ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3313-ի. ապաքինվել է ևս 58, մահացել՝ 1 քաղաքացի

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3313-ի. ապաքինվել է ևս 58, մահացել՝ 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31 590 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 45 (ավելացել է ևս 1-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 74  տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 15 է։
11:05 - 10 մայիսի, 2020
Հիմնականում պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հիմնականում պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

ՀՀ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43: Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը, սուր շնչառական անբավարարությունը, իսկ որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ, որը հանգեցրել է վերը նշվածին, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը: Հարկ է նշել, որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ 5 պացիենտ ունեցել է քրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ: Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։ Կից գրաֆիկական պատկերում մահվան դեպքերն արտացոլված են` ըստ սեռի և տարիքային խմբի:
17:35 - 08 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, ունենք 102 նոր դեպք և 50 առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, ունենք 102 նոր դեպք և 50 առողջացած

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։ 
10:59 - 07 մայիսի, 2020
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել․ ԱՆ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել․ ԱՆ

Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով: Հաշվի առնելով կատարված լայնածավալ փոփոխություններն ու լրացումները` այն շարադրվել է նոր խմբագրությամբ: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Նշենք, որ սույն օրենքը բժշկական օգնության և սպասարկման իրավական հարաբերությունները կարգավորող մայր օրենքն է: Այսպիսով` 1) սահմանվել են անձնական տվյալների, մասնավորապես բժշկական գաղտնիքի  մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ ապահովելու, քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները, 2) ամրագրվել են պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ` ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը,  3) սահմանվել են իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար, 4) օրենսդրորեն կանոնակարգվել են լայնածավալ արտակարգ իրավիճակների կա'մ ռազմական, կա'մ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, 5) ճշգրտվել է բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացվել օրենսդրական բացերը, սահմանվել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը, 6) օրենսդրորեն կարգավորվել են բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծվել բժշկական արտադրատեսակների գրանցման, ներմուծման և շրջանառության ոլորտում լիարժեք օրենսդրություն և արդիական ինստիտուցիոնալ կառուցակարգեր, 7) բարելավվել են բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները` դրանց կանոնակարգումն իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ, սահմանվել է մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումներ քննող էթիկայի հանձնաժողով, 8) սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման տեսակները, հեռաբժշկությունը, լիազորող նորմեր են ամրագրվել դրա իրականացման կարգը սահմանելու համար, 9) սահմանվել են լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթը, համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, որակի կառավարման համակարգի պահանջը և հիմնական հասկացությունները:
18:13 - 06 մայիսի, 2020
Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ԲԿ-ի մերժվել է |azatutyun.am|

Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ԲԿ-ի մերժվել է |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ընդդեմ ԲԿ-ի` իրեն աշխատանքից ազատելու հարցով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական պաշտոնական կայքէջից: Մինասյանը պահանջում էր անհիմն ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքում։ Ըստ դատական ակտի` ԲԿ-ի և Արա Մինասյանի միջև կնքված պայմանագրով սահմանվել է, որ ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ, առանց պայմանագրով նախատեսված հիմքերի, իրավասու մարմնի որոշմամբ լուծելու պայմանագիրը, որի մասին Մինասյանը տեղյակ է եղել, և քննարկվող իրավիճակը ամբողջությամբ կարգավորվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, այսինքն՝ ընկերության ժողովին ուղղակի իրավունք է վերապահված ցանկացած ժամանակ լուծել տնօրենի հետ կնքված պայմանագրերը, հետևաբար` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ժողովը լուծել է տնօրենի հետ կնքված պայմանագիրը` իրացնելով իրեն վերապահված իրավունքը: 2018 թվականի հուլիսին Արա Մինասյանն ազատվել էր աշխատանքից: Նա դատի էր տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Մինասյանի փաստաբանը դատարանում պնդել է, որ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Մինասյանի հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել: Արա Մինասյանը նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Նա հետախուզման մեջ է:
17:50 - 06 մայիսի, 2020
ԱՀԿ փորձագետները պատրաստ են  աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում |armenpress.am|

ԱՀԿ փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո: Thank you for a very good call @NikolPashinyan, Prime Minister #Armenia, and for your leadership in the national #COVID19 response. We discussed the situation in & @WHO's recommendations on easing the lockdown measures. Our experts stand ready to support in fighting COVID19   385 12:27 PM - May 6, 2020   «Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և Առողջապահության համաշխարհային  կազմակերպության խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում»,-եզրափակել է կազմակերպության գլխավոր տնօրենը: 
17:42 - 06 մայիսի, 2020
Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է առցանց հանդիպում միջազգային գործընկերների հետ

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է առցանց հանդիպում միջազգային գործընկերների հետ

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պատմության մեջ աննախադեպ եռօրյա առցանց (վիրտուալ) առաքելություն Հայաստան, որին մասնակից են դարձել Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Գերմանիայի «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը: «Ռոբերտ Կոխ» հեղինակավոր ինստիտուտի հետ կապը հաստատվել է ՀՀ Նախագահի   նախաձեռնությամբ: Կայացել է առաջին քննարկումը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, առողջապահության նախարարության և  համակարգի մասնագետների մասնակցությամբ: Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության նախարարության  աշխատանքը COVID-19-ի դեմ պայքարում: Միջազգային գործընկերները ներկայացրել են իրենց աշխատանքը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի աշխատանքն ու փորձը համավարակի տարածման դեմ պայքարում:   Առցանց առաքելության ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի դեմ տարբեր երկրներում պայքարի վարման փորձին ու հիմնական առանձնահատկություններին, ձևավորվել են կողմերին հետաքրքրող հարցերի պատասխանները: Միջազգային առաքելությունը առաջարկներ է ներկայացրել Հայաստանին, որը կօգնի երկրին ամրապնդել ձեռք բերված հաջողությունները և հետագա աշխատանքի շուրջ որոշումներ կայացնել: Փորձի փոխանակումը և խորհրդակցությունները կշարունակվեն նաև կողմերի  միջև հաջորդ երկու քննարկումների ընթացքում:
16:26 - 06 մայիսի, 2020
Աշխարհում, նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր․ ԱՆ

Աշխարհում, նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր․ ԱՆ

Աշխարհում, նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում: Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում: Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով: Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ: Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները»,- նշվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
20:15 - 05 մայիսի, 2020
Վարչապետին զեկուցվել է առողջապահության ոլորտում կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը

Վարչապետին զեկուցվել է առողջապահության ոլորտում կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի: Բացի այդ, ևս 12 բժշկական կենտրոնների վերանորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրեր են իրականացվում հանրապետության տարբեր քաղաքներում և համայնքներում: Աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում: Այս օբյեկտների շինաշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 18,5 մլրդ դրամ, ևս 3,8 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կապիտալ ծախսային ծրագրերը պետք է ապահովեն կապիտալ արդյունք և ստեղծեն նոր աշխատատեղեր, հատկապես շինարարության ոլորտում:
15:14 - 05 մայիսի, 2020
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ»  օրենքի նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը  և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցողը Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն է։ Ավանեսյանը իր խոսքում նշեց, որ  արվել են մեծ փոփոխություններ և օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ։  «Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ։ Ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ, ապահովելով քաղաքացիների անձնական կյանքը, մասնավոր կյանքի անձեռնամխելիության և անձնական տվյալների պահպանման սահմանադրական իրավունքները»,- ասաց նախարարի տեղակալը։   Վերջինս շեշտեց, որ նախագծով առաջարկվում է  ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների իրացմումը։ Սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար։ Օենսդրորեն կարգավորել արտակարգ իրավիճակների, ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։  «Ճշգրտել բժշկական օգնությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը։ Օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական սարքավորումների, արտադրատեսակների ստեղծման, ներմուծման և շրջանառության լիարժեք օրենսդրական հիմքեր։ Բավարարել բուժաշխատող- պացիենտ, բուժաշխատող- բուժաշխատող հարաբերությունները, ապահովելով էթիկայի հանձնաժողովի ստեղծումը և սահմանելով այդ հանձնաժողովի գործառույթները։ Սահմանել բժշկական օգնության տեսակները,  լիազորող նորմեր տալ դրանց իրականացման համար։ Սահմանել լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթ»,- հավելեց Ավանեսյանը։  Ավանեսյանի խոսքով, ըստ նախածի ՝ բժշկական օգնության և սպասարկում իրականացնողների համար, որպես պարտականություն ամրագրել՝ ՀՀ ոստիկանություն՝ բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը , այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ այլ հակաօրինական գործողության արդյունք է։  «Բժշկական օգնության և սպասարկման առանձին  տեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս վերջիններիս իրացման հնարավորությունները»- եզրափակեց Առողջապահության նախարարի տեղակալը ։   
14:23 - 05 մայիսի, 2020