Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ղազախստանում խաղաղապահ առաքելության հաջող փորձը կարող է կիրառվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս երկրներում. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Ղազախստանում խաղաղապահ առաքելության հաջող փորձը կարող է կիրառվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս երկրներում. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանում հաջող խաղաղապահ գործողության փորձը մանրամասն կվերլուծվի, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս պետություններում նման սցենարների կրկնության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը: «Կենտրոնական Ասիայում, որտեղ առկա են զգալի թվով ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջներ», ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավիճակը մնում է բավական փխրուն»,- նշել է Սիրոմոլոտովը։ Նա հավելել է, որ Ղազախստանում հարձակումներ իրականացնողների թվում եղել են օտարերկրյա ծագում ունեցող անձինք, ինչպես նաև զինյալներ, որոնք փորձառություն են ստացել արտերկրում և «թեժ կետերում»: ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործարկման արդյունավետությունը վկայում է, որ հետխորհրդային տարածքում կազմակերպության երկրների համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում պահանջված է:
11:50 - 17 փետրվարի, 2022
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։   Նախարարը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, նշել, որ երկու երկրների միջև կա համագործակցությունն ակտիվացնելու մեծ ներուժ, որը պետք է լիարժեք օգտագործել։   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ Ղազախստանի կառավարության առջև դրված են նոր մարտահրավերներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման, տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու մասով։   Կողմերը քննարկել են արդյունաբերության, մասնավորապես արդյունաբերական կոոպերացիայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորությունները, նաև արտահանմանը, բեռնափոխադրումների իրականացման գործընթացին,  էլեկտրոնային առևտրին, երկու երկրներում գործող հարկման մեխանիզմներին, ուղիղ ավիաչվերթների վերաբացմանն առնչվող հարցեր։     Հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել օրակարգային հարցերը։   Անդրադառնալով Հայաստանի և Ղազախստանի գործարար շրջանակների, առանձին ընկերությունների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հարցերին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ գործարար համաժողովների, գործարարների հանդիպումների  կազմակերպումը։     Քննարկվել է նաև առաջիկայում Ղազախստանում ագրոարդյունաբերական համաժողովի կազմակերպման հնարավորությունը, Հայաստանի և Ղազախստանի առևտրային ցանցերի միջև համագործակցության ձևաչափը։      Երկուստեք կարևորվել է ինչպես ԵԱՏՄ շրջանակներում, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության ակտիվացումը։   Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը և Բոլատ Իմանբաևը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը  նպաստելու  երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։   Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Վահան Քերոբյանին է հանձնել Ղազախստանի նախագահի կողմից շնորհված մեդալը` նվիրված Ղազախստանի անկախության 30-ամյակին։
21:50 - 14 փետրվարի, 2022
Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք

 |armenpress.am|

Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է  Ղազախստանի Ներքին գործերի նախարարության քննչական վարչության պետ Սանջար Ադիլովը։ «Երեք շաբաթվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ գողացված զենք: Առգրավված զենքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է 747, ինչպես նաև ավելի քան 18 հազար զինամթերք»,-ասել է Ադիլովը: Նրա խոսքով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է  իրավապահ համակարգի 19 աշխատակից, ավելի քան երեք հազար աշխատակից վիրավորվել է։ «Կան զոհվածներ նաև խաղաղ բնակիչության շրջանում, բայց սա զանգվածային անկարգությունների արդյունք է, և յուրաքանչյուր զոհի համար օբյեկտիվ քննություն է իրականացվում»,- պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը։ Նա պարզաբանել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել է 1573 տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ խանութներ, գրավատներ, գազալցակայաններ, թալանվել են որսորդական խանութներ։ Վնասվել է 765 մեքենա, այդ թվում՝ 551 ոստիկանական մեքենա։
22:02 - 04 փետրվարի, 2022
Ղազախստանի խորհրդարանը չեղարկել է երկրի արտաքին և ներքին քաղաքականության համաձայնեցումը Նազարբաևի հետ |tert.am|

Ղազախստանի խորհրդարանը չեղարկել է երկրի արտաքին և ներքին քաղաքականության համաձայնեցումը Նազարբաևի հետ |tert.am|

tert.am: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները համաձայնել են Սենատի առաջարկած ուղղման հետ, որը վերացնում է արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։Չորեքշաբթի ստորին պալատի լիագումար նիստում պատգամավորները համաձայնել են այս փոփոխությանը, այժմ օրենքը համարվում է ընդունված և ուղարկվում է հանրապետության նախագահին ստորագրության։Նազարբաևը, որը Ղազախստանը ղեկավարել է գրեթե 30 տարի, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից 2019 թվականի մարտի 20-ին, սակայն այնուհետև պահպանել է Անվտանգության խորհրդի ղեկավարի, իշխող Նուր Օթան կուսակցության առաջնորդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի պաշտոնները։ 
10:55 - 02 փետրվարի, 2022
Ռուսաստանում նախադրյալներ չկան Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար. Մեդվեդև |tert.am|

Ռուսաստանում նախադրյալներ չկան Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար. Մեդվեդև |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանում նախադրյալներ չկան 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար։«Կարծում եմ, որ նման իրադարձությունների համար մենք նախապայմաններ չունենք, նախ, քանի որ ընդհանուր առմամբ, մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը կիսում է իշխանության վարած կուրսը, որը վարում է երկրի նախագահը, և դա հաստատվում է նաև սահմանադրությանը կողմ քվեարկելով, ընտրություններում, օրենսդիր մարմինների ընտրությունների ժամանակ»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։Բացի այդ, ըստ նրա, Ռուսաստանում «ստեղծվել է արդյունավետ պետություն, որն ունակ է արձագանքել ահաբեկչական գործունեության ցանկացած դրսևորման կամ ընդհանրապես հանցավոր ոտնձգությունների»։
13:57 - 28 հունվարի, 2022
Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից |armenpress.am|

Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական ուղղումներին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ղազախստանի ժողովրդական ասամբլեայում (ՂԺԱ) եւ Անվտանգության խորհրդում նրա ցմահ նախագահությունը: Նիստի հեռարձակումն իրականացվել է պալատի կայքում։ Այն, որ խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն է տվել այդ ուղղումներին լիագումար նիստում, հունվարի 19-ին հայտնել է պատգամավոր Կանատ Նուրովը: Ավելի ուշ օրինագծերի տեքստերը հրապարակվել են սենատի կայքում: Պալատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների կոմիտեի եզրակացության համաձայն, ուղղումներն ուղղորդված են ՂԺԱ-ի նախագահի եւ ԱԽ-ի նախագահի լրազորությունները երկրի նախագահին փոխանցելուն: Այսպես, Ասամբլեայի մասին օրենքում բացառվում է Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի (ազգի առաջնորդի), այն ցմահ գլխավորելու իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքում՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքը: Բացի այդ, խորհրդարանում քննարկվում են սահմանադրական օրենքների փոփոխություններն ու լրացումները, որոնք պահպանում են Հանրապետության սահմանադրական օրենքի կազմի մեջ մտնելու Նազարբաեւի իրավունքը, ինչպես նաեւ հանդես գալ կառավարությունում եւ խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:43 - 27 հունվարի, 2022
Ղազախստանը պատրաստ է քննարկել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցը

Ղազախստանը պատրաստ է քննարկել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցը

ՀՀ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին  ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:     Նախարարն անդրադարձել է COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին: Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին Հայաստանում COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ արձագանքելու համար:  «Շատ եմ կարևորում հայ-ղազախական գործակցությունը, որով երկկողմ բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նոր հեռանկարների, նոր հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: Դեսպանը ներկայացրել է, որ Ղազախստանն արդեն իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրություն ունի և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Հայաստանին տրամադրելու հնարավորության հարցը:
19:57 - 21 հունվարի, 2022
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանի դեպքերի վերաբերյալ |azatutyun.am|

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանի դեպքերի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանում հունվարյան իրադարձությունների վերաբերյալ։ Պատգամավորները կոչ են արել միջազգային հետաքննություն սկսել և պատժամիջոցներ սահմանել ղազախստանցի պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Բանաձևը բաղկացած է 27 կետից։ Եվրոպացի պատգամավորները դրանում պնդում են, որ Ղազախստանի իշխանությունները բողոքի ցույցերին, այդ թվում՝ խաղաղ, պատասխանել են «անհամաչափ բռնությամբ», օգտագործել են «ահաբեկչություն» և «ծայրահեղականություն» տերմինները՝ սահմանափակելու խոսքի ազատությունը և այլակարծությունը։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ «առանց նախազգուշացման կրակել» հրամանը Եվրախորհրդարանը գնահատել է որպես «կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու Ղազախստանի միջազգային իրավական պարտավորությունների խախտում»:
16:30 - 21 հունվարի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պնդմամբ Հարավային Կովկասում իրավիճակը կայուն է՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։ Նման տեսակետ Զասը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչայի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրած հանդիպման ժամանակ։ «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ։ Զասը նշել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է հարկավոր։ Կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ղազախստանում առկա իրավիճակն ու այդ երկրում ՀԱՊԿ առաքելությունը, ինչպես նաև Աֆղանստանում ընթացող իրադարձություններն ու ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունն այդ երկրում։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է նախորդ տարվա մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել էր սահմանն ու ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ Իրավիճակը կտրուկ լարվել էր նաև նոյեմբերի երկրորդ կեսին, երբ դարձյալ հայ-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում, ադրբեջանական սադրանքի հետևանքով, սկսվել էին մարտական գործողություններ։ Կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։
12:41 - 21 հունվարի, 2022
Ղազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվել

Ղազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումներ են կիրառվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն: «Նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:04 - 17 հունվարի, 2022