Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Կանայք կուսակցություններում պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը. Լենա Նազարյան

Կանայք կուսակցություններում պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը. Լենա Նազարյան

Ազգային ժողովում կուսակցությունների ներքին ժողովրդավարության, ներառականության հիմնախնդիրից խոսելիս Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ կուսակցությունների համար պետք է օրենքով որոշակի ընդհանուր և պարդադիր կանոններ և սկզբունքներ ամրագրվեն, քանի որ կուսակցությունները միակ մեխանիզմն են, որոնցով քաղաքական ուժերը մասնակցում են ընտրություններին, կազմակերպում տեղական ինքնակառավարում, ձևավորում խորհրդարան և կառավարություն: «Կներեք, բայց ես չեմ հավատում, որ այն կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ և փորձ, ստանձնելով երկրի կառավարումը, կարող է երկիրն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետև այդ կուսակցությունն իր ներսում չունի պատկերացում, թե ինչ է ժողովրդավարությունը, և ինչի համար է այն պետք»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: Լենա Նազարյանը երկու առաջարկ ներկայացրեց: Առաջին առաջարկը վերաբերում էր կանանց ներկայացվածությանը կուսակցություններում: «Առաջարկում եմ, որ կուսակցությունների ղեկավար կազմի ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, և դա կարող է լինել երկու տարբերակով. կա՛մ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում կամ կոլեգիալ խորհրդում լինի սեռերի ներկայացվածություն, ասենք՝ առնվազն երեք տոկոս ներկայացվածություն, կա՛մ, այլընտրանքային մոտեցում, օրենքով պարտադրել, որ սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրվի կուսակցությունների կանոնադրության և ծրագրի մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ կանայք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը: Հաջորդ առաջարկը վերաբերում էր կուսակցությունների ղեկավար կազմի ընտրությանը: Լենա Նազարյանի խոսքով՝ հաճախ կուսակցության առաջնորդն է միաձայն որոշում, թե ով լինի կուսակցության ղեկավար կազմում, ղեկավար կազմը տարիներով կարող է չփոխվել, կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը որոշում է ընտրական ցուցակը, ինչի հետևանքով կուսակցությունները կոռումպանում, լճանում, վերածվում են բիզնես կազմակերպությունների, կուսակցության ամդամները սկսում են առաջնորդվել նեղ անձնական և խմբային շահերով՝ անտեսելով հանրային շահը: «Առաջարկում եմ, որ կա՛մ օրենքով պարտադրվի կուսակցություններում ղեկավար կազմի կոլեգիալության և ժողովրդավար մեթոդներով ընտրության սկզբունքը, կա՛մ նորից, որպես այլընտրանքային տարբերակ, կարող ենք նախատեսել, որ կուսակցություններն իրենց կանոնադրություններում ամրագրեն իրենց ղեկավար կազմերի ձևավորումը ժողովրդավար սկզբունքներին համապատասխան, իսկ դա ներքին ընտրությունն է՝ փակ քվեարկությամբ»,- ասաց նա:       
10:00 - 18 հոկտեմբերի, 2019
Աշխատանքային խումբն առաջարկում է նվազեցնել կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների թիվը

Աշխատանքային խումբն առաջարկում է նվազեցնել կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների թիվը

Այսօր Ազգային ժողովում ընթանում են «Կուսակցությունների մասին» օրենքի խորհրդարանական լսումները, որի ընթացքում սահմանադրագետ Արմեն Մազմանյանը ներկայացրեց այսօրենքի բարեփոխումների հայեցակարգը. «1․ Կուսակցությունների և կուսակցական համակարգերի ինստիտուցոնալացումը։ Սա առաջին խնդիրներից մեկն է կուսակցություննեևի զարգացման, կուսակցական համակարգի զարգացամանն ուղղված միջոցառումներ։ 2. Բազմակուսակցական համակարգի և գաղափարական բազմակարծության պատշաճ իրացումը Հայաստանում։ 3․ Կուսակցությունների ֆինանսավորումների թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացումը։ Կուսակցական ֆինանսների նկատմամաբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսնկերի նվազումը և քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցության գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազումը։ 4․ Կուսակցական գործունեության ներառականության զարգացումը։ Աշխատանքային խմբին ուղղված առաջարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են. 1․ Անդամների պահանջված թիվը կուսակցության գրանցման համար օրենքով նախատեսված է 800։ Առաջարկության մեջ ասվում է՝ կուսակցության անդամների նվազագույն թիվը դարձնել 300։ 2․ Տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջն է։ Կուսակցություններից պահանջվում է տարածքային ստորաբաժանումների գրանցված վիճակում ունենալ Երևանում և մարզերի ¼-ում։ Աշխատանքային խումբը հանգել է այն եզրակացության, որ միգուցե այս պահանջը այդքան ակտուալ չէ՝ հաշվի առնելով ժամանակակից հաղորդակցման միջոցները։ 3․ Առաջարկություն է արվում, որ որպես պետական աջակցության միջոց հատկապես ԱԺ ներկայացված կուսակցություններին ամեն մարզում կառավարությունը տրամադրի գրասենյակ ԱԺ գործունեության ընթացքում։ Սա չի վերաբերում «Կուսակցությունների մասին» օրենքի այն կետին, որով սահմանվում է յուրաքանչյուր կուսակցության ՏԻՄ-ի կողմից տրամադրել տարածք՝ հանդիպումներ իրականացնելու համար։ Խոսքը վերաբերում է ԱԺ ներկայացված կուսակցություններին։ Կուսակցությունների կասեցման վերաբերյալ դրույթներ. 1․ Գործող օրենքի համաձայն այդ դրույթներն են ՝օրենքի կոպիտ խախտման հիմքով կուսակցությունների կասեցումը, համապետական երկու և ավելի ընտրությունների չմասնակցելու պատճառով։ Աշխատանքային խումբը գտավ, որ առաջին կետում նշված օրենքի կոպիտ խախտման հասկացությունը բավական լայն է, և պրակտիկայում սա կարող է օգտագործվել որպես մահակ կուսակցությւոնների դեմ։ Մեր փորձագիտական խումբը ստանձնել է այս սահմանումը շտկել և տալ կոպիտ խախտման հիմնավորած սահմանումներ։ 2․ Երկու և ավելի ընտրություններին չմասնակցելու պատճառով կուսակցության կասեցման դրույթը պետք է ընդհանրապես հանել օրենքից, աշխատանքային խումբը այս որոշմանն է եկել գրեթե միաձայն։ Կուսակցությունների ներքին ընթացակարգերի վերաբերյալ. Կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան իրենց ներքին կառուցվածքը, գործառույթները հնարավորինս իրենց հայեցողությամբ կարողանան որոշել։Գործող օրենքը պահանջում է, որ կուսակցությունն ունենա ղեկավար մարմին՝ համագումար, որը կարող է նիստեր գումարել 4 տարին մեկ անգամ։ Եվ երկրորդ պահանջվող ղեկավար մարմինը, այսպես կոչված, մշտապես գործող ղեկավար՝ գործադիր մարմինն է։ Այդ մարմինը կարող է լինել և՛ կոլեգիալ և՛ միանձնյա։ Որպեսզի ղեկավար մարմնում անպայման ունենաք կոլեգիալ մարմին, մենք նախատեսել ենք, որ կուսակցությունները պետք է ունենան կոլոգիալ ղեկավար մարմին (խորհուրդ)։Այս մարմինը օղակ կսետղծի գործադիր և ղեկավար մարմնի միջև և ղեկավար մարմնի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի։ Կուսակցությունների ներառականության խնդիրը. Կուսակցություններում գերակշռում են որոշակի խմբերի ներկայացուցիչներ, բայց դա նաև պետք է վերաբերի ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությանը, երիտասարդների, հաշմանդամություն ունեցողների և այլ խմբերի քաղաքական ներգրավվածությանը։ 1․ Պետք է պարտադիր ընդգրկել դրույթներ, թե տվյալ կուսակցությունը ինչպես է պատրաստվում դառնալ ավելի ներառական և այդ դրույթները պետք է ամրագրվեն կուսակցության կանոնադրության մեջ։ 2․ Խորհուրդը, որը պետք է լինի կոլեգիալ մարմնում, պետք է ունենա նվազագույնը 5 անդամ, և պետք է պահանջվի, որ խորհրդի կազմում ոչ մի սեռի ներգրավվածություն չգերազանցի 70 տոկոսը։ Կուսակցությունների ֆինանսավորման դրույթներ. 1․ Կուսակցությունների ֆինանասավորման գործընթացում պետք է լինի պետական աջակցության հիմնահարցը։ Ներկայումս նախատեսված պետական աջակցությւոնը բավարար չէ, և աշխատանքային խումբը առաջարկել է ավելացնել պետական աջակցության ծավալը և իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմը, որով դրանք կստանան պետական աջակցությւուն։ 2․ Նվիրատվությունների վերաբերյալ առաջարկություններից մեկը եղել է այն, որ պետք է ընդհանրապես նվիրատվությունները թույլատրվեն միայն ֆիզիկական անձանց կողմից, նվազեցվեն իրավաբանական անձանց կողմից տրամադրվող նվիրատվությունները։ Պետք է բացառվեն բոլոր կանխիկ նվիրատվությունները։ 3․ Կուսակցական ֆինանսներից ընդհանրապես պետք է բացառել կուսակցությունների ձեռնարկատիրական հնարավորությունը։ Կուսակցություններին չթույլատրել իրականացնել ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի ձեռնարկատիրական գործունեություն։ Պետք է մասնակի բացառություն սահմանվի հրատարկչական գործունեության կամ ԶԼՄ-ների որոշակի գործունեության նկատմամբ միայն ոչ առևտրային եղանակի դեպքում։ Շատ կարևոր է Կուսակցությունների և ընտրարշավների ֆինանսների նկատմամբ վերահսկողության հարցը։ Այս պահին այդ վերահսկողությունն իրականցվում է ԿԸՀ-ի կողմից ընտրված մարմինը, սակայն աշխատանքային խումբը կարծում է, որ պետք է խումբն ունենա առավել շատ ազատություն, և հնարավորություն տրվի այն զարգացնելու։ Որոշակի պահի այս վերահսկող օղակի գործառույթը անհրաժեշտ է, որ մարմինն առանձնացվի ԿԸՀ-ից։ Այս հարցը դեռ պետք է մանրամասն քննարկել»։
08:18 - 18 հոկտեմբերի, 2019
Որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, մենք պետք է փորձենք էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները. Համազասպ դանիելյան

Որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, մենք պետք է փորձենք էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները. Համազասպ դանիելյան

Ազգայյին ժողովում  «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր բացման խոսքում անդրադառնալով այն հարցին, թե ինչու են որոշել բարեփոխել հենց «Կուսակցությունների մասին» օրենքն ու Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզարշավին վերաբերող հատվածը, նշեց. «Համատեղ քննարկումների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, որոնց շուրջ էլ մեծ հաշվով կա բավական միասնական մոտեցում ռեյտինգային համակարգը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ և այլն, մենք օր առաջ պետք է փորձենք բարելավել, էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները, որովհետև այսօր իսկ ունենք քաղաքական դաշտ ձևավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հնարավորություն: Խնդիր, որը երկարաժամկետ է, որը պահանջելու է տարիներ, և որի հաջողությամբ է պայմանավորված լինելու նաև հաջորդ ընտրությունների ինչպիսին լինելը»: Համազասպ դանիելյանը նշեց, որ պարբերական քննարկումներ եղել են և՛ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների, և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ արտախորհրդարանական ուժերի հետ: «Մենք, կարելի է ասել, նոր ավանդույթ ենք սկզբնավորում, որ քաղաքական բնույթի ռեֆորմները պետք է ծագեն (ոչ միայն քննարկվեն, երբ արդեն որպես նախագիծ պատրաստ են) հենց թիվ մեկ քաղաքկան մարմնում, այդպիսի մանդատ ունեցող մարմնում, այն է՝ ԱԺ-ում»,- ասաց նա իր խոսքում:
08:00 - 18 հոկտեմբերի, 2019
«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով քաղաքացիներից խլված գույքը պետք է վերադարձվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին.ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյան |lragir.am|

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով քաղաքացիներից խլված գույքը պետք է վերադարձվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին.ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյան |lragir.am|

lragir.am:  Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրերն ընդունվել են փակ դռների հետևում մի քանի պաշտոնյաների կողմից գաղտնի համաձայնությունների արդյունքում՝ ակնհայտորեն ոչ հանուն պետության շահի: Սա պետության զավթման դասական դրսևորում է: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա ասաց, որ այս գործընթացի պատասխանատուն այդ տարիներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով երբեք չի էլ թաքցրել իր բացառիկ ոգևորությունը այդ բիզնես նախագծերի նկատմամբ: «Կարծում ենք, որ առկա փաստերը պետք է հիմք հանդիսանան քրեական գործերի հարուցման համար: Անհրաժեշտ է տալ քաղաքական գնահատական պետության զավթման այս առանձին դրսևորմանը՝ դրանով ստեղծելով հիմքեր, որպեսզի ապագայում նման գործընթացներն իսպառ բացառվեն»,- ասաց նա: Անօրինական գործողությունների հետևանքով քաղաքացիներից խլված գույքը, ըստ Սոնա Այվազյանի, պետք է վերադարձվի նրանց: Եվ այդ ամենը պետք է արվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին: Ըստ նրա՝ խիստ կասկածելի են եղել երկրի ղեկավարության կողմնակալ հարաբերությունները կառուցապատողների հետ: «Կառուցապատողներին մեծահոգաբար տրամադրվել էր քաղաքացիների հնարավորինս ցածր գներով բռանգրավված գույքը: Կառավարությունը չարաշահել է հողային օրենսգքրով իրեն տրված հայեցակարգային լիազորությունը և Երևանի կենտրոնի կառուցապատման մեծածավալ ու խոշոր ներդրումներ պահանջող ծրագրի իրականացման իրավունքը՝ առանց որևէ պաշտոնական հիմնավորման և առանց մրցույթի հանձնել մի քանի ընկերությունների: Համարյա բոլորն անհայտ, առանց պատմության, իսկ որոշ դեպքերում նաև կասկածելի ծագում ունեցող ընկերություններ էին դրանք»,- ասաց նա: Ըստ Սոնա Այվազյանի՝ այս ընկերություններից մի քանիսը գրանցված են եղել օֆշորային գոտիներում և ունեն անհայտ ծագում, որոշների նկատմամբ եղել են քրեական գործեր, որոշների հիմնադիրների կազմում եղել են պետական պաշտոնյաներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք: ՀՀ կառավարության կողմից Երևանի քաղաքապետարանին թույլատրվել է հողամասեր տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով՝ այդպիսով քաղաքապետի ձեռքը տալով կոռուպցիոն լծակ՝ պայմանավորվելու նաև հնարավոր անօրինական մուծումների ու գործընթացների վերաբերյալ: «Վիզկոն ՍՊԸ տնօրեն Պավել Անդերսոնի ցուցմունքից արդեն իսկ հայտնի է մուծված 550 հազար ԱՄՆ դոլարի մասին, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նման գործարքներ են եղել նաև մյուս կառուցապատողների հետ: Կառուցապատման իրավունք ստացած ըննկերությունները գործել են բացարձակ թողտվության պայմաններում: Եղել են դեպքեր, երբ կառուցապատող ընկերությունը չի ունեցել լիցենզիա, որոշները հարյուրավոր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են առանձնախպես խոշոր գումարներ և չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները, իսկ պետությունը որևէ քայլ չի կատարել»,- ասաց Սոնա Այվազյանը: Այս թողտվությունն այն բանի հետևանքն է, որ, նրա խոսքով, կառուցպատողները որոշակի գործարքների մեջ են եղել պետության ինստիտուտների հետ: Իսկ Հայաստանի դատարանները բոլոր դեպքերում կայացրել են ուղղորդված որոշումներ՝ օրինականացնելով ՀՀ քաղաքացիների ապօրինի ունեզրկման գործընթացը: Դատարանների կողմից կաշառք վերցնելու դեպքերի մասին նույնպես կան հաղորդումներ ու փաստեր:  
10:16 - 07 հոկտեմբերի, 2019
ՍԴ նախագահը խտրական վերաբերմունք է դրսևորում ԱԺ խմբակցությունների նկատմամբ. Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

ՍԴ նախագահը խտրական վերաբերմունք է դրսևորում ԱԺ խմբակցությունների նկատմամբ. Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

lragir.am։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ իր հանձնաժողովից ՍԴ նախագահին ուղարկված գրության մեջ վրիպակ է եղել: «Այո, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հանձնաժողովի նիստին մասնակցության հրավերի մասին գրության մեջ տեղ է գտել վրիպակ: Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ արդյոք պե՞տք է հրավիրենք պարոն Թովմասյանին հանձնաժողովի նիստին, թե ոչ, որովհետև օրենսդրական որևէ պարտավորություն չունեինք: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ջատագովն էինք նրա, որպեսզի բոլոր գործընթացները լինեն թափանցիկ և հնարավորություն ընձեռենք, որպեսզի պարոն Թովմասյանը հնարավորություն ունենա արտահայտվելու, մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, իմ հանձնարարությամբ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները կազմեցին այդ փաստաթուղթը: Կազմեցին արագ, ես անմիջապես ստորագրեցի: Չեմ նկատել վրիպակը, ընդունում եմ իմ մեղավորությունը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ այդ գրությունն ավելի ուշ է հասել ՍԴ, քան այն պաշտոնական հեռախոսազանգը, որը արել է հանձնաժողովի գործավարը՝ ՍԴ-ին տեղեկացնելով քննարկման մասին: «Պարոն Թովմասյանն ու ՍԴ-ն տեղյակ են եղել, որ նիստ է լինելու ու այդ հարցն է քննարկվելու: ՍԴ-ն սենսացիայի տեղ չէ, որ այդ վրիպակն արձանագրեն: Ոչինչ, արձանագրել են, բարձրաձայնել, թող այդ անգրագիտության պիտակը մնա իմ վրա: Ես ուզում եմ ՍԴ-ն գնահատական տա նրան, թե ՍԴ նախագահին ուղղված գրությունը ինչո՞ւ է հրապարակում ՍԴ աշխատակազմի ղեկավարը, այն էլ իր անձնական Ֆեյսբուքի էջում: Դրանից հետո ես դառնում եմ հարձակման թիրախ այն անձնաց կողմից, ովքեր անձնական շփումներում գալիս են, ինչ պաչում են, ասում են՝ դու մեր ընկերն ես: Ես հրապարակավ դիմում եմ ՍԴ-ին, որպեսզի այս վարքագծին պատշաճ գնահատական տա»,- ասաց Վարդանյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում իր լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկմանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չմասնակցեց: Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ցավում է, որ ՍԴ-ն այս աստիճան քաղաքականացված է: Նրա խոսքով՝ իրավական գորընթացներին փորձ են անում տալ քաղաքական գնահատական:«ՍԴ նախագահը խտրական վերաբերմունք է դրսևորում ԱԺ խմբակցությունների նկատմամբ: Ի՞նչ է նշանակում՝ ներողություն եմ խնդրում ԲՀԿ խմբակցության պատգամավորներից, որ չեմ կարող պատասխանել նրանց հարցերին: Մենք խոսում ենք այն մասին՝ ունենք Սահմանադրական դատարան, որն անաչառ է բոլոր խմբակցությունների նկատմամբ, թե ոչ: Այս հարցի քաղաքականացումը ՍԴ նախագահն է արել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:Նա ասաց, որ եթե ՍԴ-ում որոշեն Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ որոշման դիմումը չընդունել, ապա ԱԺ-ն խնդիրները շտկելով՝ նորից իրավունք ունի դիմել ՍԴ: «Բայց բոլոր օրենքի պահանջները ապահովվածն են, և ՍԴ-ն ֆորմալ որևէ հիմք չունի մերժելու այս դիմումը»,- հավելեց նա:
08:26 - 04 հոկտեմբերի, 2019
Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու նախագիծը |armenpress.am|

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար: Պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 102 կողմ և 1 դեմ ձայներով: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր Վարազդատ Կարապետյանը։ Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու տարբերակին: Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնելու:
06:27 - 03 հոկտեմբերի, 2019
Բուքմեյքերների և «խվատայկաների» աշխատանքը սահմանափակող օրենքն ընդունվեց |shantnews.am|

Բուքմեյքերների և «խվատայկաների» աշխատանքը սահմանափակող օրենքն ընդունվեց |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների, ինչպես նաև լցակայաններում «խվատայկա» շահումով խաղերի գործունեության վրա։ Այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։ Նախագիծը ստացավ 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն։ Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը մեկական բուքմեյքերական կետ ունենալ մարզերից յուրաքանչյուրում, Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրում և 4 զբոսաշրջային քաղաքներում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի, Սևան։ Թունյանը նաև նշեց, որ իրենք ուզում էին անմիջապես դադարեցնել լցակայաններում շահումով խաղերի («խվատայկաների») աշխատանքը, սակայն իրավաբանների հետ քննարկումից հետո որոշել են ժամանակ տալ այդ տնտեսվարողներին, ու այդ սահմանափակումn ուժի մեջ կմտնի օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց։ Երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կատարվել են լրացումներ, ըստ որոնց՝ - խաղասրահի տարածքը չի կարող գերազանցել 200 քմ-ն,- խաղասրահներում պարտավոր են ստուգել անձի չափահաս լինելը,- խաղասրահներում պարտավոր են ստուգել՝ամուսինը անձին դատարանով արգելե՞լ է խաղասրահից օգտվել, թե՞ ոչ,- կանոնների խախտումների դեպքում բուքմեյքերական կետերը կարող են ընդհուպ զրկվել լիցենզիաներից,բուքմեյքերական կետերի քանակը սահմանափակվելու է՝ մեկական՝ մարզերում ու Երևանի վարչական շրջաններում, ինչպես նաև 4 զբոսաշրջային քաղաքներում, իսկ լցակայաններում խաղային ապարատների ընդհանրապես արգելումն ուժի մեջ կմտնի 6 ամսից։ Արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերի 1-ից։
06:24 - 03 հոկտեմբերի, 2019
ԱԺ-ն քննարկում է գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելուն առնչվող նախագիծ  |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելուն առնչվող նախագիծ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ դատարանին կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն տրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում՝ բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է, գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար : Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:«Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ՍԴ-ի համապատասխան որոշումներով: Առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին պարբերության համապաստախան նախադասությունը շարադրել հետևայլ խմբագրությամբ՝ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է ՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Սա այն դեպքերին է վերաբերում, երբ գործ ունենք գրավի առարկայի արտադատական իրացման հետ: Դրա ընթացքում անձը իրավունք ունի դիմել գրավի առարկայի իրացումը կասեցնելու խնդրանքով»,-ներկայացրեց Գրիգորյանը:Օրենսգրքի ներկայիս ձևակերպումը հնարավորություն է տալիս այս կասեցումն իրականացնել միայն այն դեպքում, երբ գրավի առարկայի արժեքի չափով իրականացվում է հնարավոր վնասի ապահովում: Փոխնախարարի խոսքով՝ սակայն ՍԴ-ն նշել է, որ մի շարք դեպքերում այդ հնարավոր վնասները կարող են գրավի առարկայի իրավական արժեքից շատ ավելի քիչ լինել, ուստի պետք չէ լրացուցիչ բեռ դնել գրավառուի վրա: Արդյունքում սահմանել են, որ եթե գրավի առարկայի արտադատական իրացման դեպքում առաջանա հնարավոր վնասների ապահովման հարց, ապա դատարանը կարող է կասեցնել և պահանջել միայն գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում:Նախագծով առաջարկվում են այլ փոփոխություններ ևս:
12:49 - 01 հոկտեմբերի, 2019
ԱԺ. քննարկվում է  «Հայփոստ» ու «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները մասնավորեցման ցանկից հանելու հարցը |armenpress.am|

ԱԺ. քննարկվում է «Հայփոստ» ու «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները մասնավորեցման ցանկից հանելու հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:«Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,-ներկայացրեց Բաբայանը:«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ հիմնավորմամբ: Հիմնավորումը, մասնավորապես, հետևյալն է՝ էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից: «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ ներկայացրել է նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, որ ներկայում «Հայփոստը» ՀՀ ողջ տարածքում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ՝ անկախ դրանց տնտեսապես անարդյունավետ լինելու գործոնից: Դրա մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններն ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ, և ՀՀ ողջ տարածքում խիստ ռիսկային կդառնա ունիվերսալ փոստային կապի ամբողջ ծավալով մատուցումը: Մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում որպես կառավարման արդյունավետ մոդել առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելը:
07:09 - 01 հոկտեմբերի, 2019
ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց |armenpress.am|

ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստում տնտեսավարողներին 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները պետությանը վերադարձնելու նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Քվեարկությունից առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով պետությունը նախատեսում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունը վերադարձնել 2835 հարկ վճարողի: Առաջարկվող փոփոխությամբ հետ կվերադարձվեն նաև հին դեբետային գումարները, հետվերադարձը կիրականացվի երեք ընթացակարգով:Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում խիստ կարևոր էր համարել և հորդորել էր ներկայացնել այդ տնտեսավարողների ցանկը՝ հայտնելով որոշակի մտահոգություններ:
07:35 - 23 սեպտեմբերի, 2019