ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի  3-ի նիստում։ Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։ Ըստ հիմնավորման, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) մասնագիտական պատրաստման, 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են. 1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 - 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 - 25-ը ներառյալ,      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 - 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 - 18-ը ներառյալ,  3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 - 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 - 29-ը ներառյալ, 4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ, 5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 - 26-ը ներառյալ,      6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 - 29-ը ներառյալ,  7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,  8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ըներառյալ, 9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 - 11-ը ներառյալ,  10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ: Սույն որոշումնուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12:17 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|

Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2020 թվականի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով եւ ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաեւ շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները եւ պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով: Հարցը զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ շտապօգնության ծառայությունը այն օպերատիվ եւ մոբիլ ծառայությունն է, որի զարգացման եւ հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։ Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմքում ունենալով մարզպետարանների ներկայացրած կարիքները՝ յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ եւ հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։ Ավանեսյանը նշեց, որ Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա: Նա նշեց, որ բոլոր մարզերին էլ նվիրաբերելու են նոր մեքենաներ։
12:15 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը |armtimes.com|

Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում մեկնարկել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ներառված է ավելի քան 24 հարց։ Օրակարգի առաջին հարցը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն է։ Այս օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Կառավարությունը, որի հիմնական զեկուցողն է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանը հայտնեց, որ նախագծի հետ կապված լրացուցիչ աշխատանքների կարիք կա, որից հետո խնդրեց այն ներառել մյուս նիստի օրակարգում։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, հեղինակը կարող է օրենքի իր նախագիծը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով, ուստի այն հետաձգվեց մինչեւ 2 ամսով։ Նշենք, որ, ըստ այս օրենքի նախագծի, առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում։ Առաջարկվում է նաեւ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն։ Ավելին՝ armtimes.com-ում
11:42 - 03 սեպտեմբերի, 2020
Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը զբոսաշրջային ռեգիստր վարելու նոր կարգ ու մեխանիզմ է ունենալու, որն ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրելու Հայաստան ժամանող զբոսաշրջիկների վերաբերյալ։ Այս հարցն ընդգրկված է սեպտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգում։  Զբոսաշրջային վիճակագրությունը վարվել է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, որն այդ տվյալները ստանում է Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (ՍԷԿՏ)։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությունը այսուհետ ներառելու է քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև կրկնվող զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն։ «Զենտա» ՍՊԸ-ն համապատասխան սերվերներում իրականացրել է ծրագրային փոփոխություններ, որոնք թույլ կտան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ զբոսաշրջիկների վերաբերյալ։  Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա թույլ կտա ավելի ճշգրիտ վերլուծություններ ու հետազոտություններ կատարել, նաև տվյալ բնագավառում արդյունավետ պետական քաղաքականություն ունենալ։ 
09:49 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը կքննարկի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին ամսական խրախուսում տրամադրելու նախագիծը

Կառավարությունը կքննարկի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին ամսական խրախուսում տրամադրելու նախագիծը

 Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սեպտեմբերի 3-ի նիստում գործադիրի կողմից ընդունվելիք որոշման արդյունքում ամսական խրախուսման վճար կստանան օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները (գործող մարզիկները), ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկները, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիչներն ու բժիշկները։ Ակնկալվում է, որ դա խթան կհանդիսանա նաև մարզաձևերի զարգացման, սպորտի դերի և նշանակության կարևորման, ինչպես նաև մշտապես Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային տարբեր մրցումներում հանդես գալու և նրանց հետագա գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալելու համար: Վերը նշՎերաբաշխմամբ անհրաժեշտ գումարը՝ 232 մլն դրամը ԿԳՄՍ-ն առաջարկում է տրամադրել՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով, նվազեցնելով 2020 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 08․08․01․ 1041 «11010 2020 թվականի Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության ապահովում» միջոցառումը՝ ինն ամսում 68,849.7 հազար դրամով, 09․06․01․1111 «12009 Աջակցություն արտասահմանում սովորող ուսանողներին»՝ չերրորդ եռամսյակում 139,200,0 հազար դրամով, և 09․06․01․ 1146 «12004 Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարի տրամադրում»՝ ինն ամսում 23,950․3 հազար դրամով:  
20:40 - 02 սեպտեմբերի, 2020
Նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար 2021-2023 թվականներին ստեղծել ճգնաժամային կենտրոններ. նախագիծ |tert.am|

Նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար 2021-2023 թվականներին ստեղծել ճգնաժամային կենտրոններ. նախագիծ |tert.am|

tert.am: Յուրաքանչյուր ամիս մանր ծախսերի համար նախատեսված «գրպանի գումար» կտրամադրվի շուրջօրյա խնամքի սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող, դպրոցում սովորող երեխաներին: Կառավարությունը հավանություն է տվել «Երեխաների իրավունքների պաշտպանության» 2021 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկին և դրանք սահմանված կարգով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացրել Ազգային Ժողով: «Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագիրը մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան: Ծրագիրը համահունչ է 2014 թվականին հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին: Ծրագրի նպատակն է՝ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովվումը`անկախ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ազգությունից, ռասսայից, սեռից, դավանանքից, սոցիալական ծագումից, առողջական հանգամանքից և այլն: Ծրագրի խնդիրներն են՝ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական վերականգման աշխատանքների իրականացումը և երեխայի խնամքը առավել մոտ պայմաններում ապահովվելը: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների  հիմնախնդիրների վերհանումը և իրավական աջակցության տրամադրումը: Ինչպես նաև ՀՀ-ում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի և բռնության երևույթի կանխարգելումը: Ներկա իրավիճակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության 5 հաստատություններում իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած 649 երեխայի  շուրջօրյա խնամքի ապահովությունը: 3-ը հատուկ մասնագիտացված են և խնամվում են ծանր սահմանափակ կարողութուններ ունեցող շուրջ 450 երեխա: ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարության և «Առավոտ» ՀԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Լոռու և Շիրակի մարզում նախատեսվում է խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող  երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքիներին, ինչպես նաև կանխարգելել նրանց մուտքը հաստատություններ: Սոցիալական անապահով ընտանիքների դպրոցահասակ շուրջ 350 երեխա խնամվում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 4 հաստատություններում: Երեխայի և ընտանիքի աջակցության ՊՈԱԿ-ը իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան շուրջ 100 և կազմակերպությունից դուրս շուրջ 510 երեխայի ցերեկային ժամերի խնամքի տարամադրում և ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցություն: Կազմակերպությունում խնամվող և դպրոցում սովորող երեխաներին, որպես դրամական աջակցութուն, տրամադրվում է գրպանի ծախսի գումար: Մանկատների տվյալ տարվա շրջանավարտներն տրամադրվում է միանվագ դրամական օգնություն: Մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ ընտանիքում ապրելու, կրթություն ստանալու համար իրականացվելու է սոցիալ -հոգեբանական ծառայությունների տրամադրում  և այլընտանքային շուրջօրյա խնամքի կանխարգելում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությանը տրամադրվում է դրամաշնորհ`ՀՀ բոլոր մարզերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 18 տարեկան 3277 երեխայի և նրանց ընտանիքներին ծառայություններ տրամադրելու նպատակով: Միաժամանակ, շահառու երեխաների ընտանիքներին տրամադրվելու են աջակցության փաթեթներ` էլեկտրաէներգիայի փոխհատուցում, սննդի զամբյուղ, շահառու երեխաների հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ: Նախատեսվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտի ՊՈԱԿ-ի կողմից իրականացնել խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների 185 մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստվել են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներ: 2021 թվականի տարեկան ծրագրով նախատեսվում է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումներ, որոնք իրականցվում են երեխաների խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր  պայմանների ստեղծման, ֆիզիկական զարգացման և հոգեբանական  վերականգման համար: Մասնավորապես՝ իրականացվում է ՀՀ երեխաների շուրջօրյա խնամքի և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ: Երեխաների խնամքի ծառայությունների զարգացման նպատակով կստեղծվեն կյանքի դժվարի իրավիճակում  հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ: 2020 թվականին կկազմակերպվի 90 երեխայի խնամք՝ նախորդ տարվա 350-ի փոխարեն: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման նպատակով նախատեսվում է 2021-2023 թվականին ստեղծել ճգնաժամային կենտրոններ`ընդգրկելով երևան, Գյումրի և Կապան քաղաքները, նախատեսվում է 2021 թվականին ծառայություն տրամադրել 125 երեխայի՝ 154 հաստիքային միավորով: Շարունակությունը՝ tert.am-ում
11:37 - 29 օգոստոսի, 2020
Վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն

Վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն

ՀՀ կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 27-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում: «Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ: Վանուշ Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են անձնական դիմումի հիման վրա:
14:33 - 27 օգոստոսի, 2020
Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն |hetq.am|

Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն |hetq.am|

hetq.am: Կառավարությունն առաջարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարել` մասնավորեցման ցանկում ներառելով նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ): Ընկերությունը պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ստորգետնյա հանքերում և շինություններում՝ իրականացնելով հանքի օդի բաղադրության մշտադիտարկում, հնարավոր փլուզումների և այլ վթարների կանխարգելմանն ուղղված  միջոցառումներ, իսկ վթարների դեպքում՝ փրկարարական աշխատանքներ իր ենթակայությամբ գործող տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով): Այն Հայաստանի Հանրապետությունում միակ նման ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետևանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի և որակյալ ծառայության մատուցման համար: Նշվում է նաև, որ ընկերության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումից, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական և տեխնիկական աշխատանքների կատարումից, պողպատյա ճոպանների փորձարկումից, թթվածնային և այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումից, հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումից, հանքախորշերում փոշու և գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությունից: Մասնավորեցման առաջարկի համար հիմք է հանդիսացել վարչապետի հանձնարարականը՝ վերանայել պետության կողմից ստեղծված կազմակերպությունների կարգավիճակը և դրանցում հնարավորինս նվազեցնել պետության մասնակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ և կառավարել ավելի արդյունավետ: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 20-ին: Հիշեցնենք, սակայն, որ նախագիծը կարող է ընդգրկվել խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ` բացառապես գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:
14:19 - 27 օգոստոսի, 2020
Բողոքարկվել է դիմակ չդնելու համար կազմված արձանագրությունների 0.06 տոկոսը, բավարարվել՝ դրանց միայն 6.5 տոկոսը |armtimes.com|

Բողոքարկվել է դիմակ չդնելու համար կազմված արձանագրությունների 0.06 տոկոսը, բավարարվել՝ դրանց միայն 6.5 տոկոսը |armtimes.com|

armtimes.com: Փակ տարածքներում դիմակ պետք է դնել՝ կորոնավարակի տարածումը կանխարգելելու նպատակով. հայտարարել է պարետատունը՝ դիմակ չդնելու համար սահմանելով 10 հազար դրամ տուգանք: Հանրության մեջ, սակայն, հաճախ է հնչում կասկած, թե այդ տուգանքները չեն գանձվում, քանի որ հնարավոր է ոստիկանների կազմած այդ արձանագրությունները վիճարկել եւ շարունակել անարգել շրջել առանց դիմակների: Սակայն, ինչպես հարցմանն ի պատասխան՝ հաղորդեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, կազմված արձանագրությունների միայն մոտ 6.5 տոկոսն է չեղարկվել. տուգանքների ճնշող մեծամասնությունը վճարվել է կամ ենթակա է վճարման: Հարցերին, թե քանի՞ արձանագրություն է կազմվել ինքնամեկուսացման կանոնների խախտման եւ դիմակ չդնելու վերաբերյալ, ոստիկանությունից պատասխանել են, որ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը կազմվել է 137 արձանագրություն, որոնցից 106-ով կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, իսկ դիմակ չդնելու համար կազմվել է 65.585 արձանագրություն, որոնցից 19.876-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։ «ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից հակահամաճարակային կանոնների յուրաքանչյուր խախտման հայտնաբերման դեպքում կազմվում է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, միաժամանակ ոստիկանության ծառայողները հորդորում են քաղաքացիներին պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության կանոնները»,- նշված է պատասխանում։ Արձագանքելով այն հարցին, որ որոշ հասարակական կազմակերպություններ, ակտիվորեն տանելով դիմակ չդնելու քարոզ, հայտարարում են, որ իրենց օգնությամբ քաղաքացիները կարող են բողոքարկել ոստիկանության արձանագրությունները եւ խուսափել տուգանքներից՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդել են, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ (24.03.2020 թ.-ից մինչեւ 06.08.2020 թ) վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումների դեմ ներկայացվել է 1.137 բողոք, որոնցից 75-ը բավարարվել է, 832-ը՝ մերժվել, իսկ 230-ը գտնվում է ընթացքի մեջ։ Ինչպե՞ս է կազմվում արձանագրությունը, երբ մարդու մոտ չի լինում անձը հաստատող փաստաթուղթ. «Վարչական իրավախախտում կատարած անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում վերջինս ոստիկանության ծառայողի կողմից բերվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում, պարզվում է իրավախախտում կատարած անձի ինքնությունը եւ կազմվում իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու փաստով արձանագրվել է 1466 դեպք»,- հաղորդել են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ նման դեպքերում եւս 10 հազար դրամ տուգանք է նախատեսվում՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության համար: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար մինչ հուլիսի 8-ը կայացված վարչական տուգանքներից վճարվել է 4 մլն 580 հազար դրամ։ Այն հարցին, թե ի՞նչ սանկցիա է կիրառվել տաքսու այն վարորդի նկատմամբ, որը, իմանալով իր՝ կորոնավարակակիր լինելու մասին, շարունակել է սպասարկել ուղեւորների, ոստիկանությունից հաղորդել են, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277․1․ հոդվածի հատկանիշներով. հոդվածով նախատեսվում է 200 հազար դրամ տուգանքից մինչեւ 3 տարվա ազատազրկում։Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:08 - 27 օգոստոսի, 2020
ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

«Հրապարակ» օրաթերթը դեռեւս մեկ ամիս առաջ «Իշխանությունները փորձում են ֆուրոր անել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող 92 մլն եվրո աջակցության պայմանագրերի մեծ մասը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե այս տարի Եվրամիությունը 92 մլն եվրո է տրամադրելու Հայաստանին․ «Կասկածները, թե դա ոչ թե նոր գումար է, այլ Հայաստանին մինչ այդ տրամադրված գումարի վերաբաշխում, մեր աղբյուրները հաստատեցին. 92 մլն եվրոյի աջակցության 60 միլիոնը դեռ Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքն է։ 32 միլիոնն էլ, որի շուրջ իշխանությունները քարոզչական աղմուկ են բարձրացրել, ԵՄ-ի կողմից ոչ թե լրացուցիչ գումար է, այլ 2018-19թթ․ ԵՄ նախատեսած ու Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարներն են` բյուջետային աջակցության ծրագրով` բարեփոխումների համար նախատեսված։ Այսինքն` անգործության հետեւանքով լուրջ թերակատարում է գրանցվել, սակայն ԵՄ-ն փաստացի վերահատկացրել է ժամանակին չծախսված այդ գումարը, ինչը նույնպես բարի կամքի դրսեւորում է՝ կարող էին չհատկացնել»: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը  Դեռեւս այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ «Կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ  հպարտությամբ  տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ շեշտված է, որ միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Infocom-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին հատկացնել ոչ թե 92, այլ ընդհանուր 98,5 մլն եվրո գումար՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին դիմակայելու նպատակով։ «Հրապարակի» պնդմամբ՝ 92 մլն եվրո աջակցությունից 60 մլն Եվրոյի պայմանագիրը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 98,5 մլն եվրո գումարից միայն 38,5 մլն եվրոն է ձեւավորվել 2015-2017 թվականների ընթացքում կնքված բյուջետային աջակցության ծրագրերի վերակառուցումից։ Այդ թվականներին ստորագրվել է բյուջետային աջակցության 4 ծրագիր՝ «Աջակցություն՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը», «Որակավորումների բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար», «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» եւ «Աջակցություն՝ Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին․ առավել արդյունավետ եւ արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում»։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում մշակվել են 10-15 տարաբնույթ նախապայմաններ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթություն-աշխատաշուկա կապին, հանրային կառավարման արդյունավետությանը, հանրային ֆինանսների կառավարման թափանցիկությանը եւ այլ հարցերի։ Բոլոր 4 ծրագրերի շրջանակներում չկատարված նախապայմանների պատճառով կորցրած գումարը եւ դեռեւս ժամկետի մեջ գտնվող մնացած նախապայմանների գումարը՝ 38,5 մլն եվրոն, վերակառուցման շնորհիվ տրամադրվելու է Հայաստանին։ Մասնավորապես, 35,5 մլն եվրոն պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջե 2020 թվականի ընթացքում՝ առանց նախապայմանների, իսկ մնացած 3 մլն եվրոյի համար սահմանվել են մի քանի նախապայմաններ, որոնց կատարման վերջնաժամկետը սահմանված է 2021 թվականը։ «Հրապարակ»-ի պնդմամբ՝ մնացած 32 մլն եվրո գումարն էլ ոչ թե լրացուցիչ հատկացվող աջակցություն է, այլ 2018-2019 թվականներին Եվրամիության նախատեսած եւ Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարը՝ բյուջետային աջակցության ծրագրով՝ բարեփոխումների համար նախատեսված։ Փոխվարչապետի գրասենյակից Infocom-ին տեղեկացրել էին նաեւ, որ 98,5 մլն եվրո գումարից 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված բյուջետային աջակցության ծրագիր է, որի դրույթների համաձայնեցումն ավարտական փուլում է։ Այն ուղղվելու է կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը, իսկ դրա նախապայմանները վերաբերում են համավարակի արդյունքում սոցիալ-տնտեսական խնդիրների դիմակայմանը, ֆիսկալ քաղաքականությանը, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը եւ համավարակին առնչվող այլ հարցերին։ Վերոնշյալ 98,5 մլն եվրոյից 27 մլնն էլ ձեւավորվել է 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից։ Ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշում է կայացվել ամբողջությամբ վերակառուցել դրանք՝ առանց ոլորտի ներառելով թե՛ փոքր եւ միջին ձեռնարկությունները, թե՛ միկրոձեռնարկությունները՝ որպես ծրագրի շահառուներ։ Նշված 98,5 մլն եվրոյից 3 մլնը Եվրամիությունն արդեն տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ եւ պարագաներ գնելու նպատակով։ Սերժ Սարգսյանի ժամանակ ստորագրված աջակցության ծրագրերը, փաստորեն, ոչ թե 60 մլն եվրո էին կազմում՝ ինչպես պնդում էր լրատվամիջոցը, այլ միայն 38,5 մլն եվրո գումարի պայմանագիրն է կնքվել 2015-2017 թվականների ընթացքում։  Ինչ վերաբերում է 32 մլն եվրոյին, որը, ըստ «Հրապարակի», ամբողջովին նոր մշակված աջակցություն չէ, այլ միայն 2018-2019 թվականներին ստորագրված պայմանագրերի արդյունք, ինչպես տեսանք, աջակցության 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված եւ կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար նախատեսված գումար էր։ 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից էլ ձեւավորվել է միայն 27 մլն եվրո գումար։     Այսիպիսով, «Հրապարակը» կառավարող ուժին «մեղադրել» է Եվրամիության տրամադրած աջակցության վերաբերյալ «ֆուրոր» անելու մեջ, սակայն որպես փաստ ներկայացրել է սխալ պնդումներ։  Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 27 օգոստոսի, 2020
Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, ստորագրման չբերեք. վարչապետ |armtimes.com|

Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, ստորագրման չբերեք. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որը թույլ կտա սեպտեմբերին արտակարգ դրությունը չերկարաձգել։ Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միեւնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը: Նախագծերով սահմանվում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման և հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց՝ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների և (կամ) բուժման և (կամ) կանխարգելման և (կամ) հոսպիտալացման (ներառյալ՝ ոչ հոժարակամ) վերաբերյալ, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական (բժշկա-սանիտարական) կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ։ Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում և այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ: Հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ նախագիծը միայն երեկ է իրենց ներկայացվել՝ կարծիքի համար։ Ինչին արձագանքելով՝ վարչապետը դժգոհություն հայտնեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ դրվելու, երբ Կառավարության նիստին հնչում է, որ երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի, սա ինչքա՞ն է շարունակվելու»։ Աղաջանյանն ասաց, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունը հարցը զեկուցող արդարադատության նախարարությանն էր։ Իր հերթին Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը։ «Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, ստորագրման չբերեք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, հաշվի առնելով հարցի հրատապությունը, կարող են քվեարկությամբ ընդունել, բայց մինչեւ ստորագրելը պետք է քննարկվի։
12:37 - 27 օգոստոսի, 2020
Կապսի ջրամբարի շինարարության ժամանակ Ջրաձոր գյուղը կվերաբնակեցվի |lragir.am|

Կապսի ջրամբարի շինարարության ժամանակ Ջրաձոր գյուղը կվերաբնակեցվի |lragir.am|

lragir.am: Կառավարությունն այսօր ընդունեց Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին որոշումը։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-փուլով (ընթացիկ) նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3: Հետագայում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային և հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խոսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում (այսուհետ՝ ազդակիր համայնքներ)։
12:24 - 27 օգոստոսի, 2020