Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը

Ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար,   ղեկավարվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 5.5.-րդ կետի «ա» ենթակետով, 5.5.1. կետով,  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի  գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը և հայցում  ներողամտություն ստեղծված իրավիճակի համար:
17:29 - 13 հունվարի, 2021
«Գազպրոմի» ղեկավարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի գազամատակարարման պայմանները   |tert.am|

«Գազպրոմի» ղեկավարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի գազամատակարարման պայմանները |tert.am|

tert.am: Ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի համար գազի մատակարարման պայմանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գազային ընկերության հաղորդագրությունը: «Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև գազամատակարարման պայմանները 2021 թվականի համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Գազպրոմը» գազի միակ մատակարարն է Հայաստանի սպառողների համար: Երկրի ներքին շուկա գազի մատակարարն է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից բարձրացել է 165 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
22:13 - 17 դեկտեմբերի, 2020
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին` ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արծափշին», ՍՊԸ-ի և «Ալիք» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, հոկտեմբերի 30-ին` ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21.00-ն, Կոտայքի մարզում գործող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան, Թավրիզյան, Չարենցի, Երևանյան փողոցների, Գետահովիտ և Ենոքավան գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Կողբ, Արճիս, Հաղթանակ, Այրում, Դովեղ, Բերդավան, Զորական, Լճկաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Ջուջևան, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Կոթի, Դեբեդավան գյուղերի գազասպառողների, «Դիալոգ Մ», «Ա.Ա.Հ.Ավտոգազ», «Զևս», «Գազարդի» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Լոռու մարզի Շնող գյուղի գազասպառողների և «Կայծուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
10:55 - 29 հոկտեմբերի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Տավուշում, Կոտայքում, Արմավիրում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Տավուշում, Կոտայքում, Արմավիրում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 19.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Աբելյան, Էստոնական, Արզումանյան, Ֆուչիկի, Ջանիբեկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 41 շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Ասլանյան, Մեհրաբյան, Սպանդարյան, Անտառային փողոցների և Գանձաքար գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արտ-Վարդ», «Առամնա», «Ինամուր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Տիեզերագնացների, Գորկու փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների, ինչպես նաև Երևանյան, Մաշտոցի, Հանրապետության, Չարենցի և Նալբանդյան փողոցների բազմաբնակարան շենքերի և Գրիբոյեդով համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:
18:31 - 27 հոկտեմբերի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Տավուշում, Կոտայքում, Արմավիրում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Տավուշում, Կոտայքում, Արմավիրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 19.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Աբելյան, Էստոնական, Արզումանյան, Ֆուչիկի, Ջանիբեկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Կողբ, Արճիս, Հաղթանակ, Այրում, Դովեղ, Բերդավան, Զորական, Լճկաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Ջուջևան, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Կոթի, Դեբեդավան գյուղերի գազասպառողների, «Դիալոգ Մ», «Ա.Ա.Հ.Ավտոգազ», «Զևս», «Գազարդի» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Լոռու մարզի Շնող գյուղի գազասպառողների և «Կայծուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:  Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 41 շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Ասլանյան, Մեհրաբյան, Սպանդարյան, Անտառային փողոցների և Գանձաքար գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արտ-Վարդ», «Առամնա», «Ինամուր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Տիեզերագնացների, Գորկու փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների, ինչպես նաև Երևանյան, Մաշտոցի, Հանրապետության, Չարենցի և Նալբանդյան փողոցների բազմաբնակարան շենքերի և Գրիբոյեդով համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:  
12:14 - 27 հոկտեմբերի, 2020