Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

ԱՄՆ-ն արգելում է Ռուսաստանից նավթի, հեղուկ բնական գազի և ածխի ներկրումը

ԱՄՆ-ն արգելում է Ռուսաստանից նավթի, հեղուկ բնական գազի և ածխի ներկրումը

Այսօր նախագահ Բայդենը հրամանագիր կստորագրի ԱՄՆ-ում ռուսական նավթի, հեղուկ բնական գազի և ածխի ներկրումն արգելելու մասին՝ կարևոր գործողություն՝ երկկուսակցական լայն աջակցությամբ, որը կզրկի նախագահ Պուտինին տնտեսական ռեսուրսներից, որոնք նա օգտագործում է իր ընտրած անիմաստ պատերազմը շարունակելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։  «Միացյալ Նահանգներն այդ որոշումը կայացրել է մեր դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև երկու կուսակցությունների կոնգրեսի անդամների հետ խորհրդակցության արդյունքում: Միացյալ Նահանգները կարող է գնալ այդ քայլին շնորհիվ մեր հզոր ներքին էներգետիկ ենթակառուցվածքների։ Մենք ընդունում ենք, որ ոչ բոլոր մեր դաշնակիցներն ու գործընկերներն են այժմ ի վիճակի միանալ մեզ, սակայն մենք միասնական ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ ռուսական էներգակիրներից մեր հավաքական կախվածությունը նվազեցնելու և Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքում՝ միաժամանակ ակտիվ քայլեր ձեռնարկելով համաշխարհային էներգետիկ շուկաների վրա ազդեցությունը սահմանափակելու և մեր սեփական տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ ։ Այսօրվա հրամանագրով արգելվում է՝ •Միացյալ Նահանգների կողմից ռուսական նավթի և որոշ նավթամթերքի, հեղուկ բնական գազի և ածուխ ներկրումը։ Անցյալ տարի ԱՄՆ-ը Ռուսաստանից օրական մոտ 700,000 բարել նավթ և նավթամթերք է ներկրել։ Այս քայլը Ռուսաստանին կզրկի ամերիկյան վարորդներից և սպառողներից ստացվող տարեկամ միլիարդավոր դոլարների եկամուտից։ • ԱՄՆ-ի նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ համակարգում, որոնք կապահովեն, որ ամերիկյան ընկերություններն ու ամերիկյան ներդրողները չաջակցեն Վլադիմիր Պուտինի ջանքերին՝ Ռուսաստանում էներգիայի արտադրության ընդլայնման համար: • Ամերիկացիներին նաև կարգելվի ֆինանսավորել օտարերկրյա ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում Ռուսաստանում էներգիայի արտադրության մեջ:
22:18 - 08 մարտի, 2022
Bloomberg-ի հաղորդմամբ՝ Բայդենը հայտարարելու է ռուսական նավթի ներմուծման արգելքի մասին

Bloomberg-ի հաղորդմամբ՝ Բայդենը հայտարարելու է ռուսական նավթի ներմուծման արգելքի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այսօր կարգելի ռուսական էներգակիրների ներմուծումն ԱՄՆ՝ առանց եվրոպացի դաշնակիցների մասնակցության, հայտնում է Bloomberg-ը՝ վայակոչելով իր աղբյուրները։ Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկ բնական գազի և ածխի վրա։ Այս որոշումն ընդունվել է եվրոպացի դաշակիցների հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք ռուսական էներգակիրներից ավել մեծ կախվածություն ունեն, քան ԱՄՆ-ն, ասել է պարբերականի աղբյուրներից մեկը։ Նշվում է, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը։ Սպիտակ տունն այսօր հաղորդել էր, որ նախագահ Ջո Բայդենը «հայտարարելու է Ռուսաստանին պատասխանատվության կանչելուն ուղղված գործողությունների մասին՝ Ուկրաինայում չսադրված և չարդարացված պատերազմ սկսելու համար», սակայն չէր հստակեցրել, թե ինչ միջոցներ են սպասվում։ Պարբերականի հաղորդմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը։ Նշվում է, որ Բայդենը ելույթ կունենա Վաշինգտոնում առավոտյան 10:45-ին (Երևանի ժամանակով 19:45)։ Նորա Վանյան  
19:04 - 08 մարտի, 2022
Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար. Զելենսկի |tert.am|

Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։ «Ես վստահ եմ, որ նա կարող է, և ես կցանկանայի հավատալ դրան: Նա ունակ է դրան», - ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը կրկին ընդգծել է երկրի օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն ապարդյուն։ «Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին այսպես վարվել: Նրանք ռմբակոծում են մեզ, կրակում են մեզ վրա, ուղարկում են հրթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ, շատ բաներ»,- ասել է Զելենսկին։ Նա նաև զգուշացրել է արևմտյան երկրներին, որ պատերազմն Ուկրաինայում չի դադարի։ Ազատության վրա հարձակումը կարող է ազդել մնացած աշխարհի վրա:
12:51 - 08 մարտի, 2022
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց  հանձնառության մասին, այդ թվում՝ ռազմական: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։   Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ Բացի այդ, ղեկավարներրը քննարկել են իրենց վերջին հաղորդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ»:     
23:53 - 07 մարտի, 2022
Բայդենը Զելենսկու հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն  ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային

Բայդենը Զելենսկու հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։  Բայդենն ասել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայությունների մատուցումը։ «ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնությունը։ Բայդենը սերտ համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման ստացման համար։ ԱՄՆ նախագահ նաև մտահոգություն է հայտնել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ, Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի մասին թվիթերյանն իր էջում գրառում է կատարել նաև Վլադիմիր Զելենսկին։  «Օրակարգում ներառված են եղել անվտանգության, Ուկրաինայի ֆինանսական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը», ասված է գրառման մեջ։ 
11:51 - 06 մարտի, 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32․5 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որից 10 միլիարդ դոլարը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32․5 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որից 10 միլիարդ դոլարը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32․5 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որից 10 միլիարդ դոլարը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու, 22․5 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է  washingtonpost-ը։ Հայցվող ֆինանսական միջոցներով Բայդենի վարչակազմը նախատեսում է լուծել Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը, ուժեղացնել երկրի պաշտպանական համակարգը, պաշտպանել նրա էլեկտրական ցանցը խափանումներից եւ այլն։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին նշել են, որ իրենք բավականաչափ ֆինանսավորում ունեն՝ պայքարելու օմիկրոնի դեմ, բայց միեւնույն ժամանակ զգալի գումարներ են ծախսվել կամ տրամադրվել հատուկ նպատակների համար, ինչը պահանջում է նոր ներդրումներ փորձարկման, թերապևտիկ միջոցների և պատվաստանյութերի ոլորտում՝ հնարավոր նոր ալիքից պաշտպանվելու համար:
16:56 - 03 մարտի, 2022
ԱՄՆ-ն փակելու է օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար․ Բայդենը ելույթ է ունեցել Կոնգրեսում

ԱՄՆ-ն փակելու է օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար․ Բայդենը ելույթ է ունեցել Կոնգրեսում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ուղերձի ընթացքում (State of the Union) անդրադարձել է Ուկրաինայի իրադարձություններին․ «Պատմությունը մեզ դաս է տվել, որ երբ բռնապետերը չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են պատճառում: Նրանք շարունակում են առաջ գնալ։ Իսկ Ամերիկայի ու աշխարհի համար սպառնալիքները շարունակում են աճել: Ահա թե ինչու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում խաղաղություն և կայունություն ապահովելու համար ստեղծվեց ՆԱՏՕ-ի դաշինքը»։ Բայդենն իր ելությում ասել է, որ Ուկրաինայի վրա Պուտինի վերջին հարձակումը կանխամտածված էր, և Պուտինը սխալվել է՝ կարծելով, թե Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: «Մենք ամիսներ ենք ծախսել՝ Եվրոպայից և Ամերիկայից մինչև Ասիա և Աֆրիկա ազատասեր ազգերի կոալիցիա ստեղծելով, որ դիմակայենք Պուտինին։ Մենք աշխարհին նախապես ասել ենք, թե ինչ է պլանավորում Պուտինը, և ինչպես է նա արդարացնելու իր ագրեսիան ․․․ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին։ Պուտինն այժմ ավելի, քան երբևէ մեկուսացված է աշխարհից։ Մենք անջատում ենք Ռուսաստանի խոշորագույն բանկերը միջազգային ֆինանսական համակարգից։ Չենք թողնում, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտպանի ռուսական ռուբլին՝ Պուտինի 630 դոլարանոց «պատերազմական ֆոնդը» դարձնելով անարժեք ․․․   ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է հավաքում ռուս օլիգարխների հանցագործություններին հետևելու համար։ Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին, որ հայտնաբերենք և վերցնենք ձեր (ռուս օլիգարխների- խմբ․) զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները»,- ասել է ԱՄՆ նախագահն  իր ելույթում:  Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միանալու է իր դաշնակիցներին և փակելու է ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար։ Նա նաև նշել է, որ Միացյալ նահանգները աջակցություն է ցուցաբերում ուկրաինացիներին ռազմական, տնտեսական, մարդասիրական օգնության տեսքով, ինչպես նաև 1 մլրդ դոլար ուղիղ աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ ԱՄՆ Նախագահն ասել է, որ ամերիկյան զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտում․ «Մեր ուժերը Եվրոպա չեն գնում, որ կռվեն Ուկրաինայում, այլ որ պաշտպանեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, եթե Պուտինը որոշի շարժվել դեպի արևմուտք: Այդ նպատակով մենք մոբիլիզացրել ենք ամերիկյան ցամաքային ուժերը, օդային ջոկատները և նավերի տեղակայումները, որ պաշտպանենք ՆԱՏՕ անդամ երկրները, այդ թվում՝ Լեհաստանը, Ռումինիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Ինչպես ես հստակ ասել եմ, Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի երկրների յուրաքանչյուր թիզ տարածքը մեր ողջ հավաքական ուժով»: ԱՄՆ նախագահն ասել է, որ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ համոզվելու համար, որ իրենց պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի տնտեսությանը, և ինքը կօգտագործի ձեռքի տակ եղած յուրաքանչյուր գործիք՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսներին և սպառողներին․ «Այսօր երեկոյան ես կարող եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները աշխատել է 30 այլ երկրների հետ՝ համաշխարհային պաշարներից 60 միլիոն բարել նավթ բաց թողնելու համար։ Ամերիկան 30 միլիոն բարել բաց կթողնի մեր սեփական ռազմավարական նավթային պաշարից: Եվ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում անել ավելին։ Այս քայլերը կօգնեն նվազեցնելու գազի գներն այստեղ՝ տանը»:
10:53 - 02 մարտի, 2022
Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած խիստ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «Երրորդ համաշխարհային պատերազմը»։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է բլոգեր Բրայան Քոենին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կար երկու տարբերակ՝ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել ֆիզիկական պատերազմ Ռուսաստանի դեմ, կամ էլ երկրորդ տարբերակը՝ անել այնպես, որ միջազգային իրավունքներին այդքան հակառակվող երկիրը վճարի իր արարքների համար»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նա ընդգծել է, որ մինչ այժմ սահմանված պատժամիջոցները դարձել են, իր կարծիքով, «պատմության մեջ ամենամասշտաբային սանկցիաները»։  «Եվ Ռուսաստանը դրա համար լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, հատկապես երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է Բայդենը։
22:43 - 26 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։  «Հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների ավելացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության համար»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է որոշ եվրոպական երկրների վրա ազդելու հնարավորությունը, որոնք կասկածներ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ երեկոյան Բրյուսելում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում հավանություն են տվել Ռուսաստանի Դաշնության դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Նոր սահմանափակումների թվում քննարկվել է Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։
22:54 - 25 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա այսօր մամուլի համար փակ ձևաչափով |armenpress.am|

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա այսօր մամուլի համար փակ ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։ «9:00 (Երեւանի ժամանակով 18:00): Նախագահ (Բայդենը) հանդիպում Է ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով արտակարգ գագաթնաժողովում՝ Ուկրաինայի եւ դրա շուրջն անվտանգության բնագավառում իրադրության քննարկման համար»,- ասված է փաստաթղթում: Բանակցությունները տեղի կունենան մամուլի համար փակ ձեւաչափով: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը պատմել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը փետրվարի 25-ի գագաթնաժողովում կքննարկի իր գործունեության հետագա ամրապնդման բոլոր հարցերը: Բացի դրանից, հանդիպմանը կհրավիրվեն Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ չեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:02 - 25 փետրվարի, 2022