Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել բացառապես երկխոսության միջոցով․ Էրդողան |azatutyun.am|

Հունաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել բացառապես երկխոսության միջոցով․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` Հունաստանի հետ տարաձայնությունները հարկավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին Էրդողանը հայտարարել է այսօր Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ «Միջերկրական ծովի արևելյան հատվածում խնդիրների լուծման տարբերակներն են բանակցություններն ու երկխոսությունը։ Եթե մենք բանականությամբ առաջնորդվենք, ապա հնարավոր կլինի բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել։ Մենք արկածախնդրության դիմելու, իրավիճակը արհեստականորեն սրելու որևէ ցանկություն չունենք», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։ Դրան զուգահեռ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Միջերկրականի՝ էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում երկրաբանական հետախուզություն իրականացնել։ Միջերկրականի մի շարք հատվածների պատկանելության շուրջ թուրք-հունական վեճը վերջին շրջանում սրվել է։ Օգոստոսի 10-ին և 11-ին Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել այս շրջանում։ Դրան ի պատասխան Կրետեյում մեկնարկել են հույն-ֆրանսիական համատեղ զորավարժությունները։
16:12 - 13 օգոստոսի, 2020
Հույն-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են |azatutyun.am|

Հույն-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են |azatutyun.am|

azatutyun.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օգոստոսի 14-ին Վիենայում կհանդիպի տարածաշրջանային այցով Կենտրոնական Եվրոպա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։ Հանդիպման ընթացքում Դենդիասը պետքարտուղարին է ներկայացնելու է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ Աթենքի մոտեցումները։ Իրավիճակը Միջերկրական ծովի գազով հարուստ այս հատվածում կրկիկ սրվել է Անկարայի՝ երկրաբանական հետախուզությունը վերսկսելու որոշումից հետո։ Բացի այդ, օգոստոսի 9-ից Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի։ Դա տեղի է ունեցել Թուրքիայի կողմից Հունաստանի ափերի մոտ երկօրյա զորավարժությունների մեկնարկին ի պատասխան։ «Հունաստանը պատրաստ է պաշտպանել իր իրավունքներն ու ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային անհապաղ կերպով լքել Հունաստանի ծովային սահմանները», - նախօրեին Աթենքում կայացած կառավարության նիստի ավարտին հայտարարում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարը։
14:19 - 12 օգոստոսի, 2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Օքլենդի սուպերմարկետներում երկար հերթեր են: Բնակիչները շտապում են սննդամթերք գնել, նախքան կարանտինային միջոցառումների խստացումը: 102 օր հետո Նոր Զելանդիան կրկին Covid-19-ի բռնկում գրանցեց: Երկրի խոշորագույն քաղաքում չորս նոր դեպք է հայտնաբերվել: Իշխանությունների որոշմամբ ձեռնարկությունների և հաստատությունների մեծ մասը դադարեցնում է աշխատանքը: Բարերն ու ռեստորանները փակվում են: Օքլենդի բնակիչներին խնդրում են մնալ տանը: Երկրում երեք օրով կարանտին է հայտարարվում: Այն կսկսի գործել այսօր կեսօրից: Սա նշանակում է, որ հարկավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորություն, արգելվում են ավելի քան 100 մարդու մասնակցությամբ հավաքույթները: Covid-ի նոր դեպքերի աճին զուգահեռ, Ֆրանսիայում աճում են մտավախությունները կրկին կարանտինի վերադառնալու վերաբերյալ: Կառավարությունը արդեն երկարաձգել է ավելի քան 5000 հոգու մասնակցությամբ միջոցառումների արգելքը մինչև հոկտեմբերի վերջ և կոչ է անում տեղական իշխանություններին ավելի խիստ հետևել դիմակ կրելու ռեժիմին: Հունաստան մուտք գործելիս Բելգիայի, Չեխիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և Շվեդիայի քաղաքցիները պետք է կորոնավիրուսի վերաբերյալ թեստի բացասական պատասխան ունենան: Աթենքը ստիպված էր նման քայլի դիմել երկրում վարակի տարածման կտրուկ աճի պատճառով: Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկնապատկվել է ընդամենը 1,5 ամսվա ընթացքում և գերազանցել է 20 միլիոնը: Վարակվածների թիվը ամենից շատ ԱՄՆ-ում է և Բրազիլիայում:
11:20 - 12 օգոստոսի, 2020
Թուրքիան մեղադրել է Հունաստանին Արևելյան Միջերկրականում «լարվածություն ստեղծելու մեջ» |ermenihaber.am|

Թուրքիան մեղադրել է Հունաստանին Արևելյան Միջերկրականում «լարվածություն ստեղծելու մեջ» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել է Արևելյան Միջերկրականի այն շրջանի քարտեզը, որտեղ թուրքական «Օրուչ Ռեիս» նավը սկսել է իրականացնել սեյսմիկ հետազոտություններ։ ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարցերի և ծովային-օդային սահմանների վարչության պետ Չաղաթայ Էրջիյեսը Twitter-ում տարածած հայտարարության մեջ պնդել է, որ Հունաստանը փորձում է դադարեցնել թուրքական նավի աշխատանքները և Թուրքիայի համար փակել Արևելյան Միջերկրական ծովը։  «Իր ցամաքից 540 կմ հեռավորության վրա գտնվող 10 քմ տարածքով Կատելորիզո (Մեիս) կղզու պատճառով, Հունաստանը 40 հազար քմ ծովային սահմանների իրավասություն է պահանջում»,-գրել է նա։ Թուրքիան «անընդունելի» է համարել Հունաստանի նման պահանջը և կոչ է արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որպեսզի պահանջեն Հունաստանից «դադարեցնել անարդար և անհեթեթ պնդումները»։
13:32 - 11 օգոստոսի, 2020
Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին |armenpress.am|

Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում: Այդ մասին հայտնել Է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ չճշտելով օրակարգը: Օգոստոսի 10-ին ավելի վաղ Թուրքիան ծանուցում Է տարածել միջերկրածովյան նավերի նավապետների համար, որը հաղորդվել Է NAVTEX ազդարարման միջազգային ավտոմատացված համակարգով: Ինչպես հաղորդել Է NTV հեռուստաալիքը, դա կապված Է այն բանի հետ, որ Անթալիայից մեկնել Է թուրքական Oruc Reis հետազոտական նավը Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ սկսելու համար: Հունաստանի Newsbomb.gr նորությունների պորտալի տվյալներով՝ Oruc Reis-ը եւ այն ուղեկցող ռազմանավերն այժմ գտնվում են Հունաստանի Կարպատոս կղզուց դեպի հարավ: Ինչպես օգոստոսի 9-ին հայտնել Է հունական Armyvoice.gr պորտալը, Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Եգեյան ծովում Թուրքիայի ռազմանավերի ծավալման պատճառով՝ օգոստոսի 10 – 11-ը՝ Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ ծովային գոտում նախատեսված հրաձգություններով զինավարժանքների կապակացությամբ: Պորտալի տվյալներով՝թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում հայտարարված Է տագնապ, զինվորականները կանչվել են իրենց զորամասեր: Հաղորդվում Է, որ մարտական պատրաստության են բերված օդուժը, ինչպես նաեւ Հունաստանի ռազմածովային ուժերի նավերն ու սուզանավերը, որոնք գտնվում են Եգեյան ծովի հանգուցային դիրքերում: Ըստ որում ինչպես նշում Է պորտալը, թուրքական նավերը նույնպես ակտիվորեն մոբիլիզացվում են. թուրքական նավատորմի տասնյակ նավեր են ծավալված Հռոդոսի եւ Կաստելորզոյի միջեւ ընկած միջազգային եւ տարածքային ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:31 - 10 օգոստոսի, 2020
«Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց». Չավուշօղլուն` Եգիպտոսի և Հունաստանի միջև ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ կնքված համաձայնագրի մասին |tert.am|

«Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց». Չավուշօղլուն` Եգիպտոսի և Հունաստանի միջև ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ կնքված համաձայնագրի մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում գնահատել է Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ պայմանագիրը` հայտարարելով, որ Թուրքիայի համար նման պայմանագիրը գործել չի կարող: «Այդպիսի համաձայնագրերը խախտում են մեր մայրցամաքային տարածքն ու իրավունքները, Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված այդպիսի համաձայնագիրը չի կարող հիմք հանդիսանալ Թուրքիայի համար, մենք անտեսելու ենք այդ համաձայնագիրն ու նմանատիպ բոլոր համաձայնագրերը: Մենք բոլոր հնարավոր դաշտերում ցույց ենք տալու, որ այդ համաձայնագիրը չի գործում ոչ միայն մեզ, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված համաձայնագիրն ուղղված է Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարվող հորատման աշխատանքների դեմ: Ավելին՝ tert.am-ում
10:38 - 07 օգոստոսի, 2020
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը |ermenihaber.am|

Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի պայմանագիրը վերանայելու կոչով։ Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմանները մեծամասամբ որոշվել են հենց Լոզանի պայմանագրով, որը ստորագրվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և որի 100-ամյակը լրանալու է 2023 թվականի հուլիսի 24-ին։ Չնայած Սևրից հետո Լոզանը համարվում է թուրքական դիվանագիտության հաղթանակը, սակայն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հավակնությունների տեսանկյունից Լոզանի պայմանագրով Թուրքիան մի շարք «տարածքային կորուստներ է» ունեցել։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջ քաշած «Ազգային ուխտի» համաձայն բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ Կիպրոսը և Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ պետք է ներառվեին Թուրքիայի սահմանների մեջ։ Սակայն Լոզանի պայմանագրով այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի նկրտումները չարդարացան։ «Ազգային ուխտի» նախանշած սահմանները իրականություն դարձնելը Թուրքիայի ներկայիս իշխանությունների  երբեմն քողարկված կերպով իրականացվող քաղաքականության մաս է կազմում։ Հունաստանը մշտապես քննադատում է Թուրքիայի վարած այս քաղաքականությունը և մեղադրում իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս համատեքստում թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Հունաստանը կոչ է անում Թուրքիային վերանայել այն պայմանները, որոնք ամրագրված են եղել Լոզանի պայմանագրում։  
17:32 - 04 օգոստոսի, 2020
Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, եթե չլինի սպառնալիք ու ճնշում․ Հունաստանի ԱԳ նախարար |ermenihaber.am|

Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, եթե չլինի սպառնալիք ու ճնշում․ Հունաստանի ԱԳ նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, եթե չլինի ճնշում և սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ Աթենքում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Դենդիասը նշել է, որ Թուրքիայի հետ ունեցած իրենց միակ խնդիրը մայրցամաքային շելֆի (ծանծաղուտ) և ծովային իրավասությունների սահմանների հարցն է։ Լայան էլ նշել է, որ Աթենք ժամանելուց առաջ Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրած հանդիպումից տպավորություն է ստացել որ Թուրքիան ցանկանում է երկխոսել Հունաստանի հետ։ Նախօրեին էլ Թուրքիայի նախագահականի խոսնակը Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ իրենք նախագահ Էրդողանի հրահանգների շրջանակներում պատրաստ են առանց նախապայմանների Հունաստանի հետ երկխոսել Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի, կղզիների, օդային սահմանի, Թուրքիայի կողմից արևելյան Միջերկրական ծովում անցկացվող չհամաձայնեցված նավթի ու գազի որոնողական աշխատանքների ու Միջերկրականում եղած խնդիրների մասին։ Վերջինս ավելացրել էր նաև, որ Թուրքիայի կողմից այդ շրջանում (Միջերկրականի արևելքում-խմբ․) իրականացվող գործողությունները կարող են որոշ ժամանակով դադարեցվել։ Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական կղզիների տարածքային ջրերի մոտ Թուրքիայի կողմից նավթագազային պաշարների որոնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով։ 
11:29 - 29 հուլիսի, 2020
Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը |ermenihaber.am|

Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտին  ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի կարգավիճակի փոփոխությանը։ Ռուսաստանի ու Հունաստանի առաջնորդներն, անդրադառնալով Ստամբուլում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու թուրքական կառավարության որոշումը, նշել են որ տաճարը ողջ մարդկության ձեռքբերումն է և պետք է շարունակի մնալ այդպիսինը։ Առաջնորդները հիշատակել են, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գտնվող «այդ ոչ սովորական մշակութային, պատմական հոգևոր կարևորությունը։ Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիան պետք է շարունակի մնալ խաղաղության և ըմբռնման խորհրդանիշ։ Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Սբ․ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշմումը դատապարտվել է Ռուսաստանի հոգևոր և քաղաքական գործիչների կողմից, սակայն կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ նշվել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումից հետո այնտեղ առաջին նամազը (իսլամական աղոթք) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի կունենա այսօր՝ հունիսի 24-ին։
12:02 - 24 հուլիսի, 2020
«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար
 |tert.am|

«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հուլիսի 23-ին հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները», գրում է Reuters-ը։ Ֆրանսիայի նախագահը հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդագրություն էին տարածել Կիպրոսի և Կրետե կղզու միջև ծովային շրջանում հորատման աշխատանքների նախապատրաստման մասին, ինչը, ինչպես նշել են Աթենքում, Հունաստանի մայրցամաքային տարածք ներխուժելու՝ Անկարայի փորձն է: «Միջերկրական ծովի այդ հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկայի և անվտանգության հարցերն առաջնային նշանակություն ունեն»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ այդ հատվածում ազդեցության պայքար է ընթանում, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, որոնց զսպելու համար ԵՄ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկում։ «Միջերկրական ծովում մեր անվտանգությունը այլ անձանց ձեռքում թողնելը լուրջ սխալ կլինի: Դա Եվրոպայի համար տարբերակ չէ, և Ֆրանսիան դա թույլ չի տա»,- հավելել է նա։
20:39 - 23 հուլիսի, 2020
Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները ոտնահարողների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել․ Մակրոն |azatutyun.am|

Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները ոտնահարողների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանների ոտնահարման ցանկացած դեպք պետք է արժանանա Եվրամիության կոշտ հակազդեցությանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է այսօր՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպման ընթացքում։ «Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ֆրանսիան Թուրքիայի կողմից Կիպրոսի և Հունաստանի ինքնիշխանության ոտնահարմանն ուղղված գործողությունների համատեքստում իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ պետություններին։ Անընդունելի է, երբ ԵՄ անդամ պետությունների ծովային սահմանների անձեռնմխելիությունը ոտնահարվում է կամ վտանգվում», - հայտարարել է Մակրոնը: «Նման գործողությունների հեղինակների դեմ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել։ Հունաստանն ու Կիպրոսը այս հարցում Ֆրանսիայի լիակատար աջակցությունն ունեն», - ասում էր Ֆրանսիայի նախագահը։
17:04 - 23 հուլիսի, 2020
ԵՄ գագաթնաժողովում չի քննարկվել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում. Հունաստանի վարչապետ |tert.am|

ԵՄ գագաթնաժողովում չի քննարկվել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում. Հունաստանի վարչապետ |tert.am|

tert.am: Եվրամիության գագաթնաժողովը չի քննարկել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին` ԵՄ անդամ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում: Այս մասին ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հունաստանը «դաշնակիցներ» ունի Թուրքիայի դեմ «կոշտ պատժամիջոցների» հարցում: «Ես այսօր շատ չեմ խոսի արտաքին քաղաքականությունից: Թուրքիայի թեման քննարկվել է գագաթնաժողովի սկզբում: Եղել են իմ և Կիպրոսի նախագահի ելույթները: Կարծում եմ՝ կլինի Եվրախորհրդի նախագահի ելույթն այդ թեմայով, կա համաձայնություն, որ հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, այսինքն՝ արտահերթ կլինի, մենք քննարկում կանցկացնենք այն  մասին, թե ինչպես պետք է Եվրոպան վերաբերվի Թուրքիայի խնդրին»,-ասել է Միցոտակիսը: «Թուրքիան խնդիր է հանդիսանում ամբողջ Եվրոպայի, ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար»,-հավելել է վարչապետը:
11:41 - 21 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությա և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության և հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը և հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները: Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար և պարգևատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները:
17:22 - 20 հուլիսի, 2020