Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով |armenpress.am|

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Օրենքի նախագիծը վերաբերում է անկանխիկ գործառնությունների դաշտի ընդլայնմանը: Օրենքը հիմնականում դրույթներ է սահմանում, որով հնարավորություն է ստեղծվելու, որ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար անկանխիկ գործառնությունները դառնան ավելի մատչելի, դրանք ավելի մասսայական կիրառվեն: «Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ և մատչելի: Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել՝ ծառայություններ և ապրանքներ գնելիս: Սա մարդկանց իրավունքն է, և բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները և պետությունը համատեղ, միմյանց հետ աշխատելով, պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը»,-ասաց Երիցյանը: Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե միջնորդավճարը բարձր է՝ Երիցյանն ասաց. «Օրենքում հստակ գրված է, որ քաղաքացու համար դա պետք է լինի: Այսինքն՝ քաղաքացին կանխիկով է վճարում, թե այլ վճարային միջոցներով, իր համար չպետք է գնի փոփոխություն լինի: Մնացածը միջնորդավճարներ են. դրվել է դրույթ, որ ԿԲ-ն կարող է սահմանել վերին և ներքին շեմ, մեթոդաբանություն, կարգ, կարգավորում մտցնել գների մեջ, որոնք հընթացս մենք կիրականացնենք»: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի՝ գրավատների կողմից 20 հազար ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկեց 2020 հուլիսի 1-ից սկսած սահմանել 80 հազար ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, իսկ 2024-ի հունվարի 1-ից՝ 30 հազար դրամ և ավել տրամադրվող վարկերը: Հիմնական զեկուցող չառարկեց առաջարկներին: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նախագծին դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ: «Եթե դու հաշվին ես փոխանցում գումարը, և իմ բանկոմատը չկա, այլ բանկոմատից օգտվելու դեպքում ես տուժում եմ»,-ասաց նա: Քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
11:39 - 11 հունվարի, 2022
Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գաբրիելյանը նշեց, որ նախագծի առաջարկվող օրենսդրական կարգավորումները կկարգավորեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը եւ կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը: Գաբրիելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առկա բացը կարգավորելու  անհրաժեշտությամբ, մասնավորապես, գործող իրավակարգավորումներով իրավասու խմբակցությունն անընդհատ կարող է առաջադրել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: «Սրա հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել այս խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որով սահմանվում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը»,- ասաց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ գործնականում պարզ է դարձել, որ այս մասով Օրենքն ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- եզրափակեց Գաբրիելյանը:
11:22 - 11 հունվարի, 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ։
19:16 - 04 հունվարի, 2022
Աղասի Մարգարյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից

Աղասի Մարգարյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահի օգնականի՝ աշխատանքից ազատման մասին: Որոշման մեջ նշվում է․«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աղասի Մարգարյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2022 թվականի հունվարի 3-ից Աղասի Մարգարյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշվում է կարգադրության մեջ: Նշենք, որ Աղասի Մարգարյանը ԱԺ նախագահի օգնական էր նշանակվել Ալեն Սիմոնյանի՝ նախորդ տարվա հոկտեմբերի 14-ի կարգադրությամբ:
12:30 - 04 հունվարի, 2022
Հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազում ենք մեր սերունդների համար. վարչապետ

Հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազում ենք մեր սերունդների համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության, օրենսդիր իշխանության, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև սովորաբար պետական համակարգի աշխատանքից բողոքում են՝ խոսելով բյուրոկրատիայի, քաշքշուկների, ձգձգումների մասին: Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականը սովորական տարի չէր, և, ըստ էության, 44-օրյա պատերազմի հետևանքների մի զգալի մասը հենց 2021 թվականի ընթացքում զգացինք, տեսանք, այդ հետևանքների հետ առերեսվեցինք: Մեր պետականության առաջ շատ մեծ և վտանգավոր մարտահրավերներ էին կանգնած, և պետք է արձանագրել, որ կարողացանք կառավարել այդ մարտահրավերները: Իհարկե, դա հեշտ չտրվեց, և այդ մարտահրավերների կառավարման գործում էական է, առանցքային է բոլոր ներկաների, մեր պետական բոլոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքը: Այդ աշխատանքի համար իսկապես շնորհակալ եմ ձեզնից: Ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարելով՝ մենք ոչ միայն չվնասեցինք Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի միջազգային համարումը, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդեցինք: 2021 թվականին երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություներ: Դրանցով մենք կարողացանք ընտրական գործընթացի նոր գործառույթ ի հայտ բերել, երբ ընտրություններով, ի վերջո, ներքին քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, այլ ոչ թե հակառակը: Այդ ընտրությունների ընթացքում, դրանից առաջ մեր ամբողջ պետական համակարգը, իրավական համակարգը, դատական համակարգը օրնիբուն աշխատել են: Ընդ որում՝ աշխատել են՝ փորձելով տուրք չտալ էմոցիաներին, փորձելով հավատարիմ մնալ ծառայությանը, առաքելությանը, պետական կարգին: Եվ ակնհայտ է, որ այդ ծառայությունը 2021 թվականին ստացվել է այս մարտահրավերները հասցեագրելու բերումով, ինչն ամենևին չի նշանակում, թե մեր աշխատանքն անթերի է, հակառակը՝ 2020-2021 թվականների ընթացքում մենք ի հայտ ենք բերել մի շարք համակարգային խնդիրներ, որոնք գոյություն ունեն մեր պետական կառավարման համակարգում: Եվ ձևավորվել է օրակարգ, որը պետք է, իհարկե, հետևողականորեն կյանքի կոչենք: Մեր մեծագույն մարտահրավերն արտաքին անվտանգության ապահովումն է, բայց ես կրկին ուզում եմ ընդգծել, որ արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի և զինված ուժերի գործառույթը չէ, չի եղել և չպիտի լինի: Այն հավասարապես մեր դիվանագիտական ծառայության, մեր պետական կառավարման այլ մարմինների գործառույթն է: Այստեղ ուզում եմ նշել նաև մեր հատուկ ծառայությունների աշխատանքը, մեր խորհրդարանական դիվանագիտության կարևոր առաքելությունը և աշխատանքը: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ ներքին անվտանգության ապահովման գործում նույնպես 2021 թվականին էական մարտահրավերներ ենք հաղթահարել, ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարել ենք առանց ցնցումների: Եվ այս առումով էլ ուզում եմ կրկին ընդգծել մեր ուժային կառույցների, իրավակարգի պահպանման կառույցների աշխատանքը: Հարգելի ներկաներ, Հարգելի գործընկերներ, Ուզում եմ շնորհավորել ձեզ, ձեր բոլորի ընտանիքների Ամանորը և Սուրբ  Ծնունդը: Ցանկանում եմ հավատալ, որ 2022 թվականը Հայաստանի համար, իսկապես, կլինի վերածննդի տարի: 2020-2021 թվականներին տեղի ունեցած ցնցումները, այդ ցնցումներով լեցուն ճանապարհն անցնելու մեր ընդունակությունը, որը դրսևորվեց, հույս ունեմ, որ մեզ, իսկապես, կօգնի, ավելի կուժեղացնի՝ մեր 44-օրյա, դրանից առաջ՝ քառօրյա, նաև նախկին Արցախյան պատերազմի մեր զոհերին, Հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր նահատակներին արժանի պետություն կառուցելու գործում: Սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մենք ունենք: Եվ սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մեզ երբեք որևէ պայմաններում, որևէ դեպքում չպետք է թույլ տա երերալ, սասանվել: Մենք հաստատակամ քայլերով պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, որը երազել են մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: 
21:28 - 29 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է

Այս տարվա դեկտեմբերի 20-ին, երբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը արդեն նախաձեռնել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում անդրադարձավ անվստահության գործընթացի վերաբերյալ մի շարք հարցերի։  Օգտատերերից մեկի հարցը 2012 թ․-ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին էր․ «2012 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայ ազգային կոնգրեսի կազմում անցել է խորհրդարան, հետո դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից և շարունակել գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր։ Հիմա Փաշինյանին կարելի՞ էր, Հայկ Մարությանին՝ ո՞չ»,-հետաքրքրվեց օգտատերը։ Գալջյանն էլ արձագանքեց՝ այս երկու դեպքերն ընդհանրապես համեմատելի չեն․ «ՀԱԿ դաշինք է եղել այդ ժամանակ, տարբեր կուսակցություններից ձևավորված դաշինք, և Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, և ստացել է, եթե չեմ սխալվում, 9437 ձայն։ Ընտրություններից հետո ՀԱԿ դաշինքը որոշել է, որ ստեղծում է կուսակցություն, և Նիկոլ Փաշինյանը պարզապես չի դարձել այդ կուսակցության անդամ։ Այսինքն՝ իրավիճակները տարբեր են․ անձը ստացել է հազարավոր քվեներ, և ինքը ստացել է այդ մանդատը պատգամավոր լինելու համար, որովհետև ակնհայտ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ եղել է «Հայ ազգային կոնգրեսի» առանցքային դեմքերից մեկը, և մեծամասնական ընտրակարգը դրանով է տարբերվում համամասնական ընտրակարգից»։ Գալջյանը, սակայն, մանիպուլացնում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու և «հազարավոր քվեներ» ստանալու արդյունքում չի ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների պարագայում Փաշինյանը իր ընտրատարածքում պարտվել է, իսկ Ազգային ժողովի պատգամավոր է դարձել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ 2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանում գործում էր խառը ընտրակարգ․ Ազգային ժողովը ձևավորվում էր և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորներից։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն․ թեկնածուներին կարող էր առաջադրել կուսակցությունը, կամ նա կարող էր ինքնաառաջադրվել։ Իսկ համամասնական ընտրակարգի դեպքում ընտրությունները անցկացվում են կուսակցական ցուցակներով, և ընտրողները իրենց ձայնը տալիս են կուսակցություններին կամ դաշինքներին։ Կուսակցությունները կամ դաշինքները տեղ են զբաղեցնում խորհրդարանում՝ ըստ ստացած քվեների տոկոսային հարաբերակցության։ 2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում։ Փաշինյանը առաջադրվել էր նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով․ նա նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։ Թիվ 7 ընտրատարածքում ինքնաառաջադրվել էին նաև անկուսակցական Տիգրան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Մալաթիա-Սեբաստիայում առաջադրել էր այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից թիվ 7 ընտրատարածքում ձայների մեծամասնությամբ առաջատար էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանը․ նա ստացել էր 19.808 քվե։ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների արդյունքում հավաքել էր 9437 ձայն, Տիգրան Գրիգորյանը՝  1262, իսկ Վարդան Վարդանյանը՝ 1088 ձայն։ Այսպիսով, առաջադրված 4 թեկնածուներից խորհրդարան էր անցել Սամվել Ալեքսանյանը, որը դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր։ Համամասնական ընտրակարգի դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  664. 266 քվե կամ  44.1% ձայն ՝ ձևավորելով 5-րդ գումարման Ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը։ Հավաքած քվեներով 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որը հավաքել էր 454.671 ձայն կամ 30.13%։  Իսկ ԲՀԿ-ին հաջորդում էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը, որը այդ ընտրությունների արդյունքում հավաքեց 106.901 քվե կամ 7.08% և Ազգային ժողովում 7 պատգամավորական մանդատ ստացավ։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, որովհետև նա ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։ Ի հավելումն նշենք, որ նախընտրական ցուցակի առաջին համար Լևոն Տեր-Պետրոսյանը և չորրորդ համար Արամ Սարգսյանը հրաժարվեցին մանդատներից, ինչի արդյունքում մանդատները տրվեցին Հրանտ Բագրատյանին և Գագիկ Ջհանգիրյանին։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրության մեջ նույնպես նշված է, որ նա 2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մանիպուլացնում է, քանի որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ոչ թե մեծամասնական ընտրակարգով, այլ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով։    Նանե Ավետիսյան  
18:25 - 29 դեկտեմբերի, 2021
Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ»-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը. նրան ընդունել է ԱԺ փոխնախագահը

Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ»-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը. նրան ընդունել է ԱԺ փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ: Հակոբ Արշակյանը կարեւորել է ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաեւ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը: Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզ» պլատֆորմի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի եւ տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում: «Վայլդբերիզ» ընկերությունը էլեկտրոնային առեւտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 5,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն ունի ավելի քան 20.000 աշխատակից, գործունեություն է ծավալում աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ եւ համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության եւ «ՀայՓոստի» միջեւ:
13:13 - 27 դեկտեմբերի, 2021
ՔՊ խմբակցությունը անթաքույց իրականացնում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ. հայտարարություն

ՔՊ խմբակցությունը անթաքույց իրականացնում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ. հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 21.12.2021թ. արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցությունը ներկայացնող պատգամավորները՝ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, հայտարարեցին, թե իբր նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցել է ՔՊ-ին, սակայն իրենք «մեծահոգաբար» սպասում են ընդդիմության կողմից իրենց հետ խորհրդակցության միջոցով ընդունելի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը: Հատուկ ի գիտություն Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացնում ենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն. 1. Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը: 2. Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: 3. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: 4. Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 5. Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու խմբակցության իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում հանձնաժողովի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 8-րդ և 9-րդ, ինչպես նաև վկայակոչված հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից: «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որևէ պարտավորություն: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի  30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը: Ամփոփելով արձանագրենք՝ ՔՊ խմբակցությունը, կոպտորեն խախտելով ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ: Նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժողովրդավարական, հակօրինական և անհանդուրժող էությունը»:
15:07 - 22 դեկտեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում կառավարող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Հանձնաժողովի նիստին Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս կառավարող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:  «Որպես բարի կամքի դրսևորում կամ ինչպես ուզում են թող հասկանան , հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Եվ, քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին»,- ընդգծեց Քոչարյանը:
12:40 - 21 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը բացասաբար է ազդում թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա․ Ալեն Սիմոնյանն ասել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը բացասաբար է ազդում թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա․ Ալեն Սիմոնյանն ասել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:
17:36 - 20 դեկտեմբերի, 2021
Հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ միջանցքից աթոռները հավաքելու հրահանգ տալու մասին

Հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ միջանցքից աթոռները հավաքելու հրահանգ տալու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որն ամբողջության ներկայացնում ենք ստորև․ «Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ. թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան և, մեծ հաշվով, բավարարված են բոլորը, ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: ԱԺ միջանցքներում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս փռվել աթոռներին և անվայել պահվածք ցուցաբերել: Նկատելով այդ երևույթը՝ ես հրահանգել եմ հավաքել աթոռները, որից հետո իմ մոտ են եկել օպերատորները և մեկ լրագրող, ում թեև այդ պահին այնտեղ չէի նկատել, բայց նույնպես ընդունեցի, քանզի տեսա, որ իրեն թույլ է տվել 4 րոպեում երեք լուսանկար հրապարակել, բոլորին զոհ սարքել, ինձ՝ հրեշ, և ծաղրել: Ինչին ի պատասխան՝ այլ լրագրողներ սկսել էին վիրավորել, այդ գրառման տակ, ծաղրել և այլ օգտատերերի հետ վիճել: Լրագրողը ստիպված հեռացրեց իր գործընկեր լրագրողների վիրավորանքները և շտկեց իր գրառումը: Զրույցի ժամանակ ասել եմ, որ չի կարելի նման գործողություններով զբաղվել, երբ մարդիկ են անցնում՝ չի կարելի փռվել և մարդկանց արհամարհել, անկախ նրանից, թե ով է անցնում՝ ՔՊ-ից, ՀՀԿ-ից կամ «Հայաստան» դաշինքից, և ինչ վերաբերմունք ունեք: Լինի պատգամավոր, թե նախարար, դա անընդունելի է: Ես և օպերատոր տղաներն իրար հասկացանք, տղաներից մեկը, ի պատիվ իրեն, նույնիսկ ներողություն խնդրեց: Երեկոյան աթոռները ավելի մեծ քանակով վերադարձվեցին միջանցք: Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք: Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց, ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում»: Ավելի վաղ aravot.am-ը գրել էր․ «ԱԺ նիստերի դահլիճին հարակից միջանցքում մի քանի օպերատորներ նստած են եղել աթոռներին՝ իրենց հեռախոսներով տարված, երբ այդ հատվածով անցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ երեւույթին, վերջինիս դուր չի եկել օպերատորների՝ ոտքը ոտքին գցած նստած դիրքը ու Սիմոնյանն անցնելուց հետո հետ է դարձել, իր հեռախոսով նկարել օպերատորներին ու հեռացել: Րոպեներ անց ԱԺ աշխատակիցները նրա հրահանգով եկան ԱԺ միջանցք ու սկսեցին տանել այն աթոռները, որոնց վրա նստում են լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները: Երբ լրագրողները ԱԺ նախագահությունից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են աթոռները հանում տանում, մեզ ասացին, թե օպերատորները անշնորհք են նստած եղել»։
16:49 - 18 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|

ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|

tert.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը դրական եզրակացություն ստացավ:Լրագրողների հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանն անդրադարձավ մի շարք հարցադրումների  կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք իշխանությունները քաղաքական են որակում, ինքը հետագայում ինչպես է վարվելու այս հացերի համատեքստում, Քրիստիննե Գրիգորյանն ասաց․ «ՄԻՊ պարոն Թաթոյանը շատ կարևոր առաքելություն է իրականացրել և իրականացնում, ներառյալ սահմանամերձ հատվածներում մարդկանց հումանիտար իրավունքների ապահովման, խախտումների արձանագրման, իրավունք խախտող ստեղծված ռիսկերի վերաբերյալ պաշտպանը շատ հստակ է  արտահայտվել, և ես վստահ եմ, որ պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ թե՛ ՏԻՄ մարմիններին, թե՛ իշխանությունների այլ մարմիններին»։ ՄԻՊ թեկնածուն ասաց, թե վստահ է, որ ՄԻՊ-ի հայտարարություններն ինքնանպատակ չեն արվում, դրանք վերջին միջոց են, նրա առաքելությունը խախտումներն արձանագրելն է, խախտված իրավունքները վերականգնելը։ Նա նաև նշեց, թե ինքը չի համարում, որ այսպիսի գործունեությունը քաղաքական է։ Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ այլ բան է, որ որոշ քաղաքական խմբերի կողմից կարող է փորձ արվել դա այդպես ներկայացնելու։ Նա նաև նշեց, որ ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել։ Կարդալ ավելին՝  tert.am-ում
14:04 - 17 դեկտեմբերի, 2021