Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Ժիտոմիր և Չեռնիգով քաղաքների բնակելի շենքերին

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Ժիտոմիր և Չեռնիգով քաղաքների բնակելի շենքերին

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական կողմը նվազեցրել է հարձակման տեմպերը, բայց դեռ փորձում է հաջողության հասնել որոշ հատվածներում։ «Օդային հարձակման օպերացիայի ընթացքում հակառակորդը շարունակել է կրակել ռազմական և քաղաքացիական օդանավակայանների, ռազմական հրամանատարական կետերի, հակաօդային պաշտպանության օբյեկտների, չափազանց կարևոր ենթակառուցվածքների, բնակավայրերի և պաշտպանական տարածքների ստորաբաժանումների վրա»,- ասվում է ԳՇ-ի հայտարարությունում։ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ռուսական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, հրթիռային հարված է հասցրել Ժիտոմիր և Չեռնիգով քաղաքների բնակելի շենքերին։  «Այսօրվա դրությամբ ուկրաինական բրիգադներից միայն մեկի հրետանային կրակը ոչնչացրել է հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի 5-ից ավելի շարասյուն»,- նշվում է գերատեսչության հայտարարությունում։ Լուսանկարը՝ AP
10:41 - 28 փետրվարի, 2022
Բելառուսում ամեն ինչ պատրաստ է՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններ անցկացնելու համար

Բելառուսում ամեն ինչ պատրաստ է՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններ անցկացնելու համար

Բելառուսում ամեն ինչ պատրաստ է՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին Թվիթերի պաշտոնական էջում գրել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ «Սպասվում է պատվիրակությունների ժամանումը»,- հավելել է գերատեսչությունը։ Հիշեցնենք, որ դեռ երեկվանից սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց համար հարթակ է տրամադրել Բելառուսը։ Սկզբում հայտնի դարձավ, որ Ուկրաինան հաստատել է Գոմելի մարզում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետ բանակցությունների անցկացմանը։ Այս տեղեկությունը հայտնեց ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։ Այնուհետև Ուկրաինաի Արտաքին գործորի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն գրեց, որ ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, և չի հաստատում, որ դրանք կանցկացվեն Գոմելում։ Իսկ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին հայտարարեց, որ «այնքան էլ չի հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող այն կայանա»։ Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։
10:14 - 28 փետրվարի, 2022
ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել

ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել

Եվրամիությունը մտադիր է հայտարարված ռազմական օգնության շրջանակներում Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մենք մտադիր ենք զենք մատակարարել, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռներ», - ասել է Բորելը ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են աննախադեպ օգնություն ուղարկել ուկրաինական բանակին, այդ թվում 450 մլն եվրոյի զենքի և 50 մլն եվրոյի սարքավորումների մատակարարման ֆինանսավորում։  Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ն կփակի օդային տարածությունը Ռուսաստանի համար։ «Մենք պայմանավորվել ենք փակել Եվրամիության երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Ոչ մի ռուսական ինքնաթիռ չի կարողանա վայրէջք կատարել կամ թռչել ԵՄ օդանավակայաններից», - ասել է նա։ Այդ որոշումը պետք է հրապարակվի ԵՄ պաշտոնական կայքում, որից հետո կմտնի ուժի մեջ։    
01:20 - 28 փետրվարի, 2022
Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի ստացումը

Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի ստացումը

Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի ստացումը։ Գրում է tass.ru-ն։ Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որում մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 26-ին Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Արդարադատության միջազգային դատարան  ներկայացրել է հայց դատական գործընթաց սկսելու նպատակով կապված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և իրականացման վերաբերյալ վեճի», - ասվում է փաստաթղթում։ Հայցում, ըստ դատարանի, Ուկրաինան մերժում է այն պնդումները, որ Դոնբասում տեղի է ունեցել ցեղասպանություն, որի պատճառով Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունները, այնուհետև հատուկ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ։Դա նկատի ունենալով, ուկրաինական կողմը դատարանից պահանջել է ճանաչել, որ «Ռուսաստանը չունի իրավական հիմք  Ուկրաինայի դեմ գործելու՝ ենթադրյալ ցեղասպանությունը կանխելու և պատժելու նպատակով»։ Բացի այդ, դիմումատուն Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ուկրաինայում ցեղասպանություն ծրագրելու մեջ և պահանջել միջանկյալ միջոցներ կիրառել՝ «վեճի սրումն ու խորացումը կանխելու համար»։
00:49 - 28 փետրվարի, 2022
ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է Միջազգային մարդասիրական իրավունքով մարտը վարելու արգելված մեթոդներ. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է Միջազգային մարդասիրական իրավունքով մարտը վարելու արգելված մեթոդներ. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է Բելառուսի Հանրապետության տարածքում ավիացիոն տեխնիկայի կուտակումն ու հատուկ նշանակության ուժերի ուժեղացումը։ Մաչուլիշիի օդանավակայանում կենտրոնացած է ավելի քան 50 ինքնաթիռ, 10 ուղղաթիռ և 2 Ան-124 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։ «Բելառուսի հրամանատարությունը մարտական պատրաստության է բերել իր ստորաբաժանումների մի մասը։ ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է Միջազգային մարդասիրական իրավունքով մարտը վարելու արգելված մեթոդներ: գրավում են սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտներ, հագնում են ուկրաինական ոստիկանության, բանակի ու Շտապ փրկարարական օգնության համազգեստներ, դիվերսիոն հատուկ խմբերն օգտագործում են շտապ օգնության կայաններից ու հիվանդանոցներից վերցված շտապ օգնության մեքենաները,  ոստիկանական մեքենաներ։ Ահաբեկիչները զբաղեցրել են մանկական ճամբարների ու դպրոցների տարածքները, հրետանին և հակառակորդի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը տեղակայված են սպորտային հրապարակներում։ Կիևում օրերս տեսել են շտապօգնության երեք մեքենա՝ զավթիչների պայմանական նշաններով։ Խերսոնի շրջանի Գենիչեսկ շրջանում ռուսական զինուժի զինվորները բնակելի թաղամասում տեղակայել են MSTA-S հրետանային ստորաբաժանումներ։ Ավտոշարասյուն է շարժվում Մակարով-Կիև ուղղությամբ, զրահամեքենաների վրա հակառակորդը երեխաների և կանանց է տեղավորել։ Միաժամանակ ցածր է օկուպացիոն ուժերի բարոյահոգեբանական վիճակը։ Չեռնիգովի շրջանի Կորյուկովկայի մոտ ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողները պատրաստ են վայր դնել զենքերն ու հանձնվել։ Հարյուրավոր շարքից դուրս եկած  զրահամեքենաներ ու տանկեր են Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Ժամը 18:00-ի դրությամբ հակառակորդի անձնակազմի կորուստները կազմել են մոտ 4500 մարդ։ Ոչնչացված և խոցված ինքնաթիռներ՝ 27 միավոր, ուղղաթիռներ՝ 26 միավոր, տանկեր՝ մոտ 150, զրահապատ մարտական մեքենա՝ ավելի քան 700 միավոր, հրացաններ՝ մոտ 50, մեկ BUK հակաօդային պաշտպանության համակարգ, չորս MLRS BM-21 Grad, 60 մարտավարական մակարդակի նավեր, նավակներ - 2 միավոր։ Հաշվարկը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով»։
00:21 - 28 փետրվարի, 2022
Ռուսաստանի դրոշը կամ օրհներգը չի օգտագործվի այն խաղերում, որտեղ մասնակցում են Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմերը․ ՖԻՖԱ

Ռուսաստանի դրոշը կամ օրհներգը չի օգտագործվի այն խաղերում, որտեղ մասնակցում են Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմերը․ ՖԻՖԱ

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Առաջին հերթին ՖԻՖԱ-ն ցանկանում է ևս մեկ անգամ  դատապարտել Ռուսաստանի կողմից ուժի կիրառումը Ուկրաինա ներխուժելիս։ Բռնությունը երբեք լուծում չէ։ ՖԻՖԱ-ն իր խորին համերաշխությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք առնչվում է Ուկրաինայում կատարվողը։  ՖԻՖԱ-ն կրկին կոչ է անում անհապաղ վերականգնել խաղաղությունը և անհապաղ սկսել կառուցողական երկխոսություն։ ՖԻՖԱ-ն սերտ կապի մեջ է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ուկրաինական ֆուտբոլային համայնքի անդամների հետ, որոնք աջակցություն են խնդրում երկիրը լքելու համար այնքան ժամանակ, քանի դեռ առկա հակամարտությունը շարունակվում է: Ֆուտբոլի հետ կապված հարցերը լուծելու համար և ՈՒԵՖԱ-ի հետ համակարգելով՝ ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն, որի կազմում են ՖԻՖԱ-ի նախագահը և Կոնֆեդերացիայի վեց նախագահները, միաձայն որոշել է անհապաղ առաջնային միջոցներ ձեռնարկել՝ միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջարկություններին համապատասխան։ Դրանք կկիրառվեն քանի դեռ այլ որոշում չի կայացվել։  Ռուսաստանի տարածքում միջազգային մրցումներ չեն անցկացվի, իսկ «տնային» հանդիպումներն կանցկացվեն չեզոք տարածքում և առանց հանդիսականների։ Ռուսաստանը ներկայացնող ասոցիացիան ցանկացած մրցույթի պետք է մասնակցի՝ «Ռուսաստանի ֆուտբոլային միություն (ՌՖՄ)» անվան տակ, այլ ոչ թե «Ռուսաստան»: Ռուսաստանի դրոշը կամ օրհներգը չի օգտագործվի այն խաղերում, որտեղ մասնակցում են Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմերը։ ՖԻՖԱ-ն կշարունակի իր շարունակական երկխոսությունը ՄՕԿ-ի, ՈՒԵՖԱ-ի և այլ մարզական կազմակերպությունների հետ՝ որոշելու լրացուցիչ միջոցներ կամ պատժամիջոցներ, ներառյալ մրցումներից պոտենցիալ բացառումը, որոնք կկիրառվեն մոտ ապագայում, եթե իրավիճակը արագ չբարելավվի: ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն շարունակում է պատրաստ լինել՝ ընդունելու այս որոշումներից որևէ մեկը: 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերի վերաբերյալ ՖԻՖԱ-ն ի գիտություն է ընդունել Լեհաստանի ֆուտբոլի ասոցիացիայի, Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի և Շվեդիայի ֆուտբոլի ասոցիացիայի սոցիալական ցանցերի միջոցով արտահայտված դիրքորոշումները և արդեն երկխոսության մեջ է մտել բոլոր ֆուտբոլային ասոցիացիաների հետ: ՖԻՖԱ-ն սերտ կապեր է պահպանելու՝ համատեղ հարմար և ընդունելի լուծումներ գտնելու համար»։
23:31 - 27 փետրվարի, 2022
Բոլոր ճանապարհները փակված են, մենք շրջապատված ենք․ Կլիչկոն՝ Կիևի բնակիչներին տարհանելու մասին

Բոլոր ճանապարհները փակված են, մենք շրջապատված ենք․ Կլիչկոն՝ Կիևի բնակիչներին տարհանելու մասին

Կիրակի օրը Associated Press-ին տված հարցազրույցում, քաղաքի ծայրամասերում ռուսական հարձակումներից հետո, քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պատասխանել է հարցին, թե արդյոք պլաններ կան տարհանել խաղաղ բնակիչներին, եթե ռուսական զորքերը կարողանան գրավել Կիևը: «Մենք դա չենք կարող անել, քանի որ բոլոր ճանապարհները փակված են»,- ի վերջո ասաց նա։ «Հենց հիմա մենք շրջապատված ենք». Քաղաքապետը հաղորդմամբ Կիևում մինչ այժմ սպանվել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ավելի ուշ Կլիչկոն հանդես է եկել տեսաուղերձով, որում հերքում է այս լուրը։ «Երեկոյան ռուսական ինտերնետ-հրատարակչությունները ինձ հղումով տեղեկություն տարածեցին, թե իբր Կիևը շրջափակված է, և մարդկանց տարհանումն անհնար է։ Եվ զարմանալի է, որ դա սկսեցին տարածել ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Մի հավատացեք ստերին։ Վստահեք տեղեկատվությանը միայն պաշտոնական աղբյուրներին», - նշում է Կլիչկոն տեսաուղերձում:
22:59 - 27 փետրվարի, 2022
Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Ալեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Շեշտում եմ՝ առանց որևէ նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող կայանա։ Որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։ Եվ քանի դեռ մեր տղաներն այնտեղ են, նախագահը, գրասենյակի ղեկավարը, վարչապետը, բանակը, գլխավոր հրամանատարը այստեղ են։ Մենք բոլորս կպաշտպանենք մեր պետությունն ու սահմանները»,- ասել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ։
21:07 - 27 փետրվարի, 2022
ԵՄ օդային տարածքի փակում, ՌԴ պետական ԶԼՄ-ների արգելափակում․ հայտնի են ԵՄ նոր պատժամիջոցները ՌԴ նկատմամբ

ԵՄ օդային տարածքի փակում, ՌԴ պետական ԶԼՄ-ների արգելափակում․ հայտնի են ԵՄ նոր պատժամիջոցները ՌԴ նկատմամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր թվիթերյան էջում գրել է․ «Առաջին՝ մենք փակում ենք ԵՄ օդային տարածքը Ռուսաստանին պատկանող, ՌԴ-ում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող ինքնաթիռների համար։ Նրանք հնարավորություն չեն ունենա վայրէջք կատարելու, օդ բարձրանալու կամ էլ թռչելու ԵՄ տարածքում։ Այս թվում են նաև օլիգարխների մասնավոր ինքնաթիռները։ Երկրորդ՝ մենք կարգելենք Կրեմլի մեդիա-մեքենան ԵՄ-ում։ Պետական Russia Today-ը, Sputnik-ը ու նրանց դուստր ձեռնարկությունները այլևս չեն կարողանա տարածել իրենց ստերը՝ արդարացնելու Պուտինի պատերազմը։ Մենք մշակում ենք գործիքներ՝ արգելելու նրանց թունավոր և վնասակար ապատեղեկատվությունը Եվրոպայում։ Երրորդ՝ այս պատերազմի մյուս ագրեսորին՝ Լուկաշենկոյի ռեժիմին, մենք թիրախավորելու ենք պատժամիջոցների նոր փաթեթով՝ հարվածելով նրա ամենակարևոր ոլորտներին։ Այս բոլոր միջոցները բխում են նախօրեին ներկայացված փաթեթից՝ համաձայնեցված մեր միջազգային գործընկերների կողմից։ Եվ վերջապես, մենք կաշխատենք ռուս օլիգարխներին արգելել օգտագործել իրենց ֆինանսական ակտիվները մեր շուկաներում։ Պուտինն բռնել է մի ուղի, որի նպատակն է ոչնչացնել Ուկրաինան։ Բայց այն, ինչ նա անում է, փաստացի կործանում է սեփական երկրի ապագան»։
20:59 - 27 փետրվարի, 2022