ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Օհանջանյանը։ Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:
13:15 - 13 մայիսի, 2020
Դատարանը  բավարարել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս քննիչի թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոք. պաշտպան |tert.am|

Դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս քննիչի թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոք. պաշտպան |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասինղ հայտնեց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։ «Մենք հաղորդում էինք ներկայացրել, և ԱԱԾ դեպարտամետը քրեական գործի հարուցումը մերժել էր, որից հետո մենք դիմել էինք դատարան: Մեր բողոքը դատարանը բավարարել էր՝ պարտավորեցնելով քննչական վարչությանը՝ հարուցել քրեական գործ»,-ասաց պաշտպանը և նշեց, որ այս որոշումը միանշանակ սպասելի էր, քանի որ դատաքննությունն էլ է ապացուցում, որ դատախազությունը և ՀՔԾ-ն որևէ շանս չուներ, որ բողոքը կմերժվեր:
09:17 - 05 մայիսի, 2020
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|

aysor.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասով նախապատրաստվում են նյութեր, ԱԺ-ում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասաց դատախազը։Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա՞ անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքեց․«Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»։
16:54 - 30 ապրիլի, 2020
Մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ն.-ն և նույն բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը զբաղեցրած Ն. Ս.-ն խմբով, դիտավորությամբ կատարել են բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին: Մասնավորապես, 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, վերը նշված բաժանմունքի պետ Վ. Ն.-ն նույն բաժանմունքի մի քանի ծառայողների, այդ թվում` ավագ օպերլիազոր Ն. Ս.-ի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել են հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո այն խոստովանելուն ուղղված անօրինական գործողությունները շարունակելու և դրական արդյունքի հասնելու նպատակով` բաժնում մեկ օր գտնվելու ընթացքում Արմեն Մարտիրոսյանը հերթական անգամ ուղեկցվել է բաժանմունքի պետի աշխատասենյակ, որտեղ Վ. Ն.-ն Ն. Ս.-ի և այլ ծառայողների հետ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու նույն պահանջը ներկայացնելով, նրան գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ և ձեռքերով ու մահակներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել ֆիզիկական ցավ: Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Վ. Ն.-ին և Ն. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջորդությամբ:
15:13 - 28 ապրիլի, 2020
ՀՔԾ-ի պարզաբանումը՝ «Կոշ» ՔԿՀ պետին կաշառք տալու գործով մեղադրյալի պաշտպանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՔԾ-ի պարզաբանումը՝ «Կոշ» ՔԿՀ պետին կաշառք տալու գործով մեղադրյալի պաշտպանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով քննված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը նախօրեին Գագիկ Շամշյանին տված հարցազրույցում անդրադառնալով հիշյալ գործին` հայտարարել է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իբր գործը պատշաճ չի քննել, դրսևորել է կանխակալ և ուղղորդված մոտեցում: Նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել քրեական գործով կատարված նախաքննության վերաբերյալ անհիմն շահարկումներից, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել այս առնչությամբ: Նախ` փաստաբանի այն տարակուսանքը, թե ինչպես կարող էր կալանավայրում գտնվող մեղադրյալ Հայկ Կարապետյանը Երևան քաղաքի Արմենակյան փողոցում կաշառք տալ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանին, առնվազն ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է և պատիվ չի բերում տվյալ փաստաբանին, ում պետք է որ հայտնի լիներ, որ նախաքննության ընթացքում Հայկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել միջնորդավորված ձևով կաշառք տալու համար: Տվյալ դեպքում կալանավայրից Հ. Կարապետյանի դուրս գալը և Երևան հասնելն ամենևին պարտադիր չէր: Բացի այդ, հարկ ենք համարում նաև նշել, որ Մասիս Մելքոնյանը հարցազրույցում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբրև նախաքննության ավարտից հետո մյուս պաշտպանները չեն ծանոթացել լրացուցիչ քննության նյութերին: Այս կապակցությամբ էլ հայտնում ենք, որ գործով մյուս մեղադրյալները և նրանց պաշտպանները ծանոթացել են քրեական գործի նյութերին նաև լրացված մասով, որից հետո գրավոր այդ մասին տեղեկացրել են վարույթն իրականացնող մարմնին` նշելով, որ նախաքննության փուլում որևէ միջնորդություն չեն ներկայացնում: Իսկ եթե Մասիս Մելքոնյանը նկատի է ունեցել, որ նախաքննությունը լրացնելուց հետո իր պաշտպանյալ Հայկ Կարապետյանին նախաքննության ավարտ կրկին հայտարարելուց մյուս պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկա չի եղել, ապա փաստաբանին հարկ է հիշեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները, ըստ որի` դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը: Հիշյալ հարցազրույցի ընթացքում Մասիս Մելքոնյանի նշած մյուս փաստարկներին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է պաշտպանական կողմի միջնորդությունները քննարկելու արդյունքում կայացված որոշումներում: Իսկ «shamshyan.com» լրատվամիջոցին հորդորում ենք  այսուհետ զերծ մնալ միակողմանի տեղեկատվություն հրապարակելուց և նման դեպքերում նախապես դիմել ու ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները: 
15:53 - 21 ապրիլի, 2020
Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը ու մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է: Ըստ ՀՔԾ-ի՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով ապօրինի եւ պատրաստակամություն հայտնել ընդհատել Ռուսաստանում իր բուժումն ու վերադառնալ Հայաստան, եթե Հայաստանի իրավապահները վերացնեին հետախուզումը, սակայն հետախուզումը չի վերացվել, թեեւ չկա նաեւ ընտրված խափանման միջոց։
16:18 - 17 ապրիլի, 2020
Արմեն Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ում է
 |news.am|

Արմեն Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ում է |news.am|

news.am: Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում է: Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել եւ միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:
19:02 - 16 ապրիլի, 2020
Արտակարգ դրության ընթացքում ոստիկանի պահանջին չենթարկվելու 5 դեպքով հարուցվել են քրեական գործեր, տուժել է 6 ոստիկան |armtimes.com|

Արտակարգ դրության ընթացքում ոստիկանի պահանջին չենթարկվելու 5 դեպքով հարուցվել են քրեական գործեր, տուժել է 6 ոստիկան |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ երեկ տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: 17 դեպքերից 4-ով կազմվել են վարչական արձանագրություններ, 13-ով նախապատրաստվել են նյութեր: Նշենք, որ նախապատրաստված նյութերից 7-ը գտնվում են ընթացքի մեջ (1-ը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն), 1-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ 5-ով հարուցվել են քրեական գործեր մի խումբ անձանց կողմից խուլիգանության, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ ՔՕ-ի  258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին, 4-րդ, 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով): Նշված 5 քրեական գործերն էլ, որոնց արդյունքում տուժել է 6 ոստիկան, գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում. դրանցից 2-ը քննվում են Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնում, 1-ական գործեր էլ՝ Սիսիանի, Մաշտոցի, եւ Վաղարշապատի քննչական բաժիններում: Մալաթիայի բաժնում քննվող երկու քրեական գործերն էլ հարուցվել են ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):  Գործով անցնող քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, եւ դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելով գրավի կիրառումը: Նրանցից մեկն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց, իսկ մյուս քաղաքացին, որի գրավը դատարանի որոշմամբ սահմանվել էր 1.5 միլիոն դրամ, դեռեւս անազատության մեջ է  գումարը վճարել չկարողանալու պատճառով: Սիսիանի բաժնում քննվող քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից խուլիգանության) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Սա այն աղմկոտ միջադեպն է, որ տեղի է ունեցել ապրիլի 7-ին Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի եւ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի մասնակցությամբ։ Հարությունյանը, ըստ Քննչական կոմիտեի, իր հորեղբոր որդու` Արմեն Հարությունյանի հետ խախտել է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը եւ չի ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին։ Դրա համար եղբայրները հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին, ինչի մասին իմանալով` այնտեղ են հավաքվել նրանց մտերիմները. «Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթեւեկությունը խոչընդոտելով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը հերքել էր ՔԿ-ի հաղորդագրությունը՝ պնդելով, որ Հարությունյանները ունեցել են տեղաշարժման թերթիկ եւ ոստիկանների նկատմամբ անօրինական գործողություն չեն իրականացրել: Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Հարությունյանների նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանների, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի կողմից: Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, երեկ հայտարարեց՝ այդ պաշտոնին նշանակվելուց հետո ոստիկանապետի պաշտոնակատարը անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ, եւ ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար: Նրա խոսքով՝ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե Մուրադյանը սադիստ, մոլագար անձնավորություն է, որը, նստած իր աշխատասենյակում, սպասում է, թե ով պետք է գա բաժնի շենք, որպեսզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի: Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ Արմեն եւ Մարտին Հարությունյանները չեն ունեցել տեղաշարժման թերթիկ, եւ երբ ոստիկանը նրանց տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ եւ կազմվի արձանագրություն, Հարությունյանները, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հեռացել են. «Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ, եւ այն ժամանակ, երբ ոստիկանը կանգնեցրել է ավտոմեքենան եւ հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության՝ ի մասնավորի՝ նաեւ այդ ոստիկանի հասցեին եւ հայտարարել, որ շարունակելու դեպքում կիջնի եւ կապտակի նրան, որից հետո դարձյալ ավտոմեքենայով հեռացել են»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:33 - 15 ապրիլի, 2020
Սիսիանում քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ |armtimes.com|

Սիսիանում քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ |armtimes.com|

armtimes.com: Սիսիանում քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ: Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Առաջին քրեական գործը, որ վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի եւ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-ին կետով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելը): Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:10 - 14 ապրիլի, 2020
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, ինչպես նաեւ 2 բողոք ներկայացրել դատարան
 |news.am|

Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, ինչպես նաեւ 2 բողոք ներկայացրել դատարան |news.am|

news.am:  Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մովսիսյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, մեկ բողոքարկում ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան եւ մեկ բողոքարկում՝ սանկցիայի երկարացման որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնեց փաստաբան Գոռ Գեւորգյանը: «ՀՔԾ հաղորդում եմ տվել գործով քննիչի ապօրինի գործողությունների դեմ։ Բողոքարկել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդության մերժելու որոշումը։ Մեկ այլ գրավ եմ միջնորդել, բողոքարկել էի սանկցիայի երկարացման որոշումը։ Իրավական առումով ինչքան տարբերակ կա օգտագործել եմ»,- ասաց Գեւորգյանը։ Փաստաբանն անդրադառնալով համավարակով պայմանավորված՝ դատարանների կողմից կալանավորների խափանման միջոցները փոխելուն՝ ասաց. «Դատարանները համավարակով պայմանավորված շատ կալանավորների բաց են թողնում։ «Շուշի» ՔԿՀ-ում անգամ փաստաբանների մուտքն են արգելում, որպեսզի համավարակը չտարածում չունենա ու հենց այդ մոտեցմամբ էլ մարդկանց ազատ են արձակում։ Տեսնենք, թե Դավիթ Մովսիսյանի գործով ինչպիսին կլինի պետության եւ դատարանների վերաբերմունքը»։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։
21:25 - 13 ապրիլի, 2020
Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ բացի այդ, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մի քանի լրատվամիջոցներում: Դրանք ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով: Ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում միջադեպեր են տեղի ունեցել, որոնց մասնակից քաղաքացիների խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է գործադրել իրենց նկատմամբ: Միաժամանակ Քննչական կոմիտեն է հայտնել, որ դեպքերից մեկի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Դեպքի հանգամանքները պարզելու համար Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
16:13 - 09 ապրիլի, 2020