ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

«Հեյնիկեն» գարեջրի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և Հայաստան է ներկրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ. ՍԱՏՄ-ը պարզաբանում է

«Հեյնիկեն» գարեջրի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և Հայաստան է ներկրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ. ՍԱՏՄ-ը պարզաբանում է

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը: «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը: ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:
16:59 - 15 հունիսի, 2021
Հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել՝ տուգանքներ. ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայց է իրականացրել հանրապետությունում

Հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել՝ տուգանքներ. ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայց է իրականացրել հանրապետությունում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային տարածքային ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված լայնածավալ ստուգայց ողջ հանրապետությունում։ Ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից մինչև ուղևորատար տրանսպորտային միջոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի մանրամեծածախ կենտրոններ, փակ արտադրական տարածքներ, դեղատներ և բուժհաստատություններ։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: Համաժամանակյա ուժեղացված ստուգայցի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Տրվել են նախազգուշացումներ՝ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։ Կիրառվել են նաև տուգանքներ։ Ստուգայցերը շարունակվում են. դրանցում փոխօգնության կարգով ընդգրկված են ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի,  Կրթության տեսչական մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագիտական խմբերն ու Ճանապարհային ոստիկանության ծառայողներ։
22:55 - 02 ապրիլի, 2021
ԱԱՏՄ-ն հուլիսի 1-ից կվերահսկի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը |armenpress.am|

ԱԱՏՄ-ն հուլիսի 1-ից կվերահսկի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը |armenpress.am|

armenpress.am։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 1-ից Աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կունենա պետական վերահսկողական լիազորություններ: Այս թեմայով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը քննարկում է կազմակերպել Արդյունաբերողների ու գործարարների միության անդամների հետ: ԱԱՏՄ-ը ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրեց աշխատանքային իրավունքի, այդ թվում աշխատողների անվտանգության վերահսկողության ոլորտում առկա օրենսդրական և այլ խնդիրները: Ավագյանը խոսքով` 2021 թվականի հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ն կարող է մամուլում հրապարակված տեղեկությունների կամ երրորդ անձից ստացված դիմում-բողոքի հիման` ստուգելու գործատուի կողմից աշխատանքային օրենսգրքի խախտման իսկությունը: «2021 թվականի հուլիսի 1-ից  շարունակելու ենք իրականացնել վարչական վարույթներ, եթե կլինեն դիմու-բողոքներ, բայց դրան գումարվելու է նաև սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթների հարուցումը»,- ասաց Հակոբյանը: ՀՀ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը իր հերթին ներկայացրեց աշխատանքային իրավունքի ոլորտում պետական վերահսկողությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Արդյունաբերողների ու գործարարների միության անդամները հարցեր ուղղեցին տեսչական մարմնի աշխատակազմին օրենսդրական փոփոխությունների հետ կապված:  
18:24 - 12 մարտի, 2021
Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից: Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ծրագրի տեխնիկական ներդրման համար պատասխանատու է «Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայություններ» (IQLS) կազմակերպությունը, որի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Պիերսոնի (Ֆրանսիա) և նույն կազմակերպության լաբորատոր միջազգային մասնագետ Արսեն Զաքարյանի (Կանադա) հետ այսօր հանդիպել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյան: ՍԱՏՄ-ն նշում է, որ ծրագրի նպատակն է խթանել և դասընթացների միջոցով ազգային լաբորատոր համակարգերում ստեղծել, ուժեղացնել և ապահովել կայուն զարգացման հնարավորություններ այդ համակարգերում գործող առաջնորդների համար՝ ուղղորդված «Մեկ առողջություն» ռազմավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մանրամասները, հստակեցվել ու համաձայնեցվել են այն իրականացնելու համար կողմերի պարտավորությունները։Պարոն Պիերսոնը նշել է, որ ակնկալվում է տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում՝ ընդլայնելով գոյություն ունեցող այն խմբերի գործառույթները, որոնք արդեն իսկ ներգրավված են բժշկական, անասնաբուժական, սննդի և ջրի անվտանգության լաբորատորիաներին առնչվող հարցերում։ Նա հատկապես շեշտել է, որ շատ հաճախ իրենց փորձագետները նշում են հայաստանյան լաբոատորիաների աճի ու կայացման գործընթացը՝ որպես աստիճանական-կայուն զարգացման օրինակ: Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ՍԱՏՄ-ն կներդնի իր բոլոր հնարավորություններն ու ներուժը ծրագրի իրականացմանը նպաստելու համար:
20:02 - 10 մարտի, 2021
Կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարանի և Արարատի հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարանի և Արարատի հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում, ուսումնասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս): Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, բացի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, նաև վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն եղել, սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:
19:18 - 04 մարտի, 2021
ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է Նիտրօքսոլին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է Նիտրօքսոլին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Ալֆա-Ֆարմ», «Ֆարմատեք», «Տոնուս-Լես», «Նատալի Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ընկերություններին Նիտրօքսոլին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։   Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 0101016121 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատեր (50), պլաստիկե տարայում Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, Սլովենիա՝ բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա՝ դեղաձևն արտադրող, փաթեթավորող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա (Սլովենիա)-ի դեղի ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն հետևյալ սերիաներում. GJ1062, GS6407, GT1514, HA7288, HA7292, HD2591, HGO3O2, HH6297, HJ8368, HJ8369,HL1124, HL1218, HL5564, HL7984, HL7985, HN1206, HN6478, HT6824, JN9252, JW5951, JW5952 JW5953 JX6321, GR7480, HFO537, HG6985, HL7990, GJ1061, GR4933, HA729O, HU4O18, HU8335, HU8628, KE4932, KE7620, KF8887, KF8921, KM3O77, KM3078, KM4009։   Դեղի հետկանչն իրականացնողներին հանձնարարվել է ընթացքի, իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և [email protected][email protected] հասցեներով, ինպես նաև հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։
16:42 - 23 փետրվարի, 2021
Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի և ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը: Քննարկումներից, քաղաքացիական պաշտպանության կարողությունների և միջոցների ուսումնասիրությունից հետո անցկացվել է նաև ուսումնավարժություն, որի ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարման, հավաքի, խնդրների հաստատման և ապա նաև զեկույցների ներկայացման աշխատանքներ:  Ուսումնավարժության սցենարով պայմանավորված՝ խնդիր է դրվել Տեսչական մարմնի գործունեությունը փոխադրել «Ռազմական դրության» աշխատանքային ռեժիմի և անհապաղ գործողության մեջ դնել քաղաքացիական պաշտպանության պլանը: Մասնակիցները, համաձայն ՍԱՏՄ գործունեության աշխատանքային ռեժիմների փոփոխման և քաղաքացիական պաշտպանության պլանների, անցկացրել են սցենարով առաջադրված խնդիրների լուծման աշխատանքներ, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ ըստ աստիճանակարգության:
17:22 - 15 փետրվարի, 2021
ԱԱՏՄ-ն կրկնախախտման դեպքով վարչական տույժի որոշում է կայացրել

ԱԱՏՄ-ն կրկնախախտման դեպքով վարչական տույժի որոշում է կայացրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Արարատի և Արագածոտնի մարզերում գործող փակ արտադրական ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում, բժշկական կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում: Վերոնշյալ հաստատություններում խախտումներ են արձանագրվել ախտահանման գործընթացում, գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են նաև իրազեկման թերթիկները։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն: Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են կրկնախախտման դեպքեր, դրանցից մեկով  կայացվել է վարչական տույժի վերաբերյալ որոշում: ԱԱՏՄ մասնագետները տվել են  նաև մի շարք հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։են։
18:29 - 12 փետրվարի, 2021
Ահազանգի հետքերով «Երևան» տոնավաճառ են այցելել ԱԱՏՄ աշխատակիցները

Ահազանգի հետքերով «Երևան» տոնավաճառ են այցելել ԱԱՏՄ աշխատակիցները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը իրազեկման լայնածավալ աշխատանքներից, դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարների հետ հանդիպումներից հետո այսօր ստուգայց են կատարել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցներում և մանկապարտեզներում։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: Տեսչականի աշխատակիցները դիտարկել են սահմանված Covid-անվտանգության և հաստատված ջեռուցման նորմերի պահպանումը, ինչպես նաև նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները: Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները զուգահեռ Covid-անվտանգության նորմերը դիտարկել են Կենտրոն վարչական շրջանի տնտեսավարողների շրջանում՝ դեղատներ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ։ «Թեժ գիծ» ծառայության ստացած ահազանգի հետքերով ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցով եղել են նաև «Երևան» տոնավաճառում։
21:14 - 02 փետրվարի, 2021
FAO-ն Հայաստանում հրատապ օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած մարդկանց

FAO-ն Հայաստանում հրատապ օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած մարդկանց

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանին հրատապ օգնության ծրագիր է սկսել`օգնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը: «Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», — նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:30 - 29 հունվարի, 2021