ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայման գործընթացին

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայման գործընթացին

Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբն այս օրերին գտնվում է Հայաստանում: Առաքելության հիմնական նպատակն է աջակցել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտի կատարելագործման հարցում, մասնավորապես, ներկայացնելով առաջարկություններ երիտասարդության հարցերի ոլորտում Եվրոպայի խորհրդի նորմերի և ստանդարտների հիման վրա Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայման վերաբերյալ: Այդ նպատակով այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի և ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիննների, երիտասարդական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրվել էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, շնորհակալությւոն հայտնելով ԵԽ փորձագիտական խմբին՝ ՀՀ իշխանություններին աջակցելու համար, նշել է, որ այսօրվա հանդիպումը միտված է ոլորտում առկա խնդիրների քննարկմանը և դրանց լուծման ուղիների մշակմանը: «Բոլորովին վերջերս ստանձնելով ոլորտի կառավարումը՝ միանգամից բացահայտեցի, թե որքան անելիքներ ունենք երիտասարդական քաղաքականության կատարելագործման առումով՝ հատկապես իրավական դաշտում: Երիտասարդների ներգրավվածությունն ակտիվ հասարակական-քաղաքական կյանքին մեր գերնպատակն է, և մեր ցանկությունն է ունենալ կրթված ու բանիմաց երիտասարդություն: Որպես նոր Հայաստանի ամենաերիտասարդ պետական պաշտոնյա՝ ինձ համար կրկնակի պատասխանատվություն է ստանձնել ոլորտի կառավարումը: Երիտասարդներն իրենց կարողությունները ցույց են տվել միշտ ու բոլոր հնարավոր մակարդակներում. այդ կարողությունների լավագույն ցուցադրումը եղավ նաև թավշա հեղափոխության ժամանակ երիտասարդական խմբերի ակտիվ ներգրավումը երկրում տիրող գործընթացներում»,-նշել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ շատ արագ հնարավոր կլինի կանոնակարգել ոլորտը, և ժամանակի հրամայական է՝ ունենալ երիտասարդության մասին առանձին օրենք և ռազմավարություն: Նշենք, որ ԵԽ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են Երիտասարդության հարցերի եվրոպական ղեկավար կոմիտեի, Երիտասարդության խորհրդատվական բյուրոյի, Երիտասարդական ֆորումի, ԵԽ քարտուղարության մեկական ներկայացուցիչ և եվրոպական երիտասարդական քաղաքականության պրոֆեսոր-գլխավոր զեկուցող:Հուլիսի 17-ին նախատեսվում է այց Գյումրի, հանդիպում-քննարկումներ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ: Հուլիսի 18-ին փորձագիտական խումբն այցի արդյունքները կամփոփի նախարարությունում նախատեսված հանդիպում-քննարկմամբ:
09:33 - 16 հուլիսի, 2019
Եվրամիությունը երկարացրել է պատժամիջոցների ժամկետը Հյուսիսային Կորեայի դեմ  |news.am|

Եվրամիությունը երկարացրել է պատժամիջոցների ժամկետը Հյուսիսային Կորեայի դեմ |news.am|

news.am: Եվրոպական միությունը երկարացրել է Հյուսիսային Կորեայի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ մտցված պատժամիջոցների գործողության ժամկետը, ասվում է ԵՄ Խորհրդի մամլո ամփոփագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ինչպես նշվում է փաստաթղթում, ԵՄ Խորհուրդը վերանայել է սեփական պատժացանկն այն անձանց դեմ, որոնց ակտիվները սառեցվել են եւ սահմանափակվել է տեղաշարժի իրավունքը։ ԵՄ պատժամիջոցները, որոնք մտցվել են անհատական կարգով, գործում են 57 մարդու եւ ինը իրավաբանական անձանց դեմ։ ԵՄ պատժացանկում կան նաեւ 80 ֆիզիկական եւ 75 իրավաբանական անձինք, որոնք հիշատակված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերում։ Պատժամիջոցները մտցվել են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու գործունեության հետ կապված։
08:27 - 16 հուլիսի, 2019
ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը |armenpress.am|

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ: Ինչպես նախօրյակին լրարգողներին հայտնել Է Միության ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարված հարաբերությունների, ինչպես նաեւ ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պատավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների հետեւանքների պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները։ Բացի դրանից, ԵՄ-ի խորհրդի օրակարգում Է Կիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ Է պատրաստում Անկարայի նկատմամբ: ԵՄ-ի խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ ԱԳ նախարարությունների ղեկավարները «կկենտրոնան Պարսից ծոցի շրջանում «լարված իրադրության վրա» եւ «կքննարկեն այն վրիպումների գյություն ունեցող ռիսկի նվազն ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»: Ինչպես հայտնել Է դիվանագետը, նախարարները տարածաշրջանում կողմերին կոչ կանեն «առավելագույն զսպվածության» եւ կքննարկեն միջուկային գործաքի հետ կապված իրադրությունը: «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրենի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:49 - 15 հուլիսի, 2019
ԵՄ երկրների դեսպանները սատարում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը |news.am|

ԵՄ երկրների դեսպանները սատարում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը |news.am|

news.am: Եվրամիության անդամ երկրները սատարել են հայտարարությունը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական հորատման համար: Ինչպես հաղորդում է Ekathimerini –ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, ոչ մի պետություն չէր առարկել հայտարարությունում ներառված դրույթների դեմ: Դրանք ենթադրում են առաջարկներ Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագիրը եւ տվյալ պահին բարձր մակարդակում երկխոսությունները դադարեցնելու շուրջ: Այն նաեւ կոչ է անում կրճատել Թուրքիային տրամադրվող օգնության ծավալները մինչեւ 2020 թվականը եւ հանձնարարել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկային գործունեությունը Թուրքիայում: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են եւ իրենք ցանկանում են, որ դրանք դադարեցվեն՝ հավելելով, որ ԵՄ-ը լիովին սատարում է Կիպրոսին:
17:46 - 12 հուլիսի, 2019
ԱԺ հանձնաժողովը քննարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը |tert.am|

ԱԺ հանձնաժողովը քննարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը |tert.am|

tert.am: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը: Մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց, որ ճանապարհային քարտեզը հաստատված է, այն ստացել է վարչապետի որոշման տեսք և ճանապարհային քարտեզը՝ որպես հավելված, կցված է վարչապետի որոշմանը և ենթակա է կիրարկման ըստ ժամանակացույցի: Հիմնական զեկուցող Մհեր Գրիգորյանն ասաց, որ ճանապարհային քարտեզով ամփոփել են այն միջոցառումները, որոնք Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ուժի մեջ են մտել այս պահին: Նա նշեց, որ 14 երկիր վավերացրել է այն, այսինքն` համաձայնագիրը 70%-վավերացված է: «Ճանապարհային քարտեզը կներառի այն միջոցառումների ոլորտային հատվածները՝ մասնավորապես, էներգետիկ համակարգ, տրանսպորտ, շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն, սպառողների պաշտպանություն, միգրացիա, կոռուպցիայի դեմ պայքար, դատական բարեփոխումներ, ժողովրդավարության ամրապնդում, մարդու իրավունքներ և առանձին ուժի մեջ մտած հատված ունենք, որը վերաբերում է առևտրին, դա էլ է բազմաբաղադրիչ հատված՝ սկսած պետական գնումներից»,- ասաց Գրիգորյանը: Գրիգորյանն ասաց, որ հաջորդիվ սկսելու են ճանապարհային քարտեզի երկրորդ փուլը, որը վերաբերելու է առողջապահական հարցերին՝ կրթություն, սոցիալական ապահովություն և այլն: «Այսինքն՝ պետք է պատրաստ լինենք, որ բավականին բարդ ոլորտների մասին ճանապարհային քարտեզի դիզայն անենք նաև իրավական ակտերի աշխատանքները սկսենք»,- ասաց փոխվարչապետը: Նա նշեց, որ մինչև հիմա 12 նիստ են անցկացրել, որի աշխատանքներով էլ ձևավորվել է աշխատանքային քարտեզը: «Այս ճանապարհային քարտեզը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված, ըստ էության, մեր իտնեգրման գործընթացի հետ կապված ծածկում է միջոցառումների 70 տոկոսը, որը ենթադրում է մոտ 200 միջոցառում»,- ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց փոխվարչապետից, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է ֆինանսավորվելու վերը նշված 70 տոկոսի կիրարկումը։ Ի պատասխան փոխվարչապետը նկատեց, որ ֆինանսավորումը բազմաղբյուր է լինելու։ «Ֆինանսավորման աղբյուրները նշմարվում են, բայց դրանք մեկ աղբյուր չեն լինի։ Ճանապարհային քարտեզի հետ կապված միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրը լինելու են պետական բյուջեն, դոնորների հատկացումը, դոնորների արտաքին վարկային միջոցները և ԵՄ աջակցությունը։ Մոտավորապես այս չորս աղբյուրի շրջանակում տեղի կունենա իմպլեմենտացիան», - ասաց նա։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ նշեց, որ այս ճանապարհային քարտեզով նախատեսված շատ միջոցառումների արդյունավետությունը կախված է նաև քաղաքացիների աջակցությունից: Նրա խոսքով՝ պետք է մարդկանց հետ տանել աշխատանք, իրազեկենք, տեղեկացնենք նրանց ծրագրի մասին: Մհեր Գրիգորյանն էլ արձագանքեց, որ այս բարեփոխումներին, նախևառաջ, հասարակությունը պետք է պատրաստ լինի: «Շատ դեպքերում, եթե ուզում ենք կյանքի որակը լավանա պետք է ստանդարտները խստացվեն, տեխնիկական ստանդարտների խստացումը միանշանակ չի ընկալվելու, այստեղ թե՛ դուք, թե՛ մենք անելիք ունենք, պետք է սերտ համագործակցենք, որ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում: Օրինակ՝ այն ավտոմեքենաների պարկը, որ մենք ունենք այդ պարկով երթևեկության կանոնների եվրոպական ստանդարտ սահմանելը անհնարին է լինելու:
11:45 - 12 հուլիսի, 2019
ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները |armenpress.am|

ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները |armenpress.am|

armenpress.am։  Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները: Հուլիսի 12-ին Բրյուսելում այդ մասին հանդիպման նախաշեմին լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի ներկայացուցիչը։ «Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում Է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում եւ Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա եւ կքքնարկեն այն վիրպումների գոյություն ունեցող ռիսկի նվազեցման ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»,- ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն: «Նախարարներն առավելագույն զսպվածությամն կոչ կանեն: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:26 - 12 հուլիսի, 2019
Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս՝ լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում․ Արման Բաբաջանյան |tert.am|

Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս՝ լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում․ Արման Բաբաջանյան |tert.am|

tert.am։ Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում: Հուլիսի 2-4-ը Վարշավա այցելությունից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա պարզաբանեց. «Որովհետև շատ կոնկրետ հարցադրումներ ունեն ընդհանրապես մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ և ակնկալել, որ այն սպասումները, որ ունենք արագության մասով, դրանք ուղղակի տեղին չեն: Այս իմաստով ևս պետք է արձանագրենք, որ սպասումները պետք է զուսպ լինեն»։Արման Բաբաջանյանը հստակեցրեց՝ ինքը նկատի ունի, որ առնվազն մինչև 2020 թվականը հույսներս պետք է կտրենք, որ վիզաների ազատականացման մասին կարող է խոսք լինել։ «Որովհետև մի շարք պատճառներ կան, այդ թվում խնդիրներ, որոնք ես այս պահին չեմ կարող բարձրաձայնել՝ ազգային անվտանգությանն է դա առնչվում: Բայց պետք է անկեղծ լինենք, շատ լայն շրջանակ կա անկեղծ խոսակցության՝ հասկանալու, թե այն փոփոխությունները, որ մեր երկրում տեղի են ունեցել, որքանով կարող են տեսքի բերել արտաքին քաղաքական մասը, որը վերաբերում է ԵՄ-ին, ԵՄ-ի հետ համալիր և ինչու ոչ ԵՄ առանձին երկրների հետ համագործակցությանը: Այստեղ, կարծում եմ, դեռ անելիքներ կան՝ այդ թվում վիզաների ազատականացման մասով, ուղղակի այդ սպասումները, որոնք կային դեռևս 2017թ-ի ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիր/խմբ.) ստորագրումից հետո, այսօր ևս պետք է խիզախություն ունենանք հայտարարելու, որ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, պետք է ավելի նախաձեռնող լինել բոլոր ճակատներով»,-ասաց Բաբաջանյանը։Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հավելեց, որ այնպես չի, որ Լեհաստանը չի աջակցում ՀՀ-ին վիզաների ազատականացման ճանապարհին։ «Այդքան էլ այնպես չէ, որ ՍԵՊԱՆ-ն անմիջականորեն պետք է կապել վիզաների ազատականացմանը. դրանք առանձին պրոցեսներ են, չնայած ունեն որոշակի ռեֆորմացնելու հատկություն, այսինքն՝ մեկի ռեֆորմների արդյունքում քո խոսքն ավելի արժևորված է»,-ասաց նա։Ավելին՝ tert.am
10:25 - 11 հուլիսի, 2019
ԵՄ նախազգուշացումը Թուրքիային |armenpress.am|

ԵՄ նախազգուշացումը Թուրքիային |armenpress.am|

armenpress.am։ Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է: Եվրամիությունը Անկարային կրկին զգուշացում է արել: Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber»-ը:Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշված է. «Չնայած որ ցանկանում ենք Թուրքիայի հետ շարունակել մեր բարիդրացիական հարաբերությունները, այնուամենայնիվ ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի ինքնավարությունը խախտելուն ուղղված Թուրքիայի քայլերը պատճառ հանդիսացան, որ ԵՄ-ն հանդես գա համերաշխության կոչով»: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնելով, որ այդ շրջաններում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ իրականացնելը մտահոգիչ է, պատժամիջոցներ կիրառելու հետ կապված նախազգուշացում էր արել: Հունաստանի արտաքին գործերի նորընտիր նախարար Նիկոս Դենդիասը «Euronews»-ին փոխանցած հայտարարության մեջ անդրադարձել էր այս թեմային:«Թուրքիան քայլեր իրականացնելուց առաջ պետք է նախ հաշվի առնի, որ Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ անդամ և ինքնիշխանություն ունեցող երկիր է: Միջազգային իրավունքին հակառակ քայլեր իրականացնելով՝ Թուրքիան ոչինչ չի շահի», - նշել է նա: Անկարան անպատասխան չի թողել այս զգուշացումները և հայտարարել է, որ հորատման աշխատանքները շարունակվելու են: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երաշխավոր երկրներից բացի՝ բոլոր մյուս երկրների հայտարարություններն ու զգուշացումները իրենք անտեղի են համարում:
09:47 - 11 հուլիսի, 2019
ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության շուրջ. նիստը դադարեցվել է |tert.am|

ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության շուրջ. նիստը դադարեցվել է |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դադարեցրել է Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը, որի ընթացքում Եվրամիության երկրների առաջնորդները պետք է համաձայնեցնեին Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածությունը: Այդ մասին լույս հուլիսի 1-ին Twitter-ում հայտնել է Տուսկի ներկայացուցիչ Պրեբեն Աամանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի հաջորդ ղեկավարն ամենայն հավանականությամբ կլինի նիդեռլանդցի սոցիալ-դեմոկրատ գործիչ Ֆրանս Տիմմերմանսը: Սակայն Վիշեգրադյան խմբի անդամները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան ու Սլովակիան, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը, քանի որ որպես Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ժան Կլոդ Յունկերի տեղակալ՝ նա կողմ էր արտահայտվել Վարշավայի ու Բուդապեշտի նկատմամբ պատժամիջոցներին:  
09:49 - 01 հուլիսի, 2019
ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|

ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|

news.am։ Եվրամիությունը եւ հարավամերիկյան Մերկոսուր դաշինքը առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո, տեղեկացնում է Independent-ը։Երկու դաշինքներն ուժեղացրել են իրենց ջանքերը համաձայնագրի կնքման հարցում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որոնք դրդել են ԵՄ-ին դադարեցնել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ եւ փնտրել այլընտրանքային առեւտրային դաշնակիցներ, գրում է պարբերականը։Ըստ համաձայնագրի՝ ձեռք է բերվել ազատ առեւտրի համաձայնություն Մերկոսուրի անդամ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի ու Կանադայի միջեւ, ինչպես նաեւ գործարք է կնքվել Ճապոնիայի եւ Մեքսիկայի միջեւ։Ներկա պահին ԵՄ-ը Մերկոսուր դաշինքի ամենախոշոր եւ ներդրումային գործընկերն է եւ երկրորդ խոշոր գործընկերն ապրանքների առեւտրում։
09:22 - 29 հունիսի, 2019
ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը |news.am|

ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը |news.am|

news.am։ Եվրամիության ղեկավարները նախազգուշացնում են, որ առեւտրային տարաձայնությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ վնասում են գլոբալ տնտեսությանը, տեղեկացնում է Reuters-ը։«Մեծ քսանյակի» ղեկավարները Օսակայում գագաթաժողովն անցկացնում են անհնագիստ աշխարհում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի եւ Իրանի միջուկային պարտավորությունների շուրջ լարվածության պատճառով, որոնք սպառնում են մթագնել այլ հարցերի վերաբերյալ բանակցությունները, ինչպիսին են կլիման եւ թվային տնտեսությունը։Բոլորն անհամբեր սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք ԱՄՆ-ը լրացուցիչ տուրքեր կմտցնի չինական ապրանքների ներմուծման վրա։«Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային հարաբերությունները բարդ են, դրանք նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մեր բանակցություններում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստանի իշխանությունների հետ ես ուշադրություն եմ հրավիրել այն վնասակար ազդեցության վրա, որն առաջ է բերում այդ վիճելի հարցը»։Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, որպեսզի բարեփոխվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ ստեղծվեն հավասար խաղի պայմաններ։Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Իրանը խախտում է միջուկային պարտավորությունները, նա ասել է, որ Եվրամիությունը կշարունակի հետեւել դրան։ «Մենք համառորեն կոչ ենք անում Իրանին շարունակել կատարել բոլոր պարտավորությունները միջուկային գործարքի գծով, եւ մենք լրջորեն ենք վերաբերվում նրա կողմից պարտավորությունների ցանկացած խախտմանը»,- ասել է Տուսկը։
08:27 - 28 հունիսի, 2019