Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա
 |armenpress.am|

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Զախարովայի խոսքով՝ այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու: «Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն այս հարցում մեր երկրի միջնորդության վերաբերյալ», - նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այժմ մշակման փուլում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու:
15:33 - 17 փետրվարի, 2023
Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերը, դրանք հենց իրենք՝ արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Փաթելի հայտարարությանը։  Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակը փետրվարի 11-ին հայտարարել էր․ «․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»:  Զախարովան նշել է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը «պատմության աղբանոց» է ուղարկվել անցյալ տարվա փետրվարին, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով դադարեցրին շփումները իրենց ռուս գործընկերոջ հետ»։ «Ընդ որում, այդ գործողությունների համար հասկանալի բացատրություններ այդպես էլ չեն եղել: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ավելացրած լինի որևէ արժեք»,- հայտարարել է Զախարովան։ 
14:22 - 17 փետրվարի, 2023
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա դժվար թե հաջող փորձ է արդարացնելու ԵՄ-ի ներքաշումը տարածաշրջան
 |news.am|

Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա դժվար թե հաջող փորձ է արդարացնելու ԵՄ-ի ներքաշումը տարածաշրջան |news.am|

news.am: Եթե ​​նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ի տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջող համարել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկը Արեւմուտքի կասկածները փարատելն է, այսինքն Բաքվի հավաստիացումներն արեւմտյան գործընկերներին այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը միասին ագրեսիա են ծրագրում Ադրբեջանի դեմ։ «Ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք երբեք չենք լսել այս առնչությամբ Բաքվի մտավախությունների մասին, միեւնույն ժամանակ գիտենք ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատական ​​վերաբերմունքի մասին։ Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձեւավորվել է տարածաշրջանում, եւ դրա հիմնաքարը ռուս զինվորականների եւ սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դե, եւ, բնականաբար, այն ոգին, որը դրսեւորվեց, քաղաքական կամքը, անվանեք, ինչպես ուզում եք… այն որոշումների իրականացումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջեւ, սա իհարկե, անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է։ Ուզում ենք հավատալ, որ Երեւանը դա հասկանում եւ հաշվի է առնում։ Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ Անդրկովկասում կայունության պահպանման միջոցների կատարելագործման հարցով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, ներառյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում համապատասխան աշխատանքները»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդական առաքելության Հայաստան ժամանելու կապակցությամբ նշել էր. «Մինչեւ ԵՄ առաքելությունը Ադրբեջանը արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում եւ տեղակայում  հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ  ագրեփսիվ հարձակում հարձակում Ադրբեջանի դեմ եւ Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ, թե քիչ  հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար: Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ԴՌ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արեւմտյան դավադրության մասնակից: Քանի որ ՌԴ-ի գործընկերները տեղում  ունեին ներկայացուցիչներ, արեւմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, որ փաստորեն դուք պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ հայկական ու ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվելԱդրբեջանի վրա: Խեղճ ադրբեջանցիները  ուզում են բարձունքներ գրավել, որպեսզի հավասարակշռեն: Մենք հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, դուք եկեք տեղում դիտարկեք, տեսեք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ»:
18:07 - 10 փետրվարի, 2023
Կլինեն ինչ-որ գործողություններ, կլինեն պատասխաններ․ Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղպահները կարձագանքեն ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն |factor.am|

Կլինեն ինչ-որ գործողություններ, կլինեն պատասխաններ․ Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղպահները կարձագանքեն ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։Լրագրողի այն հարցին, թե ինչ է նշանակում սա, ինչպիսին կլինի ռուս խաղաղապահների արձագանքը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նախ կոպտորեն ընդհատում է հայ լրգարողին, իսկ այնուհետև հայտարարում, թե կլինեն գործողություններ, կլինի արձագանք։ «Կլինեն գործողություններ, կլինեն արձագանքներ։ Չեն լինի գործողություններ, չի լինի արձագանք։ Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկ ֆանտազիաների տրվել, պետք չէ»,- հայտարարել է Զախարովան։ Երբ հայազգի լրագրողը փորձել է տալ Լաչինի միջանցքին վերաբերող իր հարցը,  Զախարովան, հերթական անգամ ընդհատել է՝ չթողնելով անգամ հնչեցնել հարցը։ «Պետք չէ, պետք չէ։ Ես այդ մասին արդեն ամեն ինչ ասացի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հրաժարվելով պատասխանել հայազգի լրագրողի հարցին։ Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
18:36 - 27 հունվարի, 2023
ՌԴ-ն կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Մարիա Զախարովա

ՌԴ-ն կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ կոչ են անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, և հորդորում Բաքվին ու Երևանին արագորեն լուծել առկա տարաձայնությունները։ «Ռուսաստանը, ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով, իրական լուծումներ է փնտրում տեղում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում», - ասել է Զախարովան։ Նա նշել է, որ վերահաստատում են պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը նախկինում չէր կայացել․ «Կարծում ենք՝ պարբերաբար ծագող բարդությունները չպետք է խոչընդոտ, բանակցային գործընթացի «սառեցման» պատճառ դառնան»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 16 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 49 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
16:46 - 27 հունվարի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ». ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է բացատրել ռեզոնանսային հայտարարությունը
 |tert.am|

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ». ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է բացատրել ռեզոնանսային հայտարարությունը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բացատրություն է պահանջում գերմանական կողմից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հայտարարության վերաբերյալ առ այն, որ եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։Զախարովան նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ Կիևին աջակցություն ցուցաբերելը Գերմանիային չի դարձնում Ուկրաինայի հակամարտության կողմ։«Նրանք հասկանու՞մ են, թե ինչի մասին են խոսում։ Գերմանիայի արտգործնախարարն ասում է, որ իր երկիրը, այլ երկրների հետ, պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ նույն նախարարությունն իր երկիրը չի համարում հակամարտության կողմ»,- գրել է Զախարովան։Ինչպես գրում է dw.com-ը, Գերմանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է կառույցի ղեկավար Աննալենա Բերբոկի ռեզոնանսային հայտարարությունը, որում նա ասել էր.«Մենք պատերազմում ենք Ռուսաստանի դեմ, ոչ թե միմյանց դեմ»:«Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի այս մեջբերումը» ակնթարթորեն ցրվել է համաշխարհային լրատվամիջոցներում՝ առաջացնելով զարմանք և քննադատություն»,- գրել է գերմանական Bild թերթը՝ բացատրելով, որ Բերբոկի այս խոսքերը հակասում են Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը. Կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս ընդգծել է, որ Գերմանիան չպետք է դառնա պատերազմի մասնակից։ Պատասխանելով Bild-ի խնդրանքին՝ Գերմանիայի ԱԳՆ-ն պարզաբանումներ է տվել Բերբոկի արտահայտության վերաբերյալ։Շարունակությունը՝ tert.am-ում
10:32 - 27 հունվարի, 2023
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում հունվարի 17-ին բանակցություններ կանցկացնեն

 |factor.am|

ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում հունվարի 17-ին բանակցություններ կանցկացնեն |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացնելու։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հունվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացնելու իր իրանցի գործընկերոջ հետ, որն այդ օրը Մոսկվայում է լինելու աշխատանքային այցով։ Ակնկալվում է, որ շարունակվելու է մտքերի շահագրգիռ փոխանակում մի շարք արդիական միջազգային ու տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքի շուրջ, քննարկվելու է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում ու կասպյան հիմնախնդիրը։ Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգը, առաջին հերթին դրա առևտրատնտեսական բաղադրիչը՝ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության այլ ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման բանակցային գործընթացի վերջնական փուլի անցումը»,- ասել է Զախարովան։
17:36 - 12 հունվարի, 2023
Ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են․ Զախարովա |armenpress.am|

Ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և խաղաղապահների գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում դեէսկալացիայի ուղղությամբ։ Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Ներկայումս միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուններ»,-ասել է Զախարովան։ Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է՝ ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են։ «Այդ գործընթացը կարող է էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ավելացրել է Զախարովան։ Ինչ վերաբերվում է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումից հետո համատեղ հայտարարության չընդունելուն, Զախարովան հայտնել է, որ հայտարարության ֆրանսիացի հեղինակներն անտեսել են Ռուսաստանի առաջարկները։ «Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։  Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր շարադրել։ Մասնավորապես՝ հիշատակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, որը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմնասյունն է։  Ամեն դեպքում մենք զբաղված ենք լինելու ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով»,- ասել է Զախարովան։
14:59 - 12 հունվարի, 2023
Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա

Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա

Երևանից հնչող հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություններ են։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ է»,- նշել է Զախարովան։  Զախարովան նշել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանման գործում։ «Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել։ Ավելին, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինվորականներին դռան տեղը ցույց տալ, ակնհայտորեն չեն գիտակցում նման քայլի իրական հետեւանքները»,- ասել է Զախարովան։  Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ, ասում է, որ իրենք մտավախություններ ունեն, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում... Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։   
14:45 - 12 հունվարի, 2023
Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկը մնում է ուժի մեջ. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկը մնում է ուժի մեջ. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։ «Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծելու բարձր մակարդակով և եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա մտավարժանքներով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը»,–նշել է Զախարովան։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ: Դաարմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։
11:24 - 12 հունվարի, 2023
Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանը Միութենական պետությանը միանալու համար ենթարկվում է ճնշումների, ինչպես նաև, թե ՌԴ օրակարգում կա Ադրբեջանին ՀՀ-ով միջանցք տալու հարց։  Մարիա Զախարովան արձագանքեց. «Իսկ կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանաիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ պաշտոնյաններից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»: Զախարովան հերքեց նաև լուրերը, թե ՌԴ-ն պարտադրում է  Երևանին իր վերահսկողությունից դուրս միջանցք ՀՀ տարածքով: Զախարովան նշեց՝ դա կեղծիք է, որի մասին բազմիցս խոսվել է: Մարիա Զախարովան հղում կատարեց 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելով, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով այդ երթուղին անցնում է, և սա չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից:  
16:03 - 29 դեկտեմբերի, 2022
Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա

Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ հիմա Ռուսաստանի համար ստեղծվել է հնարավորություն՝ Հայաստանի կողքին կանգնելու ու նրա ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ «Ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը: Եթե խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավորությունների մասին է, Երևանի շահագրգռվածության դեպքում, կազմակերպության մյուս անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն»,- ասել է Զախարովան։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանը հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա՝ ներառյալ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ կապված ենք դաշնակցային պարտավորություններով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք միշտ այդպիսի դիրքորոշմամբ ենք հանդես գալիս, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ գիտեն այս մասին»,-նշել է նա։
14:50 - 29 դեկտեմբերի, 2022
Անընդունելի է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ուղղված քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում․ Զախարովա

Անընդունելի է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ուղղված քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում․ Զախարովա

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ուղղված քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է TACC-ը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Հրապարակային ոչ մի հարձակում նպաստավոր չէ գործի համար, ավելի վատ իրադրություններ են եղել։ Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։ Հիշեցնենք, որ այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է Արցախում ՌԴ խաղաղապահ զրախմբի գործունեությանը՝ նշելով․ «Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
13:43 - 29 դեկտեմբերի, 2022
Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ արած հայտարարությանը։  «Աշխատանքներ տարվում են, և եթե հայտնի չէ, ես կարող եմ կրկնել, որ եղել են իրավիճակներ, երբ կողմերը միմյանց մեղադրել են և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ կայունացնելու իրավիճակը և դա նրանց հաջողվել է։ Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
15:08 - 22 դեկտեմբերի, 2022
Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարով։  «Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը առաջացել է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ ՌԴ ՊՆ-ն և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։ Մենք հույս ունենք՝ տրանսպորտային կապերը կվերականգնվեն հնարավորինս շուտ»,- ասել է Զախարովան։  Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը, որը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն։ Խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը անընդունելի է»։ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախմբի գործառույթներին․ «ԱԳՆ-ն ստիպված է մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին անհիմն, սադրիչ մեղադրանքները․ դրանք անընդունելի են և անարդյունավետ՝ անկախ նրանից, թե որտեղից են գալիս։ Ռուսական խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կատարում է իր գործառույթները՝ հանդիսանալով տարածաշրջանում անվտանգության երաշխավոր»,- ասել է Զախարովան։  Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:  
13:32 - 15 դեկտեմբերի, 2022
Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա

 |armenpress.am|

Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու Արևմուտքը կարող է Ռուսաստանի հետ համատեղ երկխոսություն վարել Վրաստանի շուրջ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Ժնևյան քննարկումների շրջանակներում, մինչդեռ հրաժարվում է համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Լինելով Մինսկի խմբի համանախագահներ՝ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից՝ «թաղելով» խումբը որպես միջազգային հարթակ: Ի՞նչ կարող եմ սրան ավելացնել: Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի, իսկ Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը», - ասել է Զախարովան։Զախարովան անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը: «Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցով զբաղվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ  համատեղ Լաչինի միջանցքով երթևեկությունը հնարավոր է եղել վերականգնել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ:
17:16 - 08 դեկտեմբերի, 2022