ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|

2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|

panarmenian.net: Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միության պատվիրակությունը Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի երկրորդ փուլի (ԳԼԿ II) համակարգող կոմիտեի 1-ին հանդիպման ընթացքում կներկայացնեն 2019-2021 թթ. իրականացվող ծրագրերը։2019-2021թթ․ Հայաստանում իրականացվող երկու ծրագիր ֆինանսավորվելու են Եվրոպական միության (80%) և Եվրոպայի խորհրդի կողմից (20%): Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն եվրո:Նշված ծրագրերը ընդգրկում են հետևյալ ուղղությունները. կոռուպցիայի դեմ պայքար և կանխարգելում՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով, աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ ամրապնդելով Հայաստանում դատական իշխանության անկախությունը և արհեստավարժությունը, աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը։Ի հավելումն Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերին, Հայաստանում նաև իրականացվում են Արևելյան Գործընկերության մի շարք երկրներ ընդգրկող 4 տարածաշրջանային ծրագիր՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքար, փաստաբանի մասնագիտության խթանում, խտրականության դեմ պայքար և կանանց համար արդարադատության մատչելիության խթանում: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.4 մլն եվրո։Ծրագրերը կներկայացնեն Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան,Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության ծրագրերի վարչության ղեկավար Պիլառ Մորալեսը և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ քարտուղար, ԳԼԿ ազգային համակարգող Սուսաննա Ադամյանը:
12:03 - 26 սեպտեմբերի, 2019
Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը:Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին այն հիմնարար աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանին:«Այդ աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում»,– նշել է նախագահը։Անդրեա Վիկտորինն իր խոսքում ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում: «Շատ ուրախ ենք, որ ունենք համաձայնագիր, ունենք հիմք և ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն է տալիս աշխատել այդ ամենն ավելի արագ կյանքի կոչելու ուղղությամբ»,– ասել է նա: Դեսպանը նշել է, որ ունի բազմաթիվ գաղափարներ, որոնք մտադիր է իրագործել իր պաշտոնավարման ընթացքում:Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է համապարփակ և ընդլայնված համագործակցությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ:
12:26 - 17 սեպտեմբերի, 2019
ԱԳՆ-ում կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման  հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը |armenpress.am|

ԱԳՆ-ում կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 13-ին կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որտեղ անդրադարձ է կատարվելու ՀՀ քաղաքացիների կողմից արտոնագրի ստացման ընթացքում առաջացող մի շարք խնդիրներին: Ինչպես տեղեկացնում է սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:«Նիստի ժամանակ քննարկվելու են Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև քննարկվելու են դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը և անդրադարձ է կատարվելու խնդիրներին: Նշեմ, որ հայկական կողմը ԵՄ գործընկերներին ուշադրության է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցման խելամիտ ժամկետների ամրագրման առաջացող բարդությունների հետ, ինչպես նաև այն անհիմն մերժումների քանակի հետ, որոնք կապված են այն անձանց հետ, որոնք բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետություններում` ուսանողներ, գիտնականները, լրագրողներ և այլոք»,- ընդգծեց Նաղդալյանը:ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործությունում կարևորում է մարդկանց միջև շփումների խրախուսումը և ԱԳՆ-ն մշտապես հանձնառու ենք լինելու այս հարցին:
10:54 - 13 սեպտեմբերի, 2019
Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունքում ավելի քան 501 մլն դրամ է հատկացվելու գիտության ոլորտին

Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունքում ավելի քան 501 մլն դրամ է հատկացվելու գիտության ոլորտին

ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Ծրագրի նպատակն է՝ ապահովել ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և առհասարակ, իրավաբանական անձանց մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները կունենան նույն իրավունքները, ինչ ԵՄ անդամ-երկրների կազմակերպությունները, բացի այդ, մասնակից կդառնան համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը:2016-2019թթ.-ին ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է 103 հայտ, որից 26-ը բավարարվել է: Այսինքն` հայտերի բավարարման հաջողության գործակիցը կազմել է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև Հորիզոն-2020 ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) համեմատ: Բացի դրանից, Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր: Համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրի` մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել` ՀՀ և ԵՄ ՀՆԱ-ի համամասնությամբ սահմանված գործակցի չափով: Միևնույն ժամանակ, համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսը, կարող է կատարվել Եվրամիության արտաքին օգնության միջոցների հաշվին: Համախառն ներքին արդյունքի գործակցով` 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմել է 989 մլն 813 հազար դրամ, որի 50 տոկոսը (494 մլն 906 հազար դրամ) կարող է ֆինանսավորվել ԵՄ արտաքին օգնության միջոցների հաշվին: Բացի այդ, Գիտության կոմիտեի` այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվին առկա է 6 մլն 149 հազար դրամի մնացորդ: Այս տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար հաստատվել է նախահաշիվ`նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, ընդհանուր՝ 501 մլն 56 հազար դրամ:
10:30 - 12 սեպտեմբերի, 2019
Բրիտանական խորհրդարանը պաշտոնապես դադարեցնում Է աշխատանքը |armenpress.am|

Բրիտանական խորհրդարանը պաշտոնապես դադարեցնում Է աշխատանքը |armenpress.am|

armenpress.am։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես աշխատանքը կդադարեցնի մինչեւ հոկտեմբերի 14-ը: Դա կլինի արդի պատմության մեջ ամենաերկար ընդմիջումը խորհրդարանի աշխատանքում, ինչի մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Դաունինգ-սթրիթի ներկայացուցչին: Խորհրդարանն աշխատանքը կդադարեցնի աշխատանքային օրվա ավարտին: Դաունինգ-սթրիթում կոչ են արել քվեարկել արտահերթ ընտրությունների անցկացման օգտին, որպեսզի «հասարակայնությանը հնարավորություն տրվի որոշում ընդունել»:Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նախաձեռնել Է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա մտահղացմամբ, օրենսդիրները չեն աշխատի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ պատգամավորների առջեւ պետք Է ելույթ ունենա թագուհին, ով կհրապարակի կառավարության նոր գերակայությունները: Այդպիսով, խորհրդարանականներն զգալիորեն քիչ օրեր կունենան Բրյուսելի հետ քննարկելու գործարքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ, որը պլանավորված Է հոկտեմբերի 31-ին:Մինչդեռ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները չեն պաշտպանել հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու առաջարկը:Ավելի վաղ Daily Telegraph թերթը, վկայակոչելով Բրիտանիայի կառավարության աղբյուրներ, հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում Է մի քանի պլաններ, որոնք պետք Է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը: Անցյալ շաբաթ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում Է Եվրամիությունից խնդրել Brexit-ի ժամկետի նոր հետաձում այն դեպքում, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոնդոնը եւ Բրյուսելն այդպես Էլ համաձայնության չգան «ապահարզանի» պայմանների շուրջը: Սակայն, հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Ջոնսոնը, ով պնդում Է, որ թագավորությունը պետք Է ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, մտադիր Է Եվրամիությանը համոզել չհամաձայնելու նոր հետաձգմանը: Պաշտոնական խնդրանքի հետ կառավարությունը կարող Է Բրյուսել ուղարկել նամակ իր դիրքորոշման շարադրանքով, որը տարբերվում Է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից, եւ ուղղակիորեն նշել, որ չի ցանկանում Եվրամիությունից դուրս գալու ժամկետը հետաձգել հոկտեմբերի 31-ից հունվարի 31-ը: «Մենք մտադիր ենք թույլ չտալ ցանկացած հետաձգում: Պարտվողական օրենքը նշանակություն կունենա սոսկ այն դեպքում, եթե մեզ հետաձգում առաջարկվի, սակայն, երբ մեր պլանը հասկանալի դառնա, ապա շատ հավանական Է, որ այդպիսի շարունակություն չի հետեւի»,- հայտարարել Է թերթի աղբյուրը, որի խոսքով՝ նախարարների կաբինետը նաեւ ունի պահեստային պլան այն դեպքում, եթե Բրյուսելը համաձայնի Brexit-ի հետաձգմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:20 - 09 սեպտեմբերի, 2019
Եվրամիությունը հանդես Է եկել ԳՀՀԾ-ի պահպանման եւ Հորմուզի նեղուցում ապաԷսկալացման օգտին |armenpress.am|

Եվրամիությունը հանդես Է եկել ԳՀՀԾ-ի պահպանման եւ Հորմուզի նեղուցում ապաԷսկալացման օգտին |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցություններում հավանություն են տվել Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանմանը, Հորմուզի նեղուցի շուրջն իրադրության ապաԷսկալացման ջանքերին: Այդ մասին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Հելսկինկիում տեղի են ունեցել ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ բանակացություններ, որոնց արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել Է Մոգերինին, հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կայքում: Մոգերինիի խոսքով՝ Մերձավոր Արեւելքի իրադրության քննարկման շրջանակներում նախարարները արծարծել են, մասնավորապես, Սիրիայի իրադրությունը:«Ընդհանուր հավանություն տրվեց ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ (Գեյր) Պեդերսենի աշխատանքին, սահմանադրական հանձնաժողովի ստեղծման ջանքերին, ինչպես նաեւ անհանգստություն հայտնվեց Իդլիբի իրադրության առթիվ»,- ասել Է նա լրագրողներին: Բացի դրանից, Եվրամիության երկրները կրկին հանդես են եկել հաջակցություն «ԳՀՀԾ-ի ամբողջական կատարման եւ պահպանման»: «ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պայմանագիրը մնա ուժի մեջ»,- ասել Է Մոգերինին: Նախարարները նաեւ արծարծել են Հորմուզի նեղուցի շուրջն ստեղծված իրադրությունը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «հիմնական ուղերձն այն Է, որ անհրաժեշտ Է խուսափել հետագա Էսկալացիայից, հնարավորություններ գտնել երկոսության եւ տարածաշրջանում համագործացության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/34/ 16.09
12:23 - 30 օգոստոսի, 2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով |shantnews.am|

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով |shantnews.am|

shantnews.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին:Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից կգան սեպտեմբերի 3-ին, նրանք մի քանի օր կունենան խորհրդարանի աշխատանքի այս դադարից առաջ ու հետո, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան արգելել Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի ԵՄ -ից դուրս գալու որոշմանը:Խորհրդարանի աշխատանքի ընդհատումը պատգամավորներին հնարավորություն կտա ուսումնասիրել և հաստատել ԵՄ հետ նոր համաձայնագիրը, եթե նման փաստաթղթի շուրջ համաձայնություն լինի:
11:05 - 28 օգոստոսի, 2019
ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի. Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն |tert.am |

ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի. Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն |tert.am |

tert.am: Եվրամիության իշխանությունները նոր միգրացիոն քաղաքականություն կմշակեն, որպեսզի բոլոր անդամ երկրներն ավելի արդար կերպով կիսեն այդ ոլորտի պատասխանատվությունը, հաղորդում է korrespondent.net-ը՝ Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը հղումով: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է փախստականների խնդրի կարգավորման նոր ծրագիր, որը պետք է լինի «բարձրորակ, բայց մարդասիրական»:Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քննել փախստականների հոսքի կառավարման քաղաքականությունը։ Իր հերթին Կոնտեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նորընտիր ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տնտեսական աճը, աշխատանքի տեղավորումը, միգրացիան և կլիմայական փոփոխությունները:
06:20 - 04 օգոստոսի, 2019
Կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս մինչեւ հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու օգտին. Ջոնսոն |armenpress.am|

Կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս մինչեւ հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու օգտին. Ջոնսոն |armenpress.am|

armenpress.am։ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 25-ին հայտարարել Է, որ իր կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից հեռանա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ինչպես հաղորդել Է The Independent թերթի կայքը, նրա կողմից կազմված նախարարների կաբինետի առաջին նիստում Ջոնսոնն ընդգծել Է, որ իր վարչապետության առաջիկա երեք ամիսները շրջադարձային պահ կդառնան բրիտանական պատմության մեջ:«Ինչպես դուք բոլորդ գիտեք, մեր հանդեպ մասշտաբներով վիթխարի խնդիր Է կանգնած: Դա շրջադարձային պահ Է մեր երկրի պատմության մեջ,- ասել Է Ջոնսոնը՝ դիմելով իր նախարարներին:- Այժմ մենք, մենք բոլորս, տրամադրված ենք, որպեսզի երկիրը հեռանա Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին կամ այդ ժամկետից շուտ՝ առանց ամեն «եթե»-ների եւ առանց ամեն «բայց»-երի: Սակայն մենք չենք սպասի հոկտեմբերի 31-ին, որպեսզի սկսենք իրականացնել նոր ցնցող ծրագիր մեր երկրի համար, ուրեմն նշանակում Է մենք պետք Է իրականացնենք այն, ինչն իսկապես կարեւոր Է մարդկանց համար»:Հուլիսի 25-ին ավելի ուշ նա ելույթ Է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի առջեւ եւ նշել իր կառավարության կոնկրետ գերակայությունները: Սպասվում Է, որ նա նաեւ ստիպված կլինի պատասխանել ընդդիմության եւ կուսակիցների կողմից խիստ քննադատությանը, որոնցից շատերը դժգոհ են այն բանից, որ Ջոնսոնն իրեն շրջապատել Է համոզված եվրասկեպտիկներով եւ կառավարող Պահպանողական կուսակցության աջ թեւի անդամներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:34 - 25 հուլիսի, 2019
Մի անհանգստացեք, ԵՄ-ն չի փոխում դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում. Պյոտր Սվիտալսկի |lragir.am|

Մի անհանգստացեք, ԵՄ-ն չի փոխում դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում. Պյոտր Սվիտալսկի |lragir.am|

lragir.am։ Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մնում է նույնը, այս դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում այս հակամարտությանը չկա, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվելու:  Երկրորդը, մենք նպաստում ենք Մինսկի խմբի գործունեությանը նաև քաղաքական հարթությունում: Եվ մեր դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել: Մենք այս դիքրքրոշումը հայտնել ենք բազմիցս, որևէ պատճառ չկա անհանգստանալու, թե Եվրամիությունն իր դիրքորոշումը փոխում է: Մենք մեր դիրքորոշումը չենք փոխել, վստահեք մեզ»,- ասաց Սվիտալսկին:
09:05 - 22 հուլիսի, 2019