Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|

Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այն կարծիքին է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն անհրաժեշտություն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: «Անկախ նրանից` այդ պրոցեսում կլինեն ցավոտ հատվածներ թե ինչ, բայց որ հստակեցման կարիք կա, կարծում եմ` համաձայն եք: Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, դա լավ է թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ»,-ասաց նա: Նախարարն օրեր առաջ է Սյունիք գնացել, նախ Տաթև-Աղվանիով, ապա վերադարձել Գորիս-Կապան միջպետական ճանապարհով: Ասում է հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը պետք է դիտարկեր, դրա համար է այդպես գնացել: Իսկ Գորիս-Կապան ճանապարհով վերադառնալիս  որևէ ռեալ վտանգ չի նկատել: Ասում է` չի էլ ֆիքսել, որ ոստիկանները կամ սահմանապահներն ուղեկցել են մեքենաներին: Դիտարկմանը, թե ստացվում է կառավարությունն այդ միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ է կառուցել և այդ կերպ հրաժարվում է Մ2 -ից, նախարարը չհամաձայնեց: «Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այն մեր ճանապարհն է` բացառությամբ երկու հատվածի, որոնք վիճարկվում են»,-ասաց նա: Նախարարը հիշեցրեց նաև, որ կառավարությունը կառուցել է այլընտրանքային այլ ճանապարհներ ևս, որոնցով հնարավոր է մեկնել Շուռնուխ, Որոտան: Ըստ Սանոսյանի` մտադրություն կա վիճարկվող ոլորաններին շրջանցող ճանապարհներ ևս կառուցել: Տաթև-Լծեն ճանապարհն էլ հիմնականում կառուցվում է նրա համար, որ բեռնատարները ոլորաններով չերթևեկեն, բացի այդ` ավելի քիչ հեռավորությամբ Սիսիան մեկնեն: Սանոսյանը այդպես էլ չհստակեցրեց, թե սահմանագծումն ու սահմանազատումը խորհրդային որ թվականների քարտեզներով են իրականացվելու, սակայն ընդգծեց` պետք է իրավական հստակ կարգավիճակ ունենա և ընդունելի լինի բոլոր կողմերի համար: «Խաղաղ ապրելու ու զարգանալու համար կարևոր դերակատարում ունի սահմանների հստակեցումը, որ անընդհատ սահմանային վեճեր չունենանք, ինչ-որ մեկի մեքենային չհարվածեն: Այդ երևույթից (նկատի ունի սահմանագծում, սահմանազատում. հեղ.)պետք չէ վախենալ, խուսափել, նույնիսկ եթե մեկ-երկու տեղով էլ ցավոտ բան լինի, ավելի լավ է ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանը, քան անընդհատ ինչ-որ միջադեպեր ունենալ»,-ասաց Սանոսյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:57 - 02 նոյեմբերի, 2021
Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան |1lurer.am|

Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Դեպի Շուռնուխ և Որոտան գնացող լրացուցիչ ճանապարհներ են հիմա կառուցվում։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։  «Մենք զուգահեռ և՛ Տաթև-Աղվանին կառուցեցինք, հիմա կառուցում ենք Շուռնուխին առանձին մոտեցող ճանապարհ, Որոտանին առանձին, Բարձրավանին առանձին ճանապարհներ։ Սա առաջնահերթ արեցինք: Եվ հետագայում մտածում ենք նաև այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանք շրջանցող հատվածներ կառուցել, որպեսզի Մ2-ի հետ կապված ընդհանրապես խնդիր չունենանք»,- ասաց Սանոսյանը։ Հարցին՝ արդյոք ճանապարհների հետ կապված իրավիճակը չի՞ մտահոգում իրանցի գործընկերներին, և ի՞նչ տնտեսական խնդիրներ է առաջացրել ստեղծված իրավիճակը, նախարարը պատասխանեց՝ տնտեսական խնդիրներ առաջացրել է, իրենք էլ են մտահոգ։ «Հանդիպումների ընթացքում քննարկվում է՝ ինչ հնարավոր տարբերակներ կան, ինչպես կարող ենք խնդիրները կարգավորել»,- ասաց Գնել Սանոսյանը։  Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:01 - 02 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզը կարևոր է նաև Իրանի համար. Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին

Սյունիքի մարզը կարևոր է նաև Իրանի համար. Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։ Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության  համար և իր հերթին  ընդգծել, որ ՏԿԵ նախարարության հետ լավ համագործակցություն է առկա և վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի նաև առաջիկայում։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանը կարևորել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար և առաջիկայում  նախատեսում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող  տարբեր նախագծերին։ Նախարարը կարևորել է Սյունիքում ենթակառուցվածքների դերը՝ այդ կոնտեքստում ընդգծելով  մարզում իրականացվող ակտիվ ճանապարհաշինական աշխատանքները։ Սանոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ավարտին է մոտենում Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, Տաթև- Լծեն հատվաճի շինարարությունը՝ ընթացքի մեջ է։ Ռազմավարական առումով նախարարն ընդգծել է Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ: Քննարկվել է նաև առաջիկայում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսված այցի որոշ մանրամասներ։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:38 - 01 նոյեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Լիտվայի կապի նախարարի հետ քննարկել է տրանսպորտային նորարարությունների և թվայնացման վերաբերյալ հարցեր

Գնել Սանոսյանը Լիտվայի կապի նախարարի հետ քննարկել է տրանսպորտային նորարարությունների և թվայնացման վերաբերյալ հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լիտվա կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։   Հանդիպման ժամանակ նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Մարիուս Սկուոդիսին հրավերի համար և ընդգծել է, որ նմանատիպ այցերը, հանդիպումները շատ կարևոր են և նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։   Նախարարը կարևորել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովի անցկացումը, բարձրացված հարցերը։   Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարբեր հարցեր տրանսպորտային նորարարությունների և թվայնացման վերաբերյալ։ Նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխությունները։   Քննարկվել են նաև տրանսպորտային ուղիներին, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են տրանսպորտային անվտանգության հարցերով փորձի փոխանակման անհրաժեշտությունը։   Զրույցի վերջում նախարար Սանոսյանը Մարիուս Սկուոդիսին հրավիրել է Հայաստան։  
20:01 - 22 հոկտեմբերի, 2021
Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը |armenpress.am|

Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հավանականության մասին հարցին: Գնել Սանոսյանը թեմային անդրադարձավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված առաջիկայում բավականին մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ, ենթադրվում է, կմասնակցեն, հայտ կներկայացնեն, և ենթադրում եմ, որ ռուսական կողմի մեր գործընկերները նույնպես նման ցանկություն կունենան»,- ասաց Սանոսյանը: Անդրադառնալով մայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին հարցին՝ Սանոսյանն ընդգծեց, որ դա ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ, հատկապես, երբ միջազգային որոշակի վարկային միջոցներ կան, պետք է գործընկերների հետ մի շարք ընթացակարգեր համաձայնեցնել: «Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի,   բայց մի քանի ամիս կտևի մինչև մի շարք փուլեր ամփոփվեն, հաղթող ընկերությունը կամ ընկերությունները հայտնի դառնան, որից հետո նոր շինարարության պրոցեսը կսկսվի»,- պարզաբանեց նախարարը:  
14:21 - 19 հոկտեմբերի, 2021
Շուռնուխում Գնել Սանոսյանը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին

Շուռնուխում Գնել Սանոսյանը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղն էր: Շուռնուխում նախարարը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ շինարարությունը ակտիվ փուլում է: Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրակացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ: Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում:
23:07 - 13 հոկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը՝ աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021թ․-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․-ին, և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը, և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որն սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։ 2021 թ. վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։ Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։
12:26 - 13 հոկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները

Գնել Սանոսյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է  ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել  դեսպանին` հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերը համատեղ քննարկելու հնարավորության համար։ Դեսպանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում այս ուղղությամբ հաջողություն գրանցած բավականին մեծ ընկերություններ կան, որոնք կարող են մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող ծրագրերին։ Գնել Սանոսյանը  կարևորել է հնդկական կողմի հետ ակտիվ աշխատանքն ու հայ-հնդկական համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել և քննարկել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
15:19 - 09 հոկտեմբերի, 2021
Համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին. Սանոսյան |1lurer.am|

Համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին. Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին, կանանց ներգրավվածությունը տեղական կառավարման մարմիններում կմեծանա: «Այս ամբողջ միավորման, խոշորացման գործընթացում մի կարևոր բան կա. քանի որ մենք գնում ենք համամասնական ընտրակարգով, մեր ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը պետք է լինի կին: Եվ ես սա համարում են շատ դրական գործընթաց: Մարզերում, համայնքներում, տեղական կառավարման մարմիններում բավականին մեծ թվով կանայք կներգրավվեն և՛ ավագանիում, և՛, համոզված եմ՝ համայնքապետարանում այլ գործընթաց կիրականացնեն»,- շեշտեց Սանոսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ արդյունքում համայնքի կառավարման արդյունավետությունը շատ կբարձրանա:
14:03 - 24 սեպտեմբերի, 2021
Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար |armenpress.am|

Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարչատարածքային բաժանման փոփոխությունների գործընթացի արդյունքում հետագայում բնակիչները կկարողանան իրենց գյուղերում մի շարք ծառայություններ ստանալ, ձևավորել ԱՁ, ՍՊԸ, գրանցել ամուսնությունը: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանում որևէ բնակավայր չի փակվելու: Որևէ բնակավայրի անուն կամ ցուցանակ չի փոխվելու: Այն բոլոր հարցերի համար, որ համայնքի բնակիչը գնում էր համայնքապետարան, շարունակելու է գնալ»,-ասաց Սանոսյանն ու հավելեց՝ պարզապես համայնքապետարաններում ավելի քիչ թվով մարդիկ են աշխատելու: Նախարարի վստահեցմամբ՝ այդ գործընթացի շարունակությունը բերելու է նրան, որ ավելի շատ ծառայություններ են մատուցվելու տեղում, քան՝ հիմա կա: Խոսքը մոտ 60 պետական ծառայության մասին է: «Համայնքների կենտրոնում ստեղծվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որը բազմաթիվ ծառայություններ է մատուցում: Այդ գրասենյակն էլեկտրոնային կապով կապված է բոլոր բնակավայրերի համայնքապետարանների հետ: Քաղաքացին կարող է գնալ այնտեղ, կարգավորել իր խնդիրը: Այս գործընթացների արդյունքում կգա ժամանակ, որ մեր բնակիչը կկարողանա իր գյուղում իրավաբանական անձ ձևակերպել՝ ԱՁ, ՍՊԸ և այլն, կարող է իրենց գյուղում զագսավորվել, ստանալ կադաստրի վկայական և այլն»,-ասաց նախարարը: Խոշորացման գործընթացը, սակայն, ենթադրում է որոշակի հաստիքների կրճատում: Օրինակ, 1700 մարդ կրճատվել կամ զրկվել է աշխատանքից 2016-2017թթ տեղի ունեցած խոշորացումների արդյունքում: Նախարարը նշեց, որ, սակայն, նրանցից 1200-ն աշխատում են: Այսինքն, որոշ հաստիքներ փակվել են, խոշորացված համայնքում են բացվել, կամ այլ նոր հաստիքներ են ի հայտ եկել: Ըստ նրա՝ երբեմն համայնքապետարանների հաստիքներն ուռճացված են: «Համայնքապետարանում, օրինակ, մեկ ավել ոչ այդքան ծանրաբեռնված հաստիք կփոխարինվի մանկապարտեզում երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի հաստիքով, կամ՝ այլ աշխատատեղով, որը համայնքի կարիքից կամ շահից է բխում»,-ասաց նա: Կան խոշորացված համայնքներ, որոնց միավորման արդյունքում հաստիքների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել: «Այնպես չէ, որ այս պրոցեսը համատարած մեծ սոցիալական խնդիր կառաջացնի»,-վստահեցրեց Սանոսյանը:
13:23 - 24 սեպտեմբերի, 2021
Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|

Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Իհարկե չենք փակում: Բոլոր համայնքապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինեն 2-ից ավելի աշխատողներ, դա կորոշի համայնքապետն ու ավագանին»,- անդրադառնալով համայնքներից հնչող մտահոգություններին, թե արդյոք փակվելու են համայնքապետարաններն՝ ասաց նա: Դիտարկմանն՝ արդյոք բյուջեն հավասարաչափ կբաշխվի, Սանոսյանը համոզմունք հայտնեց, որ բյուջեն ոչ միայն արդար, այլ նաև խելամիտ կբաշխվի: Այս խոշորացումը մեծ փուլ է, սակայն, Սանոսյանի համոզմամբ, վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի՝ ոչ մի երկրում: Անդրադառնալով քննարկումներին՝ հետպատերազմյան վիճակում սահմանամերձ շրջաններում ճի՞շտ է խոշորացում անել, ասաց. «Պատերազմը ցույց տվեց, որ պատերազմից առաջ արդեն իսկ խոշորացված մեր համայնքներն իրենց շատ լավ դրսևորել են: Օրինակ, Գեղարքունիքում՝ Ճամբարակը, Շողակաթը»
12:30 - 24 սեպտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը

Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։   Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ որպես Գեղարքունիքի մարզպետ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար:   ՀՀ և ԱՀ գործընկերները քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, հայաստանյան գործընկերների կողմից այդ գործընթացում մեթոդական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև փոխգործակցության զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը առնչվող թեմաներ։   Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին տարիներին ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը։
18:33 - 22 սեպտեմբերի, 2021
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան

Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա առիթով:   «Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ մշակույթով և միայն իրեն հատուկ համուհոտով: Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, զարգանում է, բարելավվում են քաղաքի ենթակառուցվածքները, քաղաքն ավելի գրավիչ է դառնում:   Պատահական չէ, որ տարեցտարի տուրիստական հոսքերը սկսել են էականորեն աճել դեպի մեր հայրաքաղաք:   Լիահույս եմ, որ օրերս վերաբացված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող «Շիրակ» օդանավակայանն էլ ավելի զարկ կտա զբոսաշրջության զարգացմանը և ավելի կաշխուժացնի քաղաքի կյանքը:   Այսօր Գյումրին շատ բան ունի առաջարկելու և առաջարկում է մեր զբոսաշրջիկներին, ինչը միայն հպարտություն է առաջացնում:   Շնորհավոր տոնդ, իմ սիրո՛ւն Գյումրի»,- ասված է Գնել Սանոսյանի ուղերձում: 
14:48 - 18 սեպտեմբերի, 2021
ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր առաջադրելիք թեկնածուներին

ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր առաջադրելիք թեկնածուներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստում քննարկվել է առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության մասնակցությունը, համամասնական ցուցակների կազմը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե որոշման համաձայն ում թեկնածությունները կառաջադրվեն Սյունիքի համայնքներում, Գյումրիում և Դիլիջանում։ «Վարչության որոշման համաձայն՝ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊ կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանը, Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ ՔՊ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊ անդամ Վլադիմիր Աբունցը»,- հայտնել է Սանոսյանը։ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի կունենան Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի համայնքների համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ։
14:12 - 08 սեպտեմբերի, 2021
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Գնել Սանոսյանն ու Կարոլին Գեգինատը քննարկում են ունեցել

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Գնել Սանոսյանն ու Կարոլին Գեգինատը քննարկում են ունեցել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Ինչպես փոխանցում են ՏԿԵ նախարարությունից, Գնել Սանոսյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով նախատեսված առաջնահերթությունները, հաստատված հիմնական նպատակները, համագործակցության ուղղությունները։ Նա ընդգծել է, որ կառավարությունը շատ հավակնոտ ծրագրեր է իր առջև դրել և պատրաստվում է նաև միջազգային գործընկերների հետ ջանքեր ներդնել դրանք իրականացնելու համար։ Ըստ նախարարի՝ ՀԲ-ի հետ համագործակցությունը շատ բազմաշերտ է, ընթացքում գտնվող շատ ծրագրեր կան, ներկայումս շատ կարևորվում է կենսական նշանակության ճանապարհների ծրագրերը, տարածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ջրամատակարարման, տուրիզմի ոլորտում իրականացվող ծրագրերը, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։ Կարոլին Գեգինատը նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը նախատեսվող ծրագրերում, հատկապես՝ ջրային ոլորտում, հողերի օգտագործման ոլորտում, զբոսաշրջության և ճանապարհաշինության ոլորտներում։ Կարոլին Գեգինատը կարևորել է հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը՝ ոլորտը մասնավոր ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով առանձին քննարկումներ՝ հստակեցնելու համար հետագա անելիքները:
15:43 - 07 սեպտեմբերի, 2021