ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրահանձնաժողովը կարող է 4 մլրդ դոլարով տուգանել Իտալիային |tert.am|

Եվրահանձնաժողովը կարող է 4 մլրդ դոլարով տուգանել Իտալիային |tert.am|

tert.am։ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է Իտալիայի դեմ կարգապահական բնույթի վարույթ սկսել այն փաստի առնչությամբ, որ երկիրը չի կարողացել բավարար կերպով կրճատել պետական պարտքի մակարդակը, գրում է Bloomberg գործակալությունը: Եվրամիության օրենքների համաձայն՝ երկրների բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60 տոկոսը: Այն երկրները, որոնց պարտքը գերազանցում է այդ մակարդակը, պարտավորվում են սահմանված ժամկետում կրճատել այն: Իտալիայի պետական պարտքը երկրի ՀՆԱ-ի 132%-ն է կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է սահմանված չափը:  ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարները ստիպված կլինեն հաստատել չափից շատ պակասուրդի գործընթաց (Excessive Deficit Procedure) սկսելու մասին հանձնարարականը, ինչը ՀՆԱ-ի 0,2%-ի չափով տուգանք է նախատեսում: Տվյալ դեպքում դա հավասար է 4 մլրդ դոլարի: Հայտնի է, որ մինչ այժմ ԵՄ ոչ մի երկիր տվյալ գործընթացի համաձայն չի տուգանվել:
06:49 - 28 մայիսի, 2019
Ամենուրեք վեթինգի գործընթացը շատ զգայուն է՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն․ ԵՄ դեսպան |news.am|

Ամենուրեք վեթինգի գործընթացը շատ զգայուն է՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն․ ԵՄ դեսպան |news.am|

news.am։ Ամենուրեք վեթինգի գործընթացը շատ զգայուն է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփման ժամանակ լրագրողներին ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։«Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է։ Այսինքն՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն՝ որոշ ակնհայտ պատճառներից ելնելով, այնքան ակնհայտ, որ կարծես խոսելու կարիք չկա դրանց մասին»,- նշեց ԵՄ դեսպանը։ Նա ընդգծեց, որ իրենք ՀՀ–ում չեն մասնակցում ներքին քնարկումներին, թե ինչպես է պետք իրականցնել դատաիրավական բարեփոխումները․ «ընդամենը ասում ենք այն, ինչ մեր հայտարարությամբ է ամարգրված, մենք չենք վերլուծում տարբեր մտքեր, որոնք այս պահին շրջանառվում են հանրային դիսկուրսում, մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների փորձով, ես կրկին հղում եմ անում ձեր արդարդարտության նախարարին, որ խոսել էր ալբանական մոդելի մասին, եւ կարող ենք կիսվել մեր փորձով, որովհետեւ ԵՄ-ն խորապես ներգավված է Ալբանիայում իրականացվող բարեփոխումենր գործընթացում։ԵՄ դեսպանի խոսքով՝ բարեփոխումների նախընտրելի մոդելը պետք է Հայաստանն ինքը որոշի․ «Բայց ես վստահ եմ, որ ՀՀ-ն պետք է ինքը որոշի, որևէ մոդել չի կարող դիտվել որպես ձեր խնդիրների համադարման, որովհետեւ դուք տարբեր եք։ Հետեւաբար երբ խոսքը վեթինգի մասին, այդ նույն վեթինգի տարբեր մոդելներ կան։Որպես փորձագետ, իսկ ես 10 տարի Ստրասբուրգում ԵԽ-ի հետ աշխատել եմ, այսինքն՝ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու այլ երկրների փորձին դատաիրավական բարեփոխումների գործընթացում, կարող եմ ասել տարբեր մոդելներ կան, տարբեր փորձեր կան՝ դրական, թե բացասական։Ես կարծում եմ, որ եթե նայենք ալբանական փորձին, այն դիտվում է որպես դրական։ Իհարկե բավականին բարդ ընթացակարգ է՝ և իրավական, և սահմանադրական տեսանկյունից, ժամանակատար է, ծախսատար։ Նույնիսկ Եմ–ի պաշտոնական կայքերում կարող եք կարդալ հոդվածներ ալբանական փորձի մասին եւ տեսնել, որ ընդհանուր պատկերը դրական է։Հետեւաբար կառավարությունը ԱԺ–ի հետ պետք է նստեն, այսինքն՝ հայերը պետք է նստեն սեղանի շուրջ և հասկանան, թե Հայաստանի համար որն է լավագույնը, ոչ ոք դրսից չի փորձի որեւէ բան պարտադրել։Փորձագետներ կլինեն, որոնք խորհուդրներ կտան, կասեն, թե ինչն է լավ աշխատել, ինչը լավ չի աշխատել, եւ վստահ եմ՝ կան նման մարդիկ, եւ պատրաստ են դա անել, Եվրախորհրդից փորձագետներ կգան, որոնք կարող են ասել ձեզ, թե որոնք են միջազգային չափանիշները այս գործընթացը համապատասխանեցնելու ձեր պարտավորություններին Եվրախորհրդի շրջանակում, ստանդարտները վենետիկյան հանձնաժովի կողմից մշակված, բայց դուք դա ինքներդ պետք է անեք»,- եզրափակեց Պյոտր Սվիտալսկին։
06:38 - 27 մայիսի, 2019
ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար |armenpress.am|

ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար: Այս մասին ասված է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարության մեջ:«Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառույթուններին, որոնք բխում են մասնավորապես Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից: Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն:ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած մեր փոխադարձ պարտավորություններին համահունչ, ինչպես նաև որպես Հայաստանի Արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակման աջակցությանն ուղղված քաղաքական երկխոսության բաղակացուցիչ մաս՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների»,- ասված է հայտարարության մեջ:
14:09 - 23 մայիսի, 2019
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են թուլացնել ԵՄ-ը. եվրոպաշտոնյա |news.am|

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են թուլացնել ԵՄ-ը. եվրոպաշտոնյա |news.am|

news.am: Առաջին անգամ տեսնում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներն ընդհանուր հայացքներ ունեն. նրանք ցանկանում են թուլացնել Եվրոպական միությունը: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը: «ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը մեզ մարտահրավեր են նետել: Պատմության մեջ առաջին անգամ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ընդհանուր հայացքներ ունեն Եվրոպայի հարցում: Նրանք կարծում են՝ որքան Եվրոպան թույլ լինի, այնքան ավելի լավ կլինի իրենց համար, սակայն դա սխալ է»,- ասել է նա: Կատայնենի խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում որոշ պոպուլիստական կուսակցություններին աջակցելու համար: Դրանք, եվրոպաշտոնյայի խոսքով, ցնցում են ԵՄ-ն եւ ներքին խնդիր են:«Այդ կուսակցությունները, որոնք կապ ունեն նախագահ Պուտինի հետ, ցանկանում են թուլացնել եւ պառակտել ԵՄ-ը: Այդպիսով, Ռուսաստանն ակնհայտորեն ֆինանսավորում է այդ կուսակցություններն ու միջամտում մեր ժողովրդավարական գործընթացներին, օրինակ, հանրաքվեներին կամ ազգային ընտրություններին»,- հավելել է եվրոպաշտոնյան:Հիշեցնենք, որ Ավստրիայում եվրոպական ընտրություններն անցան սկանդալով: Երկրի փոխվարչապետ Հայնց Քրիստիան Շտրախը ստիվպած էր հրաժարական տալ ռուսաստանցի հարուստ կնոջ հեջ հանցավոր կապի մեջ մեղադրանքից հետո:Հասարակական կարծիքի հարցումները ցոյց են տալիս, որ այս շաբաթ ընտրություններից հետո ազգային կուսակցությունները կարող են Եվրոպական խորհրդարանում ստանալ տեղերի մինչեւ 30%-ը:
05:37 - 23 մայիսի, 2019
ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի |factor.am|

ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի |factor.am|

factor.am: Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Գլխավոր պատճառն հետևյալն է. Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում: Հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են»,- ընդգծեց Սվիտալսկին: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: «Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը: Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեզ վրա կարող է հույս դնել: Արդարադատության բարեփոխումների շրջանակում մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունե ենք սկսել և կառավարությանը խրախուսում ենք բարեփոխումների համար անհրաժեշտ միջոռացումները քաղաքացիական հասարակության ու դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով ձեռնարկել»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Ըստ նրա՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատտճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան և քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան: «Կարծում եմ՝ դատարանների նկատմամբ վստահության վերականգնմանը խոչընդոտող խնդիրները հենց սրանք են»,- եզրափակեց Սվիտալսկին:  
17:08 - 21 մայիսի, 2019
ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրի կողմնակիցը. Մոգերինի |news.am|

ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրի կողմնակիցը. Մոգերինի |news.am|

news.am։ Եվրոպական միությունը հաշվետվություն է հրապարակել 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսի սկիզբ ժամանակահատվածում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին:Հաշվետվությունը հրապարակվել է հունիսի 13-ին ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին: Դրանում ասված է, որ Հայաստանն ակտիվացրել է ԵՄ-ի հետ գործընկերության ամրապնդման եւ ընդլայնման ջանքերը: Հայաստանը հետեւողականորեն ընդունել է այն կարեւոր դերը, որը ԵՄ-ն կարող է խաղալ երկրում բարեփոխումների ծրագրի անարգել իրականացման գործում: Սակայն բարեփոխումների գործընթացը նախնական փուլում է: ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման կառավարության «ճանապարհային քարտեզը» կարեւոր գործիք կլինի բարեփոխումների ծրագրի առաջընթացի համար:«Եվրամիությունը եղել է եւ մնում է Հայաստանի կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրի ամենամեծ կողմնակիցը, որը նախատեսում է երկրում ժողովրդավարության կոնսոլիդացիա, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների առաջմղում»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:Նրա խոսքով՝ Հայաստանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է, «եւ մենք միասին կենտրոնացած ենք համընդգրկուն երկկողմ համաձայնագրի իրականացման վրա, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում կոնկրետ արդյունքների հասնելու վրա»: «Մշտապես մեր մտքում է այն, որ մեր նպատակը մեր քաղաքացիներին շոշափելի օգուտ տալն է»,- նշել է Մոգերինին:Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին հավելել է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը ուժեղ գործընկերներ են: «Մենք պատրաստ ենք աջակցելու կոնկրետ բարեփոխումներին, այդ թվում՝ արդարադատության եւ կրթության ոլորտներում, որոնք երկրի բնակիչների համար առանցքային են: Համաձայնագրի արագ կատարումը Հայաստանի բոլոր բնակիչների համար նոր տնտեսական հնարավորություններ է բացում»,- նշել է նա:  
13:52 - 21 մայիսի, 2019
ԵՄ-ը համաձայն է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել «սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ» |news.am|

ԵՄ-ը համաձայն է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել «սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ» |news.am|

news.am։ Եվրամիությունը համաձայն է քննարկել ԱՄՆ-ի հետ «սահմանափակ առեւտրային համաձայնագիրը», սակայն մտադիր չէ պայմանավորվել առեւտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին: Այդպես է արձագանքել առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը թվիթերյան իր էջում Թրամփի՝ ավտոմեքենաների եւ ավտոմասերի համար մաքսատուրքի սահմանումը 6 ամսով հետաձգելու որոշմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Մենք հերքում ենք կարծիքը, որ մեր ավտոմեքենաների արտահանումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: ԵՄ-ը պատրաստ է բանակցություններ վարել սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ, այդ թվում՝ քննարկել ավտոմեքենաների հատվածին վերաբերող հարցեր, սակայն մտադիր չէ պայմանավորվել առեւտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին»,-գրել է Մալմսթրյոմը: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մայիսի 27-ին Փարիզում նա կքննարկի այդ հարցերն առեւտրային բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:Թրամփը պետք է մինչեւ մայիսի 18-ը որոշում կայացներ ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի ներմուծման համար 25 տոկոսի չափով մաքսատուրքը գործադրելու կամ չգործադրելու մասին:
06:41 - 18 մայիսի, 2019
ԵՄ-ն քննարկում է իր տարածք ռուսաստանյան անձնագրերով ուկրաինացիների մուտքն արգելելու հնարավորությունը |azatutyun.am|

ԵՄ-ն քննարկում է իր տարածք ռուսաստանյան անձնագրերով ուկրաինացիների մուտքն արգելելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Եվրամիության դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու հարցը և Եվրահանձնաժողովին հանձնարարել ուսումնասիրել նման անձնագրերով քաղաքացիների` Եվրամիություն մտնելու արգելքի հնարավորությունը։Դեսպանները նաև քննարկել են եվրոպական նոր պատժամիջոցների սահմանման հարցն՝ ի պատասխան ռուսաստանյան իշխանությունների «անձնագրային քաղաքականության»:Նոր պատժամիջոցներին առայժմ կողմ է միայն Եվրամիության յոթ անդամ երկիր:Անցած ամիս Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած:Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել են Պուտինի հրամանագիրն՝ այն անվանելով սադրիչ քայլ։
13:12 - 17 մայիսի, 2019
Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները  |armenpress.am|

Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել Է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մայիսի 17-ին Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը»,- ասված Է փաստաթղթում: Հինգ մարդ հանվել Է սեւ ցուցակից նրանց մահվան պատճառով: «Այժմ ցուցակը ներառում Է 270 մարդու եւ 70 ընկերություն, որոնց նկատմամբ գործում Է ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների արգելքը»,- ասված Է հայտարարության մեջ: Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթը, որոնք հետեւողականորեն ուժեղացվել են 2011-ից մինչեւ 2014 թականը, ամենանշանակալիցներից մեկն Է Միության պատմության մեջ: Այն արգելում Է եվրոպական գործարարության գործնականում բոլոր շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում: Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանված Միրիայի ղեկավարության դեմ (ընդարձակ սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), դրանք նաեւ դրսեւորվում են ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:56 - 17 մայիսի, 2019
Brexit-ի գործարքի շուրջ խորհրդարանի քվեարկության օրը հայտնի է |aysor.am|

Brexit-ի գործարքի շուրջ խորհրդարանի քվեարկության օրը հայտնի է |aysor.am|

aysor.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի շուրջ Եվրամիության հետ համաձայնագրի վերաբերյալ կքվեարկի հունիսի սկզբին, հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչն՝ ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի և ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները: Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, դրա ընթացքում քննարկվել Է Brexit-ի իրագործման հարցը։ Խորհրդարանը մի քանի անգամ մերժել Է Մեյի կողմից առրաջարկվող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել Brexit-ի վերաբերյալ մոտեցումը։ «Վարչապետը և ընդդիմության առաջնորդը ցանկություն հայտնեցին իրականացնել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կքննարկենք հունիսի 3-ին սկսվող շաբաթվա ընթացքում: Պարտադիր է այնպես անել, որ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա մինչև ամառային խորհրդարանական արձակուրդների սկիզբը»,- ասված է Մեյի ներկայացուցչի հայտարարության մեջ:
14:18 - 15 մայիսի, 2019
ԵՄ-ն Հայաստանի հյուսիսային շրջանների ներառական աճին նպաստելու համար կհատկացնի ավելի քան 31 մլն եվրո |armenpress.am|

ԵՄ-ն Հայաստանի հյուսիսային շրջանների ներառական աճին նպաստելու համար կհատկացնի ավելի քան 31 մլն եվրո |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրով եվրոպական կողմը մեր երկրին կտրամադրի 31,250 մլն եվրո: Համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում: Համաձայնագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում (ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում) ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով: Ծրագրի նպատակներն՝ 1) աջակցել և նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում, 2) թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար, 3) խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների և փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար: Ծրագրի ներքո դրամաշնորհի միջոցով աջակցություն կտրամադրվի «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության համար՝ տարեկան անդամակցության վճարների 50%-ի չափով օժանդակություն տրամադրելու միջոցով` Կրթության և գիտության նախարարության/Գիտությունների ազգային կոմիտեի միջոցով: Ծրագրով նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով: Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31,250 մլն եվրո: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:
17:42 - 07 մայիսի, 2019
ԵՄ-ն անհանգստացած է իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով |news.am|

ԵՄ-ն անհանգստացած է իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով |news.am|

news.am: Եվրոպական միությունը անհանգստացած է Իրանի նավթային հատվածի հանդեպ ԱՄՆ պատժամաիջոցների վերջնականապես ուժի մեջ մտնելով։ Իրանական նավթի ներկրման էմբարգոն սպառնալիք է ներկայացնում Թեհրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրի պահպանման համար։ Այս մասին Բրյուսելում ասել է կլիմայի հարցերով ԵՄ հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն՝ հայտնում է DW-ը։ Քանի դեռ Իրանը շարունակում է պահպանել տվյալ պայմանագրի պայմանները, Եվրամիությունը նրան նույնպես կսատարի՝ ընդգծել է նա։ Միաժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին Բրյուսել իր այցի ընթացքում հանդես է եկել Վաշինգտոնի պատժամիջոցների պաշտպանությամբ՝ մատնանշելով ահաբեկչական կազմակերպությունների հետ Թեհրանի կապերը եւ Իրանում իրավական պետության բացակայությունը։ 2018թ․ նոյեմբերին Վաշինգտոնը վերականգնել էր Իրանի հանդեպ պատժամիջոցները՝ դաշնակից պետություններից պահանջելով դադարեցնել իրանական նավթի գնումները եւ սպառնալով հակառակ դեպքում պատժամիջոցներ սահմանել նաեւ գնորդների հանդեպ։ Ութ երկրների՝ Չինաստանի, Հունաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի եւ Թուրքիայի համար 180 օրվա ժամկետ էր սահմանվել, որը լրացել է մայիսի 2-ին
18:26 - 02 մայիսի, 2019