Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ նախկին հակամարտության տարածքում չի լինի. Լավրով |24news.am|

Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ նախկին հակամարտության տարածքում չի լինի. Լավրով |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ԼՂ հարցով ստեղծվելիք ռուս-թուրքական վերահսկման կենտրոնին: Նա ընդգծեց՝ թուրք դիտորդների շարժունության սահմանները այն աշխարհագրական կոորդինատներով են սահմանափակվում, որոնք կորոշվեն ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման համար: Լավրովը շեշտեց՝ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ այն հատվածում, որը Լեռնային Ղարաբաղի մոտ չէ, որի շուրջ լրացուցիչ համաձայնեցում կլինի, սակայն այն նախկին հակամարտության տարածքում չի լինելու:  ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ երեկ հուշագիր է ստորագրվել Պաշտպանության նախարարների մակարդակով, կենտրոնը կաշխատի բացառապես հեռավար ռեժիմով՝ օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ թույլ են տալիս որոշել ԼՂ-ում և առաջին հերթին՝ շփման գծում իրավիճակը: «Ես կարդացել եմ հայտարարությունները, թե պետք է ռուսներն ու թուրքերը նույն հիմքերով աշխատեն, նշեմ՝ խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որ տեղում, առանց արտագնա առաքելությունների, կաշխատի: Կենտրոնում, ինչ խոսք, միատեսակ աշխատանք է լինելու, սակայն որևէ թուրք խաղաղապահ չի մեկնելու ԼՂ, այդ մասին ասված է նույն հայտարարության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ երեք առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները երբեմն խեղաթյուրված են ներկայացնում նաև իրենց մոտ՝ ՌԴ-ում:
15:22 - 12 նոյեմբերի, 2020
Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ |armenpress.am|

Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ սենատոր Էդ Մարքին անդրադարձել է Հարվային Կովկասում Թուրքիայի գործողություններին: Սենատորը նշել է, որ Էրդողանն, իր գործողություններով, ծաղրի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Սա բիծ է ԱՄՆ-ի վարչակազմի վրա, որ թույլ տվեց նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին բեմադրել հողազավթում Հարավային Կովկասում և ծաղրի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսը»,-նշել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքին: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է ամերիկահայերի արշավ՝ կոչ անելու Կոնգրեսին միանալ սենատոր Էդ Մարքիին՝ խրախուսել ԱՄՆ-ին վերաներգրավվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսում, նաև աջակցելու Արցախի անկախության ճանաչմանը և դատապարտելու Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:
14:34 - 12 նոյեմբերի, 2020
Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։«Մենք շարունակում ենք ելնել այն փաստից, որ խաղաղապահները ռուս զինվորականներն են, ովքեր արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, - ասել է Պեսկովը։ Իսկ թուրքական զինուժի հետ փոխգործակցությունը կլինի մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնվել Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը ասել է, որ «այս թեման չի քննարկվել»։ «Սա չի կարող քննարկման թեմա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան», - ասել է Պեսկովը, հավելելով, որ «այդպիսի պայմանավորվածություններ չկան»։ Մեկնաբանելով Անկարայի այն հայտարարությունները, թե թուրք խաղաղապահները Ղարաբաղում առաքելության մաս են կազմելու, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը ասել է, որ «այստեղ կարելի է ենթադրել, որ հասկացության մեջ որոշակի տարաձայնություններ կան»:
14:05 - 12 նոյեմբերի, 2020
Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

factor.am: Ռուսաստանի պատվիրակությունը  Թուրքիա է ժամանելու ուրբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մենք վաղը սպասում ենք ռուսական պատվիրակությանը ՝ քննարկելու համաձայնագրի մանրամասները», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Բանակցությունների ավարտից հետո Թուրքիան Ադրբեջանին կտեղեկացնի հանդիպման մանրամասների մասին: «Վաղը մենք մեր ռուս գործընկերների հետ մանրամասն կքննարկենք դրույթները, և, իհարկե, դրանից հետո կտեղեկացնենք Բաքվին», – ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ:
12:22 - 12 նոյեմբերի, 2020
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի. Բրեդ Շերմանը պատերազմի դադարեցման պայմանների մասին |armenpress.am|

Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի. Բրեդ Շերմանը պատերազմի դադարեցման պայմանների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ՝ հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոնգրեսականը համոզմունք է հայտնել՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի: «Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնությունների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը հանգեցրել է աղետալի հետևանքների Հայաստանի ժողովրդի համար: Ո՞վ է կազմել այս զինադադարի մասին համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության: Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,- նշել է Բրեդ Շերմանը:
11:00 - 12 նոյեմբերի, 2020
Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակություն կգա Ղարաբաղի հարցը քննարկելու |civilnet.am|

Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակություն կգա Ղարաբաղի հարցը քննարկելու |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը, Թուրքիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանն այդ տարածաշրջանում: «Ինչպես ռուսաստանցիները մասնակցում են հրադադարի վերահսկողության աշխատանքներին, այնպես էլ դրանով զբաղվելու են նաև մեր խմբերը։ Ռուս զինվորականները այնտեղ սկսել են տեղակայվել որոշակի կետերում։ ՌԴ-ից այստեղ է գալիս պատվիրակությունը, մեր ԱԳՆ ղեկավարները նույնպես բանակցում են», - ասել է Էրդողանը լրագրողներին։
20:13 - 11 նոյեմբերի, 2020
Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը, ընդգծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը |azatutyun.am|

Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը, ընդգծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ դեկտեմբերին ԵՄ հերթական գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: «Ավելի վաղ, Եվրամիության 27 երկրներն արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ասել է Լը Դրիանը:
11:40 - 11 նոյեմբերի, 2020
ԵՄ-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ԼՂ-ում պատերազմի դադարեցման պայմանները խախտման դեպքում |armenpress.am|

ԵՄ-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ԼՂ-ում պատերազմի դադարեցման պայմանները խախտման դեպքում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում ԵՄ - ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում։ «Կարեւոր ենք համարում, որ Թուրքիան լիովին հստակ պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ», - հայտարարել է Ժան Իվ Լը Դրիանը՝ պատասխանելով պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա Թուրքիայի ազդեցության մասին հարցին: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողով կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: «Ավելի վաղ, ԵՄ  27 երկրներ արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն ընդհուպ մինչեւ պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ընդգծել է նա:
22:30 - 10 նոյեմբերի, 2020
Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը |ermenihaber.am|

Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։  Նշվում է, որ Ալբայրաքի հապճեպ հրապարակած հրաժարականի որոշումը վառ ապացույցն է այն բանի, թե որքան խորն է ճգնաժամը Թուրքիայում։ Քրդամետ կուսակցության դիտարկմամբ՝ Թուրքիայի ճգնաժամի պատասխանատուն երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։  «Էրդողանի և իր կառավարության կազմի միակ լավությունը Թուրքիայի համար կլինի այն, որ նրանք հրաժարական տան։ Կոչ ենք անում Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ։ Թուրքիային փրկության տանող միակ ճանապարհը անհապաղ ընտրությունների կազմակերպումն է, որին պատրաստ է HDP-ն»,-նշված է հաղորդագրությունում։ 
19:53 - 09 նոյեմբերի, 2020
Թուրքիայում սպասումները բացասական են, տուժում են տնային տնտեսությունները. տնտեսագետի անդրադարձը |armenpress.am|

Թուրքիայում սպասումները բացասական են, տուժում են տնային տնտեսությունները. տնտեսագետի անդրադարձը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի, Ֆինանսների նախարարի հրաժարականները խոսում են այն մասին, որ երկրում ֆինանսական ճգնաժամը ճանաչվում է բարձրագույն մակարդակով: Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց, որ եթե այդ հրաժարականները կան, ուրեմն ստեղծված իրավիճակում ելքերը չեն երևում: Վերջին տվյալներով թուրքական լիրան 8.3 է մեկ դոլարի դիմաց: Շաբաթների կտրվածքով թուրքական արժույթն անդադար անկում է ապրում: Հրանտ Միքայելյանի խոսքով, մոտ տասը տարի առաջ թուրքական լիրան 1.6 էր մեկ դոլարի դիմաց: Ներկայում, փաստորեն, հինգ անգամ այն արժեզրկվել է: 2018 թվականին, երբ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ էր, այդ ժամանակ լիրայի արժեզրկման արագությունն ավելի մեծ էր, դրանից հետո որոշակի չափով վերականգնվեց, սակայն վերջին ամիսներին կրկին շատ արագ նվազում է: Տնտեսագետները նշում են, դրա վրա ազդում են քաղաքական գործոնները, Թուրքիայի արտաքին ակտիվությունը, նաև պատերազմը: «Այդ գործոնները հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ թուրքական լիրան դարձել է շատ խոցելի: Դրանով պայմանավորված երկրի ներսում կա գնաճ: Եթե նախորդ տարիներին կար ռեզերվ, որ փոխարժեքի նվազման պարագայում ապրանքների գները չեն աճի, ապա հիմա նման հնարավորություն չկա: Թուրքիայում բացասական են սպասումները, տուժում են տնային տնտեսությունները: Բազմաթիվ թուրքական ֆիրմաներ, այդ թվում՝ պետական կապիտալով, իրականացնում են մեծ նախագծեր: Այդ ընկերություններն ունեն պարտքեր, որոնք դոլարով են, իսկ երաշխավորը թուրքական պետությունն էր: Արժույթի հետ կապված իրավիճակն այդ պարտքերը դարձնում է ավելի թանկ»,-ասաց նա: Տնտեսագետը նշեց, որ վատթարացել է Թուրքիայի արտաքին հաշվեկշիռը: Ներմուծում- արտահանում սալդոն վատթարացել է դեռ կորոնավիրուսի տարածումից հետո: Այդտեղ նաև շատ մեծ դեր է խաղում տուրիզմի բացակայությունը: Թուրքիայում փորձում են որոշ առումով փոխհատուցել, բացել տուրիզմը: Հրանտ Միքայելյանը նկատում է, որ այդ աշխատանքը կատարվում է այն ֆոնին, երբ կառավարությունը կեղծում է կորոնավիրուսի վիճակագրությունը: «Ես կասեի տասնյակ անգամներով մեղմացված թվեր են ներկայացվում: Օրինակ, դեռ մայիսին լրագրողները նկատել են, որ Ստամբուլում մահացությունն էապես աճել է, իսկ գրանցված ցուցանիշը շատ փոքր էր: Հիմա էլ մահացությունը մեծացել է, սակայն դա վերագրում են այլ պատճառներին: Դա անում են միտումնավոր, որ տուրիզմի սեզոնը չխափանվի: Այսպիսով՝ Թուրքիան խոցելի է: Իհարկե, չպետք է ակնկալենք, ո Թուրքիայի տնտեսությունը շուտով կփլուզվի, այն, ինչ տեսնում ենք հիմա, միջնաժամկետ գործընթաց է, թեպետ բավական վտանգավոր է Թուրքիայի համար»,-ասաց տնտեսագետը: Թուրքիան իրավիճակը մեղմելու համար գնաց պետական ռեզերվներից ԱՄՆ դոլար վաճառելու ճանապարհով: Մասնագետները նշում են, որ եթե ռեզերվների վաճառքը չլիներ, ապա արժույթի այս արժեզրկումը ավելի բարձր տոկոսով լիներ: «Այստեղ պետք է նկատել, որ ռեզերվներ վաճառելով երկար արժույթը չես պահպանի: Դա նշանակում է, որ կամ Թուրքիան ունի սպասելիքներ, որ մեկ շաբաթ, մեկ ամիս պահելով, ինքնին ինչ-որ մի կերպ իրավիճակը կկարգավորվի կամ էլ անգրագետ են գործում: Տեղական արժույթ պահելու համար ռեզերվներ ծախսելը վտանգավոր քաղաքականություն է»,-հավելեց տնտեսագետը:
15:29 - 09 նոյեմբերի, 2020