ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության պատճառով |tert.am|

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության պատճառով |tert.am|

tert.am: Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում են ակտիվացնել համագործակցությունը ուկրաինական ճգնաժամի սրման պատճառով։ «ՆԱՏՕ-ն մնում է դաշնակիցների հավաքական պաշտպանության ողնաշարը և կարևոր նշանակություն ունի եվրատլանտյան անվտանգության համար: Մենք գիտակցում ենք ավելի ուժեղ և արդյունավետ եվրոպական պաշտպանության արժեքը, որը դրական ներդրում է ունենում գլոբալ և անդրատլանտյան անվտանգության մեջ», - ասված է համատեղ հայտարարության մեջ: Հունվարի 10-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ստորագրելու են երկու կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման համաձայնագիրը։  
09:56 - 10 հունվարի, 2023
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի համար
 |azatutyun.am|

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի համար |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի համար՝ ասելով, թե «Հայաստանը հուսահատության մեջ է Լաչինի ճանապարհն իր անօրինական գործունեության համար օգտագործելու անկարողության պատճառով»: «Հայաստանը բազմաթիվ կեղծ պատմություններ է քարոզում՝ տեղում իրականությունը խեղաթյուրելու համար… Հասկանալի է, թե ինչու է Հայաստանն այդքան հուսահատ, որովհետև Լաչինի ճանապարհն այլևս հասանելի չէ իր անօրինական գործողությունների համար»,- ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես փոխանցում է Interfax-Azerbaijan-ը, ՆԱՏՕ-ում երկրի ներկայացուցչությունը հայտարարել է, որ «Լաչինի ճանապարհը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, որը համաձայնել է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով՝ համաձայն եռակողմ հայտարարության վեցերորդ կետի, և նույնիսկ ավելի քիչ, քան երկու տարի ժամանակում շահագործման հանձնեց նոր ճանապարհը»: «Ադրբեջանը բարեխղճորեն կատարել է իր բոլոր պարտավորությունները, իսկ Հայաստանը առաջին օրերից օգտագործում է Լաչինի ճանապարհը անօրինական գործունեության համար։ Հայաստանը նույնպես չի բացել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչը եռակողմ հայտարարության 9-րդ կետի կոպիտ խախտում է»,- ընդգծել է ՆԱՏՕ-ում առաքելությունը։ «Հայաստանն օգտագործել է Լաչինի ճանապարհը զենքի և անձնակազմի ապօրինի տեղափոխման համար»,- ասվում է հայտարարության մեջ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
12:06 - 09 հունվարի, 2023
Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|

Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեդիան վստահ է, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, սակայն չի կարող կատարել բոլոր այն պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է Reuters-ը։ «Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք անել, բայց նրանք նաև ասում են, որ ցանկանում են այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- ասել է Քրիստերսոնը: Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ։ Մայիսին նրանք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել և մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին շվեդական դատարանի որոշման առնչությամբ՝ դադարեցնելու լրագրողի արտահանձնման հարցումը, ով կասկածվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։
18:39 - 08 հունվարի, 2023
Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի. Այաթոլլա Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական
 |tert.am|

Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի. Այաթոլլա Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդականը վերահաստատել է Թեհրանի բացահայտ դեմ լինելը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության: Այդ մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Նիկոլաևիչ Բաբուրինի հետ հանդիպմանը, գրում է Tasnim գործակալությունը:Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Վելայաթին, կրկնելով այաթոլլահ Խամենեիի խոսքերը, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։ Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի»։Նա նաև մատնանշել է Ուկրաինայի պատերազմը՝ ասելով, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բախումների տարածման գլխավոր մեղավորներն են։«Ժամանակակից աշխարհն այլևս միաբևեռ չէ։ Անկախ պետությունների համար չափազանց կարևոր է զգույշ լինել տարածաշրջան իրենց (արևմտյան) ներթափանցման հարցում», - ասել է նա:
12:03 - 06 հունվարի, 2023
Արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

Արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանը զիջման նշաններ ցույց չի տալիս։ Յենս Ստոլտենբերգը BBC-ին ասել է, որ ռազմական աջակցությունը կապահովի Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան երկրի գոյատևումը և կստիպի Ռուսաստանին նստել և բանակցել պատերազմի ավարտի մասին։ Ռուսաստանի առաջնորդը մեղադրում է Արևմուտքին Ուկրաինային իր երկիրը ոչնչացնելու համար օգտագործելու մեջ։ «Ուկրաինական ուժերը մի քանի ամսվա ընթացքում ունեին թափ, բայց մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը շատ ավելի շատ ուժեր է մոբիլիզացրել, նրանցից շատերն այժմ մարզվում են,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով,- այդ ամենը վկայում է այն մասին, որ նրանք պատրաստ են շարունակել պատերազմը, ինչպես նաև փորձում են պոտենցիալ նոր հարձակում սկսել»: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամանորյա ելույթով՝ ասելով, որ վտանգված է երկրի ապագան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին մեղադրել է իր զորքերի հետևում թաքնվելու և ոչ թե դրանք ղեկավարելու մեջ։
12:59 - 02 հունվարի, 2023
Կիևին զենքի մատակարարումները «խաղաղության ամենակարճ ճանապարհն են». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 
 |armenpress.am|

Կիևին զենքի մատակարարումները «խաղաղության ամենակարճ ճանապարհն են». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքի երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումներն արագ զինադադարի կհանգեցնեն։ Այս մասին տեղեկանում ենք Europa Press լրատվամիջոցից: «Կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է»,- ասել է Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում: Ստոլտենբերգի խոսքով՝ որպես անկախ ժողովրդավարական երկիր Ուկրաինայի գերակայության և բանակցություների միջոցով խաղաղ լուծման հասնելու համար հարկավոր է զենք մատակարարել Կիևին, քանի որ «դա միակ միջոցն է՝ ցույց տալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նա չի կարող հասնել Ուկրաինայի հանդեպ վերահսկողություն հաստատելու իր նպատակներին»։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ պատերազմներն անկանխատեսելի են, սակայն հարկավոր է պատրաստվել երկարատև պատերազմի և Ռուսաստանի կողմից նոր հարձակումների:«Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:Նա նաև նշել է, որ պատերազմի ավարտը չի նշանակում, որ ամեն ինչ կվերադառնա նորմալ հուն:«Թե ինչ տեսակի հարաբերություններ կլինեն Ռուսաստանի հետ ապագայում, կախված կլինի Ռուսաստանի վարքից»,- ասել է Ստոլտենբերգը:   Միևնույն ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների վրա հարձակումներին՝ Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանվելու իրավունք ունի, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:   
14:13 - 30 դեկտեմբերի, 2022
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին՝ նրան ոչնչացնելու համար. Լավրով |tert.am|

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին՝ նրան ոչնչացնելու համար. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ցանկանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին, որպեսզի ոչնչացնեն նրան։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։ «Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ»,- ասել է Լավրովը։Նրա կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի Դաշնության հակառակորդները «շատ բանի են պատրաստ»։
10:26 - 27 դեկտեմբերի, 2022
Ուղիղ քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ ֆորմալ դեր չունենք․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ուղիղ քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ ֆորմալ դեր չունենք․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ես իսկապես ողջունում եմ բոլոր կառուցողական ջանքերը, որոնք նպաստում են կարգավորման գործընթացին։ Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «Ես նաև ողջունում եմ Եվրոպական միության կենտրոնական դերն այս հարցում։ Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է աջակցող դեր խաղալ երկու մայրաքաղաքների միջև քաղաքական երկխոսության միջոցով վստահության ձևավորման գործում: Սակայն ուղիղ քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ ֆորմալ դեր չունենք»,- ասել է Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչը։ Կոլոմինան նաև հավելել է, որ իերնք կշարունակեն աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։
17:46 - 19 դեկտեմբերի, 2022
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Համաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչություններում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառուցների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և առաջատար փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։ Բրյուսելում ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի բարեվարքության կերտման ծրագրի ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի ակտիվացման ուղղությամբ, վերահաստատվել է հաջորդ տարվա միջոցառումների ցանկը։ ՊՆ գլխավոր քարտուղարը ծրագրի ղեկավարությանը և փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ անձնակազմի կառավարման, ֆինանսական պլանավորման, աուդիտի և գնումների համակարգի ռիսկային հարցերի վերհանման և դրանց չեզոքացման համալիր գործողությունների մշակման վերաբերյալ տեղում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով։ 
13:29 - 09 դեկտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ի համար այսօր հրատապը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում. Ստոլտենբերգ |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի համար այսօր հրատապը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում. Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այսօր Բուխատրեստում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում, ասել է, թե հիմա կարևորը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում: «Ամենահրատապ խնդիրն է՝ ամեն բան անել, որ Ուկրաինան հաղթի որպես Եվրոպայի ինքնիշխան և դեմոկրատական պետություն: Եթե Ուկրաինան չհաղթի որպես ինքնիշխան երկիր, ապա անդամակցության հարց սեղանին ընդհանրապես չի լինի»,- ասել է Ստոլտենբերգը: Միաժամանակ նա ընդգծել է, թե անդամ ընդհանրապես չլինելու և լիիրավ անդամ դառնալու հասկացությունների միջև կան շատ հանգամանքներ: «Մենք պետք է գիտակցենք, որ շատ բան կա զրոյական կարգավիճակի և լիիրավ անդամի կարգավիճակների միջև: Մեզ պետք է զարգացնել քաղաքական և գործնական համագործակցությունն Ուկրաինայի հետ: Այսօր ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
17:21 - 30 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում

 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։
14:16 - 23 նոյեմբերի, 2022
Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները արտահերթ բանակցություններ են անցկացրել չորեքշաբթի օրը՝ քննարկելու Լեհաստան ընկած հրթիռի թեման։ Այս մասին գրում է Reuters-ը։ «Մեր և մեր դաշնակիցների ունեցած տեղեկության համաձայն՝ դա Սովետական Միությունում ստեղծված C-300 հրթիռ էր, հին հրթիռ էր, և որևէ վկայություն չկա, որ այն ուղարկվել է ռուսական կողմից»,- այս մասին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ հավելելով, որ «շատ մեծ է հավանականությունը, որ այն արձակել է Ուկրաինայի ՀՕՊ-ը»։ Նշենք, որ հին C-300 հրթիռներ օգտագործել էին և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ղեկավարը ասել է, որ ոչ թե Ուկրաինան, այլ ՌԴ-ն է շարունակում մեղավոր մնալ պատերազմ սկսելով փետրվարյան ներխուժումով և երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, մեծաքանակ հրթիռների արձակումով, ինչն էլ հանգեցրել է Ուկրաինայի պաշտպանությանը։ «Սա Ուկրաինայի մեղքը չէ։ Ռուսաստանն է կրում հիմնական պատասխանատվությունը՝ շարունակելով իր ապօրինի պատերազմը Ուկրաինայի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յենս Ստոլտենբերգը։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ հավանական  է, որ հրթիռը պատկանած լինի Ուկրաինայի օդուժին։
11:13 - 17 նոյեմբերի, 2022
Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ուկրաինան և Լեհաստանը, օգտագործելով սահմանին հրթիռների անկման հետ կապված իրավիճակը, փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Եթե հանդիպումը նախատեսված չլիներ, ապա այն պետք է հրավիրվեր՝ քննարկելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու Ուկրաինայի և Լեհաստանի փորձերը: Այս երկու պետությունների ղեկավարության կողմից արված բացարձակ անպատասխանատու հայտարարությունները չեն կարող այլ կերպ ընկալվել», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:Նեբենզյան ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեղադրելով Ռուսաստանին, չի կարող չիմանալ, որ Ուկրաինայի կողմից արձակված հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին։«Դա նշանակում է, որ սա ոչ միայն կանխամտածված ապատեղեկատվություն է, այլ նաև գիտակցված փորձ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ մղող ՆԱՏՕ-ին մեր երկրի հետ անմիջական բախման մեջ ներքաշելու»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։  Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։  Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:
10:50 - 17 նոյեմբերի, 2022