Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան

Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան

Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 100 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 8 մլն 40 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 60%` 12 մլն 60 հազար դրամ: Յուրաքանչյուր համայնքի տնտեսության առաջնային և ամենախոցելի ոլորտներից մեկը համարվում է գյուղատնտեսությունը, որի զարգացման համար զգալի ժամանակ և ներդրումներ են պահանջվում, և այդ ամենը կարող է ոչնչանալ բնական աղետի հետևանքով՝ մեծ վնաս հասցնելով գյուղացիներին: Ավելի քան 1000 գյուղացիական տնտեսության համար վերը նշված ռիսկերը մեղմելու, բարձրորակ գյուղմթերք արտադրելու և ֆերմերների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով էլ Սարդարապատում կիրականացվի հակակարկտային կայանների տեղադրման սուբվենցիոն ծրագիրը, որի իրականացման փուլում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ:
09:13 - 05 հունիսի, 2020
Մայիսյան համայնքի ղեկավարը համայնքային բյուջե է վերադարձրել դստերը, ինչպես նաև կնոջը՝ 60-ամյակի առիթով ավագանու որոշումներով հատկացրած սոցիալական օգնությունների գումարները

Մայիսյան համայնքի ղեկավարը համայնքային բյուջե է վերադարձրել դստերը, ինչպես նաև կնոջը՝ 60-ամյակի առիթով ավագանու որոշումներով հատկացրած սոցիալական օգնությունների գումարները

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են «Հետք» լրատվականի կողմից օրեր առաջ հրապարակված «Մայիսյանի ավագանին սոցիալական օգնություն է հատկացրել համայնքապետի կնոջը՝ 60-ամյակի առթիվ» հոդվածում արծարծված հարցերը: Այս մասին հայտնում է մարզպետարանը։Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայիսյան համայնքի ղեկավարն արդեն համայնքային բյուջե է փոխանցել դրամական օգնության տեսքով իր ընտանիքին հատկացված ամբողջ գումարը:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համայնքի սեփականություն հանդիսացող 2000 և 2776 քմ հողամասերն առանց աճուրդ հայտարարելու, ուղիղ վաճառքի կարգով համայնքի ղեկավարի կնոջը վաճառելուն վերաբերող մանրամասներին, որոնց քննությամբ արդեն զբաղվում են իրավապահ մարմինները:
16:55 - 02 հունիսի, 2020
Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, նախկին քաղաքապետը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին է կայացրել այդ որոշումը: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիակնությունը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
16:46 - 30 մայիսի, 2020
Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր |armenpress.am|

Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ նախագծի հիմնավորման, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու  է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր Արարատի և Արմավիրի մարզերում: Ծրագրի նպատակներն են. աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին եւ կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի և Արարատի մարզերում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցել թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը և գործարկմանը` գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը` ընտրված ֆերմերների ու ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի և Արմավիրի մարզերում առնվազն 2 000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում` ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով: Ծրագրի շրջանակում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով՝ կոոպերատիվների և ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նաև գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման համար Գրավադրման ֆոնդ, որի միջոցով աջակցություն կցուցաբերվի պիլոտային գործողությունների մեջ ներգրավված ու ժամանակակից ոռոգման սարքավորումների և տեղադրման ֆինանսավորման համար առեւտրային վարկի համար դիմելու ցանկություն ունեցող ֆերմերներին և ֆերմերների խմբերին: Ծրագրի շրջանակում տրամադրվելու են նաև համաֆինանսավորվող դրամաշնորհներ` ժամանակակից ոռոգման պիլոտային ծրագրերի ներդրման և սարքավորումներով ապահովման համար: Ծրագիրը կաջակցի նաև Հողերի կոնսոլիդացիայի ֆոնդի ստեղծմանը, ինչը թույլ կտա պիլոտային տարածքներում հողերի ընդլայնման և կոնսոլիդացիայի աշխատանքների խրախուսման նպատակով գործող ֆերմերներին ձեռք բերել ոռոգելի վերականգնված հողամասեր:
13:17 - 27 մայիսի, 2020
Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Մարզերի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Արագածոտնի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկները: Հավաքագրված տվյալները Մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով: Հարցաթերթիկները ըստ մարզերի.  Արագածոտնի մարզ Արարատի մարզ Արմավիրի մարզ Շիրակի մարզ Վայոց ձորի մարզ
22:32 - 07 մայիսի, 2020
Ոստիկանները Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինություններ են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինություններ են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-ից 2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է՝ որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ դպրոցի պահակ հրամանագրված և դարձյալ աշխատանքի չներկայացած մի կնոջ անվամբ ևս աշխատավարձեր են դուրս գրվել։ Ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 1 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 
19:04 - 22 ապրիլի, 2020
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը:Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:
15:58 - 17 ապրիլի, 2020
ՋՕԸ-երն օրեր շարունակ մաքրել ու բեռնատարներով տեղափոխել են ջրանցքների աղբը |hetq.am|

ՋՕԸ-երն օրեր շարունակ մաքրել ու բեռնատարներով տեղափոխել են ջրանցքների աղբը |hetq.am|

hetq.am: Արարատյան դաշտում ոռոգման սեզոնի մեկնարկը կհայտարարվի հաջորդ շաբաթվանից:  «Ջրօգտագործողների ընկերությունների» (ՋՕԸ) տնօրեններն ասում են, որ տարին անձրեւային է եւ դեռեւս ջրի մեծ պահանջարկ չկա: Արարատի մարզում տարվա առաջին հայտերը ներկայացրել են կաղամբ եւ կարտոֆիլ մշակողները՝ վերջին երկու օրերի ցրտահարությունը մեղմելու համար: ՋՕԸ-երի ղեկավարները վստահեցնում են, որ առաջնային ջրանցքներն արդեն մաքրել են եւ այս պահին կարող են ջուր մատակարարել գյուղացուն: «Ջրօգտագործողների ընկերությունների» գործելաոճն այս տարի նկատելիորեն փոխվել է, ընկերություններն էջեր ունեն facebook սոցիալական ցանցում, որտեղ ամեն օր թարմացվող լրատվությամբ տեղեկացնում են կատարվող աշխատանքների մասին: Նրանցից մեկը՝ «Արմավիր» ՋՕԸ-ն, նաեւ կայքէջ ունի, եւ դա հուսադրում է, որ այս չարչրկված եւ խորհրդավոր ոլորտում ի վերջո պարզություն կմտնի՝ բնակչության հետ բաց եւ հրապարակային երկխոսություն ծավալելու միջոցով:  ՋՕԸ-երն իրենց սպասարկման տարածքներում այս օրերին գարնան նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ մաքրվում են միջտնտեսային եւ ներտնտեսային ջրանցքները, վերանորոգվում եւ տեղադրվում են պոմպակայանները, խորքային հորերի ենթակայանները եւ այլն:  «Ի սկզբանե աշխատանքները տարանջատել էինք երկու մասի. սկզբում առուներն ու ջրանցքներն ենք մաքրել, եւ հիմա արդեն ջուրը հոսում է ջրանցքներում: Դա չի խանգարում մյուս աշխատանքներն ավարտին հասցնելուն: Համայնքների մեծ մասում ցեմենտբետոնյա աշխատանքներն ավարտել ենք: Երեք օրից կավարտենք մեքենատրակտորային աշխատանքները, իսկ մինչեւ շաբաթվա վերջն ամբողջությամբ կավարտենք ձեռքով մաքրման աշխատանքները»,- հայտնեց «Արմավիր» ՋՕԸ  գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Արշակյանը:     Արմավիրի մարզն սպասարկող մյուս՝ «Էջմիածին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի ժ/պ Արման Ղալեչյանն ասում է, որ ջրամատակարարումն սկսել են այն համայնքներից, որտեղ ոռոգումն ավելի վաղ է սկսվում: Մի քանի անգամ հավաքված անձրեւաջրերն են տվել ոռոգման համար: Ընկերությունը դեռեւս չի ավարտել համակարգը բարեկարգելու աշխատանքները: Մարտ ամսից ձեռքի եւ հատուկ տեխնիկայի միջոցով իրականացնում են առվահանման, ներտնտեսային եւ միջտնտեսային ջրանցքների մաքրման ու նորոգման, խորքային հորերի, ապամոնտաժված տրանսֆորմատորների մոնտաժման, պոմպերի ու շարժիչների նորոգման, խողովակների զոդման եւ այլ աշխատանքներ:  «Համալիր միջոցառումների արդյունքում ՋՕԸ-ի սպասարկման տարածքում ակնկալվում է արդյունավետ ոռոգման սեզոն»,- համոզված է  Արման Ղալեչյանը:  Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը հաստատում է, որ այս տարի ՋՕԸ-երն ավելի մեծ ծավալի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ են կատարել: Գարնան նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար պետբյուջեից սուբվենցիա է տրամադրվել նրանց: «Աշխատանքի 70%-ն արդեն իրականացրել են: Գումարը հատկացրել է Ջրային կոմիտեն, ինքն էլ վերահսկում է աշխատանքները»,- հայտնեց պրն Դաղբաշյանը:  Արտակարգ դրության պայմաններից ելնելով ՋՕԸ-երը հետաձգել են բնակիչների հետ պայմանագրեր կնքելու եւ ջրապահանջարկի տարվա հայտերը լրացնելու աշխատանքները: ՋՕԸ-երի ղեկավարներն ասում են, որ ջրբաշխներին թույլ չեն տալիս տներն այցելել, բայց ջրի պահանջ ներկայացնող գյուղացիների հետ հանդիպում են դաշտերում եւ հայտերը լրացնում են:  Հետեւաբար, Արարատի եւ Արմավիրի մազերի ՋՕԸ-երը հետաձգել են նաեւ «Ջրառ» ՓԲԸ-ին ներկայացվող ջրապահանջարկի տարեկան հայտը: Նրանք ասում են, որ նախորդ տարիների մոտավոր հաշվարկով նախնական հայտեր են ներկայացրել «Ջրառ»-ին: Երբ մշակաբույսերի քանակը հայտերով կճշտեն, ավելի որոշակի կլինի  ջրապահանջարկը «Ջրառ» ՓԲԸ-ից:  ««Արմավիրում մեծ տարածք են զբաղեցնում այգիները, մեզ հայտնի է նաեւ բազմամյա մշակաբույսերի համար չփոփոխվող ջրառի քանակը, այդ հաշվարկով նախնական հայտ ենք ներկայացրել, իսկ հուլիսի 1-ին, երբ հայտերն ընդունված կլինեն, ուղղում կտանք «Ջրառ»-ին»,- ասում է «Արմավիր» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը: Վերջինս նշեց նաեւ, որ դեռեւս «Ջրառ»-ից վերցվող ջրով ոռոգում չեն կատարում, հիմա մեխանիկական եղանակով է ոռոգումն իրականացվում, իսկ կանալի ջուրն ամբարվում է Սեւջուր գետի ավազանում, որպեսզի հետո օգտագործվի ոռոգման համար: Արարատի մարզի հողերի մի մասի սպասարկումն իրականացնող «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի ժ/պ Կառլեն Մկրտչյանն ասում է, որ ջրօգտագործողների մի մասի հետ հասցրել են պայմանագիր կնքել, ջրամատակարումն սկսելու հետ մեկտեղ կշարունակեն աշխատանքները: Այս ՋՕԸ-ի սպասարկման տարածքում  հայտավորված է 11,500 հա հողատարածք, որը ոռոգելու համար 120 մլն խմ ջուր են վերցնում «Ջրառ»-ից:  Ջրապահանջարկը դեռեւս չեն ներկայացրել, բայցեւ չեն անհանգստանում, քանի որ ոռոգման սեզոնը դեռեւս չի սկսվել: Եթե ջրի պահանջարկ լինում է՝ տալիս են խորքային հորերից:   Կորոնավիրուսը բավականին տարածված է Արարատի մարզում: «Արարատ» ՋՕԸ-ի տնօրեն Նշան Հակոբյանը խնդրահարույց է համարում աշխատանքը այն գյուղերում, որտեղ վարակակիրներ կան, ուստի պայմանագրեր կնքելը հետաձգել են:  ՋՕԸ-երը ջրօգտագործողներին տեղեկացրել են նաեւ, որ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով անժամկետ հետաձգում են ներկայացուցչական ժողովներ հրավիրելը: «Պայմանավորվենք, որ այլեւս աղբը թափելու ենք աղբավայրում, այլ ոչ թե ջրատարերում» Ջրանցքներում աղբահանություն իրականացնելն աշխատատար եւ լրացուցիչ ծախսեր պահանջող գործ է դարձել ՋՕԸ-երի համար: Բանն այն է, որ ոռոգման սեզոնից հետո, հատկապես բնակավայերի միջով անցնող ջրանցքները, մինչեւ գարուն վերածվում են աղբավայրերի: Բնակիչներն անարգել դրանց մեջ են նետում ոչ միայն կենցաղային աղբը, պլաստիկե տարաները, այլեւ կոշտ մետաղական աղբը: ՋՕԸ-երն իրենց հրապարակած տեսանյութերում ցուցադրում են օրեր շարունակ մաքրվող ու բեռնատարներով տեղափոխվող աղբը:    «Էջմիածին» ՋՕԸ-ի ժ/պ Արման Ղալեչյանն ընկերության facebook-ի էջում անդրադարձել է Փարաքարի եւ Թաիրովի ներհամայնքային ոռոգման համար նախատեսված ջրատարի անմխիթար եւ հակասանիտարական վիճակին: Փարաքարիցների շրջանում առավել հայտնի «Շադրլու» ջրանցքն անմխիթար վիճակում է եղել, ջրանցքն  արդեն մաքրվել է եւ աղբատար չդարձնելու համար կծածկվի: «Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրենը խնդրանքով դիմել է փարաքարցիներին ու թաիրովցիներին. «Պայմանավորվենք, որ այլեւս աղբը թափելու ենք աղբավայրում, այլ ոչ թե ջրատարերում»:     Համայնքներում ոռոգման ներտնտեսային համակարգը մաքրելու գործը համայնքապետարանների պարտավորությունն է, իսկ որոշ հատվածներում՝ ՋՕԸ-ինը:  «Արմավիր» ՋՕԸ գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Արշակյանն ասում է, որ այս տարի տեղափոխել են նաեւ վերջին տարիներին առուներից մաքրված աղբը, որը կուտակել էին համայնքի տարածքում: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:44 - 10 ապրիլի, 2020
56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվկական ծառայությունը: ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես. -Քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին-Գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին-Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին Ստեղծված իրավիճակում հեռավար դասընթացները նախաձեռնելու և դրանց ընդգրկվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված գործուն քայլերի համար մարզպետարանը շնորհակալություն է հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են մարդասիրական այս ձեռնարկի իրագործմանը:
22:26 - 07 ապրիլի, 2020
Արշալույս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Արշալույս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ: ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ. Գրիգորյանը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է՝ նույն համայնքի ավագանու անդամ Ա. Ս.-ի համար ցանկալի վիճակ ստեղծելու նպատակով վերջինիս կնոջ՝ Կ. Ֆ.-ին, պաշտոնի նշանակելու համար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի՝ հանդիսանալով վարչական մարմին, հայտնաբերելով համագյուղացի Կ. Ֆ.-ի՝ համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ իրեն 2014թ. դեկտեմբերի 04-ին հասցեագրված դիմումին կից փաստաթղթերի թերի լինելու հանգամանքը, Կ. Ֆ.-ին սահմանված ժամկետում կից փաստաթղթերի ցանկը ու առաջարկ անելու փոխարեն, որում բացակայել է բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն, անտեսել է հիշյալ օրենքի պահանջը և վերոնշյալ դիմումի վրա կատարած մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին: Այնուհետև, անտեսելով «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, համաձայն որի՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, իսկ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, նույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հանդիսացել է գործադիր մարմին, հիշյալ պայմաններում իրավիճակից բխող ճիշտ որոշում ընդունելու և Կ.Ֆ.-ի դիմումը հասցեատիրոջը վերադարձնելու փոխարեն, հակառակ վերոգրյալի, անտեսել է հիշյալ օրենքների պահանջը և վերոնշյալ դիմումի վրա իր մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին, նպաստավոր պայմաններ ստեղծել՝ դիմումը համայնքի ավագանու քննարկմանը և հավանությանն արժանացնելու առումով, որպիսի պայմաններում համայնքի ավագանու՝ 04.12.2014թ. N 66 որոշումը հիմք ընդունելով, բարձրագույն կրթություն չունեցող Կ.Ֆ.-ին իր՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի N 29 կարգադրությամբ նշանակել է «Արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ 12.01.2015թ. վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի Կ.Ֆ.-ն հիշյալ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը: Արդյունքում խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը: Բացի այդ, Զ. Գրիգորյանը Կ.Ֆ.-ին պաշտոնի նշանակելու համար հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կրկին անտեսել է ինչպես «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը /գործադիր մարմնի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն /այնպես էլ՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ գլխի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը /նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնում կարող է աշխատել բարձրագույն կրթություն ունեցող անձը /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/, ով վերջին 10 տարվա ընթացքում պետք է ունենա առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ/, որպիսի պայմաններում միաժամանակ անտեսել է ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ հանդիսանալով վարչական մարմին և հայտնաբերելով Արշալույս համայնքի բնակիչ, տվյալ պահին համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձ Կ.Ֆ.-ի՝ նույն համայնքում գործող «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու կապակցությամբ իրեն 2017թ. հուլիսի 20-ին հասցեագրված դիմումին կից փաստաթղթերի թերի լինելու հանգամանքը, միաժամանակ «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը /կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքներով գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից/ խախտելուն զուգահեռ միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ Կ.Ֆ.-ին չի առաջարկել սահմանված ժամկետում համալրել կից փաստաթղթերի ցանկը, որում բացակայել է վերջինիս բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն, անտեսել է հիշյալ օրենքների պահանջը և վերոնշյալ դիմումի վրա իր մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին, որպիսի պայմաններում համայնքի ավագանու՝ 24.07.2017թ. N 38 որոշումը հիմք ընդունելով, բարձրագույն կրթություն չունեցող Կ.Ֆ.-ին իր՝ 2017 թվականի հուլիսի 31-ի N 15 կարգադրությամբ նշանակել է «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի՝ Կ.Ֆ.-ն հիշյալ և «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը: Արդյունքում խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել է կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Զ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
11:40 - 17 մարտի, 2020