Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Նախատեսվում է զիփլայն կառուցել «Դսեղի ծովեր» բնության հուշարձանի տարածքում |hetq.am|

Նախատեսվում է զիփլայն կառուցել «Դսեղի ծովեր» բնության հուշարձանի տարածքում |hetq.am|

hetq.am: «Դսեղի ծովեր» բնության հուշարձանի տարածքում զիփլայն կառուցելու աշխատանքային նախագիծ է ներկայացվել փորձաքննության Շրջակա միջավայրի նախարարություն։ Այն ձեռնարկել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն։ Կազմակերպությունը 2018թ.-ից իրականացնում է «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բնության հուշարձանի տարածքում կառուցել զիփլայն, որը նպատակ ունի զարգացնել և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում պահել Դսեղ համայնքը։ Նախագծի համաձայն՝ զիփլայնի ընդհանուր երկարությունը կազմելու է 300 մ։ Ելակետը գտնվելու է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, որի տարածքը կազմելու է 0.0441 հա, իսկ վերջնակետը գտնվելու է Դսեղ համայնքի վարչական տարածքում, որի տարածքը կազմելու է 0.01 հա։ Ելակետի և վերջնակետի կազմակերպման համար պահանջվող տարածքները հաշվարկվել են՝ հաշվի առնելով զիփլայնի կառուցման և շահագործման անհրաժեշտ մակերեսները։     «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Դսեղ համայնքի կողմից ստացված գրությունների համաձայն՝  վերջիններս չունեն առարկություններ իրենց վարչական տարածքներում զիփլայնի ելակետի և վերջնակետի կազմակերպման և ճոպանի անցկացման վերաբերյալ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող 0.0441 հա հողամասը, 2020 թվականի հուլիսի 10-ին կայացած մրցույթի շրջանակներում, վարձակալության իրավունքով՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով տրամադրել է «ՀԿ Կենտրոն»-ին՝ 20 տարի ժամկետով, տարեկան 24 հազար դրամով։  Զիփլայնի կառուցման համար բետոնային հիմքերի իրականացում չի նախատեսվում, քանի որ այն ամրացվելու է ծառաբներից։ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կատարված տեղազնման արդյունքում՝ 150 մ շառավիղով նույնականացվել է 4 հատ բոխի տեսակի ծառ։ Ծառերից երկուսը ծառայելուն են որպես զիփլայնի հենակետեր։ Զիփլայնի կառուցման համար հողային և ծառահատման աշխատանքներ նախատեսված չեն։     Քանի որ զիփլայնի կառուցման համար բետոնե հիմքերի և առհասարակ բետանային աշխատանքներ չեն նախատեսվում, հետևաբար հողային աշխատանքներ նույնպես չեն իրականացվելու։ Կառուցման աշխատանքներում շինարարական տեխնիկայի օգտագործում չի նախատեսվում։ Փայտե աստիճանների և ճաղաշարերի պատրաստման, ինչպես նաև փայտի ներկման աշխատանքներն իրականացվելու են ոչ թե նախատեսվող գործունեության վայրում, այլ փայտամշակման արտադրամասում՝ բնության հուշարձանի տարածքի հնարավոր աղտոտումը բացառելու նպատակով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:34 - 30 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանում՝11:00-17:00 Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոցի պող. 13/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․1, 3, 5 շենքեր, Գարեգին Նժդեհ փ․30գ, 32ա, 34ա, 42ա, 42գ շենքեր, Ֆրունզե փ․60ա, Բագրատունյաց փ․53 շենքեր, Ֆրունզե, Լ․Խաչիկյան, Թ․Սարյան փողոցների սեփական տներ, Շիրակի փ․2-րդ նրբ․1, Շիրակի փ․16, 18 շենքեր, Ներքին Շենգավիթ 9փ․ 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղափանցյան և Կիևյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 87 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Կոտայքի մարզում՝10։00-16։00 Պռոշյանի համայնք՝ «Եթեր» խմբագրություն, «Սև քար» իջևանատուն, «Մ․ Ապերյան», «Հ․ Հարությունյան», «Գ․ Գրիգորյան», «Մ․ Հանոյան» ՍՊԸ-ներ, «Նոր թաղ» և «Հուշարձան» թաղամասեր, Զինմաս,Լոռու մարզում՝10:00-16:00 Ստեփանավան քաղաքի Չարենց, Կենտրոնական մաս, Թելման, Սուրբ Նշան, Աբովյան թաղամասեր, թիվ 2 դպրոց, Առևտրի կենտրոն, Պոլիկնինիկա, Կադաստր և Զին. Կոմիսարիատ,10:30-16:30 Եղեգնուտ և Դեբեդ գյուղեր:
09:15 - 29 հուլիսի, 2020
Վտանգավոր գոտի

Վտանգավոր գոտի

Հայաստանի Հանրապետությունում, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության,  կա 23 պոչամբար՝ գործող և կոնսերվացված։ Որպես կանոն, պոչամբարների տարածքը նախընտրում են չցանկապատել, որպեսզի ծրագրով նախատեսված տարածքների սահմաններից դուրս գալու պարագայում չֆիքսվի անօրինականությունը։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով պոչամբարները և հարակից տարածքները՝ գալիս ես այն եզրակացության, որ քեզ հարազատ լանդշաֆտները, ծառերն ու թփերը ժամանակի ընթացքում անհետանում են՝ ծածկվելով պոչանքով։ Հարակից համայնքերի բնակիչները երբեմն չեն էլ նկատում, թե ինչպես է մեծանում պոչամբարը, և միայն ժամանակ առ ժամանակ նկարահանելով պոչամբարները՝ նկատելի է դառնում տարածքի փոփոխությունը։ Մեր իրականացրած հետազոտությամբ փորձել ենք  բացահայտել, թե որ պոչամբարն ունի ցանկապատ, որ ընկերությունն է պատրաստվում թարմացնել պաշտպանիչ շերտը, և որ ընկերությունն է պատրաստակամ պատասխանել առաջադրված հարցերին։   1․ Լոռի, «Թեղուտ» ՓԲԸ, Թեղուտի պոչամբար   9 գործող պոչամբարներից միայն  Թեղուտի պոչամբարն է, որ ունի ցանկապատ, անհամեմատ ավելի մեծ տարածք զբաղեցնող, քան բուն պոչամբարի տարածքն է, որը,  սակայն որևէ վթարի դեպքում չի պաշտպանելու բնակչությանը վտանգներից։ 16,4 մլն խ/մ ծավալով 53 հա տարածքով Թեղուտի պոչամբարը, ըստ ծրագրի,  պետք է դառնա 260 հա։ Թեղուտ ՓԲԸ-ն դեռևս 2019թվականի սեպտեմբեր ամսին հաղորդագրություն տարածեց, որ  եռամսյա  ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ  է իրականացնելու պոչամբարի տեխնիկական վիճակը հասկանալու համար։ 2020 թվականի մարտ 3-ի մեր հարցմանը Թեղուտ ՓԲԸ-ն  չպատասխանեց, միայն ասացին՝ երբ զեկույցը պատրաստ լինի՝ հանրությանը կտեղեկացնեն։   2․ Լոռի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Նահատակի» պոչամբար   13,7 հա տարածքով Նահատակի պոչամբարի պատվարը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պարբերաբար բարձրացնում է, թեև խոստացել էին, որ այլևս պոչամբար թափոններ չեն լցնի։ Մի քանի ամիս է, ինչ հանրային պահանջի արշավ էր ընթանում Ալավերդիում և հարակից բնակավայրերում, որպեսզի գնահատվեն առողջապահական, նյութական և բնապահպանական վնասները, որից հետո պիտի տրվի կոնկրետ փոխհատուցում տուժած քաղաքացիներին։  Պետք է նշել, որ չեխական Առնիկա կազմակերպության հետազոտությունները վեր հանեցին լրջագույն խնդիրներ ծանր մետաղների կոնցենտրացիաների գերազացման վերաբերյալ։Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի և բնապահպանության պետ Գագիկ Շահնազարյանը մեր հարցմանը պատասխանել է, որ պոչամբարը ցանկապատված է փշալարով կենդանիների և մարդկանց մուտքն արգելելու նպատակով։ Սակայն մեր նկարահանման պահին էլ ոչխարներն անարգել ջուր էին խմում պոչամբարից։      Փետրվարի 25-ին Մեծ Այրում համայնքի մոտ տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ դեպի Նահատակի պոչամբար,  նկատելի էին նոր տեղադրված փշալարեր, որոնք 2019 թվականի հոկտեմբեր ամսին բացակայում էին։ Տեղադրված փշալարերը խոչընդոտ չեն ո՛չ կենդանիների, ո՛չ էլ հարակիչ համայնքների երեխաների մուտքը տարածք արգելելու համար։ Ընկերությունը նաև բնակիչների ահազանգին արձագանքնել է, որ  երկար տարիներ է՝ շահագործում են պոչամբարը, սակայն չեն նկատել դեպքեր, երբ այն դարձել է խաղահրապարակ երեխաների համար։ Ընկերությունը հավաստիացնում է, որ պոչմաբարը ռեկուլտիվացնելու է չոր պոչերի արտադրամասի արտադրական  ամբողջ ծավալի՝ շահագործման մեջ մտնելուց հետո, ինչը նախատեսված է  կատարել մինչև 2023 թ։ Այդ ընթացքում այն ծառայելու է որպես ռեզերվային պոչամբար։ Սակայն այժմ փորձ է կատարվել բարձրացնել պոչամբարի պատնեշը։ Մեծ Այրում համայնքից դեպի Ալավերդի գնացող ճանապարհին կարող ենք ականատես լինել ճանապարհին թափված  դատարկ ապարների կույտերի, թթվային դրենաժի ջրերի, որոնք անարգել հոսում են Դեբեդ գետ։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պատասխանում գրված է, որ ընկերությունը ճանապարհին թափված դատարկ ապարները պարբերաբար մաքրում է։ Էկոլուրը տեղեկացնում է, որ 2018-ին ընկերության գործունեության  պատճառված վնասները, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հաշվարկվել է 5․1մլ դրամ,  աղտոտվել է 200 քառ մետր հողային տարածք, վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ,  ջրային ռեսուրսի  թույլատրվածից ավելի օգտագործման համար տուգանվել է մոտավորապես 3 մլն դրամ։ Մթնոլորտային օդի աղտոտման համար՝ 1․մլն 933 000 դրամ, իսկ վարչական տուգանքը կազմել  է 350 000 դրամ։ 3․ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ, Մղարթի պոչամբար   1,3 հա  տարածքով Մղարթի պոչամբարը  շահագործում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։ Ընկերության գլխավոր երկրաբան Պողոսյանը տեղեկացնում է, որ Մղարթի պոչամբարը  և ֆաբրիկայի տարածքը 2 հա մակերեսով ցանկապատված է մետաղալարյա ցանցով դեռևս 2005 թվականից: Նոր նախագծով նախատեսվում է կատարել ցանկապատի ընթացիկ նորոգումներ։ Ռեկուլտիվացիոն ծրագրերը պատրաստվում են ըստ ծրագրի իրականացնել, երբ պոչամբարը կլցվի։ «Ըստ նախագծի՝ պոչամբարի պերիմետրով կտնկվեն ծառեր, իսկ ընդհանուր մակերևույթում կկատարվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ: Կլցվի որոշակի հումուսացված 10-15սմ  հաստությամբ հողի շերտ և կցանվի խոտաբույսերի սերմ»,-պատասխանել է երկրաբան Նելսոն Պողոսյանը:   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ` Մուլտի Գրուպ կոնցեռն ընկերությանը տուգանել են 100 000 դրամով:   4․ Արագածոտնի մարզ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, Թուխմանուկի պոչամբար   Մելիքգյուղի 0,6 հա տարածքով 2 պոչամբարներն արդեն 3 տարի է` չեն շահագործվում, ինչպես նաև չի շահագործվում ոսկու հանքավայրը: 2019 թ դեկտեմբերի 3-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը, սակայն լիցենզիան չի դադարեցվել, փոխարենը ընկերությունը դիմել է նոր  շահագործման թույլտվություն ձեռք բերելու համար, որը, սակայն, մերժվել է։ Պոչամբարի տարածքում մշտապես հերթապահում է անվտանգության աշխատակիցը, սակայն պոչամբարի տարածքը ցանկապատված չէ, իսկ հարակից տարածքում կովեր են արածում։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ–ն սնանկ է ճանաչվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ ընդերքի մասին օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ եթե ընդերք օգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական, այդ թվում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով պահանջում է սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները, իսկ նշված պահանջը չկատարելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է  նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները՝ այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին։     Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Մելիքգյուղի համայքապետարան վճարվելիք  226 հա հողի վարձակալության դիմաց 42 մլն դրամ հարկերի հարցը կարող է կարգավորվել «Սնանկության մասին»  օրենքով։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ –ն պետությանը պետք է  22 517 318 դրամ վճարի։ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված է եղել՝ ընդհանուր հատկացումներ- 3 մլն 70  հազար դրամ, նախնական հատկացումներ՝ 460 0000, դրամ,  ընթացիկ հատկացումներ՝ 435 հազար դրամ։ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ  շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված է 2 325 հազար դրամ։ 5․ Արարատի մարզ, Արարատի ցիանային պոչամաբար   195 հա տարածք զբաղեցնող Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է․ տարածքին մոտենալու համար պետք է հաղթահարել անվտանգության աշխատակիցների արգելքները, ինչը գրեթե անհնար է։ Թռչնի թռիչքի բարձրությունից ակնհայտ երևում է, որ պոչամբարի տարածքը, թեև անհասանելի է  մարդկանց համար, սակայն կենդանիների համար վտանգ է ներկայացնում։ 15 մլն խորանարդ մետր պոչանքով տարածքի կողքին բնականոն գործունեություն են ծավալում 79 հա ձկնաբուծական լճերը։  2020թ հունվարի 15-ին մեր՝ շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին ուղղված հարցերն այն մասին, թե ինչ ստուգումներ են իրականացրել պոչամբարում, հարակից լճերում, ձկնային պաշարների մեջ, մնացին անպատասխան։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն՝ հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։ 6․ Սյունիքի մարզ, «Չաարատ Կապան» ՓԲԸ, Գեղանուշի պոչամբար   1962 թվականին շահագործման հանձնված, 32 հա տարածքով Գեղանուշի պոչամբարում սովետակական տարիներին եղել է վթար։  2018 թ․-ին նախորդ շահագործողի «Պոլիմետալ» ընկերության  պոչամբարի պատվարն ամրացնելու վերաբերյալ պատրաստված և փորձաքննության ներկայացված նախագիծը ՇՄ նախարարությունը վերադարձրել է ընկերությանը թերի լինելու պատճառով։ Գեղանուշի պոչամբարը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տեղեկացրեց․ «Գեղանուշի պոչամբարը տեխնիկական որևէ խնդիր չունի։ Ներկայում իրականացվում է պատվարի ամրացման ծրագիրը, ինչը սակայն չի ենթադրում, որ պատվարը տվյալ պահին անվտանգ չէ։ Անվտանգության բարձրացման նպատակով արվում է ավելին, քան նախատեսված է և նշված ծրագիրն իրականացվում է հետագա շահագործման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար  (եթե իհարկե որևէ խնդիր կառաջանա)։ Ըստ տվյալ նախագծի նախատեսվում է աշխատանքներ իրականացնել պատվարի կայունությունն ապահովվելու և ջրի մաքրման համակարգի բարելավման ուղղությամբ, որի աշխատանքներին ընկերությունը ներգրավվել է նաև միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության»։      «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն  պոչամբարի ցանկապատման անհրաժեշտության մասին  հարցմանը պատասխանել է․ «Գեղանուշի պոչամբարը, որպես թափոնների կուտակման համար նախատեսված օբեկտ ունի մեխանիկական պաշտպանիչ գոտի և հաշվի առնելով, որ այդ տարածքով է անցնում նաև համայնքային նշանակության ճանապարհ, նշված  գոտին հիմնականում կահավորված է հողապատնեշի շերտով։ Հողապատնեշն արգելք է հանդիսանում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և մեքենաների համար»։ Ընկերությունը տեղեկացնում է  նաև, որ ներկայում պատվարի ամրացման ծրագրի իրականացմանը զուգահեռ նախատեսվում է պոչամբարի պաշտպանիչ գոտու տարածքը հագեցնել նմանատիպ այլ մեխանիկական արգելքներով։ Ընկերությունը փաստացի հաստատում է, որ տարածքը ցանկապատ չէ, իսկ հողաշերտը բավարար  խոչընդոտ չէ մարդկանց և կենդանիների համար։   2019 թվականի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխան նամակում գրված է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տուգանվել է 200 000 դրամով, իսկ բնությանը հասցված վնասը կազմել է 13 933 040  դրամ։ Ընկերությունը մեկնաբանել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը  Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափաքանակից  ավել փոշի մթնոլորտ արտանետելու  համար, ինչն ընկերությունը վճարել է։   7․ Սյունիք, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ Դարամազ և Հովիտ պոչամբարներ   «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 3 պոչամբարներից և որևէ մեկը չունի ցանկապատ։ Հովիտ 1 և 2 պոչամբարները 45,3 հա են, չունեն պաշտպանիչ շերտ, փոշին մշտապես բարձրանում օդ՝ աղտոտելով հարակից բնակավայրերը:   Ագարակի ՊՄԿ-ն պարբերաբար պոչանքը լցնում է Արաքս գետ, որը հոսում է դեպի Իրան։  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ ընկերությունն ունի  պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։ Փոխարենը Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական։ 2019թ․ նոյեմբերի 14-ին «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ կողմից  խախտվել է վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի և թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի գրավոր պահանջով նշված տարածքային բաժին են ուղարկվել «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչուկային տեղամասից պոչանքի՝ դեպի Արաքս գետ հոսելու, աղտոտելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, այնուհետև դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենները։    «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»ը  չպատասխանեց և ոչ մի հարցի։ 2019թվականի տվյալների համաձայն Ագարակի ՊՄԿ-ի տնտեսական գործունեության հետևանքով Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ շրջակա միջավայրին հասցվել է 1,007,584 դրամ վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության  վերաբերյալ, հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։ Տեսչությունը, սակայն, չի մեկնաբանում, թե շրջակա միջավայրին հասցված վնասը  ինչպիսի բնույթ  է կրում։ 8․ Սյունիքի մարզ, ԶՊՄԿ, Արծվանիկի պոչամբար   Արծվանիկի 330 հա զբաղեցնող պոչամբարը, ծրագրի համաձայն, կդառնա 390 հա:  Այս տարածքները որ կադրում ֆիկսվել են 6 տարի անց ծածկվելու են պոչանքով։ Հայաստանի ամենամեծ պոչամբարը չունի ցանկապատ, 2016 թվականից ընդլայնվում է պոչամբարի տարածքը ծանր տեխնիկան համայնքներին պատկանող վարելահողերը հարթեցնում է պոչանքը տեղավորելու համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդնային կոմբինատը մեր հարցմանը և հեռախոսազանգերին չի պատասխանում։ Փոխարենը Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մեկնաբանեց, որ ԶՊՄԿ-ն ամրացման աշխատանքներ է իրականացնում պոչամբարի տարածքում, հավաստիացրեց, որ 9 բալ երկրաշարժին դիմակայելու է, իսկ պոչամբարի տարածքից հեղուկ մասսան պոմպերով դուրս է բերվելու։ Դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի պատճառով  աղտոտվել էր Ողջի գետը։ Բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տնտեսական  գործունեության հետևանքով շրջակա միջավայրին, մասնավորապես ,ջրային ռեսուրսներին հասցված վնասը կազմել է  382,431,552 դրամ, ինչի հետևանքով  փոխհատուցման պահանջ է ներկայացվել ընկերության 3 պաշտոնատար անձանց, իսկ  վարչական տուգանքը հաշվարկվել է 550 000 դրամ։ Որպես ամփոփում նշենք, որ պետական մարմինները չեն պարտադրում  ցանկապատել պոչամբարների տարածքը, այն որպես բարի կամքի դրսևորում իրականացնում են հանքարդյունաբերող ընկերությունները։ Բարի կամքի դրսևորում է նաև հանրային հաշվետու ու թափանցիկ գործելաոճը, եթե ընկերությունը ցանկություն չունի հարցմանը պատասխանելու, ապա միակ տարբերակը մնում է  դատական կարգով տեղեկատվության ազատության  մասին օրենքի շրջանակներում պահանջել  բացատրություն և հետամուտ լինել գործի քննությանը, ինչը ժամանակատար, սակայն անհրաժեշտ գործողություն է։   Վտանգավոր գոտի «Nebezpečná zóna» ֆիլմի չեխերեն տարբերակը Ֆիլմը պատրաստվել է «Կանաչ Հայաստան» Բնապահպանական, Կրթական ՀԿ-ի կողմից Չեխիայի արտաքին գործերի նախարարության և Nesenuti կազմակերպության աջակցությամբ։
16:58 - 27 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Գազամատակարարման պլանային դադարեցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Գազամատակարարման պլանային դադարեցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 92-ից մինչև 127 հասցեների գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1-ին փակուղու առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
09:18 - 21 հուլիսի, 2020
Շուրջ 518 մլն դրամ կhատկացվի Լոռու մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար

Շուրջ 518 մլն դրամ կhատկացվի Լոռու մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար

Լոռու մարզպետարան-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության արդյունքում մարզի 14 համայնքում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Նպատակը՝ առողջ ապրելակերպի, մարզական կյանքի ակտիվության խթանումն ու մասսայական-մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Առաջիկայում կմեկնարկեն մարզադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 518 մլն դրամ է: Գումարի 10 տոկոսի չափով ներդրում կկատարեն համայնքները: Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են հետևյալ համայնքները. Օձուն, Դսեղ, Ջրաշեն, Սպիտակ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լեռնապատ, Տաշիր, Շիրակամուտ, Մեծավան, Ախթալա, Շնող, Գուգարք, Ալավերդի:
14:24 - 14 հուլիսի, 2020
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկյացնում ենք ստորև։ «Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, • սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը, • չուտել հում սունկ, • երեխաներին չկերակրել սնկով, • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, • չզբաղվել ինքնաբուժմամբ»։
18:25 - 12 հուլիսի, 2020
Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

hhpress.am: 1988 թ, Սպիտակի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը 30 տարի անց վերջապես լուծում է ստանում։ Բնակարանների կարիք ունեցող վերջին՝ 453 ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի գործադիրը մարզպետարանների միջոցով հարցում էր իրականացրել շահառուների շրջանում։ Վերջիններիս կեսը՝ 227 ընտանիք, նախընտրել էր բնակարան ձեռք բերելու համար վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունն ընդունեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ որոշումը։ Կատարված հաշվարկների եւ գնահատականների հիման վրա որոշվել էր, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ընտանիքներին կհատկացվեն մոտ 1.2 մլրդ դրամի վկայագրեր։ Այդ գումարից 535.587 հազար դրամը հատկացվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրերի ձեռքբերման համար, 674.932 հազար դրամը տրամադրվել է Լոռու մարզի 121, իսկ 81.053 հազար դրամը՝ Արագածոտնի մարզի կարիքավոր 16 ընտանիքներին։ Բնակարանների գնահատման համար հիմք են ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ սահմանված նորմաներին համապատասխան քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքներին հասանելիք բնակարանի մակերեսը եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները։ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում այն մեկ քառակուսի մետրի համար կազմում է 80600, Լոռու մարզում՝ 75750 հազար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների համար՝ 80250 դրամ։ Վկայագրերում բնակարանների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել այն տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումների պատճառով Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները դիմել են կառավարությանը 6-ամսյա ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ 2019 թ. գործադիրի ընդունած որոշման մեջ ասվում էր, որ դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Կառավարությունը որոշել է բավարարել մարզպետների խնդրանքը եւ երկարաձգել գործող որոշման ժամկետները։ Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հոկտեմբերի 1-ի ժամկետը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Նախագծի մեկ այլ կետով սահմանված 6–ամսյա ժամկետի փոխարեն բոլոր շահառուներին հնարավորություն է տրվել մինչեւ նոյեմբերի 1-ը վկայագրերով ձեռք բերել բնակարանները։ Աղետի հետեւանքով տուժած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար 2008-2018 թթ. պետությունը հատկացրել է 65 մլրդ դրամ՝ լուծելով 5396 ընտանիքներից 4839-ի բնակարանային խնդիրները։ 2018 եւ 2019 թթ. պետության հատկացրած 1 մլրդ դամը գերազանցող գումարով եւս 105 ընտանիք ապահովվել է բնակարաններով։ Գործադիրը միայն այս տարվա համար այդ նպատակով նախատեսել է 3 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա վերջնականապես լուծել երեք տասնամյակից ավելի ձգձգվող խնդիրը։ Հիմնահարցի լուծմանը սպասում է տնակներում ապրող աղետյալների արդեն երկրորդ սերունդը։
12:45 - 11 հուլիսի, 2020
Լոռու մարզպետը անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով

Լոռու մարզպետը անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: «Վանաձորում մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում թե՛ սուբվենցիոն և թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում: Այլ խնդիր է, սակայն, որակը և աշխատանքների իրականացման ժամկետները գոհացնու՞մ են, թե՝ ոչ: Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ ողջ օրը հետևեց մարզկենտրոնում ընթացող շինաշխատանքների ընթացքին՝ որակի և ժամկետների հետ կապված իր դիտարկումներն անելով ու ևս մեկ անգամ փաստելով. անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն այսուհետ չի տրվելու ոչ ոքի: 2019թ.-ին՝ նախապես սահմանված ժամկետներում չավարտված և 2020թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերից են՝ Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող փողոցի, Լազյան փողոցի, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասի, Լանջային փողոցի երթևեկելի մասի, Տավրոսի 8-րդ փողոցի սկզբնամասի հիմնանորոգումը, Աբովյան փողոցի հիմնանորոգումը, թիվ 6 դպրոց տանող ճանապարհի, Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի (դեպի մարզադաշտ տանող փողոց), Մյասնիկյան փողոցի (բաղնիքի դիմաց), Բոշյան փողոցի, Ստեփանյան փողոցի (Աղայան փողոցից մինչև Մաշտոցի փողոց), Երևանյան խճուղուց մինչև Չուխաջյան փողոց (թիվ 18 դպրոցի արևելյան կողմ), Ներսիսյան փողոցից Կնունյանց փողոց երթևեկելի մասի փողոցների հիմնանորոգման, Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման աշխատանքները: Չնայած Կերպարվեստի թանգարանի հիմնանորոգումն ավարտված է, սակայն դեռևս բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծանրամարտի մարզադպրոցում աշխատանքներն ընթանում են մեծ թափով, խոստանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել՝ ապահովելով բարձր որակ: Ինչը չի կարելի ասել, սակայն, վերոնշյալ փողոցների մասին. մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը «Մ. Բուատ» ՍՊԸ-ն է: Նախորդ տարի չհասցնելով աշխատանքները ավարտին հասցնել ժամկետներում՝ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք երկարաձգվել են մինչև այս տարվա օգստոսի 1-ը. կհասցնեն, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակից ելնելով, սակայն, մտավախություն կա, որ դրանք չեն ընդունվի որակին չհամապատասխանելու պատճառով: Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը, հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվելով, պարտավորվել է հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ է իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել է միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց): Լանջային փողոցի կառուցման անորակության փաստը ընդունում է նաև շինկազմակերպությունը. աշխատանքները նորից կիրականացվեն, մնացած փողոցների մասով՝ սպասում են կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին: -Իմ խորին համոզմամբ՝ քաղաքապետարանի խիստ վերահսկողության դեպքում նման արդյունքներ չէինք ունենա:Համայնքապետարանի աշխատանքը վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար, այս վիճակը նաև դրա արդյունքն է: Համայնքապետարանն ուներ բոլոր հնարավորությունները՝ անորակ աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը խզելու և նոր մրցույթներ հայտարարելով այլ կազմակերպություններ ներգրավելու՝ ռիսկի տակ չդնելով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը,-ասում է մարզի ղեկավարը: Անդրեյ Ղուկասյանի դիտարկմամբ՝ ներկա դրությամբ պատկերը գոհացնող չէ նաև Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման առումով. անզեն աչքով կարելի է տեսնել՝ աշխատանքները կատարված են թերություններով. -Պուրակների մասով առկա է մի պատկեր, որ 1-2 տարվա ընթացքում կատարվել է աշխատանքների ընդամենը 50 տոկոսը, իսկ առաջիկա մեկ ամսում խոստանում են դրանք ավարտին հասցնել, ինչն իրատեսական չէ. արդյունքները կամփոփենք մեկ ամիս անց,-ասում է մարզի ղեկավարը: Շրջայցի ընթացքում Ա. Ղուկասյանը հետևեց նաև պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերից՝ Գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, մարզային զինկոմիսարիատի, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են որակի և ժամկետների խիստ պահպանությամբ, ինչպես նաև 2020թ.-ի սուբվենցիոն միջոցներով Վանաձորում արդեն իսկ մեկնարկած ծրագրերի ընթացքին(Վանաձորն այս տարի ներկայացրել է 4 ծրագիր, որոնցից 3-ը արդեն իսկ հաստատվել է): Այս պահին ընթանում են Վանաձոր համայնքի Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շենքի, Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան և Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի շենքի հիմնանորոգման և Տարոն-2 թաղամասի այգու կառուցման աշխատանքները: -Այս տարի շինաշխատանքների որակի առումով ակնկալում ենք անհամեմատ ավելի լավ արդյունքներ, քանի որ մրցույթներին մասնակցելու համար պարտադիր պայման համարվող բանկային երաշխիքի առկայությունը կօգնի, որպեսզի մրցույթներին մասնակցեն այն շինկազմակերպությունները, որոնք կարող են պատշաճ որակ ապահովել»:
22:37 - 09 հուլիսի, 2020
Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում

Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում

Երեկ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի պաշտոնական կայքը հրապարակեց լուսանկարներ՝ կից գրությամբ, որ տեղի բնակիչներն ահազանգում են՝ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում մեծ քանակությամբ անհասկանալի նյութեր (Արմանիսի հանքավայրը նախկինում շահագործել է «Սագամար» ՓԲԸ-ն,- հեղ․)։ Նույն օրը համայնքի ղեկավարը համապատասխան հանձնաժողովի եւ ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում, ըստ հրապարակման, ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը` փոխելով ջրի գույնը, բացի այդ` նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը, հավանաբար, այդ թափոնների հետեւանք է:  Համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որն ուղարկել են փորձաքննության:  Ջրի նմուշառման աշխատանքներ են կատարել նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց Տեսչկանա մարմնի մամուլի քարտուղար Նաիրա Աղաբաբյանը։ Ավելի ուշ կառույցը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնեց, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Տեսչական մարմինը նշել է, որ նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման եւ տեղափոխվել հանքավայր, ուստի, ըստ կառույցի, Ընկերությունը չունի պոչամբար։ Բացի այս՝ տեղազննությունից պարզվել է, որ ջրերի արտահոսքը եղել է դեռեւս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։ Մինչ Տեսչական մարմինը ջրի նմուշի ուսումնասիրություն է կատարում՝ թափոններից առաջացած նյութերը շարունակում են հոսել գետով։  Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակից Սամվել Ֆրանգյանը, որը երեկ համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կրկնայց է կատարել տեղանքում, Infocom-ի հետ զրույցում ասաց, որ նյութերը դեպի գետ են գալիս հենց Արմանիսի հանքավայրի մոտից․ «Կոնկրետ այնտեղ, որտեղ գնացել ենք, պոչանքը անմիջապես լցված է կիրճը։ Կիրճի վերեւից մինչեւ գետն էլ լցված են թափոնները, ծանր մետաղները նստում են, ու այդ թունավոր ջուրը քամվում-գալիս է այդտեղ»,- ասաց Ֆրանգյանը՝ հավելելով, որ իրենք նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ ձորում այդքան թափոններ կան, իսկ թե երբ է ամենը լցվել այդտեղ՝ չգիտեն։ Մեր հարցին՝ արդյոք տարածքում առհասարակ վերահսկողություն իրականացվո՞ւմ է, շրջայցեր լինո՞ւմ են՝ ստուգելու՝ վանասակար նյութեր չե՞ն արտանետվում արդեն չգործող հանքից, Ֆրանգյանը պատասխանեց, որ շրջայցեր հաճախ չեն լինում, քանի որ գործարանը չի աշխատում, դրա համար չեն էլ պատկերացրել, որ նման իրավիճակ է հնարավոր։ Վերջին օրերին էլ Ստեփանավանում անձրեւում է, ու սա, ըստ մեր զրուցակցի, նպաստում է, որ այդ թունավոր նյութերն ավելի մեծ հոսքով լցվեն գետը։ Իսկ ահա ինչ վերաբերում է «Սագամար» ՓԲԸ-ին՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը շահագործում էր Ստեփանավանի Արմանիսի ոսկու հանքավայրը։ Եւ, թեեւ մինչեւ 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ուներ, արդյունահանման աշխատանքները դադարեցրել է 2015 թվականից: Այս ընկերության գործունեության հետեւանքով Ձորագետի աղտոտման մասին ահազանգեր են հնչել նաեւ 2012 թվականին։
17:31 - 09 հուլիսի, 2020
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է․ ՀԲՃ

Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով, որ Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ «Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալը առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումը ու 2015-ից հանքը լքելը»,- նշված է ֆեյսբուքյան էջում։ Թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթ է, որն առաջանում է բաց ապարաշերտերում, և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղները ու թափվում ջրային ավազաններ, ներծծվում հողում:
15:57 - 08 հուլիսի, 2020
Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։ Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։ Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։ Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։ Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։ Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
12:57 - 02 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
Վանաձորում տնակներում ապրող բնակիչների համար կկառուցվի 16 բնակարան. եռակողմ համաձայնագիր է ստորագրվել |armtimes.com|

Վանաձորում տնակներում ապրող բնակիչների համար կկառուցվի 16 բնակարան. եռակողմ համաձայնագիր է ստորագրվել |armtimes.com|

armtimes.com: Վանաձոր քաղաքում ժամանակավոր տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծելու նպատակով Վանաձորի Տարոն-4 թաղամասում տիպային քարե շենքեր կկառուցվեն: Լոռու մարզպետարանում այսօր եռակողմ համաձայնագիր է ստորագրվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի տնօրեն Աշոտ Եղիազարյանի միջեւ: Տարածքը անհատույց հատկացրել է Վանաձորի քաղաքապետարանը: Ըստ համաձայնագրի՝ ընտրվելու են Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչները: Մարզպետարանը պարտավորվել է ապահովել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ ճանապարհների կառուցումը, ըստ նախահաշվի՝ մոտ 50 մլն դրամի ներդրում կարվի: «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը հատկացնում է 144 միլիոն դրամ գումար՝ քարե տների շինարարության իրականացման համար, իսկ «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն կհատկացնի 16 միլիոն դրամ: Տնակային ավանների այն բնակիչները, որոնց համար կկառուցվեն տիպային տները, կպարտավորվեն քանդել իրենց տնակներն ու ազատել տարածքը, ինչպես նաեւ առաջիկա 10 տարում չեն կարողանա օտարել իրենց բնակարանները: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց՝ դեռ նախորդ տարի խորքային ուսումնասիրություն է կատարվել, գույքագրվել են բոլոր տնակային ավաններն ու տնակները: Մարզում, ըստ Ղուկասյանի, 2000-ից ավելի տնակում բնակվողներ կան, ամենաշատը Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում են, թեպետ գյուղական համայնքներում էլ քիչ չեն տնակներում մինչ օրս բնակվող ընտանիքները: «Ծրագրի այս փուլում նախատեսվում է կառուցել 16 բնակելի տուն, որոնց արժեքի մի մասը անհատույց ձեւով պետք է տրամադրրի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս մասը անտոկոս փոխառությամբ պետք է տրամադրվի մեր շահառուներին 10-20 տարվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:40 - 26 հունիսի, 2020
Լոռիում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Լոռիում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 23-ամյա բնակիչը ընկերոջից թաքցնելով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ չունենալու հանգամանքը, 2020թ. մայիսի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, վերջինիս հետ իրենց պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառպետության 3-րդ պահաբաժնում գտնվող «Գուլաբի» կոչվող հանդամաս, որտեղ 23-ամյա երիտասարդը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է հաճարենի տեսակի ծառեր, այնուհետև առանց թույլտվության այն տեղափոխել: Նույն օրը, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, վերոնշյալ ավտոմեքենաները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ստուգման են ենթարկվել և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերջինիս կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
16:37 - 25 հունիսի, 2020