Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ղազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվել

Ղազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումներ են կիրառվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն: «Նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:04 - 17 հունվարի, 2022
Նուրսուլթան Նազարբաևի փեսան ու եղբորորդին ազատվել են պաշտոններից |factor.am|

Նուրսուլթան Նազարբաևի փեսան ու եղբորորդին ազատվել են պաշտոններից |factor.am|

factor.am: Ղազախստանի նախագահի հրամանով՝ Սամաթ Աբիշն ազատվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է Ինտերֆաքսը։ Սամաթ Աբիշը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին է։ 2015 թվականից նշանակվել է ԱԱԿ նախագահի առաջին տեղակալ։ Անցյալ շաբաթ ԱԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Աբիշը հունվարի 13-ից մեկնել է ամենամյա արձակուրդի։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԱԱԿ-ի արդեն նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը, որը Ղազախստանի հատուկ ծառայությունը ղեկավարում էր 2016 թվականից, հունվարի 6-ին ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ նրա երկու տեղակալների՝ Անուար Սադիկուլովի և Դաուլետ Երգոժինի կալանավորման մասին։ Նրանք բոլորը կասկածվում են բռնությամբ իշխանությունը զավթելու և իշխանության չարաշահման մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ էլ Ղազախստանի առաջին նախագահի փեսան ևս ազատվել է պաշտոնից։
13:17 - 17 հունվարի, 2022
ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը. Զաս |1lurer.am|

ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը. Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ամբողջ անձնակազմը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից և կտեղափոխվեն իրենց մշտական ​​տեղակայման վայրեր»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հաղորդում է ТАСС-ը։ Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցե և տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր»։ Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, «նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը»։ «Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաև Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։
11:57 - 17 հունվարի, 2022
Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ը․Ստանիսլավ Զաս |azatutyun.am|

Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ը․Ստանիսլավ Զաս |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում թելադրում է կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին մեր կարողությունների հզորացման անհրաժեշտությունը՝ ապահովելու հավաքական անվտանգությունը, մեր պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա։ Բացի այդ, Զասը հերքել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օրինականության վերաբերյալ ցանկացած կասկած` պնդելով, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հորդորը բացարձակապես համապատասխանում է այդ երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է այն իրավիճակին, որը ձևավորվում էր երկրում։
12:41 - 16 հունվարի, 2022
Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը |armenpress.am|

Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ: «Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն: Նա կարծիք է հայտնել, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ՝ նշելով, որ այդ խմբերը ավելի վաղ պատրաստվել են տարբեր թեժ կետերում:
13:18 - 15 հունվարի, 2022
Տոկաևը հանձնարարել է հետաքննություն սկսել զանգվածային անկարգությունների մասով |armenpress.am|

Տոկաևը հանձնարարել է հետաքննություն սկսել զանգվածային անկարգությունների մասով |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքներով երկրի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ։ «Հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համապարփակ հետաքննությանը, խաղաղ բնակչության մահերի ստույգ թիվը սահմանելուն, կրիտիկական իրավիճակներում իրավապահ մարմինների գործողությունները համակարգելու նոր կարգավորող դաշտի մշակմանը»,- նշվում է տարածված տեղեկատվության մեջ։ Տոկաևը նաև հանձնարարել է Անվտանգության խորհրդին արագացնել աշխատանքները Հատուկ գործողությունների ուժերի ստեղծման և ազգային անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ։ Հանդիպմանը երկրի ղեկավարին զեկուցվել է հունվարի առաջին տասնօրյակում մի շարք մարզերում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննության ընթացքի, իրականացված հատուկ գործողությունների արդյունքների, ինչպես նաև երկրում հասարակական անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու այլ գործողությունների մասին: Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների առաջին ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարությունը։
12:41 - 15 հունվարի, 2022
Ռուս խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից |armenpress.am|

Ռուս խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ ուժերի կազմում ռուս խաղաղապահները հեռացել են Ղազախստանից: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից ռուս խաղաղապահների ստորաբաժանումները Ղազախստանում ռազմական տեխնիկան բեռնել են Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներն ու մեկնել Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հունվարի 14-ին Ղազախստանից դուրս էին եկել նաև ՀԱՊԿ կազմում Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումները: Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:
11:18 - 15 հունվարի, 2022
Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ |armenpress.am|

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կիրառելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության առնչությամբ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:   «Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու հետ կապված՝ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, նախարարը, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ:
14:31 - 14 հունվարի, 2022