Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից, հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։  «Որքան հիշում եմ, դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը այդ սուպերվարչապետությունը մեղմ ասած չի կազմաքանդում»,- հետաքրքվեց Գեղամ Նազարյանը։ «Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության դեպքում, ազատ արդար ընտրությունների բացակայության դեպքում։ Երբ կան ազատ արդար ընտրություններ և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, ով հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու և այս առումով, կարծում եմ, որ ինձ համար չկա տարբերություն՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարևորը, որ լինեն ազատ արդար ընտրություններ»։  Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի քննարկվում ընդդիմադիր պատգամավորների հետ․ «Դուք անընդհատ շեշտում եք խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանական կառավարում։ Որքանով գիտեմ՝ ՔՊ պատգամավորների հետ որոշակի քննարկում լինում է այդ պայմանագրի կետերի, տեքստերի վերաբերյալ։ Ի՞նչն է խանգարում, որ դուք մեզ՝ որպես խորհրդարանական պետության պատգամավորների, մի օր բերեք ասեք՝ սա է տեքստը, կարո՞ղ է շատ վատ բան ենք անում»։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ վարչապետը բազմաթիվ անգամ առաջարկել է ընդդիմությանը, որպեսզի հանդիպեն և վարչապետը ներկայացնի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը․ «Միակ պայմանը, եթե չեմ սխալվում, այդ հանդիպման փակ լինելն էր։ Եթե այս առումով դուք հրապարակային առաջարկություն եք հնչեցնում, կարող եք ավելի կոնկրետացնել առաջարկը և հրապարակային քննարկում ունենալ»։  Անդրադառնալով Գեղամ Նազարյանի մյուս հարցին, թե ինչ խնդիր է լուծվում, ինչով է ԱԱԾ-ն կաշկանդված, երբ ՊՊԾ-ն գտնվում է այդ կառույցի ներսում, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել, դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել։
14:22 - 09 դեկտեմբերի, 2022
Կա մի կետ, որի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել․ դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է․ Գրիգորյան

Կա մի կետ, որի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել․ դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է․ Գրիգորյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձավ ԱԽ քարտղուար Արմեն Գրիգորյանի երեկ արած հայտարարություններին․«Դուք նկարագրել եք Ադրբեջանի հետ հարաբերությունների ընթացքը և հայտարարել եք, որ Ադրբեջանը Հայաստանին է տվել խաղաղության պայմանագրի տեքստը, հետո հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է, պատասխանը տվել է Ադրբեջանին, Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում, քննարկումից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը։ Հիմա Հայաստանը աշխատու է ու իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում, այսինքն՝ երկու երեք տարբերակ սրբագրվել է, խմբագրվել, փոխանցվել է»։ Ապա պատգամավորը ԱԽ քարտուղարին առաջարկեց ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը և որն է խաղաղության պայմանագրի երրորդ տարբերակը․  «Երևի ճիշտ չի լինի այն անվանել երեք տարբերակ, երևի ճիշտ կլինի ասել, որ խմբագրված տարբերակն է, որովհետև երեք տարբեր տարբերակ չի, նույն տեքստի վրա աշխատել ենք, և, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով, չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի է բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Դա ԼՂ հիմնախնդիրն է, դա չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որը փորձում ենք դելիմիտացնել և դեմարկացնել, դա ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր։ Ընդհանուր առմամբ, քննարկումները այս ուղղություններով են»։ Արձագանքելով Գրիգորյանին՝ Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ կա՞ մի հարց, որի շուրջ համաձայնության են եկել․  «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա, այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է։ Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- ասաց ԱԽ քարտուղարը։  Գրիգորյանը հավելեց նաև, որ ադրբեջանական կողմը բանակցություններից հետո հաճախ է հայտարարություններ անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում․ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին, ընդհանրապես մենք այս խնդիրը բազմաթիվ անգամ ենք ունեցել, նույնիսկ Բրյուսելում մայիսի 22-ին՝ առաջնորդների հետ հանդիպումից հետո նախագահ Ալիևը, վերադառնալով Բաքու, հայտարարել է, որ միջանցք ենք քննարկել և հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը լուծված է։ Նախագահ Միշելի խոսնակը ստիպված էր հրապարակային հայտարարել, որ միջանցք չի քննարկվել, և Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական արդյունքը ոչ մեկին հայտնի չէ, այսինքն Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակվում է»։  Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հերքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։  Գրիգորյանն էլ քիչ առաջ ԱԺ-ում, արձագանքելով Հաջիևին, ասել է՝ կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ «Բանակցությունները, որ ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և արձանագրություն կա դրա մասին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքում է փաստված բաներ»։
13:36 - 09 դեկտեմբերի, 2022
Կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ Գրիգորյանը արձագանքեց Հաջիևի հայտարարությանը

Կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ Գրիգորյանը արձագանքեց Հաջիևի հայտարարությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովում էր։ Նրան հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ խնդրելով անդրադառնալ Հիքմետ Հաջիևի հայտարարությանը։ Գրիգորյանը նշեց, որ իրեն թվում է՝ կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ «Բանակցությունները, որ ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և արձանագրություն կա դրա մասին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքում է փաստված բաներ»։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ շարունակելու են աշխատել, որ հասկանան, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ են ստեղծելու, որ ԼՂ և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ․ «Մենք վերջին շրջանում մեր միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում հետաքրքրություն ենք տեսել մեր գործընկերների կողմից՝ շարունակելու այս աշխատանքները։ Հույս ունենանք, որ կկարողանանք հասնել այս նպատակին»։ Սոնա Ղազարյանը հարց ուղղեց նաև, թե արդյո՞ք հայկական կողմը շարունակում է խաղաղության պայմանագրի ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել տարանջատված։ Գրիգորյանը պատասխանեց․ «Ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ են ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն  ենք տվել, որ հարցերը տարանջատեն, բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմի համար խաղաղության պայմանագրի մ ասով առաջ գալ»։  Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանի մոտեցումը, որ ղարաբաղյան հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում այս հարցով առաջ ընթանալ․ «Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այդ խնդիրը չկա։ Մենք կշարունակենք աշխատել, և կհասկանանք՝ ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել։ Եվ որոշակի առումով այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար»։
12:38 - 09 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիևը՝ Գրիգորյանին
 |armtimes.com|

Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիևը՝ Գրիգորյանին |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հաջիևը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած  հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։ Միժամանակ, Հաջիևն ասել է, որ նման հարց քննարկվել է, սակայն որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: «Հայտարարությունները, թե իբր Վաշինգտոնում ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «հայկական կողմը փորձում է միտումնավոր խափանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների տպավորություն»: Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցի մասին խոսել է երեկ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նաև ասել է. «Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ: Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է միջազգային այլ մեխանիզմով ֆիքսվել»:
11:26 - 09 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

 |armenpress.am|

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի |armenpress.am|

armenpress.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և կդառնա առանձին մարմին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ  պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունը գործող ցմահի փոխարեն կտրամադրվի համապատասխանաբար 7 և 10 տարի ժամկետով, որից հետո՝ հնարավորությունը կնախատեսվի վարչապետի որոշմամբ, բացի այդ՝ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ի մարմիններից առանձնացնել ու դարձնել առանձին մարմին: Նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս դրույթները վերաբերելու են գործող և ապագա վարչապետերին ու նախագահներին: «Ըստ դրույթների՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության դրույթն այնպես, որ պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Այս դրույթը գործելու է օրենքն ընդունելու պահից սկսած: Նախագծով ծառայության պետի և վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական, վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ  ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաև քաղաքացիական անձանց կողմից: Հանրապետության նախագահի, վարչապետի և նրանց ընտանիքի անդամների համար գործող  կարգավորումներով ամրագրված անձնական բժիշկ ունենալու փոխարեն առաջարկվում է սահմանել, որ վերջիններիս համար ապահովվելու է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն կարգավորումն  է նախատեսվում նաև ԱԺ նախագահի և նրա ընտանիքի անդամների համար: Թե ինչո՞ւ են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԽ քարտուղարը հայտնեց. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»: Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին աշխատում են ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու ուղղությամբ: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:  
15:33 - 08 դեկտեմբերի, 2022
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկներին, որը փոխանցվել էր հայկական կողմին: «Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի: «Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղության պայմանագիրը: Հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել և աշխատանքների արդյունքներից է կախված այդ ամենը»,- նշեց Գրիգորյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը միայն ասաց, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու: «Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա խաղաղության պայմանագրո՞վ է դա արվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- եզրափակեց Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ Բայրամովը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդոււարդ Աղաջանյանը՝ հայտնեց, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների։ Աղաջանյանը նաև չբացառեց, որ մինչև տարեվերջ հնարավոր է լինի ԱԳ նախարարների կամ երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում։ 
15:14 - 08 դեկտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է տարածաշրջանում առկա մարտահրավերները

Արմեն Գրիգորյանը ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է տարածաշրջանում առկա մարտահրավերները

Նոյեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը: Արմեն Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի` Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռամավարության մեջ: Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալվել են անկեղծ զրույցներ: Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում:
21:43 - 29 նոյեմբերի, 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի, Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Քրիստոֆ Լուկայի և Բրիս Ռոքֆոյի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի, Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Քրիստոֆ Լուկայի և Բրիս Ռոքֆոյի հետ

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։
09:39 - 29 նոյեմբերի, 2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին |1lurer.am|

Էդուարդ Աղաջանյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին, գործընկերների ուշադրությունն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա: Նա հայտնել է, որ 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց: Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում, վերջինը՝ այս տարվա սեպտեմբերի կեսերին: Աղաջանյանը շեշտել է՝ միջազգային հանրությունը ևս միասնական է գնահատականում, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք: Նա, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ ռազմական սադրանքներ իրականացնելու վերաբերյալ, նկատել է՝ պնդումը, թե իրենցից վեց անգամ փոքր բանակը ներգրավված է ռազմական սադրանքների մեջ, վիրավորական է տրամաբանության և բանականության համար:  Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն, ըստ Աղաջանյանի, էլ ավելի անհեթեթ է, որովհետև եթե երկու երկրների միջև չկա սահման, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում: «Եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում»,- նշել է նա: Աղաջանյանը հայտնել է, թե կցանկանար ԵԱՀԿ հարթակն օգտագործել Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության համար, բայց վերջիններս չեն կիսում հայկական կողմի խաղաղության օրակարգը, ուստի ցանկացել է, որ ԵԱՀԿ գործընկերները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին պատշաճ կերպով տեղեկացված լինեին:
22:22 - 25 նոյեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵՄ և ԵԱՀԿ առաքելությունների դերակատարությունը տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում

Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵՄ և ԵԱՀԿ առաքելությունների դերակատարությունը տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում

Նոյեմբերի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։  Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ:
17:24 - 24 նոյեմբերի, 2022
Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան
 |civilnet.am|

Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ազգային անվտանգության ծառայությունից և կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, և հիմա փոփոխություն է կատարվում օրենքում։ Այդ ծառայությունը նախագահներին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց Գրիգորյանը։ Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունը երկարացնելու հնարավորություն կտրվի՝ ըստ անհրաժեշտության։  
12:25 - 24 նոյեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։  Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։  
11:37 - 23 նոյեմբերի, 2022