Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Շահութահարկի արտոնության ուժի մեջ լինելու ժամետը կերկարաձգվի 8 տարով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Շահութահարկի արտոնության ուժի մեջ լինելու ժամետը կերկարաձգվի 8 տարով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործադիրը հնարավորություն է տալիս, որ հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգվի 8 տարով: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Պողոսյանը հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ  և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն:Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում: «Զուգահեռաբար հնարավորություն է տրված, որ արտերկրում բացառապես շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով ներգրավված վարձու աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտը հարկվի նորից նվազեցված՝ եկամտային հարկի 13 տոկոս դրույքաչափերով»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով՝ սակայն, այդ արտոնությունը ժամանակին ուսումնասիրվել է և որակվել որպես խնդրահարույց: Եվ ըստ այդմ Հայաստանը հայտնվել է երկրների համագործակցությունը գնահատող ռեյտինգային ցուցակում նախազգուշացնող հարթակում: Այդ ցուցակից դուրս գալու համար Հայաստանը հանձն է առել վերանայել օրենսդրությունը: Եվ 2018-ի հունիսի 21-ին ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենք, որով այդ արտոնության վերջնաժակետը սահմանվել է 2021-ի դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո որոշակի զարգացումներ են եղել: «Շահառու կազմակերպությունների խնդրանքով էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարել ԵՄ-ի գործընկերների հետ, և արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ այս արտոնյալ ժամանակահատվածը երկարացվի ևս 8 տարով: Հիշյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար է ներկայացվել այս օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է արտոնյալ ժամանակահատվածը 2021-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանափակել 2029 թվականի դեկտեմբերի 31-ով՝ այսինքն հետաձգելով 8 տարով»,- նշեց փոխնախարարը:
16:23 - 05 մայիսի, 2021
Վիճակախաղերի գովազդները կիրականացվեն ժամը 22:00-07:00-ն. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն

Վիճակախաղերի գովազդները կիրականացվեն ժամը 22:00-07:00-ն. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ» կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Հիմնական զեկուցողը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո  նախագծում փոփոխություններ չեն կատարվել: Հարակից զեկուցմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանն առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին: ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ ԶԼՄ-ների կողմից եղել են մտահոգություններ, որ վիճակախաղերի մասնակիցների թիվն ավելացել է: Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ նշյալ մտահոգությունները չեն վերաբերում այս փոփոխություններին: Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:   
16:59 - 29 ապրիլի, 2021
Արտաքին պարտքը կառավարելի է. ՀՀ-ում 2020-ի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է զարգացող երկրների հետ |armenpress.am|

Արտաքին պարտքը կառավարելի է. ՀՀ-ում 2020-ի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է զարգացող երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 560 մլրդ 655 մլն 340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 894 մլն 647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 մլրդ 991 մլն 752.6 հազար դրամ: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս: Ջանջուղազյանը նշեց, որ 2019-ին համաշխարհային տնտեսության 2,9 տոկոս աճի դեպքում Հայաստանում գրանցվել է 7,6 տոկոսի աճ, ինչը հնարավորություն է տվել վերանայել բյուջեի ծախսային միջոցները: Մասնավորապես, ԿԳՄՍՆ ոլորտում 2019-ին հատկացումներն աճել են շուրջ 11 տոկոսով, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 30 տոկոսով: «Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2019-ի վերջին կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը թույլ տվեց 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակ: Արդյունքում ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր: Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք մոտ ՀՆԱ-ի 5,5 տոկոսի դեֆիցիտ: Սա այն գինն է, որ մենք վճարել ենք, որ մեղմենք տնտեսական անկման ազդեցությունը: Պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը: Այս պայմաններում պետք է 5 տարում այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 60 տոկոսի: Սա այն շեմն է, որը աշխարհում համարվում է ռիսկի տեսակետից կառավարելի»,- ընդգծեց Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ զարգացող երկրների համեմատությամբ Հայաստանում 2020 թվականի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է:
13:59 - 22 ապրիլի, 2021
Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում

Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում

ՀՀ ֆինասների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել վերապատրաստում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության աշխատակիցները: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված  համաձայնագրի շրջանակներում: ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության պետի պարտականությունները կատարող Ռուզաննա Գաբրիելյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել նման հնարավորությունը՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու առումով: Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում: Բացի այդ, ռուս փորձագետները պատասխանել են Ֆինանսների նախարարության աշխատակիցների բազմաթիվ հարցերի, ծավալվել է մասնագիտական ակտիվ քննարկում: 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված  համաձայնագրի եռամյա գործունեության ընթացքում անցկացվել են ընդհանուր առմամբ 33 միջազգային, 56 կրթական սեմինարներ, որոնցում իրենց հմտություններն են զարգացրել ՀՀ ֆինանսների նախարարության բազմաթիվ աշխատակիցներ: Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են ֆինանսատնտեսական ոլորտը կարգավորող օրինագծեր, փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, բարեփոխումների հայեցակարգ միջազգային հարկահավաքության և թվային տնտեսության ոլորտում և այլն: 
14:43 - 20 ապրիլի, 2021
Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը

 |armenpress.am|

Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հակված է վերանայել բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձի համակարգը՝ կամ դադարեցնելով դրա գործունեությունը կամ պարզապես ձևափոխելով այն: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մեկ այլ նախագծի քննարկմանը: «Ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, ներկայացվել են հիմնավորումները, սակայն  անցել է որոշակի ժամանակահատված, և  հետահայաց վերլուծությունը մեզ թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում՝ այն իմաստով, որ այն առաջնային նպատակը, որը հետապնդվում էր այս օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ էության ամբողջությամբ չի իրագործվում: Իսկ դա բնակարանային ապահովման խնդիր ունեցող անձանց պետական աջակցությունն էր»,-ասաց Պողոսյանը: Կառավարությունը կարևորում է, որ այս համակարգն ընկալվի ոչ թե որպես հարկային արտոնություն, այլ որպես բյուջետային աջակցության գործիք: «Մենք ունենք համոզմունք, որ այս ծախսը բնույթով սոցիալական  չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում ունենք շատ ավելի այլ առաջնահերթություններ»,-ասաց փոխնախարարը: Համակարգի շահառուների թիվը և ըստ այդմ՝ հետ վերադարձվող եկամտային հարկի գումարներն աճում են սրընթաց: Եթե համակարգի ներդրման առաջին տարում ընդամենը 253 մլն դրամ է վերադարձվել, ապա 2019-ին այդ գումարը հասել է 7.9 մլրդ դրամի: Իսկ 2020 թվականը ամփոփվել է 13.3 մլրդ դրամով: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, սա հարում են ռիսկ: «Այս ամենը հաշի առնելով՝ կառավարությունը չի թաքցել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ և համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, (իհարկե բոլոր նրանք, որոնք հասցրել են մաս կազմել այս համակարգի, կշարունակեն մինչև իրենց վարկային պայմանագրերի ավարտը) կամ ձևափոխվի՝ որոշակի սահմանափակումներով: Այդ պահը կարծես չի գտնվել՝ հայտնի իրողություններով պայմանավորված: Երբ երկրում տնտեսական ակտիվության անկում նկատվեց, գուցե այո, դա ամենահարմար պահը չէր այս համակարգի կիրառությունը վերացնելու կամ ձևափոխելու առումով, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-ասաց Պողոսյանը:
18:44 - 07 ապրիլի, 2021
Պետությունը գյուղատնտեսական կոոպերատիվների համար ստեղծում է ավելի բարենպաստ հարկային միջավայր |armenpress.am|

Պետությունը գյուղատնտեսական կոոպերատիվների համար ստեղծում է ավելի բարենպաստ հարկային միջավայր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գյուղատնտեսական կոոպերատիվները ևս կկարողանան օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամերի գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս: Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացնելիս Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքով վերանայել մի կարգավորում, որն, ըստ էության, աղավաղումներ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին տնտեսությունների համար, և դրանով իսկ խոչընդոտ է դառնում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման համար: «Գործող Հարկային օրենսգրքով արտոնություն է նախատեսված բոլոր այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքը վաճառվում է անմիջապես արտադրողի կողմից: Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ»,-ասաց Պողոսյանը: Օրենքի նախագծով ամրագրվում է այն նորմը, որ բոլոր այն դեպքերում, երբ կոոպերատիվը կազմակերպում է իր անդամների արտադրած արտադրանքի իրացումը, օրենսգրքի կիրառության իմաստով կոոպերատիվն է համարվում արտադրող, որ արտոնությունը կիրառելի լինի: Հաճախ գյուղատնտեսական կոոպերատիվները դրամաշնորհներ են ստանում միջազգային կազմակերպություններից, և որևէ առանձնահատուկ կարգավորման բացակայության պայմաններում այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են ճանաչվում ստացման տարում ՝ անկախ նրանից, թե այդ գումարները ծախսվել են, թե ոչ: «Այս պարագայում մենք ապավինել ենք Հարկային օրենսգրքով նախատեսված մի կարգավորման, որը հնարավորություն  է տալիս անհատույց ստացված դրամական միջոցները միանգամից չդիտարկել որպես շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ, այլ հաշվառել այնպես, ինչպես կհաշվառվեն այլ ակտիվները»,-ասաց Պողոսյանը: Որոշակիորեն լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի շրջանակը, որը ազատվում է շահութահարկից, կներառվի նաև գոմեշաբուծությունը:
17:20 - 07 ապրիլի, 2021
Ֆինանսների նախարարը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի մասին |1lurer.am|

Ֆինանսների նախարարը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացված ծախսերի ծավալներին ու արդյունավետությանը: Նրա խոսքով՝ այդ ծախսերը եղել են բավարար չափով հիմնավոր ու համարժեք: «Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու ստեղծված իրավիճակին և դրանից բխող, ձևավորվող առաջարկներին։ Մեր կարծիքով՝ դրանք եղել են բավարար չափով հիմնավոր և իսկապես համարժեք տվյալ ժամանակահատվածի փոփոխված իրավիճակի պահանջներին»,- հայտարարեց նա ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ըստ Ջանջուղազյանի, համեմատություններ կարող են արվել այլ երկրների, այլ միջոցառումների հետ: Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն ունի իր իրականությունը, կարգավորումները, գործունեության տրամաբանությունը։ «Վերադառնալով ֆինանսներին՝ պետք է ասեմ, որ մեր պատկերացմամբ՝ ոչ թե կոնկրետ միջոցառումների, այլ ծախսերի ընդհանուր մակարդակն ունեցել է կուռ տրամաբանություն՝ հանրային ֆինանսների կառավարման և հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից, ունեցել է հակացիկլիկ բնույթ։ Անխուսափելի էր այն պայմաններում, երբ ունեինք տնտեսական անկում, ակնկալել նույնքան եկամուտներ, ինչքան կանխատեսված էին, հետևաբար դա հանգեցրել է թե դեֆիցիտի՝ սկզբնական ծրագրից շեղվող մեծության, թե դրանով պայմանավորված՝ պետական պարտքի՝ սկզբնական ծրագրերից շեղվող մեծության»,- հայտարարեց Ջանջուղազյանը։ Նախարարը վստահեցրեց՝ անցած տարի անորոշության աստիճանը մեծ էր, այսօր էլ գործում են անորոշության բարձր աստիճանի պայմաններում՝ կապված համավարակի ու դրա հետևանքների հետ։ «Ինչպես 2019-ին չէինք կարող կանխատեսել, այնպես էլ 2020-ին, խոշոր հաշվով, չէինք կարող կանխատեսել․ երբ ներկայացնում էինք բյուջեի նախագիծը, ունեինք սպասում, որ արդեն սկսված է լինելու վերականգնման գործընթաց»,- հայտարարեց նախարարը:
13:26 - 06 ապրիլի, 2021
Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի |armenpress.am|

Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմաններ: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշեց, որ մեկ մլն դրամը գերազանցող և մրցակցային ձևով կնքված բոլոր պայմանագրերի կողմերին առաջարկվում է օգտվել պետբյուջեից սուբսիդիաներ ստանալու մեխանիզմից: «Մասնավորապես, եթե այդ կազմակերպությունները իրենց պայմանագրերը կատարելիս կօգտագործեն ավելի քան 50 տոկոս տեղական ծագման ապրանքներ ու ծառայություններ եւ այդ փաստը կհիմնավորվի, պայմանագրի գնի 1 տոկոսի չափով սուբսիդավորում կարող են ստանալ: Մի կողմից փորձել ենք նպաստել տնտեսության լիկվիդայնության աճին, մյուս կողմից մեղմել պետական գնումների մասնակիցների կողմից արվող ծախսերը, նաեւ աջակցել տեղական արտադրության խթանմանը: Քանի որ մրցակցային գնումների ծավալը կազմելու է շուրջ 112 մլրդ դրամ, գործիքի կիրառման արդյունքում աջակցությունը կկազմի 1,12 մլն դրամ»,- ասաց Բրուտյանը:
14:02 - 01 ապրիլի, 2021
Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|

Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ընդունեց որոշում, որով պետական գնումներին մասնակցության համար բանկային երաշխիքի 10 միլիոն դրամի շեմը բարձրացվում է 25 մլն դրամի: «Մինչև այս պահը գործող որոշմամբ բանկային երաշխիք չէր պահանջվում մինչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, շեմը հիմա բարձրանում է՝ դառնալով 25 միլիոն»,- այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազեցվում է 30 տոկոս, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի, կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք: Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի:
13:22 - 25 մարտի, 2021
Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան
 |1lurer.am|

Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրի հաշվետվության ներկայացումը խորհրդարանում նոր ինստիտուտ է. առաջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2020-ին: «Սա կարևոր ներդրում է և հնարավորություն է տալիս Ազգային ժողովին ու հանրությանը իրազեկ լինել, թե ինչ է իրականացվել կառավարության կողմից նախորդ տարվա ընթացքում և որքանով է այդ միջոցառումների իրականացումը համահունչ ծրագրային դրույթներին»,- ասել է ֆինանսների նախարարը: Ներկայացնելով Ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները, նախարարն ասել է, որ կառավարության կողմից ընդունվել է պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որում նախանշվել են հիմնական բարեփոխումները: «Այդ բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու արդյունքում մենք կմոտենանք կառավարության ծրագրով հայտարարված նպատակադրումներին: Ռազմավարությունը ներառել է 14 ոլորտներ՝ հիմնականում ամբողջականացնելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում գործառութային պարտականությունների ցանկը»,- հավելել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ ռազմավարությունը կախված չէ միայն ֆինանսների նախարարության կոնկրետ գործունեությունից և տարբեր գործողություններում ներառում է պետական այլ մարմիններ:
19:15 - 17 մարտի, 2021
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ-ին առնչվող որոշման վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ-ին առնչվող որոշման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը  պարզաբանում է տարածել ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումը. «ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ ծավալված հանրային քննարկումները հաշվի առնելով՝ Կառավարությունը հայտնում է, որ նախագծերը մշակվել, շրջանառվել և կառավարության քննարկմանն են ներկայացվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ավելին, դրանք ընդգրկված են եղել ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերի օրակարգում և քննարկվել են շահագրգիռ բոլոր մարմինների ներգրավմամբ: Այս համատեքստում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև որպես առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների և վերջիններիս գործունեության նկատմամբ Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են:Օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը հաշվի առնելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ՝ առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և ազդեցություն չունեն հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի չափերի վրա։ Թվով 9 նախագծերով կարգավորումների վերանայումն ինքնին չի հանգեցնում և չի կարող հանգեցնել նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս՝ նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։ Ճիշտ հակառակը, առաջարկվում է վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը և այդ նույն ժամանակ, ընդամենը, անհարկի իրավական մեկնաբանությունների տիրույթ տեղափոխել ակնհայտ համարժեք որոշումների կայացման գործընթացը։ Լիահույս ենք, որ օրենսդրության վերանայումների փաթեթի վերաբերյալ հանրային հարթակներում տեղ գտած մեկնաբանությունները հետևանք են ոչ բավարար տեղեկացվածության և/կամ բյուջետային հարաբերությունների կարգավորումների բնագավառում ոչ բավարար մասնագիտական կարողությունների, քանի որ կառավարության այսօրինակ համակարգային և երկարաժամկետ նպատակադրումներով փոփոխությունների նախաձեռնությունը կոնկրետ այժմեական և վստահաբար՝ կարճաժամկետ քաղաքական գործընթացների կամ անձերի հետ կապելու փորձերը դատապարտված են ձախողման, իսկ ներկայացված պարզաբանումը կփարատի տարածված թյուր մեկնաբանություններն ու սպառողների մտահոգությունները»,- ասված է պարզաբանման մեջ: Ֆինանսների նախարարության տարածած ամբողջական պարզաբանումն՝այստեղ։Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը:
15:25 - 15 մարտի, 2021
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը |armtimes.am|

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը |armtimes.am|

armtimes.am: Ֆինանսների նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Գովազդի մասին» օրենքում՝ առաջարկելով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների (բուքմեյքերական ընկերություններ) գովազդների հանդեպ կիրառել նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ: Մասնավորապես՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում։ Այս փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությամբ և հանրային վնասի առկայությամբ, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանում։
13:24 - 05 մարտի, 2021
2020-ի համար առկա լավատեսությունը փոխվեց համավարակի պատճառով. ֆինանսների նախարար |1lurer.am|

2020-ի համար առկա լավատեսությունը փոխվեց համավարակի պատճառով. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: 2020-ը առանձնացավ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար և այն լավատեսությունը, որն առկա էր մինչև 2020-ի մեկնարկը, փոխվեց՝ կապված համավարակի ազդեցության հետ: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:   Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ի համար Կառավարությունը նախատեսել էր 5 տոկոս տնտեսական աճ, սակայն ապրիլին կանխատեսումը փոխվեց՝ հայտարարվեց, որ տարեվերջին կլինի 2 տոկոսի անկում:  Ֆինանսների նախարարն ասաց, որ նախորդ տարի Կառավարությունն իրականացրել է հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ: Նրա խոսքով՝ 2020-ի բյուջեն սոցիալական ուղղվածություն ուներ, ուստի կենսաթոշակների, նպաստների համար ծախսվել է շուրջ 267 մլրդ դրամ:  Նախարարը նշեց, որ 2020-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 7.7 մլրդ դրամի պետական պարտքի մակարդակ, Կառավարության պարտքը կազմել է 7.24 մլրդ դոլար, ԿԲ-ինը՝ 475 մլն դոլար, Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է 5.5 մլրդ դոլար:
10:58 - 26 փետրվարի, 2021
Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները

Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շարունակում է 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024 թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ 2022 թվականը և նաև հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021 թվականին հարկային վարչարարության, ծախսարդյունավետության, տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ուղղությամբ աշխատանքների որակից ու կատարողականից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նշված բաղադրիչների ապահովման էական ներուժ կա, և պետք է հետևողական աշխատանք կատարել: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել կոնկրետ առաջարկներ այս ուղղություններով:
14:48 - 29 հունվարի, 2021
ՀՀ ֆինանսների փոխնախարարը ԶՖԳ փոխտնօրենի հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը

ՀՀ ֆինանսների փոխնախարարը ԶՖԳ փոխտնօրենի հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը

Հունվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի գլխավորած պատվիրակությանը:   Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը:   Հայկական կողմը նշել է, որ ԶՖԳ-ն Հայաստանի, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարության համար կարևոր գործընկեր է: Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:   Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ներկա վիճակը և դրա շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները: Միաժամանակ, ընդգծվել է տարբեր ոլորտներում ԶՖԳ-ի կողմից տեխնիկական աջակցության ուղղությամբ հետագա փոխգործակցության ակտիվացման կարևորությունը:
19:27 - 27 հունվարի, 2021