Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին |aysor.am|

Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետարանը խոստացված ավտոբուսների փոոխարեն գնում է ոչ թե միկրոավտոբուսներ, ինչպես իր գրառման մեջ նշել է Դավիթ Խաժակյանը, այլ ավտոբուսներ: Թե ինչ մակնիշի են լինելու դրանք, ես չգիտեմ: Ավտոբուսները կարող են լինել ГАЗ գործարանի արտադրության կամ ուրիշ մակնիշի, այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:«Մենք ոչ թե բառախաղերով ենք զբաղվում, ինչպես պարոն Խաժակյանն է փորձում իմ տպավորությամբ անել, այլ քաղաքն ավտոբուսներ է պատվիրում: Ձեռք բերվելիք մեքենաները միկրոավտուբուսներ չեն, այլ փոքր տեղատարողությամբ «Gazel city next» մինի ավտոբուսներ՝ 2020 թվականի արտադրության: Փորձ է արվում լրատվական պղպջակների միջոցով ֆոն ստեղծել, որ քաղաքային իշխանությունը ձախողել է տրանսպորտային ռեֆորմը:Սակայն իրականությունն այն է, որ քաղաքային իշխանությունն այս փուլում պատվիրել է 100 փոքր ավտոբուս: Եթե մրցույթի արդյունքում կհաղթի «Գազել», X, Y, թե Z ընկերությունը, քաղաքի համար դա էական չէ: Քաղաքը պատվիրում է պայմաններ, ոչ թե մակնիշ: Եթե կհաղթի «Գազել» ընկերությունը, ուրեմն այն համապատասխանում է սահմանված չափանիշներին», - նշեց մեր զրուցակիցը:Հակոբ Կարապետյանի խոսքով՝ հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, երեկ փաթեթը բացվել է: Մրցույթին մասնակցել է երկու կազմակերպություն, սակայն գնահատող անձնաժողովը դեռ որոշում չի կայացրել:Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երևանցիների վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր գազելներ՝ յուրաքանչյուրի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ:
14:16 - 01 սեպտեմբերի, 2020
Շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների․ Հայկ Մարության

Շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ: Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքին։ Սիրելի՛ երևանցիներ, Դուք, որ մեր թիմի ու անձամբ իմ նեցուկն ու աջակիցն եք եղել այս բոլոր ամիսների ընթացքում, կարող եք վստահ լինել՝ Ձեզանից ստացածս քվեն չափազանց մեծ պատիվ լինելով հանդերձ՝ նաև մեծ պատասխանատվություն է: Հետևաբար, շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների: Բոլորս միասին, քայլ առ քայլ լուծում ենք և շարունակելու ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Իսկ հակառակը հուսացողներին առաջարկում եմ իրենց անձնական ու խմբակային շահերը առաջ մղելու համար ուրիշ ոլորտներ ընտրել»:
19:27 - 18 օգոստոսի, 2020
Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ. Հայկ Մարության

Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել իր աշխատանքային այցից՝ կից նշելով. «Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերելակների փոխարինման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշել, որ մինչ 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երևանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչև խնդիրը վերջնականապես լուծվի: Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով: Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաև զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն»:
20:45 - 10 օգոստոսի, 2020
Մարդասիրական մոտեցմամբ թեղիներին ազատել են տանջանքից. Մաշտոցի պուրակի կառուցապատման պատմությունը |hetq.am|

Մարդասիրական մոտեցմամբ թեղիներին ազատել են տանջանքից. Մաշտոցի պուրակի կառուցապատման պատմությունը |hetq.am|

hetq.am: Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումն օգոստոսի 4-ից  կդադարեցվի, որովհետև փետրվարից սկսած արդեն չորս արձանագրություն է կազմվել շինթույլտվությամբ ամրագրված նորմերի խախտումների պատճառով: Վերջին արձանագրությունը կազմվել է հուլիսի 23-ին, և այժմ գնահատվում է շինթույլտվությամբ արձանագրված նորմերից շեղումների չափը: Եթե պարզվի, որ դրանք օրենքով սահմանված շեղումների թույլատրելի տոկոսից ավելի են, ապա շինթույլտվությունը կկասեցվի: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այժմ շինարարության դադարեցման վարչարարություն է ընթանում:     Ո՞վ է իրականացնում Մաշտոցի պուրակի կառուցապատումը Մաշտոցի պուրակի սկզբնամասում` փողոցին հարող անմիջական հատվածում, համաձայն Երևանի քաղաքապետարանի շինթույլտվությունների քարտեզի՝ հասարակական շինության կառուցման թույլտվություն ունի «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն: Այն տրվել է 2019թ. վերջին աշխատանքային օրը` դեկտեմբերի 30-ին և ավարտվելու է ուղիղ երկու տարի անց:     «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն հին ընկերություն է: Ստեղծվել է 1996թ.-ին: Ընկերության մասնակիցների ցանկում այժմ 5  բաժնետեր կա, 3-ը ազգականներ են` Արսեն Լևոնի Կարապետյանը, Կարինե Պարունակի Կարապետյանը և Ռուդիկ Հենրիկի Կարապետյանը: Վերջինս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է եղել և 2016թ. փաստաթղթերից մեկում երևում է, որ որպես առաջին կարգի մասնագետ, այդ տարվա դեկտեմբերին, 219 hազար պարգևավճար է ստացել:       Մնացած երկուսը` Հրայր Միրզաջանյանն ու Ռուբեն Մարգարյանն են, որոնք 10-ական տոկոս բաժնեմաս ունեն: Սակայն այս ընկերությունում 2015թ.-ից ևս մեկ բաժնետեր է եղել` «Պլենիում» ՍՊԸ-ն, որը դուրս է եկել մասնակիցների ցանկից 2019թ. հոկտեմբերին: Այս ընկերությունը մամուլի հրապարակումներում հիշատակվում է որպես ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանինը, որի վերաբերյալ ծառայողական քննություն էր ընթանում: Ինչպես երևում է պետռեգիստրում` «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի բաժնեմասի առյուծի բաժինը հենց Կարապետյանների ձեռքում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2018թ. մայիսի 16-ի որոշումից տեղեկանում ենք, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում նշված ընկերության կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմել է 1048 քմ՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. վկայականում ամրագրված 350 քմ մակերեսի փոխարեն:     «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի կողմից ավել տնօրինվող 698 քմ մակերեսով հողամասը գտնվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում։ Տարոն Մարգարյանը որոշել է 698 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։ Սակայն հողամասի նկատմամբ իրավունքները պետական գրանցում չեն ստացել: Ուստի, Հայկ Մարությանի 2019թ. հուլիսի 19-ի որոշմամբ, կրկին վերաճշտումներ են եղել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել ընկերությանը պատկանող սրճարանը:     Համաձայն ընկերության կողմից ներկայացված էսքիզային առաջարկի՝ վերակառուցվող սրճարանի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 392 քմ: Որոշ հատվածից ընկերությունը հրաժարվել է, սակայն անհրաժեշտություն է առաջացել այլ հատված ներգրավել: Այդպիսով, նոր որոշման հիման վրա «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 392 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա ասուլիսին պատմեց, որ ընկերությունը նշված տարածքում դեռևս 2002 թվականից նաև երկու տարածք ուներ սեփականության իրավունքով` 277 քմ և 17 քմ (տաղավար): Մինչդեռ ինքը բանակցությունների արդյունքում վերացրել է այդ ընկերության սեփականության իրավունքը և դրա փոխարեն ընկերությանը տրամադրվել է 392 քմ վարձակալություն` կառուցապատման իրավունքով: Եվ այժմ այդ գույքը դարձել է համայնքային, իսկ պուրակում` հողի վրա կառուցվող գույքը նույնպես համայնքինն է: «Այս տարիներին ինքը կօգտագործի դա, բայց դրանից հետո դա կդառնա համայնքի գույքը: Դրանից հետո քաղաքապետարանը կորոշի` քանդում է, թե այլ մեկին է տալիս վարձակալության: Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է անելը»,- ասում է Հայկ Մարությանը: Կառուցապատողին պայման է դրվել, որ կառույցը պետք է լինի թեթև կոնստրուկցիաներով և ոչ մի ծառ կամ թուփ չպետք է տուժի կառուցապատման պատճառով: Մասնագետները պարզել են, որ արմատախիլ թեղիները տառապել են Մաշտոցի պուրակի կառուցապատողներն արդեն հատել են վարձակալած տարածքի ծառերը, մի քանիսը՝ հասցրել արմատախիլ անել և հեռացնել կառուցապատման հրապարակից: Այդ մասին քաղաքապետարանը տեղյակ է և ծառերի հեռացման թույլտվություն տրամադրել է հենց քաղաքապետարանը: Հայկ Մարությանը վստահեցնում է, որ այդ որոշումը կայացնելիս մասնագետների կարծիքներն ու եզրակացություններն են հաշվի առել:     Մասնագետներին առաջադրվել է գնահատել ծառերի կենսունակությունը և քաղաքային միջավայրին համահունչ լինելու հարցը: Մասնագետները նշել են, որ ծառերը կարող են փոխարինվել, որն ավելի օգտակար կլինի թե պուրակի, թե բնապահպանության համար: Հայկ Մարությանի ասելով` ծառերը 2002 թվականից փչանում էին այդ շինությունից, քանի որ մի մասը ներսում էր, որտեղ տաք էր, իսկ մի մասը դրսում, որտեղ ցուրտ էր: 18 տարի ծառերն այդ շինության մեջ քիչ-քիչ մահացել են և հասել այդ վիճակին: «Ես քաղաքի ամեն ծառի համար և պատասխանատու եմ, և կռիվ եմ տալու»,- վստահեցնում է Երևանի քաղաքապետը: Վերջինս պատմեց, որ իր պաշտոնավարման սկզբում հանձնարարել է գույքագրել վնասված կամ հիվանդ ու հատման ենթակա ծառերը, դրանք 437 են եղել, սակայն արդեն 500-ից ավելի ծառեր կան, որոնք խնդրահարույց են և պոտենցիալ վտանգավոր: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:24 - 05 օգոստոսի, 2020
Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|

hetq.am: Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը, այլ ոչ թե ներդրողները: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է մետրոպոլիտենի նշված կայարանի կառուցման հարցը, նշեց, որ ներդրողը, որի մասին նախկինում հայտարարվել էր և որը պետք է կառուցեր, այլևս չի ներգրավվի, այլ փոխարենը կայարանը կկառուցվի պետական միջոցներով: Նման որոշման, ըստ քաղաքապետի, հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել կառուցման ժամանակը և գումարները, որ կարող էին կորցնել և հասկացել են, որ կարող է գումարի մեջ կորուստ ունենան, սակայն ժամանակի մեջ շահեն, եթե կայարանը կառուցի կառավարությունը: Նախագծման աշխատանքներն իրականացնելու է քաղաքապետարանը և այնուհետև կդրվի մրցույթի:
15:18 - 04 օգոստոսի, 2020
Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության

Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության

Քաղաքապետ դառնալուց հետո իմ ամեն քայլն ուղղված է եղել մեր քաղաքը տարբեր տիպի անօրինական շինարարություններից ազատելուն եւ ավելի կանաչ դարձնելուն։ Այդպես հիմա է եւ այդպես եղել է մինչեւ այս պահը եւ լինելու է մինչեւ վերջ, որովհետեւ ես ինքս այդպես եմ մտածում․ ես ինքս կարծում եմ, որ Երեւանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօրվա իրավիճակն իրենց ժառանգություն է տրվել․ «Անցել է մեկուկես տարուց մի փոքր ավելի, եւ այդ ընթացքում շատ մեծ քայլեր են արվել, եւ այդ քայլերի մասին դուք պարբերաբար տեղեկանում եք։ Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ հարցեր ավելի արագ կանեի, բայց շատ հաճախ իմ ցանկությունը գալիս-բախվում է օրենքների պատնեշներին։ Մենք հայտարարել ենք, որ մեր երկիրը պետք է լինի օրենքի երկիր, մենք բոլորս պետք է օրենքով շարժվենք, անգամ, եթե գիտենք, որ լավ որոշում է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալիս այդպես գործել»,- ասաց քաղաքապետը։ Խոսելով Մաշտոցի պուրակի ծառահատումների մասին՝ Մարությանը շեշտեց, որ ինքը ինչպես նախկինում, այսօր էլ պայքարում է Մաշտոցի պուրակի եւ քաղաքի այլ պուրակների համար։ Քաղաքապետը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Մաշտոցի պուրակում․ «Ամենակարեւորը՝ մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, եւ այդ հաղթանակները, ես ինչ դարձել եմ քաղաքապետ, առաջ եմ տանում ու ամրագրում եմ։ Դուք շատ լավ գիտեք, որ այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի չթողեցին, որ Տարոն Մարգարյանը թույլ տար, որ կառուցվեն։ Եվ ունեցանք Մաշտոցի պուրակը։ Բայց կա մի սրճարան, որն այնտեղ միշտ կար, որն ուներ 277 քմ սեփականություն՝ Կադաստրում գրանցված։ Այսինքն՝ դա անձեռնմխելի էր, եւ ուներ 17 քմ սեփականություն՝ որպես տաղավար։ Մենք ոչ մի բան չէինք կարող անել դրա հետ։ Այդ նույն խնդիրը մենք ունենք նաեւ Օպերայում։ 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանը ստորագրել է մի որոշում, որով մինչեւ այդ 300 եւ ավելի քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ վարձակալություն, այդ վարձակալության հողի մեջ մտնում է նաեւ այդ 277 քմ սեփականությունը, մտնում է այդ 17 քմ սեփականությունը՝ որպես այդ տարածքում սեփական գույք։ Եվ այդ վարձակալությունը մինչեւ 2040 թվականի դեկտեմբերն է»։ Մարությանն ընդգծեց, որ նման դեպքեր գրանցվել են նաեւ անցած տարի՝ Օպերայի տարածքում գտնվող սրճարանների պարագայում։ Քաղաքապետի խոսքով, ինքը կարողացել է կանգնեցնել Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող սրճարանի գրանցման գործընթացը, եւ տարածքը վերադարձվել է համայնքին։ Քաղաքապետը նշեց, որ նույն բանն արել է Մաշտոցի պուրակի դեպքում․ «Ես այս որոշումը չեղյալ եմ համարել։ Ասեմ ավելին՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ այդ 277 քառակուսի մետր սեփական գույքը եւ 17 քառակուսի մետր սեփական գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը։ Դրա փոխարեն այդ նույն տարածքում 1048 քառակուսի մետրը դարձրել ենք 300-ից մի փոքր ավելի, տալիս ենք իրեն եւ այն, ինչ կառուցվում է այդ տարածքում, համայնքային գույք է։ Վարձակալության համար նախատեսված տարիների ընթացքում ինքը կօգտագործի դա, իսկ դրանից անմիջապես հետո կդառնա համայնքի գույքը։ Մենք այդ ժամանակ կորոշենք՝ ինչ ենք անում դրա հետ, քանդում ենք, կանաչապատում ենք, բարձր գնով վարձով ենք տալիս եւ այդ գումարները ուղղում այլ ծրագրերի։ Իմ որոշմամբ ես 1048 քառակուսի մետրը դարձրել եմ 300 քանի քառակուսի մետր, վերացրել եմ սեփականության իրավունքը՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ թղթերով, քանդել ենք ֆիզիկապես, որի փոխարեն կառուցվող գույքը լինելու է համայնքի գույքը։ Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է գտնել, եթե մենք խոսում ենք օրենքներով»,- ասաց Մարությանը։  Քաղաքապետն ընդգծեց իր մոտեցումները Երեւանի կանաչապատման եւ ծառերի հատման վերաբերյալ՝ ասելով, որ նախորդ տարի մասնագիտական խումբ է հրավիրել, որը գույքագրել է քաղաքի ոչ կենսունակ ծառերը, որոնք ամեն պահի կարող են ընկնել եւ վնասներ պատճառել․ դրանց թիվը 437-ն է եղել, սակայն այս տարի ավելի քան 500 ծառ է հաշվառվել։  «Կարծում եմ՝ Օպերայի դեպքերը նույնպես վառ ապացույց էին եւ ցույց էին տալիս իմ վերաբերմունքը, հաճելի չէ արդեն կաուցված, կատարած աշխատանքը քանդելը, վատամարդ դառնալը։ Իմ յուրաքանչյուր որոշման մեջ գերակա շահն է, եթե մի միլիոն մարդու համար ավելի լավ է, կարող եմ դեմ գնալ մի քանիսին։ Այն, ինչ քադեցինք Օպերայում, դրա թույլտվությունն ունեինք, մյուսների դեպքում չունեինք, դատարաններում ենք հիմա, նույնիսկ մեկը պարտվել ենք։ Ես ամեն ինչ անում եմ եղած օրենքների սահմանում, եթե կփոխվեն օրենքները, եթե ինչ-որ փոփոխություններ կլինեն մոտեցումների մեջ, առաջինը ես կնստեմ բուլդոզեր։ Երեւանը ամենափոշոտ քաղաքն է, մենք շատ հեռու ենք նորմայից ու պետք է ամեն ինչ անենք, որ գոնե մեր երեխաները նորմալ օդ շնչեն, եւ այդ հարցը միայն ծառ տնկելով չի լուծվում»,- ասաց քաղաքապետը։ Մարությանը տեղեկացրեց, որ շինթույլտվություն ունեցող շատ կազմակերպություններ շեղվում են իրենց տրված շինթույլտվությունից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ։ Ինչպես հայտնեց քաղաքապետը՝ մինչեւ երեկ այս տարածքում 4 արձանագրություն է կազմվել՝ թույլ տված շեղումների վերաբերյալ։ Բացվել է ուսումնասիրություն, թե որքան են այդ շեղումները, եւ այսօրվանից կառուցապատման աշխատանքները դադարեցված են՝ հուլիսի 23-ի արձանագրության արդյունքում։ Քաղաքապետը նշեց, որ եթե շեղումների քանակը անցնի օրենքով սահմանաված որոշակի տոկոսը, ապա պրոցեսը կարող է գնալ մինչեւ շինթույլտվության չեղարկման։ Ասպրամ Փարսադանյան
14:13 - 04 օգոստոսի, 2020
«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ
 |factor.am|

«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ |factor.am|

factor.am: Մաշտոցի պուրակի սկզբնամասում սրճարան կառուցելու նպատակով հանգստյան օրերին չորս հաստաբուն ծառ է հատվել: Սա դարձել է քննարկումների և քաղաքային իշխանություններին ուղղված սուր քննադատության թեմա։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խնդրի վերաբերյալ ասաց՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ծառերի հատման վերաբերյալ արդեն գնահատական տվել է: Նշենք, որ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում որպես բացատրություն գրված է․ «Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս։ Կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսիներ, պուրակի ողջ տարածքում մշտադալար թփերով արդեն ստեղծվել է կանաչ ցանկապատ և կազմակերպության մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը»։ Քաղաքապետի խոսնակը, միաժամանակ, նշեց, որ ծառերը դարձել են անկենսունակ շինաշխատանքների հետևանքով: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչու է այգու մուտքի հատվածում շինարարություն կատարելու իրավունք տրվել: «Այգու մուտքի հատվածում մի քաղաքացի կամ կազմակերպություն հիսուն տարվա վարձակալության և կառուցապատման իրավունք է ունեցել, ինքն իր շինությունը բարեկարգելու իրավունք է ստացել, բայց դա չի նշանակում, որ պետք է արվեր տարածքում գտնվող ծառերի հաշվին»,- ասաց խոսնակը: Մենք հիշեցրինք նախկինում քաղաքապետարանի կողմից ցուցադրաբար տարբեր ապօրինի կառուցապատումների կասեցումներն ու ապամոնտաժումները, օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ին Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող շինության ապամոնտաժումը, և հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք այս դեպքում էլ քաղաքապետարանը չէր կարող կասեցնել շինարարությունը և փրկել ծառերը ոչնչացումից: «Դա համայնքի հողի վրա արվող ապօրինի շինարարություն էր, սա նմանատիպ իրավիճակ չէ, և կոռեկտ համեմատություն չէ»,- արձագանքեց խոսնակը։ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն ակտիվորեն պայքարում էր Մաշտոցի պուրակի ծառերի հատման դեմ։ Հակոբ Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ Մարությանը քաղաքապետ չէր, պայքարում էր ծառերի հատումների դեմ, իսկ այժմ, երբ քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, ծառերը հատվում են: «Իմ նախորդ մեկնաբանությունից պետք է այս հարցը չառաջանար, պետք է խնդրեմ զերծ մնալ գայթակղությունից և չմանիպուլացնել փաստերը: Այն, որ քաղաքապետ Մարությանը իր նախկին հասարակական գործունեության ընթացքում պայքարում էր պուրակի պահպանման համար, սկզբունքորեն բան չի փոխվել: Ես ասացի, թե ծառերն ինչ հանգամանքներում են հատվել, սրանից ավելի մեկնաբանության կարիք չկա»,- ասաց նա։ Քաղաքապետարանից առայժմ չհաջողվեց ճշտել, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում:  
13:41 - 03 օգոստոսի, 2020
Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։  Հայկ Մարությանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին: Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- գրել է Մարությանը: Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը։
17:44 - 16 հուլիսի, 2020
Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերենք. Հայկ Մարության

Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերենք. Հայկ Մարության

«Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա շարունակել: «Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերենք։ Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքներն, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս: Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ եւս 100 ավտոբուսի ձեռքբերման համար: Ներկայացնեմ նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը` ցածր հատակ հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երեւանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»:
10:57 - 16 հուլիսի, 2020
Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները

Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները

Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն է տրամադրել:  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացմանը: Սրա մասին խոսում է վիճակագրությունը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: «Կահավորում են այսպես. երեք ամրան զոդում են ու ինչ-որ ժապավեն են քաշում անհասկանալի, արևից վառված ու մի քսան անգամ օգտագործված, և գիտեն, թե կահավորել են իրենց շինարարությունը: Մենք, ճիշտ է, ողջունում ենք, խթանում ենք շինարարությունը, նպաստում ենք, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենք այդ շինարարությունը ոնց ցանկանան, կարող են կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետը: Քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ, ստուգայցերը շինհրապարակներ շարունակական բնույթ են կրում: Քաղաքաշինական գործունեության ոլորտում անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 189 արձանագրություն է կազմվել: «Այդ արձանագրություններից 77-ը կազմվել է հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 71-ը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և 41-ը՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից: Պարբերաբար քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպվում են շրջայցեր, որի ընթացքում հայտնաբերվում են այն շինհրապարակները, որոնք պատշաճ կազմակերպված չեն, և այդ մասով կազմվում են արձանագրություններ. տուգանքի չափը 70.000-100.000 դրամ է»,- նշում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշման մեջ: Կառուցվող շինության մասին ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պահանջները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:Չնայած նախազգուշացումներին, դեռ կան կառուցապատողներ, որոնք խախտում են սահմանված նորմերը: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների: «Շինհրապարակն ինքն իրենից առաջին հերթին ենթադրում է ամրություն և անվտանգություն: Ես կոչ եմ անում մեր կառուցապատողներին, որպեսզի առաջին հերթին մտածեն մեր քաղաքացիների առողջության, անվտանգության մասին, երկրորդը՝ մեր քաղաքի մաքրության, որը շատ կարևոր է»,- նշում է Արամ Գյուլզադյանը: Շինարարական հրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանն այսօր կառուցապատողներին նոր դիզայն է առաջարկում: Տպագրության համար համապատասխան ֆայլերը ցանկացողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի քաղաքաշինություն բաժնից: Նոր պաստառի հեղինակը գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս կոնցեպտը: «Ինձ համար շատ կարևոր էր ինչ-որ մի բան անել իմ քաղաքի համար: Քննադատելու շատ բան կա, բայց ավելի կարևոր է գործել կամ ինչ-որ բան անել, թող ուրիշները քո արածը քննադատեն: Դա նորմալ է, մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ»,- նկատում է գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանը: Պաստառի վրա մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի կտոր՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից: «Իրականում ես փորձել եմ պատկերել ոչ թե հենց շենքերը բուն, ինչպես կան, այլ իրենց տպավորությունները, որոնք սուբյեկտիվ ինձ մոտ կան: Կարևոր է նաև վիզուալ կրիչների էսթետիկան, թե իրենք ոնց են ներկայացված: Այս մեկը քեզ ինչ-որ բան է ուզում ասել. ասում է ուշադրություն՝ այստեղ ինչ-որ բան է կատարվում: Դա մոտեցման տարբերություն է»,- նշում է Սարգիս Անտոնյանը: Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր մոտեցումներ կան: Յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է իր մասնակցությունն ունենալ Երևանի զարգացման գործում:
14:41 - 13 հուլիսի, 2020