Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին


 |armenpress.am|

Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործը համարում է Հայաստանի երրորդ հանրապետությունում քննվող ամենակարևոր գործերից մեկը: Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչող այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ի ու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, ոչ թե իրավական, Փաշինյանը նշեց, որ իրենք քրեական գործը քաղաքական ուժին վերահսկողության տակ պահելու համար օգտագործելու կարիք չունեն: «Նախկին իշխանությունն այս քրեական գործերը պահել է այս ուժերին վերահսկողության տակ պահելու համար, որովհետև լեգիտիմության խնդիր է եղել: Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեր իշխանությունը քրեական գործերով քաղաքական ուժերին վերահսկողության տակ պահելու խնդիր չունի»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է արգելել այն քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք բռնանում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը:
19:13 - 17 հունիսի, 2020
Ոստիկանապետի հանձարարարությամբ՝ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

Ոստիկանապետի հանձարարարությամբ՝ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ երեկ ԱԱԾ-ի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո իրավիճակը լարվել էր. ոստիկանության գործողությունների՝ հրմշտոցի հետեւանքով տուժել էին լրագրողները, խոչընդոտվել էր նրանց աշխատանքը: Միջադեպին արձագանքել էր նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ այն ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է: «Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում՝ այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին: Հարգելի՛ լրագրողներ, ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում»,- մասնավորապես նշված էր ոստիկանության հաղորդագրությունում:
15:43 - 17 հունիսի, 2020
ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին  |armenpress.am|

ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ չէ` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը դիմի Սահմանադրական դատարան, դատարանի գործող կազմը կքննի բարձրացված հարցը, թե ոչ:  Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ՍԴ դիմելու որոշմանը՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցով:  Սիմոնյանը նախ կարծիք հայտնեց՝ ԲՀԿ-ի գործընկերները ևս մեծ հաշվով համաձայն են եղել, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրներ կան: «Ասում էին բազմիցս, որ իրենք նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Բայց հիմա որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էին քվեարկել, որպեսզի նա լուծում տա: Կարծում եմ, որ այստեղ այս կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի: Ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի»,-ասաց Սիմոնյանը: 
15:34 - 17 հունիսի, 2020
Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․  արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․ արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելինե'ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ պետությունից-կառավարություն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ) Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ) Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան(2002-2008)Սերժ Սարգսյան(2008-2018)Վարչապետ-Նիկոլ Փաշինյան ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program) Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։Այդ կարգը գործել է բոլոր, կրկնում եմ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության։Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։ Հարց. արդյո՞ք մարզիկը պարտք Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։ Մտածենք։ հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։ հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»։
13:24 - 17 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը |pastinfo.am|

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը |pastinfo.am|

pastinfo.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ է նշանակվել դատական նիստը։ Այս մասին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ռոբերտ Պապոյանը Շենգավիթի նստավայրի դատավորներից է, նրա վարկանիշը հունիսի 17-ի դրությամբ՝ 13 միավոր է։ Փաստաբանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Խաչատրյանի խոսքով՝ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Մեղադրանքն աբսուրդի ժանրից է, որևէ առնչություն չունի մեղադրանքի և քրեական գործերի հետ»,- ասաց փաստաբանը։ Խաչատրյանը նշեց, որ քննիչի միջնորդությունն անհիմն և չփաստարկված է, սակայն, նախաքննական գաղտնիքից ելնելով, այլ մանրամասներ չհայտնեց։ Հարցին, թե արդյո՞ք հասցրել են ծանոթանալ նյութերին, փաստաբանը պատասխանեց, որ ամբողջությամբ դեռևս չեն հասցրել ծանոթանալ, մոտ 150 էջանոց նյութերը ստացել են երեկ։
11:59 - 17 հունիսի, 2020
Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի:Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:Հարգելի լրագրողնե՜ր:Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»:
09:22 - 17 հունիսի, 2020
ԱԺ ամբիոնից Գագիկ Ծառուկյանի հնչեցրած խոսքի մի քանի ուղղում
 |fip.am|

ԱԺ ամբիոնից Գագիկ Ծառուկյանի հնչեցրած խոսքի մի քանի ուղղում |fip.am|

fip.am: Այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում քննարկվում էին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցերը։ Ազգային ժողովում այս կապակցությամբ ելույթ ունեցավ նաև ինքը՝ Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս իր երկարաշունչ խոսքի ընթացքում հանդես եկավ մի շարք պնդումներով, որոնք մասամբ կամ ամբողջովին չէին համապատասխանում իրականությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրեց Ծառուկյանի խոսքում տեղ գտած խնդրահարույց պնդումները։ Այսպես, Ծառուկյանը, նախ, խոսել է 2018-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների՝ Հանրային ռադիոյի շենքը գրավելու մասին․ «Մտաք Ռադիոտունը գրավեցիք, դուռը ջարդեցիք, զենքը վերցրեցիք, արա ձեզնից մեկին չբռնեցին»։ 2018 թվականի ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ ներխուժել էր Ռադիոտան շենք։ Մուտքը հսկող ոստիկանը զգուշացրել էր, որ կկրակի, սակայն Փաշինյանը համախոհների հետ, ձեռքերը վեր բարձրացնելով, առաջ էր գնացել։ Նրանք նաև կոտրել էին դռներից մեկը և մուտք գործել ձայնագրման տաղավար։ Սակայն ի հակադրություն Ծառուկյանի պնդման՝ միջադեպի արդյունքում որևէ զենք որևէ մեկից չէր խլվել, իսկ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ այդ գործողությանը մասնակցած ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվել էր։ Վերջինս ազատ արձակվեց միայն հեղափոխությունից հետո։ ԲՀԿ առաջնորդն իր խոսքում անդրադարձել է նաև ներկայիս իշխանությունների ռեյտինգին․ «Ձեր էն ժամանակ 88 տոկոս կար, էսօր 7 տոկոս էլ չկա»։ Թե որքա՞ն է կազմում իշխանությունների վարկանիշն այսօր՝ դժվար է ասել, քանի որ համավարակի օրերին սոցհարցումներ չեն իրականացվել։ Սակայն ԲՀԿ առաջնորդն իշխանության վարկանիշը ակնհայտորեն շփոթում է «Իմ քայլի»՝ ԱԺ-ում ունեցած պատգամավորական մանդատների թվի հետ (88 պատգամավոր)։ Իսկ 2018 թ․ դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ Քայլը» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների ոչ թե 88, այլ 70.4 տոկոսը։  Ծառուկյանն իր խոսքում մի քանի անգամ անդրադարձել է նաև սոցիալական ցանցերին, մասնավորապես՝ Ֆեյսբուքին և ֆեյքերին․ «Բոլոր ֆեյքերին բացեք անանուն ա։ Սաղ ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը ամեն մեկը հարյուրապետ, հազարապետ, 500 դոլարները ստանում ա, ու դրանով երկիր եք պահում…»,- հայտարարել է Ծառուկյանը։ Խոսքը, ըստ ամենայնի, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է։ Թե որքա՞ն ֆեյք ունի ՊՈԱԿ-ը կամ ունի՞ արդյոք, թե ոչ՝ հայտնի չէ (ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը մշտապես հերքում է այդ լուրերը), սակայն այս ՊՈԱԿ-ի աշխատողների թիվը ոչ թե 500 է, այլ 147: Ծառուկյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակի մասշտաբներին։ «Ամբողջ ազգը հիվանդ ա։ Թեստ եք անում 1200 հոգի, 700 հոգի հիվանդ ա»։ Ըստ ամենօրյա պաշտոնական հրապարակումների՝ Ծառուկյանի նշած թվին մոտ թվով վարակվածներ հայտնաբերվել են հունիսի 6-ին՝ 766 դեպք, հունիսի 12-ին՝ 723 դեպք և հունիսի 13-ին՝ 663 դեպք։ Սակայն նշված օրերին թեստավորվել են, համապատասխանաբար, 2497, 2444 և 2194 քաղաքացիներ։ Իսկ այն օրերին, երբ կատարվել է մոտ 1200 թեստ, ունեցել ենք մոտ 150 հաստատված դեպք։  Այսպիսով, փաստենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած այս պնդումները կա՛մ չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ ուռճացված են։ Սևադա Ղազարյան
19:53 - 16 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի որդին այլ քրեական գործով հարցաքննության ծանուցում է ստացել. Իվետա Տոնոյան
 |news.am|

Գագիկ Ծառուկյանի որդին այլ քրեական գործով հարցաքննության ծանուցում է ստացել. Իվետա Տոնոյան |news.am|

news.am: Սա գործընթաց է, որը մենք որեւէ կերպ չենք կարող վերահսկել: Մենք որեւէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության  առողջությունը, բայց եւ որեւէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտումը իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ շեմքի մոտ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Գագիկ Ծառուկյանի որդու՝ քրեական գործով անցնելու հետ կապված Տոնոյանն ասաց, որ նա այլ գործով հարցաքննության ծանուցում է ստացել: «Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել: Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության եւ րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասաց նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում: Իվետա Տոնոյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է: Նա հավելեց, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց իրենք իրենց ճանապարհային քարտեզը կգծագրեն:
19:25 - 16 հունիսի, 2020
Հունիսի 14-ին ԱԱԾ-ի դիմաց օրենքի խախտմամբ հավաք անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՔԿ-ում է

Հունիսի 14-ին ԱԱԾ-ի դիմաց օրենքի խախտմամբ հավաք անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՔԿ-ում է

Հունիսի 14-ին ԱԱԾ-ի դիմաց օրենքի խախտմամբ հավաք անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՔԿ-ում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու,  նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն: Միաժամանակ ՔԿ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց՝ պահպանելով օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումները, որոնց չկատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
19:08 - 16 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը «Հայաստանի Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։ – Պարո՛ն Հովհաննիսյան, ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում խորհրդարանում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ու փաստեր ունեք՝ նաև որպես ԲՀԿ-ի նախկին պատգամավորության թեկնածու, արդյո՞ք ճշմարտացի են իրավապահների տեղեկությունները։ – Ես 2012 թվականին եղել եմ ընտրությունների օրինականությունը վերահսկող միջկուսակցական Միասնական շտաբի ղեկավար և ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել եմ պատգամավոր, քանի որ եղել են պայմանավորվածություններ Գագիկ Ծառուկյանի հետ թե՛ հետագա գործունեության, թե՛ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «Քաղաքագետների միությունը» պետք է հաղորդում ունենար։ Հետագայում այդ պայմանավորվածությունները դրժվեցին։ Ինձանից, ինչպես նաև 13 մյուս պատգամավորներից, որոնք ընտրություններով ընտրվել էին, ճնշումների միջոցով խլեցին մանդատները Սերժ Սարգսյանի հրահանգով։ – Ասում եք՝ ճնշումներ են գործադրվել, որպեսզի մանդատներից հրաժարվեք Դուք և ևս 13 ընտրված թեկնածուներ։ Ի՞նչ իրավիճակում դա տեղի ունեցավ, որտե՞ղ, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ պետք է մանդատը վայր դնեք։ – Շատ խորհրդանշական է, որ ընտրությունների օրինականությունը վերահսկող շտաբի համակարգողից բռնի ուժով, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Գագիկ Ծառուկյանը խլում է մանդատը։ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի «կանյաչնիում» պատանդ էր վերցնում պատգամավոր ընտրվածներին և նրանցից մանդատները սպառնալիքների և այլնի միջոցով խլում էր։ Կողքի սենյակում գտնվում էր «Մուկ» մականունով հայտնի, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դուստրը, որը Կենտրոնի նոտարն էր։ Սա չլսված, բանդիտական գործողություն է եղել, այդ պատգամավորներին ստիպում էին հրաժարվել մանդատից և փաստաթուղթը ձեռքին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի միջոցով ձևակերպում էին հենց տեղում։ Ինձ այն ժամանակ հավաստի աղբյուրներից տեղեկացրել էին, որ Սերժ Սարգսյանի մոտ մարդկանցից, մասնավորապես՝ Աղվան Վարդանյանը, որ ես Ծառուկյանի կազմակերպած վրաերթի եմ ենթարկվելու, այսինքն՝ սպանվելու եմ։ Ես իրավունք չունեի թույլ տալ, որ մայրս կյանքի մայրամուտին դառնություն տեսնի, և ես, ի վերջո, այն ժամանակ սթափ դատողությամբ որոշեցի, որ պետք է ինձ պահպանեմ՝ ժողովրդին ծառայելու համար և այն օրը տեսնելու, որ բոլոր անօրինակությունները ջրի երես կհանվեն և բոլոր բանդիտները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, իրենց արժանին կստանան։Շարունակությունը՝ factor.am-ում։
19:02 - 16 հունիսի, 2020
ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական  քաղաքական երեք ուժերի՝ Հայրենիք, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Մեկ Հայաստան կուսակցությունների հայտարարությունը: Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք  տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին:Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը  փրկելու ժամանակը»:
18:57 - 16 հունիսի, 2020
Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան |armtimes.com|

Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԱԺ-ն անցավ նրան ազատությունից զրկելու հարցի քննարկմանը: ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդագիրը եւ դրա հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով միջնորդելով համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: Արթուր Դավթյանը նախ վերահաստատեց, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցության դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ներառված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ: Դրա կազմում, ըստ դատախազի, ընդգրկել է դաշինքի եւ կուսակցության կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց, իսկ խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունը ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ խմբի գործունեության լրացման համակարգ: Մասնավորապես, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլված են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարված կամ կատարվելիք փոխանցումները, իսկ ընտրողներին տրված կաշառքների ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան՝ տրամադրվող գումարի չափը՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ. «Միջնորդության մեջ մանրամասն ներկայացված են ապացույցները, որոնք հիմք են տալիս հիմնավորելու ենթադրյալ հանցագործության կատարման հիմնավոր կասկածը, իսկ համապատասխան անձանց ցուցմունքները, ինչպես նաեւ խուզարկության, առգրավվման արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս Ծառուկյանին ներգրավվել որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրել ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողին կաշառք տալը կազմակերպելու համար, ինչը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-152.2-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց դատախազը՝ անցում կատարելով անձին ազատությունից զրկելու իրավական հիմքերին: Մեջբերով ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը՝ անձնական ազատության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան՝ գլխավոր դատախազը շեշտեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները ուղղակիորեն ապացուցում են նրա անմիջական մասնակցությունը՝ վկայելով հանցանք կատարելու հիմնավոր կասկածի՝ որպես կալանավորման պայմանի առկայության մասին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:55 - 16 հունիսի, 2020