ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ԵԱՏՄ երկրները հունիսի վերջին կավարտեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունների նախապատրաստումը

ԵԱՏՄ երկրները հունիսի վերջին կավարտեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունների նախապատրաստումը

Սանկտ Պետերբուրգում կայացել է ԵՏՀ ղեկավարի և Իրանի էներգետիկայի նախարարի հանդիպումը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները 2021 թվականի հունիսի վերջին կավարտեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունների նախապատրաստումը: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հաղորդագրությունում, որը հրապարակվել է հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (SPIEF) շրջանակում կայացած հանդիպումից հետո: «Բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ որոշումներ կայացվեցին ԵԱՏՄ-ում անցյալ տարվա դեկտեմբերին, այժմ միության երկրներն ավարտում են բանակցությունների համար կոնկրետ մանդատի ձևավորումը: Հուսով ենք, որ 2021-ի հունիսի վերջին մենք կավարտենք անհրաժեշտ ընթացակարգերը և պատրաստ կլինենք բանակցություններ սկսել», - նշված է հաղորդագրությունում: 2020 թվականին 2019-ի համեմատ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 18,5 տոկոսով՝ հասնելով 2,9 միլիարդ դոլարի: Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը հանգեցնող միջանկյալ համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին և ուժի մեջ մտել 2019-ի հոկտեմբերի 27-ին: 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ Իրանի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 33,8 տոկոսով: Իրանի հետ ԵԱՏՄ-ի առևտրում ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է՝ 78,6 տոկոս, Ղազախստանի մասնաբաժինը 11,2 տոկոս է, հետո՝ Հայաստանինը` 8,9 տոկոս, Բելառուսինը՝ 0,7 տոկոս, Ղրղըզստանինը՝ 0,7 տոկոս: ԵԱՏՄ երկրների արտահանումը Իրան 2021-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43,5 տոկոսով, ներմուծումը՝ 20 տոկոսով:
11:33 - 04 հունիսի, 2021
Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում որոշակի դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառմամբ հրավառությունների կազմակերպումը կթույլատրվի միայն տոն օրերին կամ կառավարության թույլտվությամբ, իսկ այլ դասի հրատեխնիկական արտադրանքի վաճառքի համար կսահմանվեն կանոններ:    «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով 2015-ին ընդունվել են հրավառության սարքերի դասակարգիչներ՝ 1-5-րդ:   3-5-րդ դասերի հրավառության սարքերի օգտագործմամբ հրավառություն կազմակերպելը դառնալու է լիցենզավորման ենթակա գործունեություն: «Եվ նման հրավառությունները հնարավոր է լինելու կազմակերպել միայն տոն օրերին, կառավարության որոշման հիման վրա, իսկ համայնքապետարանները պատասխանատու են լինելու համապատասխան վայրերը և կիրառման կանոնները սահմանելու համար»,- ասաց Ավանեսյանը: Իսկ 1-2-րդ դասի հրավառության սարքերի համար սահմանվում են վաճառքի կանոններ: Նախագծով վաճառքն արգելվում է 16 տարեկանից ցածր քաղաքացիներին, նաև՝ բնակելի տարածքներում: Վաճառքն արգելվում է նաև առանց համապատասխան կանոնների ներկայացման:  «Արգելվում է 1-2-րդ դասի հրավառության սարքերի վաճառքը, եթե պայթյունի արդյունքում 250 մետրի վրա ձայնային ուժգնությունը գերազանցում է 60 դեցիբելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանից վերև արդեն սկսում են առողջության համար ռիսկեր առաջանալ»,- ասաց փոխնախարարը: Ամփոփելով նախագիծը՝ Ավանեսյանը նշեց՝ 3-5-րդ դասի հրավառության սարքերով, որոնք արդյունաբերական կատեգորիաներ են, այսինքն` բավականին բարձր հզորություն ունեն,  հրավառությունները կարող են կազմակերպվել միայն սահմանված օրերին՝ տոն օրերին կամ կառավարության կողմից սահմանված օրերին:
15:25 - 03 հունիսի, 2021
Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

armenpress.am:  Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի Է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով: «Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն Է ընթանում: «Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացված Է, այստեղ գործընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում եւ թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում Է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում»,- հայտնել Է նախագահը: Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը «միակ երկիրն Է, որը հանձնում Է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»: Նա նաեւ նշել Է, որ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները՝ Ռուսաստանը կարեւոր Է համարում ուշադրություն հրավիրել համագործակցությանը դեղորայքային անվտանգության բնագավառում: Պուտինը նաեւ հիշատակել Է, որ Ռուսաստանում հայտնվել են կորոնավիրուսի դեմ հայրենական պատրաստուկներ, որոնց արդյունավետությունը, նրա կարծիքով, շատ բարձր Է: «Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ-ի փորձագետները պետք Է պատրաստեն ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար ռազմավարական տեսակետից կարեւոր դեղորայքային պատրաստուկներով մեր երկրների ապահովման միջոցառումների պլան»,- հավելել Է ՌԴ նախագահը՝ ճշտելով, որ խոսքն այն մասին Է, որ արդյունավետ եւ մատչելի դեղորայքի արտադրություն կազմակերպվի ԵԱՏՄ-ում: Նա նաեւ նշել Է, որ այդ արտադրության ծավալները պետք Է բավական լինեն առողջապահության ազգային համակարգերի պահանջների բավարարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:59 - 21 մայիսի, 2021
ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ |armenpress.am|

ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) օժտված Է հսկայական ներուժով, միավորման մասնակիցներին Էլ ավելի մեծ ինտեգրացում Է հարկավոր: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղրղզստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: «Վստահ եմ, որ մեր միությունն օժտված Է հսկայական ներուժով, որի գրավչությունը հաստատվում Է առեւտրական համաձայնագրերի կնքման նկատմամբ այլ պետությունների հետաքրքրություններով: Միայն հուսալի, ստուգված գործընկերների եւ դաշնակիցների հետ միավորմամբ կարելի Է ապահովել մեր երկրների տնտեսական անվտանգությունը, անկախությունը»,-ասել Է Նազարբաեւը՝ մայիսի 21-ին հանդես գալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն անցկացվում Է տեսակոնֆերանսի ձեւաչափով: Նա հայտարարել Է, որ «իր գոյության ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն հաստատել Է, որ, չնայած բոլոր դժվարություններին, միության անդամները հանդիսանում են հենց այդպիսի գործընկերներ»: «Այսօր այս պայմաններում մեզնից պահանջվում Է Էլ ավելի մեծ ինտեգրացում, Էլ ավելի մեծ փոխըմբռնում, Էլ ավելի մեծ ընդառաջում միմյանց նկատմամբ»,-հավելել Է Նազարբաեւը: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:35 - 21 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք, մեր տեսանկյունից, մեծ նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից ներքին սպառման համար գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»,- ասաց Փաշինյանը:
14:29 - 21 մայիսի, 2021
Փաշինյանը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում անհրաժեշտ է համարել մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ |armenpress.am|

Փաշինյանը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում անհրաժեշտ է համարել մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը առողջապահության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հետագա  խորացմանը` ուղղված բնակչության առողջության բարելավմանը, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում փոխգործակցության և կոլեկտիվ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև Միության անդամ պետությունների՝ միջազգային ասպարեզում ընդհանուր շահերի աջակցմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: «Այս համատեքստում կցանկանայի նշել Միության անդամ պետությունների բժշկական օգտագործման համար նախատեսված ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով և դեղագործական նյութերով հագեցվածության մակարդակի բարձրացման գործողությունների ծրագրի մշակման կարևորությունը: Դրանց արտադրությունը պետք է ապահովվի Միությունում: Համոզված եմ, որ մեր երկրների հետագա համատեղ և համակարգված գործողություններն առողջապահության և դեղագործական արտադրության բնագավառում համագործակցության զարգացման ոլորտում հետագայում դրական արդյունքների կհանգեցնեն»,- նշել է Փաշինյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ՝ այդ խնդիրների լուծմանն ավելի ակտիվ ներգրավելով պետական ռեսուրսները և ԵԱՏՄ վերազգային զարգացման ինստիտուտները, այդ թվում՝ Մասնագիտացված ներդրումային ֆոնդերի ստեղծման միջոցով: «Բացի այդ, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդկային կապիտալի ամրապնդումը և տեխնոլոգիական զարգացումը մեր տնտեսությունների կայուն տնտեսական աճի հիմնական գործոններից են: Այս առումով անվիճելի է Միությունում մարդկային կապիտալի կուտակման կարևորությունը ավելի հուսալի նորարարական էկոհամակարգ ստեղծելու համար, այդ թվում` կրթության մեջ ինտեգրման գործընթացների խորացման և գիտանորարարական գործունեության միջոցով»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Հաշվի առնելով, որ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ունի սահմանափակ կարգավորիչ գործիքներ կրթության ոլորտում, նա առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական շարժունակության հարթակ: «Կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ունեցող՝ Միության թվային օրակարգի թեմային: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ է դրվում Միության «Միասնական որոնման համակարգի «Աշխատանք առանց սահմանների» առաջին համատեղ թվային նախագիծը: Այս նախագծի շնորհիվ Միության քաղաքացիների համար կհայտնվեն աշխատանքի նոր հնարավորություններ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կավելանա անձնակազմի որոնման հարթակների ցանկը: Իսկ անդամ երկրների համար կներդրվեն Միության աշխատաշուկայի զարգացման ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ»,-նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը՝ ԵԱՏՄ տարածքում  իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ, որն ապահովում է Միության և նրա անդամների շահերը համաշխարհային առևտրում:
14:23 - 21 մայիսի, 2021
Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը |armenpress.am|

Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ աշխատանքների շարունակումը: Փաշինյանն այդ մասին ասաց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում: «Այս աշխատանքն, առանց չափազանցության, իրականացվում է մեր Միության գոյության ողջ ընթացքում: Չնայած ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ստեղծելու դիրքորոշումներում առկա տարբերություններին և որոշ օբյեկտիվ դժվարություններին` մենք շարունակում ենք որոնել կառուցողական լուծումներ: Մենք Միության անդամ երկրների 2021-2022 թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը համարում ենք որպես ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք: Մեր երկրներում տնտեսական վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում շարադրված հիմնական դրույթների, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության վերականգնման համար բարենպաստ պայմանների ձևավորման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման արդյունավետության հիման վրա»,- ասել է Փաշինյանը: Նա կարծիք է հայտնել, որ այդ տեսակետը կիսում են նաև մյուս գործընկերները: «Համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականություն վարելու ընդհանուր մոտեցումների ձևավորումը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անդամ պետության և ամբողջ Միության շահերին, Եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման առանցքային բաղաադրիչն է: Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը: Այս տեսանկյունից մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը և նպատակասլաց և հետևողական աշխատանքի վարումը` Եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման և դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:
14:05 - 21 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|

Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|

1lurer.am: Վարկային պատմությունների փոխանակման իրականացման հնարավորություն կտրվի, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս ԵԱՏՄ ցանկացած երկրում հաճախորդի համաձայնությամբ վարկային պատմության վերաբերյալ զեկույց ստանալ, ըստ այդմ, ԵԱՏՄ ցանկացած երկրի ցանկացած բանկ հնարավորություն կստանա ունենալ տեղեկատվություն այլ երկրի քաղաքացու վարկային պատմության մասին, եթե նա ցանկանում է վարկ ստանալ: Այդ մասին Կազանում, ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի անձնագրով կարելի է գալ Ռուսաստան, դիմել բանկին՝ վարկ ստանալու համար, և եթե անհրաժեշտություն լինի, եթե անձնագրի տերը համաձայն լինի վարկային պատմությունը տրամադրել այդ բանկին, ապա տվյալ բանկի համար հասանելի կլինի վարկային զեկույցը տվյալ անձի վերաբերյալ, ինչը տվյալ անձի համար կհեշտացնի վարկ ստանալու գործընթացը էականորեն, որովհետև, եթե հիմա փորձում եք ԵԱՏՄ անդամ երկրում վարկ ստանալ, ձեր վարկային պատմության մասին որևէ տեղեկություն չունի, իսկ դուք գիտեք, որ վարկային պատմությունը կարևորագույն նախապայման է՝ վարկավորման հետ կապված»,- ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ մեկ այլ որոշում է նիստում երկար քննարկվել, սակայն վարչապետները որոշում չեն կայացրել և հանձնարարել են լրամշակել հարցը: Խոսքը էլեկտրոնային առևտրի մասին է:  Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
17:27 - 01 մայիսի, 2021
Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան |1lurer.am|

Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի՞ տվել իր համաձայնությունը: «Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հե՞տ, Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:  «Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը:
16:36 - 01 մայիսի, 2021
Կուբայի իշխանությունները մտադիր են ընդլայնել ավիահաղորդակցությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ |armenpress.am|

Կուբայի իշխանությունները մտադիր են ընդլայնել ավիահաղորդակցությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Կուբան շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ ավիահաղորդակցության ընդլայնման շուրջը բանակցություններ վարելու հարցում: Այդ մասին հայտարարել Է Կուբայի վարչապետ Մանուել Մարերոն իր տեսաուղերձում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Կազանում տեղի ունեցող նիստի մասնակիցներին: «Ներկայումս մենք ձգտում ենք ստեղծելու բոլոր պայմանները միջազգային մակարդակով անվտանգ զբոսաշրջության առեւտրայնացման համար: Մենք պատրստ ենք բանակցություններ վարելու ձեր երկրների հետ օդային հաղորդակցության մեծացման շուրջը, այդ թվում մեկնելու եւ ժամանելու վայրերի աշխարհագրության ընդլայնման, ավիափոխադրողների քանակի եւ թռիչքների հաճախության մեծացման հաշվին՝ այն վստահությամբ, որ Կուբան անվտանգ եւ գրավիչ ուղղություն եւ միջանցք Է ձեր երկրների համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:14 - 30 ապրիլի, 2021
Շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ. Փաշինյան

Շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ. Փաշինյան

Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 30-ին  Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։ Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Մասնակցում են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Չոկոն (առցանց ձևաչափով) և հրավիրյալ երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները՝ Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզադը և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը, ներկայացվել է Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսի վիդեոուղերձը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Ցանկանում եմ, առաջին հերթին, անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի կազմակերպվածության բարձր մակարդակի և ավանդական հյուրընկալության համար: Գնահատանքի խոսք եմ ցանկանում հղել նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Նուրգալիևի Միննիխանովին՝ ջերմ ընդունելության համար։ Սրտանց ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Վալերիանի Չոկոյին, որը մասնակցում է մեր հանդիպմանը առցանց ռեժիմով։ Ուրախ եմ նաև ողջունել Տաջիկստանի կառավարության ղեկավար Կոխիր Ռասուլզոդային և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովին: Բարեկամներ, Երեկ, նեղ կազմով, մենք արդեն մտքերի մանրակրկիտ փոխանակում ունեցանք այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Կցանկանայի հակիրճ անդրադառնալ մեր տեսանկյունից, Միության համար ակտուալ որոշ հարցերի: ԵԱՏՄ գործունեությունը, որը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ պետությունների տնտեսական համագործակցության՝ որակապես նոր հիմքով զարգացմանը, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման էֆեկտները։ Դա և՛ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներն են, և՛ ողջ համաշխարհային տնտեսության՝ ժամանակային առումով համընկած կամ անմիջապես հաջորդած վերափոխումը, որտեղ բարձր տեխնոլոգիաները գնալով ավելի պահանջված են դառնում: Միության՝ այս պայմաններին հարմարվելու տեսանկյունից առաջին պլան է մղվում այն ոլորտների համալիր ուսումնասիրության և բացահայտման անհրաժեշտությունը, որոնք գործնական համագործակցության ամենամեծ պաշարն ունեն: Մասնավորապես, նոր պայմանները բացահայտեցին առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում համագործակցության պահանջը: Իհարկե, 2020 թվականը վերհանեց մի շարք նոր խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված լուծումները վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են ներքին շուկայի գործունեությունը, զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման և ներմուծման կանոնակարգումը: Հարկ է Միության ինտեգրացիոն ներուժի հետագա բացահայտման պրիզմայով դիտարկել նաև տիեզերքի գծով միջպետական ծրագիրը, որը մենք երեկ քննարկում էինք: Վստահ եմ, որ այս ուղղությամբ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա: Նիստի հարգելի մասնակիցներ, Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը: Անկասկած, մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը: Փաստաթղթի ամենակարևոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու ևս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ: Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը: Հարգելի գործընկերներ, Ամփոփելով կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունն ու անփոփոխ վճռականությունը` գործադրելու անհրաժեշտ բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար: Շնորհակալություն ուշադրության համար»: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը, ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը, ԵԱՏՄ գյուղարտադրանքի շուկայի՝ բույսերի վտանգավոր վիրուսներից պաշտպանության միջոցները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ մյուս երկրներ տեղափոխման ենթակա ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առևտրի զարգացման մասին զեկույցը: Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել են Հուշագիր փոխգործակցության մասին և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։
12:52 - 30 ապրիլի, 2021
2020 թվականը բացահայտեց նոր խնդիրների մի ամբողջական շարք. Ն. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին |armtimes.com|

2020 թվականը բացահայտեց նոր խնդիրների մի ամբողջական շարք. Ն. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Կազանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  Վերջինս իր ելույթը սկսեց ողջույնի ու շնորհակալական խոսքով՝ ասելով. «Ուզում եմ, նախևառաջ, շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Շնորհակալական խոսքեր եմ ուզում փոխանցել նաև Թաթարստանի Հանրապետության նախագահին՝ ջերմ ընդունելության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև մյուս կազմակերպիչներին: Փաշինյանը մատնանշեց մի շարք կետեր, որոնք առանձնացրել է ԵԱՏՄ ՄԽ նիստի օրակարգից: Դրանք կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սահմանափակումներն են, որի հետևանքով տրանսֆորմացիայի է ենթարկվել ամբողջ համաշխարհային տնտեսությունը, որտեղ ավելի ու ավելի պահանջված են դառնում նորագույն տեխնոլոգիաները: Միության՝ այս տեխնոլոգիաներին ինտեգրման ընթացքում առաջին պլան է դուրս գալիս այն ոլորտների համալիր ուսումնասիրությունը, որոնք ներառում են ավելի շատ պահեստային տեղեկություններ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նոր պայմանները պահանջում են առողջապահության, կրթության ու սոցիալական ոլորտում միության շրջանակում նոր համագործակցության ուղիներ: «2020 թվականը բացահայտեց նոր խնդիրների մի ողջ շարք՝ ներքին շուկայի գործունեության կարգավորումը, արտահանման և ներմուծման կարգավորումը «զգայուն ապրանքների» տեսակների հարցով և այլն: Միության հետագա ինտեգրացիոն ներուժի բացահայտման պրիզմայով էլ պետք է դիտարկել նաև տիեզերքի վերաբերյալ միջպետական ծրագիրը, որը քննարկել են։ Համոզված եմ՝ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա։ Հարկավոր է նաև ուսումնասիրել տիեզերական ծառայությունների ոլորտում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները, որը մենք քննարկել ենք երեկ տեղի ունեցած նեղ կազմով նիստի ժամանակ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ակտուալ հարցերի լուծման տեսանկյունից ցանկանում է առանձնահատուկ առանձնացնել փաստաթուղթը՝ արդյունաբերական համագործակցության ոլորտում մինչև 2025 թվականը նախանշված հիմնական ուղղությունների մասին: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից պետք է հատուկ առանձնացնել քննարկվող փաստաթուղթը՝ «Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները»։ Նրա խոսքով՝ հենց արդյունաբերական ուղղությունն է Միության տնտեսական համակարգի գլխավոր հենասյուներից մեկը։ Ապրանքների միասնական շուկայի ստեղծումը, ըստ Փաշինյանի, առանց այդ ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն մշակելու՝ գործնականում անիրագործելի է։  «Բնականաբար, հետաքրքրված ենք նաև ԵԱՏՄ ապրանքների մրցակցության բարձրացմամբ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։ Փաստաթղթի լիարժեք իրագործումը թույլ կտա արդյունաբերության ճյուղի լիարժեք զարգացման հասնել: Փաստաթղթի կարևոր ուղենիշներից է արդյունաբերության ոլորտում ինովացիան և թվային տեխնոլոգիաների համատեղ խթանումը։ Հաշվի առնելով տնտեսության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում։ Թվային տեխնոլոգիաներին անցում կատարելը շարունակում է մնալ ինտեգրման հիմնական ուղենիշներից մեկը: «Մենք այն կարծիքին ենք, որ այդ ուղղությամբ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտություն կա։ Հայկական կողմը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ Միության շրջանակներում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։  
12:11 - 30 ապրիլի, 2021