Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը |tert.am|

tert.am: Առաջին ալիքում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով աղջկա հայտնվելը Կրեմլի օրակարգին չի վերաբերում, դա խուլիգանություն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»։«Ինչ վերաբերում է այս աղջկան, ապա սա խուլիգանություն է: Ալիքը և պատասխանատուները զբաղվում են դրանով: Դա մեր օրակարգին վերաբերող հարց չէ»,- ասել է նա։Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք էր արել (ներխուժել էր եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել), կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։
16:42 - 15 մարտի, 2022
Պեսկովը դրական է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև աշխատանքի շարունակության փաստը

Պեսկովը դրական է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև աշխատանքի շարունակության փաստը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է համարում հենց այն փաստը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է «ՏԱՍՍ»-ը։ Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը հեշտ չէ․ «Երկու պատվիրակությունների միջև աշխատանքն ընթանում է, դուք գիտեք, որ դա իրականացվում է տեսակոնֆերանսի միջոցով, աշխատանքը բարդ է»,- ասել է Կրեմլի խոսնակը։ «Հավանաբար, այս դեպքում հենց այն փաստը, որ այս աշխատանքը շարունակվում է, դրական է»։ Անդրադառանալով երեկ «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռով Դոնեցկին հարվածելուն՝ Պեսկովը նշել է, որ «Կրեմլը հիասթափված է խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների և քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունից»։
15:24 - 15 մարտի, 2022
Ռուսական  «ջախջախված» տնտեսության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը․ Պեսկով

Ռուսական  «ջախջախված» տնտեսության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը․ Պեսկով

Ռուսական  «ջախջախված» տնտեսության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, դժվարություններ կան, բայց «չկա չարիք առանց բարիքի»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքիի հայտարարություններին, որի համաձայն ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պատժամիջոցների շնորհիվ «ամբողջությամբ ջախջախել են» ՌԴ տնտեսությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։ «Չի կարելի այդպես ասել»,-ընդգծել է Պեսկովը։ Նա խոստովանել է, որ «Ռուսաստանի տնտեսությունը դժվարություններ է ապրում», սակայն հավելել է, որ դա միաժամանակ «զարգացման, թարմացման, ավելի մեծ անկախության հասնելու, նոր արդյունաբերություններ հիմնելու հնարավորություն է»։ «Մենք մի լավ ասացվածք ունենք՝ «չկա չարիք առանց բարիքի»։ Փորձում ենք դժվարությունները օգտագործել ի նպաստ մեր շահերի»։
14:36 - 15 մարտի, 2022
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանում դեֆոլտի համար պայմաններ չկան

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանում դեֆոլտի համար պայմաններ չկան

Դեֆոլտի պայմաններ Ռուսաստանում, որպես այդպիսիք, հիմա չկան, եթե, իհարկե, արհեստականորեն չստեղծվեն երկրի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք արդեն լսել ենք մեր ֆինանսական գերատեսչությունների՝ ֆինանսների նախարարության և մյուսների հայտարարությունները բոլոր արտաքին պարտքերը ռուբլիով վճարելու պատրաստակամության և դրա համար ամրության անհրաժեշտ պահուստների առկայության մասին։ Այսինքն՝ փաստացի դեֆոլտի համար, որպես այդպիսին, պայմաններ չկան, եթե միայն դրանք չեն ստեղծվում և պարտադրվում մեզ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ դեֆոլտի հավանականության մասին հարցին ի պատասխան։ Չորեքշաբթի Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է արտարժույթով Ռուսաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «B»-ից դարձնելով «C», ինչն արտացոլում է սուվերեն դեֆոլտի բարձր ռիսկերի մասին նրա կարծիքը։ Երեկ՝ մարտի 10-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան պնդում է արել, թե Ռուսաստանում դեֆոլտ է հնարավոր այն պատժամիջոցների պատճառով, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել են Ուկրաինա ներխուժման համար։ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը երեկ հայտարարել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ, ըստ էության, «ֆինանսական և տնտեսական պատերազմ» են սկսել։ Նրա խոսքով՝ Արևմուտքը «ՌԴ նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորություների մասով դեֆոլտ է հայտարարել՝ սառեցնելով երկրի ոսկու պահուստները»։ Նորա Վանյան
17:57 - 11 մարտի, 2022
Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ն կարող է դադարեցնել օպերացիան «ցանկացած պահի», եթե Կիևն ապահովի սահմանված պայմանները

Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ն կարող է դադարեցնել օպերացիան «ցանկացած պահի», եթե Կիևն ապահովի սահմանված պայմանները

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այս մասին երկուշաբթի Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այս դեպքում ցանկացած պահի կարող է դադարեցվել Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունը։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Նրանք պետք է փոփոխեն իրենց սահմանադրությունը, որպեսզի Ուկրաինան մերժի որևէ դաշինքին միանալու ցանկացած նպատակ, պետք է ճանաչեն Ղրիմը ՌԴ տարածք եւ պետք է ճանաչեն Դոնեցկն ու Լուգանսկը որպես անկախ պետություններ։ Ահա և վերջ»,- ասել է Պեսկովը
16:39 - 07 մարտի, 2022
Այս պահին խոսք չկա ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունների արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրման մասին․ Պեսկով

Այս պահին խոսք չկա ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունների արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրման մասին․ Պեսկով

Այս պահին խոսք չկա ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունների արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրման մասին։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դեռեւս խոսք չկա որեւէ փաստաթղթի մասին։ Կայացած բանակցությունները լավ հնարավորություն էին ուկրաինական կողմին հստակ փոխանցելու հարցի լուծման մեր պատկերացումները։ Այսուհետ ամեն ինչ կախված կլինի ուկրաինական կողմի արձագանքից։ Առայժմ այլ գնահատականներ տալը վաղաժամ ենք համարում»։ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի ու Կիեւի բանակցություններում պատվիրակությունները հնարավորություն ունեն հստակ եւ առանց միջնորդների միմյանց հասցնել երկու կողմերի դիրքորոշումները։ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախորդ օրը կայացել է բանակցությունների երկրորդ փուլը․ «Հիմա այդ բանակցությունների հերթն է»,- ասել է մամուլի խոսնակը՝ պատասխանելով ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահների հնարավոր շփման մասին հարցին։ Նա հավելել է, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցությունները ստեղծված իրավիճակում պետք է լուռ անցկացվեն․ «Համոզված ենք, որ նման իրավիճակներում բանակցություններն, իհարկե, պետք է վարվեն լռության մեջ եւ չլինեն հանրային հրապարակման առարկա»։
18:33 - 04 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը տարբեր առաջարկներ է ստանում Ուկրաինայում հատուկ օպերացիայի անցկացման վերաբերյալ․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը տարբեր առաջարկներ է ստանում Ուկրաինայում հատուկ օպերացիայի անցկացման վերաբերյալ․ Պեսկով

Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայի դենացիֆիկացիայի ուղուց, լրագրողների հետ զրույցում հայտարերել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։«Ոչ, այդպես չէ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այսկերպ նա արձագանքել է Կիեւի հնչեցրած կարծիքին, թե Մոսկվան հրաժարվել է այդ ուղուց՝ հաշվի առնելով, որ «դենացիֆիկացիա» բառը չի հնչում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում։ Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առաջարկներ է ստանում Ուկրաինայում հատուկ օպերացիայի անցկացման վերաբերյալ, եւ հենց ինքն է որոշումներ ընդունում՝ ինչ միջոցներ օգտագործել։ Այսպես նա մեկնաբանել է ՌԴ նախագահին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դիմումը, որտեղ շրջանի ղեկավարը կոչ է արել հրաման տալ Կիեւը, Խարկովը եւ այլ քաղաքներ «արագ, հստակ, որակով» «գրավելու» եւ ռազմական գործողությունը մեկ-երկու օրում ավարտելու մասին։ «Ռազմական արվեստի հարցերը մեկնաբանելն իմ իրավասությունը չէ։ Գերագույն գլխավոր հրամանատարը տեղեկություններ է ստանում, նաեւ նման առաջարկների մասին։ Եւ հենց գերագույն գլխավոր հրամանատարն է որոշումներ ընդունում այն մասին, թե ինչպես, ինչ միջոցներով իրականացնել այս գործողության ընթացքում ծագած առաջադրանքները»։
17:45 - 04 մարտի, 2022
Գոմել քաղաքն առաջարկվել էր ուկրաինական կողմից․ Պեսկով

Գոմել քաղաքն առաջարկվել էր ուկրաինական կողմից․ Պեսկով

Գոմելը որպես բանակցությունների վայր ընտրել է ուկրաինական կողմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից, ու, մասնավորապես ուկրաինական կողմից, որպես բանակցությունների վայր: Ինչպես արդեն ասացինք, ռուսական պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում»,- ասել է Կրեմլի խոսնակը: «Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, մոտ ժամանակներս նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։  Պեսկովը նշել է, որ ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների ընթացքում։  «Մեր կողմից նրանք զգուշացրել են ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողության ընթացքով նախատեսված գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց երեկ»,- ասել է նա։
12:55 - 27 փետրվարի, 2022
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները։ «Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Հենց սկզբից ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին օգնելն է, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացմամբ և դենացիֆիկացիայի։ Իսկ դա չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է․ «Մենք բանակցությունների պատրաստ ենք։ Ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարձագանքեն մեր նախագահի՝ դիմադրությունը դադարեցնելու և զենքերը վայր դնելու կոչին։ Ոչ մեկը չի պատրաստվում հարձակվել նրանց վրա, ոչ մեկը չի պատրաստվում նրանք ճնշել։ Թող վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ ուկրաինացիներին եկեք բոլորս միասին հնարավորություն տանք ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը»։
17:02 - 25 փետրվարի, 2022
Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ-ի դեմ արեւմուտի ենթադրյալ բարձրտեխնոլոգիական սանկցիաների հնարավոր հետեւանքները, հայտարարել է, որ «խնդիրներ կլինեն, դրանք անլուծելի չեն»։ «Այդ կախվածությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է։ Գլխավոր նպատակը, որը հետապնդվում էր պարբերաբար շարունակվող նորանոր սանկցիաների ֆոնին, անհրաժեշտության դեպքում ինքնաբավության եւ ներմուծման ամբողջական փոխարինման ապահովումն էր։ Մեծ հաշվով, այդ նպատակն իրագրծված է։ Այնտեղ, որտեղ իրագործված չէ ամբողջությամբ, կա արագ արագ ձեռքբերումների ներուժ, այդ պատճառով, անխոս, կլինեն խնդիրներ, բայց դրանք անլուծելի չեն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ըստ որոնց՝ սանկցիաների նոր փաթեթը երկարաժամկետ ազդեցություն կունենա ՌԴ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության այն ուղղությունների վրա, ինչպիսին են տիեզերքը, միջուկային արդյունաբերությունը եւ այլն։
15:04 - 25 փետրվարի, 2022