնայած հայալեզու որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով Սարգսյանի գրառումը, լուրն արդեն տարածել էին։ Էրդողանն իրականում այսպիսի հայտարարություն արել է շուրջ չորս տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Ռիզե քաղաքի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ (տեսանյութում ելույթի այդ հատվածը՝ սկսած 30-րդ րոպեից): Թուրքիայի նախագահը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հետաքրքրում Կիպրոսը, Սիրիան, Վրաստանը եւ մնացած երկրները, ասել է, որ իրեն հետաքրքրում են աշխարհի այն անկյունները, որտեղ կան իրենց մշակույթի մասնիկները: «Ինձ հետաքրքրում են Թուրքիան, Ղարաբաղը, Կիպրոսը, Իրաքը, Ղրիմը, Բոսնիան, ինչպես նաեւ մյուս եղբայր երկրները: Մենք ունենք այս երկրներով հետաքրքվելու բոլոր իրավունքները, եւ որ օրը չհետաքրքվենք դրանցով, կկորցնենք մեր ապագան։ Մենք նախ պետք է հավատանք մեզ, մեր ուժերին, մեր պատմությանը»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը ելույթում նաեւ ուղիղ չի շեշտել, թե դրանք պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Նա միայն ասել է, որ հետաքրքրված է այդ տարածքներով: Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում շրջանառվող լուրն առնվազն չորս տարվա վաղեմություն ունի․ Էրդողանն այսօր Բաթումի՝ Թուրքիայի սահմանների մեջ մտնելու մասին որեւէ հայտարարություն չի արել։ Աննա Պալաքյան
19:08 - 07 նոյեմբերի, 2020
Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահը պաշտոնանկ է արվել 

 |armenpress.am|

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահը պաշտոնանկ է արվել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Մուրադ Ույսալը պաշտոնանկ է արվել: Նրա փոխարեն նշանակվել է երկրի նախագահի աշխատակազմի  ֆինանսական ռազմավարության և բյուջետավորման վարչության ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Նաջի Աղբալը: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի  «Պաշտոնական թերթ»-ը (Resmi Gazete): Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը վերլուծաբանները կապում են երկրի ազգային արժույթի ռեկորդային անկման հետ: Միևնույն ժամանակ, քաղաքական ու վերլուծական շրջանակները սեղմ ժամկետում իրավիճակի շտկման որևէ հնարավորություն չեն տեսնում: Մուրադ Ույսալը Կենտրոնական բանկի երկրորդ նախագահն է, ում պաշտոնանկ է արել նախագահ Էրդողանը: Նրա նախորդին՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մուրադ Չեթինքայային, նախագահ Էրդողանը հեռացրել էր պաշտոնից բանկային տոկոսադրույքի իջեցման հետ կապված տարաձայնությունների պատճառով: Կենտրոնական բանկի վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու Էրդողանի քայլերը, միջազգային վերլուծական կենտրոնների գնահատմամբ, խախտել են ֆինանսատնտեսական հավասարակշռությունը ու հանգեցրել ներկա իրավիճակին: Նոյեմբերի 6-ին FITCH վարկանիշային գործակալությունը հայտարարել էր, որ թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերն անբավարար են։ Գործակալության՝ Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը չեն կարող բավարար լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու համար։ «Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որպեսզի կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն: Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Նոյեմբերի 7-ի դրությամբ մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել է 8․55, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 10.16։
13:39 - 07 նոյեմբերի, 2020
«Պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին». Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորներից մեկը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը |tert.am|

«Պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին». Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորներից մեկը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը |tert.am|

tert.am: Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը հանդես է եկել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցման պահանջով: «Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի այս երկրում «Գորշ գայլերի» հովանոցային կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը »,-նշել է Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը:Դաղդելենը նշել է, որ, քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով, նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը: «ADÜTDF»- ը ծայրահեղ աջակողմյան, ծայրահեղ ազգայնական խոշոր կազմակերպություն է, տարբեր գնահատականներով ունի մոտավորապես 7 հազար անդամ: «Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ միասին սերտ կապեր ունեն ահաբեկիչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ:  Շարունակությունը՝ tert.am-ում
15:05 - 06 նոյեմբերի, 2020
Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք (էմբարգո) կիրառել Թուրքիայի դեմ։  Դենդիասն այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում Դենդիասը ևս մեկ անգամ ներկայացրել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու վերաբերյալ Հունաստանի պահանջը։    Արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Եվրամիության անդամ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը։ «Թուրքիան հանցագործություն է անում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում»,-ասել է նա և անդրադարձել նաև այն վտանգին, որը ներկայացնում է սիրիացի ջիհադիստների տեղափոխումը Լիբիա և Կովկաս Անկարայի կողմից:
21:36 - 05 նոյեմբերի, 2020
Թուրքիան սկսել է իր ծովային գոտում երկրորդ հորատման աշխատանքները |armenpress.am|

Թուրքիան սկսել է իր ծովային գոտում երկրորդ հորատման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է սևծովյան շելֆում գազի հորատման աշխատանքների երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Ըստ Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզի՝ նոյեմբերի 5-ին թուրքական երկրաբանական-հետախուզական «Ֆաթիհ» նավը «Թյուրքալի-1» հորատանցքում սկսել է հորատման աշխատանքներ։ Ինչպես վկայում է Դոնմեզի թվիթերյան գրառումը, հորատման աշխատանքները տևելու են 75 օր։ Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Սև ծովում 320 մլրդ խորանարդ մետր (թարմացված՝ 405 մլրդ խորանարդ մետր) գազի պաշարներ հայտնաբերելու մասին և նշել էր, որ Սաքարյայի հանքավայրից գազի արդյունահանումը նախատեսվում է սկսել 2023 թ.։ Իսկ հոկտեմբերի 17-ին հայտարարել էր՝ Սաքարյայի գազի հանքավայրում հուլիսի 20-ից սկսված աշխատանքների բարեհաջող ավարտի մասին։ «Թյուրքալի-1» հորատանցքը գտնվում է «Թունա» հորատանցքից 4-5 կմ հեռավորության վրա, իսկ «Թունա-1» հորատանցքը գտնվում է սևծովյան Հերակլեա քաղաքի առափնյա գոտում։
20:39 - 05 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով

 |armenpress.am|

Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի և նրա ղեկավարության հասցեին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:  «Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ՝ ատելության անընդունելի հայտարարություններով: Դա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, կա ամբողջական եվրոպական համերաշխություն այդ հարցում, և մենք շատ հստակ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», - նշել է Լը Դրիանը: Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոշել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ: Նրա խոսքով, եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների պլան:  
17:49 - 05 նոյեմբերի, 2020
Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին

Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին

Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ն հաղորդում է հեռարձակել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ՝ հեռարձակելով հատվածներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից:«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը բավականաչափ վճռականորեն չի արձագանքում բռնկված պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտությունում: Մեզ հետ բացառիկ հարցազրույցում նախագահ Սարգսյանն ընդգծում է, որ եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին»,-նշում է լրագրողը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանի խոսքը. «Եթե հարցը լիներ միայն Ադրբեջանը, ապա պատերազմն արդեն դադարեցված կլիներ երկրորդ, երրորդ շաբաթից: Այստեղ խնդիրը թուրքական սարքավորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինվորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, ովքեր, ըստ էության, ղեկավարում են գործողությունները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ: Կուզեի, որ միջազգային հանրությունը գործեր ավելի արագ, իրական ճնշում գործադրեր Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն անկայունության աղբյուր է: Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտությունը, քանի որ որքան այն երկար շարունակվի այնքան ինքն ավելի խոր ներկայություն կհաստատի Ադրբեջանում»: Նշելով, որ դիվանագիտական փորձառությամբ նախագահն իր միջազգային կապերն է օգտագործում՝ աշխարհին տեղեկացնելու, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, լրագրողն ընդգծում է, որ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը շատ զգայուն հարց է Հայաստանի ու հայերի համար, որոնց մեջ ապրում են ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշողությունները: «Բայց նախագահ Սարգսյանն ընդգծում է մեկ այլ խնդիր ևս. Թուրքիան, իր ներկայիս ղեկավարությամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցությունը տարածել, այս անգամ արդեն՝ Հարավային Կովկասում»,-նշում է լրագրողը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանին. «Միջազգային հանրությունը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիվ նկրտումները, որոնք կան վերջին տասնամյակում: Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր: Նրանց չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել:Ինչպե՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսևորում: Ինչպե՞ս կարող ես բանակցել մի պետության հետ, որը հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, սակայն նրա գործողություններն ամբողջովին հակասում են եվրոպական բոլոր արժեքներին»:
15:36 - 05 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայի ՆԳՆ-ը ներկայացրել է «Գորշ գայլերի» կասեցման պաշտոնական հիմնավորումը
 |azatutyun.am|

Ֆրանսիայի ՆԳՆ-ը ներկայացրել է «Գորշ գայլերի» կասեցման պաշտոնական հիմնավորումը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը այսօր հրապարակել է երկրի տարածքում թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության կասեցման պաշտոնական հիմնավորումը։ «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայի տարածքում արգելելու մասին որոշումը երկրի կառավարությունը ընդունեց նախօրեին կայացած նիստի ժամանակ։ Ներքին գործերի նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ «Գորշ գայլեր»-ը որակված է որպես «Ֆրանսիայի տարածքում փաստացի գործող, սակայն չգրանցված կազմակերպություն»։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ կազմակերպության անդամները մի շարք լուրջ իրավախախտումների մեջ են կասկածվում, որոնց թվում են նաև բռնարարքները Ֆրանսիայի տարածքում բնակվող հայերի և քրդերի դեմ։
15:33 - 05 նոյեմբերի, 2020
Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի՝ «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու որոշմանը |tert.am|

Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի՝ «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու որոշմանը |tert.am|

tert.am: Թուրքիան դատապարտել է «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու Ֆրանսիայի որոշումը՝ հայտարարելով, որ այդ քայլը խմբավորման մասնակիցների ազատությունների խախտում է, գրում է Ahval-ը։Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Ֆրանսիային մեղադրել են «փարիսեցիության» համար՝ հայտարարելով, որ երկիրը «ամբողջությամբ հայկական շրջանակների պատանդն է դարձել»։Անկարան «վճռական» պատասխան կտա այդ քայլին, հայտարարել է նախարարությունը։Նախօրեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը տեղեկացրել էր երկրի տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության արգելքի մասին։ ««Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդում ՝ հանրապետության նախագահի հրամանի համաձայն: Ինչպես մանրամասն ներկայացված է հրամանագրում, այն (շարժումը) խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների», -գրել էր Դարմանենը Twitter-ի իր էջում: Հիշեցնենք, որ Լիոնի արվարձանում «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժման մասնակիցներն օրերս պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
10:52 - 05 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի տարածքում |azatutyun.am|

Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում պաշտոնապես որոշել է երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ «Այս կազմակերպությունը խտրականություն և ատելություն է տարածում, իսկ դրա անդամները ներգրավված են բռնի գործողություններում», - կառավարության նիստի ավարտին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Կազմակերպությունը ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ շաբաթավերջին Լիոնում տեղի ունեցած մի շարք հակահայկական բնույթի միջադեպերից հետո։ Դրանցից մեկի ընթացքում հարձակման էին ենթարկվել Լիոնում ապրող հայերը, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել էր։ Նախորդ հանգստյան օրերին թուրք ազգայնականները պղծել էին Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։
19:02 - 04 նոյեմբերի, 2020